Wednesday, July 28, 2010

Երբ անշահախնդիր էս օգնում

Այսօր, մի բարեկամից ստացայ նամակ, որը սիրտս ու հոգիս գերեց: Նամակն ուղարկողը Նարինէ Կռոեանն էր, մի բարեկամ, որը երբեք չենք հանդիպել իրար, այլ պարզապես մտքերի փոխանակում ենք ունեցել ինտերնետով: Բայց արի ու տես, այս անգամ իր նամակը ոչ ինտերնետի մասին էր, եւ ոչ էլ հետաքրքիր կայքէջերի մասին, նամակը իր մեջ պարունակում էր շնորհակալական խօսքեր, մի Իրանահայից, որը հակառակ շատերին, անշահախնդրօրէն օգնել է Նարինէի հիւանդ որդուն: Նարինէն նաեւ ցանկացել է իմ բլոգի միջոցով շնորհակալութիւն յայտնել այդ բարերար մարդուն: Եւ ահա ձեզ եմ ներկայացնուն Նարինէի գրած նամակը, նոյնութեամբ, ու ցանկանում եմ Նարինէի շնորհակալական խօսքերին նաեւ աւելացնել իմ շնորհակալական...

Monday, July 26, 2010

Անտեսանելի անտառային տնակ

Մի Շւեդացի, հայելիների օգնութեամբ մի անտառային տնակ է կառուցել ծառերի վրայ, որը նաեւ անտեսանելի է:Ես սիրում եմ նման մարդկանց ստեղծագործ եւ սրամիտ արարքները: ...

Wednesday, July 14, 2010

Պատմական իրադարձութիւնների տեսահոլովակների սիրահարներին

Չեմ կարծում գտնւի մէկը, որը չցանկանայ տեսնել առաջին շոգեմեքենայի օրիգինալ եւ պատմական տեսահոլովակը, եւ կամ Պուդսդամի կոնֆերանսը, ուր մասնակցում էր Ստալինն ու Չերչիլը եւ շատ աւելի նման հետաքրքիր պատմական իրադարձութիւնների տեսահոլովակներ:Այո՛ նման հնարաւորութիւն այլեւս գոյութիւն ունի, եւ դա իրականանացրել է CriticalPast կայքէջը: Յիշեալ կայքէջում հաւաքագրւած են աւելի քան 57,000 պատմական իրադարձութիւնների տեսահոլովակներ եւ 7 միլիոն լուսանկարներ, սկսած 1890 թ. մինչեւ 1990 թ. :Այս կայքէջն անձնապես ինձ շատ է հետաքրքրել եւ օրական անպայման մի քանի պատմական տեսահոլովակ պիտի դիտեմ կայքէջում, յոյս ունեմ, որ սա կը հետաքրքրի նաեւ ձեզ: Յ.Գ. Պիտի աւելացնեմ,...

Monday, July 12, 2010

Nibbo . Բարելաււած որոնում Google -ի հիման վրայ

Ես հիմնականում որոնման գործերը կատարում եմ աշխարհահռչակ Google -ի որոնման համակարգով: Բայց այս օրերին գտել եմ մի շատ հետաքրքիր կայքէջ, որն աշխատում է հէնց Google -ի հիման վրայ, բայց մի տարբերութեամբ եւ դա այն է, որ որոնում կատարելիս, բոլոր տւեալները, ինչպիսիք են կայքէջեր, նկարներ, տեսագրութիւններ, վիկիփեդիայում գոյութիւն ունեցող տեղեկութիւններ որոնւող թեմայի մասին, եւ այլ շատ ուրիշ տեղեկութիւններն ամբողջութեամբ յատնւում եմ մէկ էջի վրայ: Երկրորդ կարեւոր հատկութիւնն այն է, որ այլեւս գոյութիւն չունի "Next" կոճակները եւ էջը դիտելով բեռնաւորւում են յաջորդ էջերը:Եւ այդ հետաքրքիր կայքէջի անունն է Nibbo : Նիբբոն մտադիր է բարելաւել որոնողական...

Աշխարհի ճակատագիրն այլկերպ կարող էր լինել

Արդեօք գիտէք այս նկարչութիւնների հեղինակն ո՞վ է:Նախ դիտէք նկարները: Ինչպես որ պարզ է վերջին նկարչութեան ներքեւի ստորագրութիւննից, այս նկարչութիւնների հեղինակը Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերն է:Այո, Հիտլերը երիտասարդ հասակում մտադիր էր մուտք գործել Վիենայի գեղագիտական ակադեմիա: Բայց յիշեալ ակադեմիան նրան չընդունեց եւ տարիներ անց, երիտասարդ Հիտլերը գարեջրատան մէջ, գտաւ իր կեանքի ուղին, դառնալով Գերմանիայի առաջնորդ եւ դիկտատոր: Եւ այլեւս բացատրութեան կարիք չկայ թէ աշխարհը ինչ ճակատագիր ունեցաւ նրա նախագահութեան օրոք:Բայց իրոք աշխարհը ի՞նչ ճակատագիր կունենար եթէ Վիենայի ակադեմիան Հիտլերին ընդուներ որպէս ուսան...

Friday, July 09, 2010

TED-ը ահա հայերէնով

Արդեօ՞ք ծանօթ էք TED-ի հետ: TED-ը ոչ շահադիտական մի կենտրոն է, որը զբաղւում է հանրայայտ գիտնականներին, մտաւորականներին ու ստեղծագործներին իրար շուրջ հաւաքելով եւ բազմաթիւ հետաքրքիր թեմաների մասին դասախօսութիւններ ներկայացնելով:TED-ը ունի մի հարուստ կայքէջ նաեւ, որտեղ հնարաւութիւնն կունենաք տեսնել այդ դասախօսութիւնների տեսաժապաւենները: Եւ դրանից աւելի հետաքրքիրն այն է, որ տեսաժապաւենները թարգմանւած են բազմաթիւ լեզուների, դրանց շարքում նաեւ հայերէնի, որը կարծեմ հետաքրքրելու է նաեւ այն անհատներին, որը անգլերէն լեզւին ծանօթ չեն:Ճիշտ է, որ հայերէնով թարգմանւած տեսաժապաւենները թւով քիչ են, բայց եւ այնպէս յուսալու տեղիք է տալիս: Հայերէնի թարգմանւած...

Wednesday, July 07, 2010

Օտարալեզու դպրոցների վերաբացմանը դե՞մ են

Արդէն մէկ ամիս է, ինչ ընտանիքով  հաստատւել եմ հայրենիքում: Այս օրերին երբ զբաղւած եմ տանս հարցերով, նաեւ հետաքրքրւում եմ Երեւանի հասարակական ու քաղաքական անցուդարձերով: Վերջին ժամանակներում, երբ խորհրդարան են տարել օտարալեզու դպրոցների վերաբացման հարցը, հասարակութեան մէջ առաջացել է մի շարժում, որը կոչւում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»: Շարժումը բաղկացած է ակտիւ երիտասարդներից եւ պիտի ասեմ, որ գնահատելի աշխատանք են կատարում իրենց նպատակի համար:Հասարակութեանը զուգահեռ, նաեւ որոշ կուսակցութիւններ փորձեցին կանգնել ժողովրդի կողքին, յայտարարելով թէ իրենք էլ դեմ են նման դպրոցներ վերաբացելու հարցում: Պարզապես հետաքրքիր է, որ...

Pages 381234 »
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը