Tuesday, October 09, 2007

Չէ Գեւարա

Այսօր Էռնեստօ Չէ Գեւարայի մահւան 40 ամեակն է:

Ուզեցի այսկերպ խոնարհւել նրա անթառամ յիշատակի առջեւ:

«Hasta Siempre»(ընդմիշտ) Երգը, որ Նաթալի Քարդօնն է երգել, եւ դա Չէ Գեւարայի վերջին նամակն է յղած Ֆիդել Կաստրոյին, դիտեք այս տեղ:
Նաեւ կարող էք իր դասախօսութիւնների մի քանի վայրկյանը ստանալ այս տեղից:
----------
Չէ Գեւարայի հայերէն Կենսագրութիւն:
----------
ՈՂՋ է, ԹԵԵՎ՝ ՄԱՀԱՑԱԾ
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հոկտեմբերի 9-ին լրացավ Չե Գեվարայի մահվան ուղիղ 40 տարին։ Նա սպանվեց 1967 թվականի հոկտեմբերի 9-ին՝ բոլիվիական Լա Իգերա գյուղում, 39-ամյա հասակում։ Այդ մեծ իդեալիստը, որ պայքարում էր ողջ աշխարհում արդարության հաստատման համար, անշուշտ, նաեւ հայրենի հեղափոխականների կուռքն է։ Հենց վերջիններիս համար էլ պատրաստել ենք ձեր ուշադրությանը ներկայացվող հրապարակումը։

ԿՐԱԿԻ՛Ր, ՇԱՆ ՈՐԴԻ

Երբ սերժանտ Տերանը ներխուժեց դպրոցական դասասենյակ, որտեղ պահում էին գերուն, վիրավոր Չեն մեծագույն ջանքով փորձեց ոտքի կանգնել։ Տեսնելով տեղից բարձրացող պարտիզանական հրամանատարին, մարդասպանը մի տեսակ շփոթվեց։ Այդժամ, համաձայն առասպելներից մեկի, Չեն հրամայեց. «Կրակի՛ր, շան որդի»։
Իսպաներեն «շան որդին» հնչում է որպես ահավոր վիրավորանք, որը չի կարող ներել իրեն հարգող եւ ոչ մի տղամարդ։ Ու շան որդին Չեի վրա արձակեց ինը գնդակ...

ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ Է ՄԱՀԱՑԵԼ ՉԵՆ

Ուղիղ տասը տարի անց ֆրանսիացի փիլիսոփա Ռեժի Դեբրեն, որը Չե Գեվարայի հետ մասնակցել էր Բոլիվիայում պարտիզանական պայքարին, հայտարարեց. «Չեն սպանվեց երկու անգամ. նախ՝ սերժանտ Տերանի ավտոմատի կրակահերթով, իսկ հետո՝ իր միլիոնավոր դիմանկարներով»։Իսկ թշնամիները համարում են, որ առաջին անգամ Չեն «մահացավ» 1959 թվականին, երբ Կուբայի հեղափոխության հաղթանակից հետո «մղվեց երկրորդ պլան»։ Իսկ հետո «մահանում էր» գրեթե ամեն տարի, ըստ որում՝ Բոլիվիայից հետո «շարունակում է ամեն օր մահանալ Կուբայում...»։ Հարյուրավոր անգամներ հեղափոխության հակառակորդները Չեին հայտարարել են «փառքից նեխած դիակ», հարյուրավոր անգամներ փորձել թաղել նրան եւ դրանով ազատել ինքզինքը մղձավանջային սարսափից, որ ներշնչում էր նրա ստվերը։

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Չե Գեվարայի մահից նույնիսկ 40 տարի անց թեժ բանավեճերը մեծ հեղափոխականի անձի եւ ժառանգության շուրջ չեն դադարում։ Իրեն նվիրված ֆիլմերի, վեպերի, ներկայացումների, ուսումնասիրությունների թվով Չեն գերազանցեց 20-րդ դարի երկրորդ կեսի ցանկացած քաղաքական գործչի։ Ուրեմն ո՞րն է մարդկային այդ վիթխարի ֆենոմենի գաղտնիքը։ Այս հարցին դժվար թե որեւէ մեկը կարողանա պատասխանել։
Ի տարբերություն իր բազմաթիվ համախոհների, Չե Գեվարան չէր ձգտում իշխանության։ Այն ժամանակներից ի վեր ձախ արմատական խարիզմատիկները. հիմնականում, իհարկե՝ լատինամերիկյան, ընտրում են կա՛մ Ֆիլդել Կաստրոյի դերը, կա՛մ Չեի։ Օրինակ` նախագահ Ուգո Չավեսն անկասկած ընտրեց Ֆիդելի նպատակը։ Պայքարեց հանուն իշխանության եւ ստացավ դա։ Իսկ ժամանակակից գլխավոր սապատիստը՝ սուբկոմանդանտե Մարկոսը, Չեի կերպարի մեջ է։
Չե Գեվարան՝ հերոսական արտաքինով հեղափոխականը, որի պատկերը ծանոթ է յուրաքանչյուրին՝ Ալբերտո Կորդայի հանրահայտ նկարի շնորհիվ, դարձավ ազատության խորհրդանիշը՝ որպես այդպիսին։ Սապատիստների համար՝ գլոբալիզացիայից ազատության։ Ուգո Չավեսի համար՝ ԱՄՆ-ի հեգեմոնիայից ազատության։ «Ալ Ղայիդայի» համար՝ անհավատներից ազատության։ Մոդայիկ ռեստորանների այցելուների համար՝ ճղճիմ առօրյայից ազատության։

ՄԻԱՅՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Չեն եռանդագին ելք էր որոնում սոցիալիզմի ճգնաժամից եւ տեսնում դա համաշխարհային հեղափոխության մեջ։ Միայն համաշխարհային հեղափոխությունը, որը կծավալվեր մոլորակով մեկ, ներառյալ նաեւ իմպերիալիզմի հիմնական կենտրոնները, կկարողանար ազատագրել աշխարհը լծից։
Աշխարհի աղքատների առաջնորդ Չեն առաջին գլոբալ հեղափոխականն էր։ Նրանից առաջ նույնիսկ ամենախոշոր հեղափոխական գործիչները (Լենինը, Մաոն, Հո Շի Մինը) այդպես էլ դուրս չեկան ազգային շրջանակներից։ Հենց դրա համար էլ Չեն, որը զոհվեց հակագլոբալիստական շարժումից 30 տարի առաջ, դարձավ դրա «կնքահայրն» ու դրոշը։ Հենց նույն 1960-ական թվականներին էլ ընդմիշտ անցավ նրա խորհրդարանամետ տրամադրվածությունը։ Չեին խորապես ցնցեց Խրուշչովի քաղաքականությունը 1962 թվականի Կարիբյան ճգնաժամի ժամանակ։ Նա համարում էր, որ Կուբան միշտ ենթարկված կլինի ԽՍՀՄ միջազգային քաղաքականությանը։ Ելույթ ունենալով Ալժիրում, նա մեղադրեց սոցիալիստական երկրներին «իմպերիալիստական կեղեքիչների» հետ մեղսակցության մեջ։ Դա հոգեբանական բախում առաջացրեց նրա եւ Ֆիդելի միջեւ, որն այն ժամանակ չէր ցանկանում փչացնել հարաբերությունները Խորհրդային Միության հետ։ Ֆիդելն ու Չեն՝ որպես հեղափոխության երկու առաջնորդներ, իրենցից ներկայացնում էին, ըստ էության, մեկ ամբողջություն։ Չեի նվիրվածությունը Ֆիդելին բացարձակ էր։ Ըստ որում` Չեն միակն էր ղեկավարության մեջ, որ կարող էր առարկել Ֆիդելին։ Տեսական հարցերում էլ առաջնությունն ակնհայտորեն Չեի կողմն էր։
ԳԵՎԱՐԻԶՄ Բոլիվիայում վերջին մարտի ժամանակ պատմությունը՝ ասես ծաղրելով Չեի այն խոսքերը, որ «Պարտիզանի համար սապոգները հրացանից էլ կարեւոր են», զրկեց նրան ե՛ւ սապոգներից (կորցրեց մարտի ընթացքում գետն անցնելիս), ե՛ւ կարաբինից (փշրվեց թշնամու գնդակից)։ Բայց Պատմության հետ մահացու առճակատման մեջ Չեն հաղթեց իր պարտությանը։ Եւ երբ ուղղաթիռի սահակողից կապած Չեի դիակը թռչում էր երկնքով, նրա լայն բացված աչքերը խաղաղված էին. Չեն արեց իր գործը։ Նա դարձավ առասպել։ Նա ոտքի հանեց միլիոնավոր ծնկաչոք մարդկանց։
Չեի անձի պատմական վիթխարի նշանակությունն այն է, որ միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում դուրս էին գալիս դեպրեսիվ վիճակից, թոթափում ստրկության հոգեբանական լուծը եւ ձեռք բերում ներքին ազատություն՝ ապստամբության գլխավոր պայմանը։Հենց այդպիսի մարդկանց էլ ապավինում է գեվարիզմը՝ աննախադեպ երեւույթը, որտեղ միաձուլված են բարոյական անընդմեջ ջանքն ու հեղափոխական պրակտիկան, անվեհեր գոյության էսթետիկան եւ բարձր տեսությունը։

«Հայոց Աշխարհ» օրաթերթ

Դոլֆինի ծնուննդը

1.
2.
3.
Շնորհաւոր....

Որդիների պայքարը հայրերի դէմ


Գարեգին Նժդեհ (1927)
Գիրքը ստանալ ԱՅՍ տեղից

Բաց նամակներ Հայ մտաւորականութեան


Գարեգին Նժդեհ (1929)
Գիրքը ստանալ ԱՅՍ տեղից

Մայրամուտ

«Կոլոմբիա» տիեզերագնացը այս մայրամուտը նկարել է Եւրոպա-Աֆրիկայի սահմանագծում:

Monday, October 08, 2007

2007-ի Լաւագոյն կայքէջերի ցանկ


Այս օրերին, կարեւոր կայքէջերի ցանկ ունենալը շատ օգտակար է բոլորի համար: PC Magazine պարբերականը փորձել է երկու ցանկերում խմբագրել այդ բոլորը: Առաջին ցանկը բաղկացած է 100 դասական եւ հանրայայտ կայքէջերից, եւ երկրոդը 100 հատ այն կարեւոր կայքէջերն են որոնք դեռ իրենց տեղը չեն գրաւել մարդկանց մէջ:
Այդ երկու ցանկը ստանալու համար անպայման պիտի բաժանորդագրւեք պարբերականի կայքէջում: Ձեր գործը սահուն ընթանալու համար ես այդ ծրագիրը ստանալուց յետոյ, տրամադրում եմ Ձեզ: Ներքեւի յղումը սեղմելով կարող էք ստանալ ծրագիրը:
Ծրագիրը բեռնաւորելով ձեր համակարգչում, Favorite բաժնում կ՛աւելանայ այդ կայքերի երկու ցանկերը:


Download --> Setup.exe

Արթին

Sunday, October 07, 2007

Դեռ նահատակւում են լրագրողները


Այս դաժան աշխարհում, ուր անարժէք է դաէցել մարդու կեանքը, ամէն օր նաեւ նահատակւում են դաժանութիւնները բացայայտող բազմաթիւ լրագրողներ:
Եթէ ուզեմ թռուցիկ ակնարկ ունենամ յիշեալ նահատակ լրագրողների քանակի մասին, պիտի ասրմ, որ 1994-ին Ռուանդայի ցեղասպանութեան, Իւգոսլավիայի եւ Ալժերիայի պատերազմների ընթացքում նահատակւեց 103 լրագրող: Նաեւ 2006-ի բոլոր տարւայ ընթացքում զոհւել են աւելիքան 110 լրագրողներ:
Սեպ.27-ին Միանմառում (Բերմա) տեղի ունեցած կառավարութիւն-ժողովուրդ քաշքշուկների ընթացքում բանակայինների միջոցով նահատակւեց Ճապոնացի լրագրող Քենջի Նագայան:
Միանմառի բանակայինները յաւակնութեան համաձայն, Նագայան զոհւել է պատահմամբ, բայց բացայայտւած տեսաժապաւենները փաստում են հակառակը:


Այդ տեսաժապաւենները հնարաւոր է տեսնել ներքեւում նշւած յղումներում:

#1 , #2 , #3


Արթին

Wednesday, September 12, 2007

Վերջապէս ամուսնացանք

Ասում են ամուսնութիւնն այն գնացքն է որ մի օր կկանգնի մարկանց դռան շեմին.

Եւ այսպէս Օգոս. 30-ին այդ գնացքը կանգնեց իմ դռան առջեւ.

Thursday, July 19, 2007

Մի բարի գործ էլ մեզ համար արեք, վեհափա՛ռ

Եկեղեցական իմաստով թե այլապես, օրերս կարեւոր իրադարձություն է արձանագրվել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ինչպես ավետում է Անթիլիասից ստացված պաշտոնական հաղորդագրությունը, միմյանց հետ հաշտեցրել է Ղպտի եւ Հաբեշ եկեղեցիներին, որոնք 40 տարուց ավելի խոր տարակարծության մեջ էին ու պայքարում էին միմյանց դեմ ոչ թե դավանաբանական, այլ «հատկապես վարչական խնդիրների շուրջ»: Հաղորդագրությունը հայտնում է, որ Արեւելյան ուղղափառ այդ երկու եկեղեցիների առաջնորդներին՝ Շնուդա 3-րդ եւ Աբբա Պաուլոս պատրիարքներին հաշտեցնելու ուղղությամբ նախապես շատ փորձեր են արվել քաղաքական թե կրոնական պատասխանատուների կողմից, որոնք մնացել են ապարդյուն: Սակայն Արամ Ա կաթողիկոսին հաջողվել է, շնորհիվ երկու առաջնորդների հետ ունեցած «մտերմիկ» իր հարաբերությունների ու «հարատեւ ճիգերու»:
Իսկապես պետք է ծափահարել Անթիլիասի գահակալին, որի հեղինակությունը, հատկապես Եկեղեցիների համաշխարհային խորհրդում երկար տարիներ ունեցած իր բացառիկ դիրքի շնորհիվ, մեծ է մանավանդ Արեւելյան ուղղափառ եկեղեցիների շրջանակում, որին ավանդաբար պատկանում է նաեւ Հայ առաքելական մեր եկեղեցին: Եվ հենց այս՝ Արեւելյան ուղղափառ եկեղեցիների ներքին միասնության տեսակետից, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկայի իսլամական հոծ բնակչությամբ ու շարժումներով հագեցած միջավայրում այդ եկեղեցիների դիմադրողականությունը մեծացնելու առումով, կարեւոր է Արամ Ա կաթողիկոսի նախաձեռնությունը: Եվ շատ տեղին է արտահայտվել Արամ կաթողիկոսը, երբ հաշտությունը կայացնելուց հետո Ադիս Աբեբայում ի պատիվ իրեն Պաուլոս պատրիարքի տված հացկերույթի ընթացքում, ինչպես արձանագրում է հիշյալ հաղորդագրությունը, ասել է. «Սուրբ հոգին է, որ մեզ բոլորս մղեց այս բարի գործը իրականացնելու»:
Ավելորդ է ասել, որ Սուրբ հոգու կարիքն ունենք նաեւ մենք՝ մեր եկեղեցին, որ արդեն 51 տարի տառապում է երկփեղկման, հակաթոռության ու թեմական զուգահեռ կառույցների հակասություններից, դրանց բոլոր՝ վարչական, նյութական, հոգեւոր ու հոգեբանական վատ հետեւանքներով: Եվ քանի որ Արամ կաթողիկոսը, որպես իսկական հոգեւորական, գիտի գործել, առաջնորդվել Սուրբ հոգով, կարծում եմ, իրավունք ունենք նրանից ակնկալելու, որ կրկին մղում ստանա Սուրբ հոգուց եւ կատարի եւս մի բարի գործ, այս անգամ իր եւ մեր եկեղեցու համար: Այդ գործը նվազ կարեւոր չէ, քան Հաբեշ ու Ղպտի եկեղեցիների համերաշխ համագործակցությունը: Ավելին՝ այդ գործը հրամայական պահանջն է մեր ժողովրդի: Մանավանդ որ այլեւս բացարձակապես որեւիցե պատճառ չկա, որ ազատ եւ անկախ Հայաստանի պայմաններում, երբ մեր ժողովուրդը շատ ավելի կարիք ունի Հայաստան-սփյուռք եւ սփյուռք-սփյուռք միասնության, Հայ եկեղեցին չմիավորվի կրկին Մայր աթոռ Սբ. Էջմիածնի շուրջը: Դա իսկապես աստվածահաճո գործ է, եւ Սուրբ հոգին, որի հետ լավ հարաբերությունների ապացույցը տվել է արդեն Անթիլիասի գահակալը, վստահաբար պիտի օգնի դրա իրականացմանը:


ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
«ԱԶԳ» Օրաթերթ


Sunday, July 15, 2007

Վարդավառ՝ շրջադարձային տոն

Մեր կամքից անկախ՝ ժամանակի մեջ հաճախ կորցնում ենք մեր ազգային դիմագծի որոշակի հատկանիշներ, առաջընթացի արագությունից մոռանում ենք մեզ հետ վերցնել մշակույթի այնպիսի շերտեր, ինչպիսիք ժողովրդական տոները, ծիսակատարություններն ու սովորույթներն են։ Այդ ամենը գոնե որպես պատմություն փորձում են պահպանել ազգագրագետները, իսկ վերակենդանացնել հաջողվում է միայն եզակի անհատների։ Գեղանկարիչ Լուսիկ Ագուլեցի Սամվելյանը այդ եզակիներից է, ով փորձում է իր անձնական օրինակով վարակել շրջապատին։ Նա կարծում է, որ իր կրած հայկական տարազը պակաս ժամանակակից չէ։ Իսկ բոլոր այն տոներն ու ծիսական սովորույթները, որոնք նա պահպանում է իր ընտանիքում, ազգային արժեք, եւ դրանք չի կարելի մոռացության մատնել։«Որպես արվեստագետ՝ ես ցավ եմ զգում, երբ տեսնում եմ, թե ինչպես է մշակույթը մոռացվում,–ասում է նա։–Այսօրվա ծեսերն էլ ոչ թե ինքնաբուխ են, այլ թատերականացված»։Վարդավառի կամ Պայծառակերպության տոնի նախօրեին տիկին Լուսիկը լրագրողներին ներկայացավ ցորենի հասկերից պատրաստված նուրի տիկնիկով, խաչբուռով, Անահիտ աստվածուհու եւ Աստղիկ դիցուհու հասկե կերպարներով, ծիսական ծառով, որ խնդում տոյք է կոչվում։
Այդպիսի ծիսական ծառով էլ, որը զարդարված էր մրգերով, Լուսիկ Ագուլեցին մտադիր է ձեւավորել Վարդավառի տոնական սեղանը։ Ծառի ձեւավորման հիմնական բաղադրիչը խնձորն է, որովհետեւ այդ օրը նաեւ խնձորի օրհնության օր է։ Ծիսական ծառը կրում է խաչի, տիեզերքի, պայծառակերպության, արականի եւ իգականի խորհուրդը։Գեղանկարչուհու մտահոգությունը կիսելով՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը խոսեց գալիք տոնի խորհրդի մասին։ Վարդավառը հատուկ տղ է գրավել տոնական տարեկան ցիկլում, քանզի մշակութային տարբեր գործընթացների ազդեցությամբ մի քանի տոների տարրեր է ներառել։ Սկիզբ առնելով հեթանոսական շրջանում՝ իբրեւ ցորենի բերքահավաքի ավարտը նշանավորող տոն՝ այն շարունակում է գոյատեւել նաեւ քրիստոնեական շրջանում։ Անգամ հեթանոս աստվածուհիների՝ Անահիտի ու Աստղիկի պաշտամունքը շարունակեց ապրել՝ ծպտյալ ձեւերով։ «Վարդավառի մեջ ներառված են նաեւ օգոստոսյան ամանորի շատ երեւույթներ,–ասաց ազգագրագետը։–Վարդավառը, փաստորեն, դարձավ շրջադարձային տոն։ Այն իր մեջ ունի տիեզերական եւ մարդու արարչագործության, նաեւ՝ հայ ժողովրդի ծագման, համաշխարհային ջրհեղեղի մասին պատկերացումները։ Բայց տոնի ամենակարեւոր տարրը ջուրն է։ Տիեզերքը հովանավորող ուժերի պաշտամունքը ջրախաղերի ձեւով էր արտահայտվում, լեռնային շրջաններում՝ նաեւ ուխտագնացություններով ու զոհաբերություններով՝ ընդհուպ մինչեւ 20—րդ դարի սկիզբը»։
Ջրին նվիրված ծիսակատարություններից այսօր գործնականում պահպանվել է միմյանց վրա ջուր լցնելու ծեսը՝ մանկական խաղի տեսքով։ Ըստ ազգագրագետի՝ Վարդավառն այսօր Հայաստանում շարունակում է տոնվել հատկապես երկրի հյուսիս–արեւելյան շրջաններում, որտեղ ջրերի ակունքների մոտ գնալու սովորույթ կա։ Որպես պատմական անդրադարձ՝ Հրանուշ Խառատյանը հիշեց, որ մինչեւ նախորդ դարի սկիզբը ամենաշքեղ վարդավառները տոնվում էին Կաթնաղբյուր կոչվող քառասուն աղբյուրների մոտ, որոնք նաեւ կոչվում էին «Անահիտի ստինքներ»։Եվ գեղանկարչուհին, եւ ազգագրագետը ափսոսանք հայտնեցին, որ վերջին հարյուրամյակը մեր մշակույթի մաս կազմող ազգային տոների համար կորստյան շրջան եղավ։ Որպեսզի պահպանվեն կամ ինչ–որ չափով վերականգնվեն, հարկավոր է իմանալ եւ ճանաչել դրանք։


Անուշ ՍԱՄՎԵԼՅԱՆ
«Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթ

Saturday, June 23, 2007

Երկրորդ տարեդարձ

Այսօր լրացաւ իմ կայքէջի երկրորդ տարեդարձը:

Գնացքը դեռ գնում է...

Saturday, June 02, 2007

Սերիալների ՍԵՐԻԱ՜Լ, «Կրքոտ ԿԱՆԱ՜ՅՔ»...

Ի վերջո` ի՞նչ է ձեր ուզածը

Հենց էն գլխից ասեմ, որ չգիտեմ, թե ի՞նչ է կոնկրետ ձեր ուզածը, բայց որ հաջողել եք հսկա մի լսարանի սերիալախտով վարակել, շշմեցնել ու գամել հեռուստաէկրանին, փաստ է: Ինչպե՜ս են մարդիկ (ախր, նաեւ խելքը գլխին մարդիկ) գամվում էկրանին, ի՜նչ ապրումներով, ինչպե՜ս են փորձում գուշակել յուրաքանչյուր հաջորդ կադրի... «անկանխատեսելի» բովանդակությունը, ինչպիսի՜ ենթադրություններ, քաջալերանքի, անեծք-օրհնանքի ի՜նչ հեղեղ... Թե հյուր ես (անգամ` սպասված հյուր) նման` սերիալապաշտ մի ընտանիքում, հավատա, քո գոյությունը չեն զգա այնքան ժամանակ, քանի դեռ անվերջ` մեկը մյուսի ամուսնուն կամ կնոջը սիրահետող հերոսները էկրանին են...
Եվ` իբր եղածը քիչ է, հիմա էլ գալիս է սերիալների սերիալը` հավաստիացումով, որ օրվա մեկ ժամը դառնալու է ամենաբովանդակալիցը: Բա գովազդողի ձայնի պաթո՜սը, արտաբերումի էներգիա՜ն...
Վա՜յ, ձեր տունը չքանդվի, ի՞նչ եք ուզում էս մոլորված ժողովրդից: Թե՞ վաղուց արդեն դուք չեք ուզում, նրանք են սերիալ փափագում...
Ի վերուստ` միամիտ մի հարց` ձեր գործը, գործի ձեր շահը շա՞տ կտուժեն, եթե մի «սերիալ»-հաղորդաշար սկսեիք, ասենք, ձեր կաղամբն ու կարտոֆիլը արտադրող կանանց մասին... Թե նրանք արեւից շատ են սեւացած... Թե էկրանը միայն կրքոտներինն է...
Դուք գիտե՞ք, որ հենց ձեր շլինքին են ծանրանալու ազգային նկարագրի բարոյականության կոդի թվերը խառնելու ձեր ապազգային, արեւմտակամք, սատանայահաճ ճիգերը...


ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գորիս

Monday, May 21, 2007

Հայերն ու հրեաները

Ցեղային-պետական զուգահեռներ
Ռուբէն Անգալադեան
(Ռուբեն Անգալադյան)

Download : PDF տարբերակ

20-րդ դարում այս երկու ժողովուրդները ստացան, իսկ աւելի ճիշտ՝վերանւաճեցին սեփական տուն, պետութիւն ունենալու իրաւունքը, թէեւհրեաների միայն տասը տոկոսն է ապրում իսրայէլում (նոյնքանիռլանադացիներ ապրում են իրենց պատմական հայրենիքում), իսկ հայերիմօտաւորապէս 17 տոկոսը՝ Հայաստանում եւ Ղարաբաղում:

Իւրաքանչիւր ժողովուրդ սեփական քաղաքական կամքի եւ ինտելեկտիչափով (այս ամբողջութիւնն էլ ազգային երեկւակայութիւնն է կամ այնիրականութիւնը, որն ինքն է կառուցում իր գիտակցութեան մէջ)բացայայտում ու վերլուծում է աշխարհը: Լինում են ժողովրդի թեթեւ կամծանր հիւանդութեան ժամանակահատւածներ, երբ իրականութեանգիտակցութիւնը չի համընկնում բուն իրականութեան հետ: Այստեղից էլ՝ժողովրդի գործունէութեան անհամարժեքութիւնը եւ որպէս արդիւնք՝տեսանելի կամ ոչ-տեսանելի պարտութիւն:
Ազգային պետութիւն ստեղծելու ձգտումը (որոշակի ցեղային տարածքումկազմակերպւել որպէս փոխյարաբերութիւնների կայուն ու կուռհամակարգ) երկու ժողովուրդները դրեւորել են գոյատեւմանբազմադարեայ տառապալից պայքարով, իսկ ստեղծելու նախաշէմին՝ անցելցեղասպանութեան գողգոթայի միջով: Ընդորում՝ ե՛ւ մէկը, ե՛ւ միւսժողովուրդը կորցրել է իր էթնոսի համարեայ կէսը:
Այդուհանդերձ, երկու ժողովուրդների դէմ իրականացւածցեղասպանութիւնների միջեւ կամ ոչ քիչ էական տարբերութիւններ.

-Հրեական ցեղասպանութիւնը կատարւել է պատմական հայրենիքից հեռու,իսկ հայկականը՝ սեփական ցեղային տարածքներում:

-Ժողովրդի կործանումից բացի, հայերը անդարձ կորցրին ողջ արեւմտահայմշակոյթն ու զրկւեցին իրենց պատմական հայրենիքի մեծ մասից, որտեղապրել էին հազարամեակներ շարունակ:

-Հրեայ ժողովուրդը, որպէս կանոն, սփիւռքում բնակւում է քաղաքներում,ու յատկապէս քաղաքային բնակչութիւնն ու քաղաքային մշակոյըոչնչացւեցին Բ համաշխարհային պատերազմում, իսկ հայերի դէպքումոչնչացւեց ինչպէս գիւղացիութիւնը, այնպէս էլ քաղաբնակները:

-Հերական ցեղասպանութիւնը իրագործւել է Եւրոպայի տարբերերկրներում ու նախկին ԽՍՀՄ-ի եւրոպական մասում, եւհամաշխարհային հանրութիւնը, յաղթանակ տանելով գերմանականֆաշիզմի դէմ, դատապարտեց այն, ինչը հրեաներին իրաւունք տւեց ստանալբարոյական ու ֆինանսական, ինչպէս նաեւ իրաւական փոխհատուցում:

Աւելին՝ հրեական ցեղասպանութեան փաստն ինքնին կարող է ծառայելարդի հրեական սփիւռքի կեանքում, որպէս բաւական լուրջ իմունիտետ:Այդ ամէնը տրւած չէ հայերին:

-Թուրքերն այսօր էլ պատրաստ չեն ընդունել սեփական չարագործութեանփաստն ընդդէմ մարդկութեան, իսկ Գերմանիան, ինչպէս նաեւ նրա այնօրերի դաշնակից պետութիւնները, անգամ չէզօք Շւէյցարիան,խոստովանում են ցեղասպանութիւնն իր բոլոր դրեւորումներով ուպայքարում ֆաշիզմի որեւէ արտայայտման դէմ:

-Երկրորդ համաշխահային պատերազմի աւարտին (երբ իրագործւել էրչարագործութիւնը հրեայ ազգի նկատմամբ) աշխարհը պատրաստ էրխոստովանել սեփական մեղաւորութիւնը, քանզի այն կատարւել էր ոչ թէքաղաքակիրթ ժողովուրդների աչքից հեռու, այլ հէնց Եւրոպայում: Ասենք,որ հրեայ ազգն էլ, ի տարբերութիւն հայերի, աւելի կազմակերպւած էր,աւելի նախապատրաստւած մտայնական ու քաղաքական առումներով,ֆինանսապէս առաւել հարուստ էր, որպէսզի պաշտպաներ իր օրինականիրաւունքները: Աւելին, նա պատրաստ էր ստեղծել իր սեփականպետութիւնը, որին ձգտում եւ ինչը իրականացնում էր հետեւողականօրէնհամարեա 20-րդ դարի ողջ առաջին կէսում:
-Հայաստանը խորհրդանացւեց (ինչը նշանակում էր նաեւ տարածքայինկորուստ, երբ Լենին-Ստալին ալյեանսը՝ մի կողմից, Աթաթուրքն էլ՝ միւս,երրորդն էլ՝ հայ քաղաքական թուլութիւնն ու կարճատեսութիւնը,անօգնականութիւնն ու շփոթւածութիւնը թոյլ տւեցին նրանից խելել ոչմիայն ողջ Արեւմտեան Հայաստանը, այլեւ Արեւելեանի մի մասը՝Նախիջեւանի մարզը, Դաշտային ու Լեռնային Ղարաբաղը եւ այլ հողեր:

-Հրեայ ժողովրդի ներսում մի քանի կառոյցներ գործում էին չափազանցարդիւնաւէտ, այդ թւում՝ հրեական համաշխահային կոնգրեսը, ամերիկայիսինագոգների խորհրդին կից յուդայական քաղաքականութեանուսումնասիրութեան ու ծրագրաւորման կենտրոնը Նիւ Եօրքիհամալսարանում, Սինագոգների կոնգրեսը եւ այլն: Ասենք,յուդայականութիւնն էլ՝ նրա հոգեւոր հայերը, նրա ազգային խորագոյնաւադնոյթները, որոշից դեր խաղացին համաշխարհային հրեականութեանճակատագրում արտամական շրջադարձի համար՝ կազմակերպւածութեանառումով, ինչը եւ ստեղծում է երջանիկ ապագայի իրական հեռանկարներ:

-Ինչպէս եւ երկու հազար տարի առաջ, այսօր նոյնպէս հրեաները մօտ ենայն բանին, որ ստեղծեն մարդկութեան ինչ-որ համընդհանուր դիմանկար,նրա աշխարհըմբռնման էութիւնը: Աշխարհի տարբեր երկրներում եւգիտութեան ու մշակոյթի տարբեր բնագաւառներում հրեաներիմտայնական ու հոգեւոր աշխատանքն ունի բարձր եւ շատ դէպքերում՝զարգացման միանման մակարդակ: Իսկ եթէ հաշւի առնենք նրանցմիաւորւած կամքը, իմաստաւորման, իրականութեան արտացոլմանմիացեալ վեկտորը, նրանց չափզանց բեւեռային մօտեցումը ինչպէսազգային մշակոյթի աւանդոյթների խորքում, այնպէս էլ մշակոյթումմշտապէս արդիական լինելու ձգտումը (ինչը ակնայայտ երեւաց 20-րդդարում), ապա կարելի է խօսել ժամանակի որոշակի հատւածումհամայշխարհային քաղաքակրթութեան բաւական առարկայականհայեացքի մասին:

Աւելի քան հազար տարւայ ընթացքում հայ ժողովուրդը «կարողացաւ» ոչմիայն կորցնել վերնախաւ ազնւականութիւնը, այլեւ նման ընտրութեանանհրաժեշտութիւնը: Ընտրութեան այդպիսի լծակները կորսւած են, ու դեռանյայտ է, թէ ե՛րբ կարող են վերականգնւել: Իսկ առանց այդ չափանիշիանկարելի է հասկանալ ազգի իրական ներուժը՝ ոչնչացւած է նրաիմունիտետը: Հէնց սրանով է բացատրւում ազգային երեւակայութեան մէջիրականութեան զգացման բացակայութիւնը, համազգային, յատկապէսհամեմատական հարցերի լուծման բացարձակ անօգնականութիւնըհասարակութեան ինքնակառավարման կառոյցում: Ստացւում է, որ ամէնմի նոր սերունդ նորովի է բացայայտում աշխարհը, ինչը որ միայն նւազարդիւնաւէտ է դարձնում վերլուծութիւնը, այլեւ բացարձակապէս հարթ-պարզունակ, զգացմունքային: Այսպիսով, ազգային հանրագումարայինփորձը, վերլուծութիւնը, միտքը խղճուկ գոյութիւն է քարշ տալիս, քանզիդրանք հայերի համար վերլուծելը հնարաւոր չէ՝ ներկայ հասարակութեան,ողջ ազգի համակարգւած հայեացքը այն ճշմարիտ որոնումը չէ, ոչ էլ այնճշմարիտ չափանիշը, որոնք օգնելու են հայերին դուրս գալու փակշրջանակից: Ուրեմն, հայերը դժւարութիւններ ունեն ոչ միայնգաղափարների եւ դրանց հերթագայօրէն առաջադրւածութեան ուլուծման, այլ նախեւառաջ իրական տեսակի բացայայտման առումով՝մարդկային ինչ տեսակ կարող է առաջ քաշել, որպէս համազգայինառաջնորդներ: Հրեայ ժողովուրդն ազգային կեանքի այդ կարեւորագոյնմեխանիզմը կարողացաւ պահպանել դեգերումների երկարամաշ դարերիմիջով, թէեւ դա այնքան էլ դիւրին չէր: Իսկ հայերիս դէպքումիրականութիւնը գնահատւում է միայն մասնակիօրէն, քանզի նրանք, ովքերներկայացնում են ազգային պատկերացումները, ի զօրու չեն տեսնելուիրականութեան ողջ պատկերը, այստեղից էլ այն հակամարտութիւնը, ործագում է ազգի եւ աշխարհի, Հայաստանի եւ աշխարհի միջեւ: Այդհակամարտութեան վերլուծութիւնը հիմնականում յանգեցնում է ազգայինկեանքի մի ինչ-որ կեղծ նպատակի եւ պարտութեան: Իսկ ճշմարիտառաջնորդները, որպէս կանոն, կամ լքում են ազգը, կամ նրա ներսում քարշեն տալիս խղճուկ գոյութիւն:Հայերի մէջ «յոյսներն իրենց վրայ դնողները» կամ «միջակացւած-ունիւերսալները» կազմում են ոչ միայն ազգի գերակշռող մարմինը, այլեւհանդիսանում են նրա համատեղ մտքի ու կամքի արտայայտողները: Իսկհրեաների դէպքում ընտրութեան աւանդական մոդելի պահպանման հետմիաժամանակ առաջնորդի բացայայտումը, կազմում է ազգային կեանքիկարեւորագոյն բաղկացուցիչ մասը՝ բոլոր «յոյսներն իրենց վրայ դնողները»,բոլոր «միջակացւած-ունիսւերսալները» ազգային մարմնի ներսում շատամուր ամրացւած են գլխին: Եւ ոչ թէ ամբողջութիւն են կազմում ինչպէսհայերի դէպքում:Ահա թէ ինչու վերջին տարիներում այդքան հայ լքեց երկիրը՝ ազգայինկեանքի ներսում այնքան չնչին է արդարութեան ակնկալիքը, այնպիսիարագութեամբ է կորսւում ազգի դիմադրողականութիւնը, որիմաստաւորման ժամանակ չի մնում:Մի հանգամանք եւս. եթէ ազգի ներսում բոլորն են մտածում համազգայինփրկութեան մասին, եւ ամէն մէկը իր ծրագիրն ունի, նշանակում է, որ չկայայն ազգային կառոյցը, որ յանձն պիտի առնէր այդ առաքելութիւնը. սաապացոյցն է այն իրողութեան, որ պետական համակարգի ներսումբացակայում է ընտրութեան արդարացի մօտեցումը, ուրեմն՝ եւ՝ չկայմիասնական ծրագիր ու միասնական կամք:
Այս իրավիճակը հրեաներիշրջանում տիրում էր մինչեւ 19-րդ դարի կէսերը, հայերի դէպքումշարունակւում է առ այսօր: Վերոբերեալ հանգամանքները թուլացնում ենհայ ազգը, քանի որ այդ «միջակացւած-ունիւերսալներն» ու «յոյսերն իրենցվրայ դնողները», համարեա թէ առանց ջանք թափելու (զգալ է տալիսբազմադարեայ փորձը), շատ դիւրին ներկրւում են օտար էթնոսի մէջ: Իդէպ, նրանց համար աւելի հեշտ է այլ էթնոսի մէջ ներկրւելը, քան սեփականազգի ներսում ընդհանուր լուծում գտնելը:Երկու դէպքում էլ ազգային կեանքի անկայունութիւնն ուերերունութիւնն սկսւում են կեղծ հայրենասիրական կարգախօսներից,հասարակութեան իրական հարցերն ու խնդիրներն առանձնացնելուանկարողութիւնից, իսկ ճշմարիտ ինքնագնահատութեան փոխարէն՝ազգային կեանքի նեքին ուժերի գերագնահատումից:Սակայն, ազգային կեանքի ներսում ե՛ւ հայերը, ե՛ւ հրեաները ստեղծել ենայդ համազգային համակարգի ամենաուժեղ կառոյցը՝ ընտանիքը:
Երկուազգերի համար էլ այն գրեթէ ունիւերսալ է, ինչը նշանակում է՝ այդ բջջիներսում փոխյարաբերութիւններն այնքան ամուր ու բազմակերպ են, որկարող են գործել որեւէ էթնոսում բոլոր հնարաւոր ու անհնարիրավիճակներում:Այսպիսով՝ հայ ազգի ամենաբնորոշ մարդկային տիպերը մտաւորւած են,այսպէս կոչւած, «միջակացւած-ունիւերսալ» սոցիալական տեսակի մէջ, իսկվերջինս չի կարող ունենալ ընդհանուր, պետական նպատակներ: Նրանցմիաւորող միակ գործօնը անձնական հարստացումն է: Այդ հիմքի վրայանհնար է կառուցել իշխանութեան պետական մեխանիզմ:Դարաւոր դեգերումների հետեւանքով հրեաները ամբողջութեամբ կորցրելեն գիւղացիութիւնը՝ որպէս խաւ: Ու եթէ այսօր Իսրայէլն իր էթնոսի միմասին «աւետեաց երկրին» ամրացնելու ուժ եւ իմաստութիւն չունենայ,բաւականաչափ դժւար կը լինի գոյատեւել՝ որպէս պետութիւն, որպէս ազգ:Հրեաների մէջ գիւղացիութիւնը (որեւէ էթնոսի հիմքը) սրբագրում է ազգիհամատեղ երեւակայութիւնը այստեղից է սկիզբ առնում հոգեւորզարգացման, նորացման ուղին: Առանց այդ նորացման չի կարող երեւանգալ հրեայ ժողովրդի էթնոգենեզի նոր փուլը:Առաջին հանրապետութիւնը (1918-1920 թթ.) դարձաւ հայկական առաջինպետութիւնը հազարամեայ ընդմիջումից յետոյ: Իր պատմականտարածքում այդ պետութեան բնակչութեան գերակշիռ մասըգիւղացիութիւնն էր: Առաջին հանրապետութիւնում պետական կամքիկազմակերպումը, պետական մտքի բացայայտումն իրականացւում էրհարեւանների կողմից չդադարող ոտնձգութիւնների պայմաններում եւտարբեր երկրներից հապշտապ ժամանած, ազգի մտային ուժերիաջակցութեամբ: Սա չէր կարող իր հետքը չթողնել պետականգիտակցութեան մէջ իրականութեան վերականգնման որակի վրայ,սեփական ուժերի ու առաջադրւած խնդիրների ստոյգ գնահատականների,ինչպէս նաեւ դրանց իրագործման ժամանակի ու տեղի վրայ:
Իսրայէլն այն պետութիւնն է, որն ամբողջովին վերակառուցում է (իսկգուցէ դա նոր էթնոգենեզի պատմական շրջադարձային փուլ է) սեփականէթնոսը պատմական հայրենիքում Ռուսաստանի, Եւրոպայի, Ամերիկայի, Աֆրիկայի, Միջին Արեւելքի հրեական սփիւռքի տարրերից... Սամարդկութեան պատմութեան մէջ իր նախադէպը չունեցողփորձարարութիւն է, քանի որ պահպանում է աւանդոյթների ողջ կառոյցը՝հանդիսանալով հրեայ ժողովրդի պատմութեան մէջ իր նախադէպըչունեցող փորձառութիւն է, քանի որ պահպանում է աւանդոյթների ողջկառոյցը՝ հանդիսանալով հրեայ ժողովրդի պատմութեան կենդանիշարունակութիւնը: Անվիճելի է, որ Իսրայէլը կօժանդակի հրեայ ողջ ազգիերիտասարդացմանը, նորացմանը (յիշենք Ֆ. Կաֆկայի խօսքերը. «Մենք՝հրեաներս, ծնւում ենք արդէն ծերացած»)՝ նոր հազարամեակի սրընթաց,համընդհանուր արագութիւնների ռիթմի միանալուն:
Ինչպէս ցանկացած աւարտուն համակարգ, իւրաքանչիւր ժողովուրդապրում է իր ժամանակը, որը շատ հաճախ չի համընկնում օրացոյցի հետ,ժողովուրդների մեծ մասը հապաղում է իր զարգացման մէջ:Յայտնի է, որ հայերի ազգային խառնւածքում զգացմունքային-ռոմանտիկսկիզբը համադրւում է ծայրայեղ ռացիոնալիզմի հետ: Միջակացւած-ունիւերսալները կառուցում են իրենց անիրականանալի դղեակներն ուհեքիաթներ հիւսում պետական հարցերի շուրջ, իսկ կենցաղային, առօրեայկեանքում ծայարայեղ հաշւենկատ են: Կարող ենք պնդել. որպէս ազգայինհաւաքականութիւն հայերն ունեն մեծ սիրտ ու փոքր հոգի (վեհանձն են ուփոքրոգի): Պատճառն էլ միակն է, որ հէնց միջակութիւնն է գլխաւորումազգային միտքն ու արտայայտում նրա կամքը: Հէնց այդ միջակութիւնն է,որ կործանել է հայոց պետականութիւնը վաղ միջնադարում եւ այսօր էլհամառօրէն շարունակում է ղեկավարել հասարակութիւնը: Ի վերջոյ, հէնցայդ ընտրութիւնն է կատարում ազգը, երբ դէմ հանդիման է մնումսեփական ճակատագրի հետ: Ինչ կատարւել է մեզ հետ դարերի ընթացքում,մեր ազգային մտքի՝ որպէս մեր կեանքը բացայայտող ու մոդելաւորողմեխանիզմի թերութիւններն են կամ, աւելի ստոյգ, թուլութիւնը:Չնայած հրեաների՝ աշխարհասփիւռ լինելու հանգամանքին, նրանքպահպանել են իրենց կրօնապաշտութիւնն ու ստեղծել են կրօնական միշարք կլաններ ու կաստաներ: Ազգային կեանքի այդ ենթակառոյցներն են,որ որոշում են հրեայ ազգի դաւանանքի խորութիւնն ու ամրութիւնը:հայերը մեծ մասամբ հեռու են կրօնից, եւ նրանց խոր կրօնապաշտութեանմասին խօսել չենք կարող:
Ազգային պետութիւն ստեղծելու զուգընթաց ե՛ւ հրեաները, ե՛ւ հայերըսկսում են վերանայել իրենց հայեացքը աշխարհի նկատմամբ՝ ձեւափոխելովոչ միայն առաջարդւած խնդիրների հերթականութիւնը, այլեւբովանդակութիւնը: Անհրաժեշտ է բաց լինել աշխարհի առջեւ՝ պայմանով,որ այսպէս կոչւած գենոֆոնդը, որը կազմում է ազգային տեսակի հիմքը եւնրա աշխարհաընկալումների արտայայտիչ է, մնայ անձեռնմխելի:Իսրայէլում ազգային կեանքի խարսխւած է կաստայական սկզբունքներիվրայ, իսկ հայերի մէջ այսօր առկայ է տոհմական ու պատահականյարաբերութիւնների վերակենդանացող դերը, այսինքն՝ հայերի դէպքումընտրութիւնն ընթանում է մարդկային յատկանիշերի պակաս արդիւնաւէտու քաոսային դիապազոնում, այսինքն, հայերը տեսնում են աշխարհըձեւախեղւած, ոչ ճիշտ: Իսկ դա արդէն աշխարհի հետ բախման մէջ մտնելուպատճառ է:
Դարեր շարունակ հրեական էթնոսի ներսում տիրող հոգեբանական հենքըծանր էր, ճնշող: Բայց 19-րդ դարի վերջում սկսւում է ներքին էթնիկկապերի նորացում՝ հոգեբանական հենքն աստիճանաբար կայուն ուկառուցողական բնոյթ է ձեռք բերում:Հայ ազգի հոգեբանական հենքը դեռեւս չի հաւասարակշռւել՝ պահպանելովխորացման բոլոր նախանշանները: Եղեռնի հոգեբանական խեղւածքինաւելացան խորհրդայնացման բոլոր արատները: Այստեղից էլ՝ սփիւռքիերկակի վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի (նրա մի մասը հնազանդծառայում էր ԽՍՀՄ-ին ու ՊԱԿ-ին, ինչը կատարւեց նաեւ հրեաների հետ),իսկ հիմա էլ՝ անկախ պետութեան, նրա ղեկավարութեան հանդէպ: Աւելին,հայկական Սփիւռքի բոլոր կարեւորագոյն արատները ներթափանցում ենՀայաստան ու դառնում ազգային կեանքի կարեւոր բաղադրիչներ:Խորհրդային Հայաստանի (հիմա կարող ենք ասել, որ այն հայ ժողովրդիբազմադարեայ պատմութեան ընթացքում ամենահզօր ու ծաղկուն երկիրնէր) վերափոխումը Հայաստանի Հանրապետութեան իրականացւում էհիւանդագին ու բացարաձակապէս չարդարացւող գործողութիւններով,ինչպէս ՀՀ առաջին, այնպէս էլ երկրորդ նախագահի կողմից:Իրականութիւնն արագ բացայայտելու եւ առաջադրւած խնդիրներըվերլուծելու, օտար միջավայրում իրական աշխարհի կառոյցը գիտակցելուկարողութեամբ օժտւած է ե՛ւ հայկական, ե՛ւ հրեական սփիւռքը:Իրականութեան մէջ արագ ադապտացումը այս ժողովուրդներինմանութեան եզրերի է բերում նաեւ ազգային կեանքի առումով:
Սեփականու օտար կեանքի ընկալման մեխանիզմն առաւել ճշգրիտ արտացոլւում էյատկապէս նրանով, թէ իրականութիւնը, որում յայտնւել են հայն ուհրեան, ի՛նչ ճշգրտութեամբ է ընկալւում եւ ինչ արագութեամբ էադապտացւում իւրաքանչիւրի էութիւնը: Ըստ իս՝ հրեաները յստակօրէնգտնւում են սեփական ժողովրդի, սեփական ազգային շահերի ներսում(երբեմն ընդլայնելով ազգայինի սահմանները), եւ այս դէպքում նրանցօգնում է զսպող մեխանիզմը, որը գործում է կեանքի ընկալման բոլորմակարդակներում: Իսկ հայը նոյն իրավիճակում հաճախ կորցնում է այդսահմանը, դառնում է ուրիշ էթնոսների կրողը կամ կեանքի օտար մոդելիջատագովը, ինչը եւ յանգեցնում է ուծացման:Եւ իրօք, հայերը հաճախ, իսկ երբեմն՝ լիովին հրապուրւում են օտարերկրով, ժողովրդով, փորձում են աւելի խոր թափանցել շրջապատողաշխարհի հիմնախնդիրների մէջ եւ անմնացորդ ծառայել դրանց: Հրեաներըաւելի ճշգրիտ ու խիստ են որոշում իրենց եւ օտար չափանիշերը եւ երբեքչեն շփոթում դրանց հերթագայութիւնը:
Հայկական իրականութեան մէջ ակնյայտ է եկեղեցական ինստիտուտիթուլութիւնը, քանզի ո՛չ իր ներքին կամքով, ո՛չ բովանդակութեամբ նա չիկարող լուծել այն հարցերն ու խնդիրները, որոնք կանգնած են իր եւժողովրդի առջեւ: Իսկ հրեաների հոգեւոր հայրերը, սինագոգը, կրօնականմտածողութեան ողջ ինստիտուտը գործում է ոչ միայն ի շահինքնագիտակցութեան, այլեւ գործնականօրէն օգնում է կեանքում առկայշատ խնդիրների լուծմանը: Հոգեկանութիւնն ու իրականութիւնըմերձենում են միմեանց, ինչպէս աւանդոյթ ու արդիականութիւնը:Որեւէ ծայրայեղութիւն (հոգեւոր, կրօնական, ֆիզիկական, քաղաքականեւ այլն) որեւէ ազգային խառնւածքի ներսում պիտի ուղղորդւի ու չպիտիլինի որոշիչ կամ անգամ ժամանակաւորապէս գերակայող կայունհասարակութեան մէջ:
Ինչքան բաց, առարկայական է ազգի ներսում կատարւող անհատիգնահատականի ու ընտրութեան չափանիշը, այնքան ուժեղ է ժողովրդի,պետութեան դիմադրողականութիւնը:
Այս երկու ժողովուրդների կենցաղային իմաստութիւնները Սփիւռքումբովանդակութեամբ շատ հարազատ են իրար, սակայն կան եւտարբերութիւններ: Որպէս կանոն, հայերն առաջ են գնում անձնականհատկանիշերի շնորհիւ, նրանց թիկունքում չկայ ազգայինդիմադրողականութեան մեխանիզմ այն դէպքում, երբ հրեաներն ունեն ոչմիայն գոյատեւման, այլեւ իրական զարգացման կարեւորագոյն այդլծակները: Հրեաները հասել են այն բանին, որ անհատի կամ նրա շրջապատիդիմադրողականութիւնը պաշտպանում է ոչ միայն նրանց, այլեւ ողջհասարակութեան, ազգի խելքը, փորձն ու մտայնութիւնը:Սփիւռքում հրեական կեանքի ներփակութիւնը նրանց ուժի հաւաստումն է,նշանակում է, որ իրենք են ընտրում եւ ոչ թէ հակառակը:
Հայերի դէպքումդա նրանք թուլութեան հաւաստումն է: Հայերի թուլութիւնն այն է, որՍփիւռքում իրենց պանդուխտ են ընկալում, թափառական, ոչ թէ այս կամայն երկրի լիիրաւ քաղաքացի հոգեբանական իմաստով:
Հանրայայտ է, որ մշակոյթը, որպէս գործընթաց, ոչ միայն անընդմէջ էժամանակի մէջ, այլեւ համապարփակ: Այսպիսով, հայ մշակոյթը սկսւել էքրիստոնէութեան ընդունումով եւ աւարտւել է կամ, աւելի ստոյգ, աւերւելէ Անիի թագաւորութեան կործանումով: Ազգային պատմութեան այսժամանակաշրջանը կարելի է բնորոշել որպէս հայկականքաղաքակրթութիւն: 11-րդ դարից յետոյ հայերն ունեն ընդամենըսեփական մշակոյթի դրւագներ, հետագայում որոշ դրսեւորումներպահպանւել են, միւսները՝ ընդհատւել, իսկ մի մասն էլ առաջացել է լոկ 19-րդ դարում կամ անգամ՝ 20-րդ դարում:
Հրեաների աշխարհակալումն այլ,աւելի բարդ ուղի է անցել: Ազգը նախեւառաջ իր ուշադրութիւնըկենտրոնացրել է մարդկային գոյակցութեան հիմնարար հարցերի վրայ:Յուդայականութիւնը, ապա եւ քրիստոնէութիւնը նրանց ազգայինգիտակցութեան կարեւորագոյն փուլերը դարձան: Աշխարհի ընկալմանբնագաւառում բացայայտումները հրեական ազգի համար եղել են ու այսօրէլ մնում են կարեւորագոյնը նրանց ազգային գոյատեւմանառանձնայատուկ ձեւի մէջ: Ինչ վերաբերում է մշակոյթին, ապա ազգայինգեղարւեստական միտքը դրւագային բնոյթ ունի, ու միայնյուդայականութիւնը, որպէս ամբողջական զանգւած, միաւորում,լրացնում ու բացայայտում է հրեաների ազգային մշակոյթը:Այսօր Իսրայէլն ու Հայաստանը կառուցում են իրենց ապագան,միաժամանակ կանգնած են բախտորոշ հարցերի առջեւ, որոնք տարբերւածպատասխան են պահանջում: Երկու երկրներում էլ էթնոսը գտնւում է նորէթնոգենեզի շրջադարձային փուլում, երկուսն էլ պետական ու ազգայինբազմաթիւ խնդիրներ կան, որոնք հնարաւոր է լուծել միայն շահագրգիռերկխօսութեան շնորհիւ: Ներքին ազատութիւնը, արդարութեան ճշմարիտմոդելն ու իրականութեան ծրագրային վերափոխումը նւիրւած,արհեստավարժ ուժերի համախմբումից: Մտայնական, ֆինանսական,տեղեկատւական եւ այլ վեկտորների բացարձակ միաւորումը միայնհնարաւոր կը դարձնի այն բարեբեր հիմքի ստեղծումը, որով լուծում կըստանան երկու ժողովուրդների առջեւ ծառացած բոլոր հիմնահարցերը:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը