Monday, November 08, 2010

Երեւանում կայացավ բողոքի ակցիա. «Մա՛հ դիկտատորին»


Այսօր՝ ժամը 14:00 –ին, Իրանի մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջեւ: Ակցիան նվիրված էր Իրանում մահապատժի դատապարտված Սաքինե Մուհամադի Աշթիանիին, ով մեղադրվում է ամուսնու մահվանից հետո ամուսնական դավաճանություն կատարելու մեջ: Ցուցարարներին էր միացել նաեւ իրավապաշտպան Միկա Դանիելյանը:

Ցուցարարներն իրենց բողոքի խոսքը հայտնեցին Իրանի իշխանություններին եւ դատապարտեցին Իրանում մահապատժի օրենքի առկայությունը: Ցուցարարները վանկարկում էին՝ «Մա՛հ դիկտատորին», «Ազատե՛լ Սաքինեին մահապատժից» և այլ կարգախոսներ:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում մասնակիցներից Օմիդ Էսմայիլզադեն ասաց. «Մենք՝ որպես իրանցիներ, դատապարտում ենք մահապատժի օրենքի առկայությունը Իրանում: Այսօր՝ 21-րդ դարում, երբ դատապարտվում է անգամ անասունների խոշտանգումն ու սպանությունը, դեռեւս Իրանում ուժի մեջ է 1400 տարի առաջ սահմանված օրենքները՝ քարկոծումը, կախաղան հանելը, ձեռք ու ոտք կտրելը եւ այլն: Մենք ցանկանում ենք, որ Իրանում կասեցվեն նմանօրինակ ոչ մարդկային օրենքները»:
Մեր հարցին, թե ինչո՞ւ նման ակցիային քիչ թվով են մասնակցում իրանցիները, Էսմայիլզադեն պատասխանեց, «Իրանի ու Հայաստանի միջեւ տիրող սերտ հարաբերությունները պատճառ են դառնում, որ Հայաստանում բնակվող բազմաթիվ իրանցիներ վախենան նմանօրինակ ակցիաներին մասնակցելուց, մենք էլ, որովհետեւ Հայաստանում ապրում ենք որպես քաղաքական ապաստանյալներ, հնարավորություն ունենք մասնակցելու ակցիաներին եւ մեր ժողովրդի ձայնը լսելի դարձնելու այլ երկրներում: Մարդու կյանքը այնքան թանկ ու արժեքավոր է մեզ համար, որ անգամ, եթե Հայաստանի իշխանությունները մեզ զրկեն կեցության հատուկ կարգավիճակից, մենք կրկին չենք լռելու, եւ պայքարելու ենք Իրանում մարդու իրավունքները վերականգնելու համար»:


Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական







امروز، هشتم نوامبر، گروهی از ایرانیان ساکن جمهوری ارمنستان روبروی سفارت ایران در ایروان تجمع کرده، و خواستار توقف احکام اعدام، خصوصا حکم اعدام سکینه محمدی آشتیانی شدند. گروهی از فعالان حقوق بشر ارمنستان هم هنگام تجمع به گروه ایرانی پیوستند، و وجود احکام اعدام در ایران را به شدت محکوم کردند.

Sunday, November 07, 2010

ՄՈՍԱ՞Դ-ն է հարվածել Իրանի հակահրթիռային կենտրոնը


Արթին Առաքելյան

Վերջերս հաճախակի են դարձել պայթյունները իրանի ռազմապահեստներում ու հակահրթիռային կենտրոններում: Այս հաճախականություններին կարելի է ավելացնել, վերջին կես տարվա ընթացքում, իրանի ատոմակայան ներխուժած համակարգչային վիրուսը՝ Սթաքս Նեթը, որի պատճառով իրանի միջուկային աշխատանքները մեծ վնաս կրեցին:
Նմանօրինակ դեպքեր, որոնք սեղմ ժամանակահատվածում են տեղի ունենում, չի կարելի պատահականություն համարել:
Հոկտեմբերի 12-ին, Իրանի արեւմտյան բաժնում գտնվող, Խուռամաբադ քաղաքի մոտակայքում տեղակայված, «Իրանի Իսլամական Հեղափոխության Պահակազորի» հակահրթիռային ու զինապահեստային կենտրոնի պայթյունը, շարունակվող պայթյունների վերջին միջադեպը կարելի է համարել: Նման միջադեպերը, միայն մեկ նպատակ են հետապնդում՝ խախտել իրանի ռազմական կարողություններն ու խախտել միջուկային աշխատանքները:
Խուռամաբադ քաղաքի մոտակայքում գտնվող «Իմամ Ալի» հակահրթիռային կենտրոնը, ստորգետնյա միջանցքներով հսկայական մի համալիր է, ուր տեղակայված է իրանական ՇԱՀԱԲ-3 հակահրթիռային հրթիռները: Հիշյալ ստորգետնյա թունելները, գտնվելով Զագրոս լեռնաշղթայի ստորոտում, զերծ են մնում բոլոր օդային հարձակումներից:
«Իմամ Ալի» հակահրթիռային կենտրոնը, որը նաեւ «Իրանի Ի. Հ. Պահակազորի» զինուժի վերապատրաստման կենտրոն է համարվում, կարելի է իրական զինված միավոր համարել, որը արդիական ռազմական գործողությունների իրականացման պատասխանատվությունն է իրեն հանձնարարված: Այս կենտրոնը պաշտպանվում է հակահրթիռային SAM հրթիռներով, որոնք հնարավորություն ունեն հարվածել մինչեւ 2000 կմ հեռավորության վրա գտնվող որեւէ թիրախ, այսինքն մի խոսքով, «Իմամ Ալի» կենտրոնից արձակված ցանկացած հրթիռ, կարող է հասնել մինչեւ Իսրայել, ու իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին:
Իրանի իշխանությունները, «Իմամ Ալի»ի կենտրոնի պայթման հարցում մերժում են որեւէ գաղտնի գործողության առկայությունը: Ըստ նրանց, կենտրոնի պայթյունի գլխավոր դրդապատճառը եղել է չորացած խոտաբույսերից ու մոլախոտերից  առաջացած կրակը, որը քամիի միջոցով հասել են կենտրոնի զինապահեստ ու պայթեցրել այն:
Ինչքան էլ, որ իրանի իշխանությունները փորձում են բոլորին համոզել, թե զինապահեստը պայթել է հրկիզված մոլախոտերի միջոցով, բայց փաստը մնում է փաստ, որ նմանօրինակ հաճախակի միջադեպերը, լուրջ ծրագրված նախագծի արդյունք են, որը նպատակ ունի խանգարել իրանի ռազմական ու միջուկային ծրագրերը: Փորձագետների մեծամասնությունը խոսում են այն մասին, որ հիշյալ միջադեպերը իրականացվում են ԱՄՆ-ի ու Իսրայելի միջոցով: Օրերես, մի իրազեկ աղբյուր, որը բացահայտվել չեր ցանկացել, իրանական ընդդիմադիր լրատվամիջոցներին հայտնել է, թե «Իմամ Ալի»ի կենտրոնի պայթյունը իրականացրել է Իսրայելի գաղտնի ծաղայությունը՝ ՄՈՍԱԴԸ: Այս հայտարարությունից մի քանի օր առաջ, նաեւ, «Գարդիան» պարբերականը մի հոդվածում գրել էր, որ «պատժամիջոցներն ու դիվանագիտությունը արդյունավետ չեն լինի մինչեւ այն ժամանակ, երբ իրանի ղեկավարությունը հիմնովին չի փոխել իր քաղաքականությունը, այդ իսկ պատճառով ավելի հավանական է դառնում ռազմական պատերազմը»:
Նախապես էլ, ԱՄՆ-ի նախագահի համատեղ աշխատակազմի ղեկավար՝ ծովակալ Մարկ Մուլենը, առաջին անգամվա համար, պաշտոնապես հայտարարեց, իրանի դեմ ռազմական հարձակման նախագծի առկայության մասին:
Այս բոլոր լրացնելու համար նաեւ պիտի մեջբերել «Ջերուզալեմ Պոստի» հրապարակած լուրը, որի համաձայն, արդեն Իսրայելի ԱԳ նախարարության մեջ կազմվել է իրանի դեմ ռազմական հարձակման հնարավոր միջոցների ուսումնասիրության կոմիտե, որը երկրի ղեկավարությանն է հանձնելու զանազան տարբերակներ, իրանը հարվածելու ուղղությամբ:
Փաստորեն, իրանի դեմ պայքարն մտել է մի նոր փուլ, ուր երկու կողմն էլ փորձելու են փոքր հարվածներով խանգարել հակառակորդի բնականոն ընթացքը, իրանը դա կատարում է Իրաքում, Աֆղանստանում ու Լիբանանում, եւ Իսրայելն ու ԱՄՆ-ն էլ դրանք իրականացնում են իրանի զանազան կենտրոններում:

Saturday, November 06, 2010

Ադրբեջանցի սփյուռքի բողոքի ցույցը, ընդդեմ Բաքվի իշխանությունների


ՆՈՐ ԱԼԻՔ - Նոյեմբերի 5 –ին, Հաագայում ապրող ազերիները, Հոլանդիայում Ադրբեջանի դեսպանատան առջեւ, բողոքի ցույց էին կազմաակերպել, ընդդեմ Բաքվի իշխանությունների: Հանրահավաքի մասնակիցները Բաքվի իշխանություններից պահանջում էին ազատ արձակել, ազատազրկված երկու բլոգերներ՝ Ադնան Հաջիզադեհ եւ Էմին Միլլին: Բլոգերները ձերբակալվել են, «Էշի տեսանյութի» պատրաստման պատճառով, որը ցուցադրում էր Ադրբեջանում տիրող կոռուպցիան: Տեսանյութում Ալիեւին ներկայացրել են էշի դիմակով, իբր նա հանդիպում է իրականացնում իր կառավարության անդամների հետ:
Ցուցարարները, Հաագայում կատարած հանրահավաքի ընթացքում ցուցադրած մի պաստառի վրա գրված էր «ես ու հայրս (Հեյդար Ալիեւ) ցեղասպանություն ենք գործել» գրությունը:





«Օբաման ահաբեկչական հարձակման կարիք ունի»


ՆՈՐ ԱԼԻՔ - Հիլարի Քլինթոնի նախկին խորհրդական՝ Մարկ Փեննը, ամերիկյան MSNBC հեռուստակայանի հետ ունեցաց հարցազրույցում, հայտնել է, թե «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ընտրազանգվածի առավելագույն քվեները ստանալու համար, ԱՄՆ-ին հարվածով ահաբեկչական հարվածի կարիք ունի»:
Ամերիկյան «Ռավ Սթորի» լրատու ցանցը, վկայակոչելով MSNBC հեռուստաալիքին, գրում է. «Մարկ Փեննը անդրադառնալով 1995 թ.-ի Օկլահոմա քաղաքում իրականացված ահաբեկչական գործողություններին, եզրակացնում է, թե այդ ժամանակահատվածում, ԱՄՆ օրվա նախագահ Բիլ Քլինթոնին հաջողվեց բարձրացնել իր անհատական ժողովրդականության մակարդակը՝ 46% -ից բարձրացնելով մինչեւ 60% [+]: ԱՄՆ –ում  կայացած վերջին միջանկյալ ընտրություններն, ապացուցեցին, թե Օբաման կորցրել է ընտրազանգվածի վստահության մեծամասնությունը, ինչը շատ նմանություն ունի 1994 թ. Բիլ Քլինթոնի իրավիճակին»:


Հ.Գ. Վերջերս, հենց ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների նախօրեին, Ալ Ղաիդա ահաբեկչական խմբակցությունը, փորձեց ԱՄՆ-ում ահաբեկչական գործողություն իրականացնել, Եմենից ԱՄՆ ուղարկվող ծանրոցներում տեղադրված ռումբերի միջոցով [+]: Արդյոք նման դեպքերը պատահականությո՞ւն են թե՞ պատրաստվող ենթահող:

Wednesday, November 03, 2010

Վիքիլիքսը՝ իրանին հարվածելու ենթահող է պատրաստում


Արթին Առաքելյան

Վերջին օրերին, Վիքիլիքս կայքէջի ու ԱՄՆ ՊՆ միջեւ առաջացած հակամարտությունը՝ վիքիլիքսի կողմից բացահայտված 400 հազար նոր փաստաթուղթերի պատճառով, միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր: Այդ իսկ պատճառով, Պենտագոնն իր 120 փորձագետներին հանձնարարեց, պարզել, վիքիլիքսի բացահայտումների հետեւանքով, ամերիկայի անվտանգությանը պատճառած վնասները: Պարզվում է, որ վիքիլիքսի պատճառած վնասները շատ քիչ են, որովհետեւ սույն կայքէջի կողմից բացահայտված փաստերը, հանդիսանում են նվազ աստիճանի գաղտնիություն ունեցով փաստաթղթերի շարքին: Դրանք, կամ ժամանակին բացահայտվել են լրատվամիջոցների միջոցով, կամ օգտագործվել են նույն թեմաները պարունակող, հրատարակված ուսումնասիրություններում: Նույն իսկ պատերազմում հանցագործություն կատարած անձանց անունները, այդ փաստաթղթերում սեւացված են: Հետեւաբար, այդ բացահայտված փաստաթղթերի հիման վրա, հնարավոր չէ որեւէ մեկին պատասխանատվության կանչել:

Փաստորեն, վիքիլիքսի հրապարակած բացահայտումները, իրաքում՝ ԱՄՆ-ի կողմից իրականացված ոճրագործությունների մասին, ոչ մի նոր փաստ չի ներկայացնում, այլ ընդհակառակ, փորձում է վերականգնել՝ աշխարհում ԱՄՆ-ի խեղաթյուրված դիմագիծը: Որպես օրինակ, կարելի է նշել հրապարակված այն փաստերը, որոնց համաձայն, իրանի իշխանությունը, իրաքում գործող ապստամբներին հովանավորում է, թե՛ տեղեկատվությամբ, թե՛ զինամթերքով: Արդյունքում, հանրության մոտ ստեղծվում է այն կարծիքը, որ իրաքի քաղաքացիների ու նաեւ ամերիկացի զինծառայողների մեծ թվով զոհվածների գլխավոր մեղավորը, հենց իրանն է: ԱՄՆ իշխանությունների կողմից, վիքիլիքսի դեմ ծավալած բողոքները, մի կերպ հանրությանը համոզում են, թե վիքիլիքսի հրապարակած փաստաթղթերը լիովին համապատասխանում է իրականության հետ:

Վիքիլիքսը, փորձում է նրբորեն զարգացնել եւ վերհիշեցնել, Ջորջ Բուշի պաշտոնավարության ժամանակ առաջացած «Իրանն՝ որպես չարության առանցք» հասկացողությունը:

Ըստ որոշ փորձագետների, ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման, այս օրերին՝ երբ սենատում ու կոնգրեսում դեմոկրատները նախանձելի իրավիճակում չեն գտնվում, հնարավոր է, որ դիմի ավելի ծայրահեղ քայլերի: ԱՄՆ քաղաքական ավանդության համաձայն, երբ որեւէ նախագահ, սենատում ու կոնգրեսում կորցնում է քվեների մեծամասնությունը, ձգտում է հեռանալ ներքաղաքական խնդիրներից, եւ իր ուշադտությունը կենտրոնացնել արտաքին քաղաքականության ոլորտում առկա խնդիրների վրա: Ինչպես որ «Վաշինգտոն Պոստ» -ի մեկնաբան՝ Դեյվիդ Բրոդերն է գրում. «եթե Օբաման մինչեւ երկու տարի չհաջողի բարելավել ԱՄՆ-ի տնտեսական վիճակը, մեծ հավանականությամբ, նա 2012 –ի նախագահական ընտրություններում կորցնելու է հաղթելու եւ վերընտրվելու հնարավորությունը: ... նմանօրինակ իրավիճակներում միայն պատերազմն ու խաղաղությունն է, որը կարող է դրական շարժ առաջացնել երկրի տնտեսթյան ոլորտում. ... ցանկանում եմ հիշեցնել 1930 –ի տնտեսական տակնապը. դա լուծվեց միայն երկրորդ աշխարհամարտի միջոցով: ... Օբաման հնարավորություն ունի այս երկու տարվա ընթացքում, հանրապետականների աջակցությունը շահելով, իրանի ատոմական հարցի լուծումը դնել իր օրակարգի վրա: Սա այն կետն է, որ նախագահը պիտի ուշադրություն դարձնի: Այդ օրակարգը քաղաքական տեսակետից կօգնի Օբամային, որովհետեւ ընդդիմադիր հանրապետականները պիտի նախագահի օգնության գան, եւ միաժամանակ, երբ լարվածություններն ավելի զարգանան ու ԱՄՆ-ն իրանի դեմ պատերազմի պատրաստվի, ԱՄՆ-ի տնտեսությունն էլ դեպի բարելավում քայլ կվերցնի»:

Սա միակ մեկնաբանը չէ, որ ԱՄՆ նախագահին նմանօրինակ խորհուրդներ է տալի, անգամ դեմոկրատական կուսակցության մեջ նման ցանկություններ ունեցող դիվանագետներ ու քաղաքական գործիչներ կան, որոնք նույն խորհուրդներն են տալիս իրենց կուսակից նախագահին, իր նախագահական պաշտոնը պահպանելու համար:

Օբաման դեռեւս լուռ է մնում պատերազմի մասին որեւէ խոսք արտահայտվելուվ, բայց ըստ երեւույթի, նրա շրջապատն այդ առաքելությունը հանձն է առել, ու տարբեր առիթներով հայտարարում են իրանի դեմ պատերազմելու ծրագրի գոյության մասին:

Փաստորեն Օբաման սպասողական վիճակում է: Նա հույս ունի, որ իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, դրական արդյունք կունենան: Վերջին շրջանում, Օբաման ավելի խստացրեց իրանի դեմ սահմանված պատժամիջոցները ու մինչեւ այսօր, մասամբ հաջողության է հասել: Իրանի տնտեսությունը փլուզման եզրին է, իրանական Ռիալը, շարունակվում է արժեզրկվել ու իրանի իշխանություններն այս օրերին փորձում են երկրի տնտեսական ոլորտից դուրս հանել սուբսիդավորումը, որն ինքին, իրանի հանրության մոտ մեծ մտահոգության առիթ է առաջացրել: Այդ իսկ պատճառով իրանի իշխանությունները՝ հասարակության հավանական ըմբոստությունները կանխելու նպատակով, խստացրել են ներքին անվտանգության հսկողությունը:
Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին զուգահեռ, ԱՄՆ նաեւ իրանի դեմ պատերազ ծավալելու ենթահողը է պատրաստում, թե դրա արդյունքն ինչ է լինելու, դեռ պարզ չէ՝ մնում է սպասել միայն:


++++++++++
Հոդվածը արձագանքվել է «Գեղարդ» կայքէջի կողմից: [+]

Monday, November 01, 2010

Թուրքիան այլեւս Իսրայելին տեղեկատվություն չի մատակարարի


ՆՈՐ ԱԼԻՔ - Թուրքիան հայտարարել է, որ այլեւս ոչ մի ինֆորմացիա չի տրամադրի Իսրայելին, որովհետեւ մտահոգված է, թե հնարավոր է, որ իսրայելն այդ տեղեկություններն օգտագործի, Իրանի դեմ հավանական ռազմական գործողությունների ընթացքում:
Լոնդոնում հրատարակվող՝ «Ալ Ղոդս Ալարաբիա» օրաթերթի մատուցմամբ, Իսրայելի իշխանությունները՝ թուրքիայից ինֆորմացիա ստանալու նպատակով, բազմիցս ճնշում են գործադրել ԱՄՆ-ի կառավարության վրա:

Saturday, October 30, 2010

«Ժամանակի ճանապարհորդ» են հայտնաբերել...

Իռլանդացի կինոռեժիսոր՝ Ջորջ Քլարքը, Չառլի Չափլինի «Կրկես» ֆիլմի պատրաստման ֆիլմերը ուսումնասիրելու պահին, գտել է թե ֆիլմի ընթացքում հայտնվում է մի կին, որը բջջային հեռախոսով է խոսում: Հարկ է նշել, որ Չափլինի տվյալ ֆիլմը, նկարահանվել է 1928 -ին, երբ դեռ բջջային հեռահոսներ բնավ գոյություն չուներ:
Արդեն 11 օր է, ինչ Քլարքը, այդ տեսահոլովակը հրապարակել է youtube կայքէջում, որը ավելի քան 3 միլիոն անգամ դիտվել է հանրության կողմից:
Ջորջ Քլարքն ավելացնում է «մինչ այսօր, ոչ ոք, այդ պատկերի մասին լուրջ բացադրություն չի արտահայտել, եւ իմ կարծիքով, սա այն հարցերից է, որը մնալու է որպես հանելուկ»:


Հ.Գ. Ըստ որոշ գիտնականների, ֆիլմում հայտնված կինը, ոչ թե բջջայինով է խոսում, այլ պարզապես լսողական լսափող է դնում իր ականջում: Այդ մասին գրել է Քրիսչն Սայենս Մանիթոր պարբերականը:




Հավելյալ տեղեկության համար այցելեք հետեւյալ կայքերը.


++++++++++

Հ.Հ.Գ. Նմանօրինակ հետաքրքրական ու ինչու չէ նաեւ զարմանահրաշ պատահարները ժամանակ առ ժամանակ հայտնվում են լրատվամիջոցներում, եւ Չափլինի այս օրինակը, միակը չէ իր տեսակում:
Ամիսներ առաջ նաեւ, հայտնաբերվեց մի լուսանկար, որը պատկանում էր 1940 թվականին, որի մեջ աչքի է ընկնում մի տղամարդ, մոդերն հագուստով, տեսախցիկով ու արեւի ակնոցով:
Որոշ գիտնականներ համոզված են, որ նման երեւույթները, զուգահեռ աշխարհների գոյությունը հատուկենդ փաստերն են, այն ինչ մինչեւ օրս գիտության կողմից լիովին չի հաստատվել:

Friday, October 29, 2010

Ֆիլիպ Քրոուլին՝ շնորհավորել է Ահմադինեժադի ծնունդը


ՆՈՐ ԱԼԻՔ - Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի մամլո քարտուղար՝ Ֆիլիպ Քրոուլին, երեկ՝ հոկտեմբերի 28-ին, շնորհավորել է իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ծննդյան օրը:
Քրոուլին իր շնորհավորական ուղերձը հրապարակել է Թուիտեր հասարակական ցանցում ունեցած իր անձնական էջի միջոցով:
Նա իր ուղերձում նշել է. « Ձեր 54-րդ տարեդարձը, լի էր կորցրած հնարավորություններով: Հույսով, ձեր 55-րդ տարեդարձի ընթացքում, այլ հարաբերություն ստեղծեք Իրանի ու աշխարհի միջեւ: Ծնունդդ շնորհավոր նախագահ Ահմադինեժադ: Ծնունդը տոնեք, Ջաշ Ֆաթալին ու Շեյն Բաովերին տուն վերադարձնելով: Դա այն նվերն է, որը պիտի շնորհվի:»
Հարկ է նշել, որ իրանի նախագահ՝ Ահմադինեժադը, ծնվել է 1956 թ. , հոկտ. 28-ին, իրանի Գարմսար քաղաքում:

++++++++++
Լուրը արձագանքվել է «Առաջին» լրատվական ցանցի կողմից: [+]

Wednesday, October 27, 2010

Օսմանական Թուրքիան՝ Իսլամական Իրանի մրցակիցն է դառնում



Արթին Առաքելյան

Թուրքիան, վերջին շրջանում, մի շատ կարեւոր հանրաքվե անցկացրեց, որի արդյունքում երկիրը դանդաղ քայլերով գնալու է դեպի իսլամականություն: Այսօր, նաեւ անցյալում, տարածաշրջանում միայն երկու երկիր է, որը «իսլամական իշխանություն» անվանումն են կրում ու կրել դարեր շարունակ. Դրանք Իրանն ու Թուրքիան են: Այս երկու հարեւան երկրները դարեր շարունակ, իսլամական առաջնորդության համար մրցակցել են միմյանց հետ, եւ ժամանակ առ ժամանակ, մեկը, մյուսին գերակշռելով, առաջնորդել են շրջանի իսլամական ազգերն ու համայնքները:
Դրանով հանդերձ, որ հիշյալ երկու երկրները, իսլամական կրոնն են դավանում, բայց, այսօրվա թուրքիան փորձում է իսլամի նոր եւ արդի բացադրությամբ հանդես գալ, որը պիտի ասել, մինչ այսօր հաջող է եղել:
Նոր ժամանակներում, Թուրքիայի իսլամականությունը կարճ անցյալ ունի, որը չի անցնում 10 տարիների սահմանը, որի դիմաց իրանը 32 տարվա իսլամականության փորձ ունենալով, ավելի փորձառու իսլամական պետություն է համարվում: Բայց փորձագետների մեծամասնության կարծիքով, Մահմեդական աշխարհում, երիտասարդ իսլամական թուրքիային, լուրջ մրցակից կարելի է համարել, փորձառու իսլամական իրանի համար:
Իրանի «Շիա» իսլամական հանրապետությունն ու տարածաշրջանում նրա ծավալած գործունեությունը, խիստ մտահոգում է հենց տարածաշրջանի «Սունի» իսլամական պետություններին: Այդ իսկ պատճառով, երբ թուրքիայում գործի գլուխ անցավ «Արդարություն եւ Զարգացում» «Սունի» իսլամական կուսակցությունը, տարածշրջանի արաբ եւ սունի իշխանությունները իրենց հավանությունը թուրքիային տալով, փորձեցին դաշնակցել նրա հետ: Թուրքիան՝ պահը ճիշտ գնահատելով, դանդաղորեն իր հայեացքները թեքեց դեպի արեւելք եւ մահմեդական աշխար, տարածաշրջանում նոր դերակատարություն իրեն ապահովելու նպատակով: Եվ դա իրեն հաջողվեց: Ներկա պայմաններում, երբ Իրանը փորձում է դերակատարություն ունենալ մահմեդական աշխարհում, խստորեն քննադատվում է արաբական երկրների կողմից, բայց միեւնույն ժամանակ, թուրքիան ազատորեն զբաղվում է մահմեդական աշխարհի խնդիրներով, ու հավանություն է գտնում արաբների կողմից: Դրա պարզ օրինակն էր, Գազայի հատվածում ցուցաբերած թուրքիայի օժանդակությունները, որից հետո մահմեդական երկրներում Էրդողանին անվանեցին իսլամ աշխարհի ասպետ:
Այժմեական թուրքիան, Եվրոպայից հուսահատվելով, թեքվում է դեպի իսլամական միջինարեւելք ու կենտրոնական Ասիա, փորձելով դառնալ մահմեդական աշխարհի առաջնորդը: Այդ իսկ պատճառով, թուրքիայում այսօր արթնանում է Օսմանական կայսրության ինքնությունը:
Այդ նպատակին հասնելու եւ իդեալական իսլամական թուրքիա կառուցելու համար, Էրդողանը պարտավոր է երկու ճակատում պայքար ծավալել. Առաջինը՝ ներքին ճակատում, ուր ներկա են աշխարհիկ դիվանագետներն ու բանակայինները, եւ երկրորդը՝ արաբական եւ իսլամական երկրներում, ուր պիտի ներթափանցել ու նոր դերակատարություն թուրքիայի համար ապահովել:
Առաջին ճակատում, Էրդողանը գերազանց հաջողությունների հասավ, եւ կարողացավ աշխարհիկներին դուրս դնել բանակի ու անվտանգության ծառայությունների շարքերից, ու ներկայում էլ փորձում է դատական ատյանները մաքրել աշխարհիկների ներկայությունից:
Երկրորդ ճակատում էլ, Էրդողանի բախտը բերեց, երբ արաբ մահմեդականները, Իրանի իսլամական օրինակից խուսափելու նպատակով, դիմեցին թուրքական իսլամական օրինակին, ու հավանություն տվեցին Էրդողանին:
Թուրքիայի իսլամիստները, ծայրահեղական գործողությունների կողմնակից չեն, եւ փորձում են բոլոր ոլորտներում հավասարակշռությունը պահպանել ու մահմեդական երկրների համար դառնան լուրջ այլընտրանք: Տարածաշրջանի արաբ մահմեդականներն էլ իրենց հերթին, ցանկանում են որպես այլընտրանք, տեսնել իսլամական Թուրքիային՝ իսլամական Իրանի փոխարեն:
Այն ինչ, որ պարզ է, Թուրքիան ցանկանում է վերակենդանացնել Օսմանական հզոր կայսրությունը, այս անգամ իսլամական հանրապերության քողի ներքո, եւ ինչ խոսք, որ նրանց հաջողվում է դա իրականացնել, ու դանդաղորեն, բայց հաստատուն քայլերով, նվաճել Իրանի տեղն ու դիրքը մահմեդական աշխարհում, Միջերկրական ծովից մինչեւ Չինաստանի սահմանները:


++++++++++
Հոդվածը արձագանքվել է «Գեղարդ» կայքէջի կողմից: [+]

Sunday, October 17, 2010

iPhone-ով համերգ

Այս տարւայ հոկտեմբերին Նիւ Իւորքի մետրոյում «Ատոմիք Թոմ» ռոք խմբի բոլոր նւագարանները գողացւեց: Բայց արի ու տես, նրանք յուսահատւելու փոխարեն, ստեղծեցին մի նոր ոճի համերգ, իրենց ունեցած iPhone հեռախօսներով:
Ասում են չէ, չկայ չարիք, առանց բարիք: Կարծում եմ, նրանք, այս հետաքրքիր նախաձեռնութեամբ շատ աւելի համբաւ շահեցին, նախկինի համեմատ:

Friday, October 08, 2010

Անմահ Յեղափոխականը

Այսօր, մեծանուն յեղափոխական եւ Սոցիալիզմի նւիրական մարտիկ՝ Էռնեստօ Չէ Գեւարայի նահատակութեան օրն է: Նա իր կեանքը զոհաբերեց Մարդկութեան ազատութեան համար:
Յարգանք նրա անթառամ յիշատակին:

Wednesday, October 06, 2010

Ահա եւ վե՞րջ...

Իմ պաշտելի Արթուր Մեսչեանի «Ահա եւ վերջ» երգը շատ շատ եմ հավանում: Իսկ այդ տեսագրութեամ մեջ, երգի աւարտին, երբ Արթուրը երգում է «Հայկը պարտւեց ոսոխ Բելին», մի կին դահլիճից բացականչում ու պատասխանում է «ո՛չ»: Երգի աւարտին, Արթուրին շատ է դուր գալիս այդ համարձակ կնոչ պատասխանը, բայց ցաւալին այն է, որ դահլիճում ներկաներից միայն մէկը համարձակւեց պատասխանել ու Ո՛Չ ասել Արթուրի խորիմաստ մտքերին, մի կերպ ասած նա խօսեց Արթուրի ու նրա նման մտաւորականների սրտից:
Բայց հետաքրքիր է, այդ թւով ժողովուրդ, որը ներկայ էր համերգին, կարծես թէ ընդունել ու համոզւել է թէ իրօք Հայկը պարտւել է ոսոխ Բելին, եւ մէկ ուրիշը անգամ չի համարձակւում հակառակն ապացուցել:
Արդեօ՞ք Հայկը պարտւել է ոսոխ Բելին:
Այդ հարցի պատասխանը կարելի է գտնել մեր հասարակութեան մեջ:

Կնոջ կեանքը

Այս ժամանակներում, երբ ինտերնետը կլանել է հասարակութեան կեանքը, ու տեղեկատւութիւնն այնքան է արագ փոխանցւում, որ ասես բոլորը տեղեկացւած են բոլոր խնդիրների մասին: Այդ տեղեկատւութեան ծաւալի հետեւանքով, հասարակութիւնը իրազեկ մնալու համար, ցանկանում է աւելի խտացւած, լուրջ ու մի խօսքով մինիմալ լրատւութիւն:

Այս նախաբանը գրեցի միայն այն պատճառով, որ օրերս տեսայ մի հիանալի տեսագրութիւն, «Կին» խորագրով: Տեսագրութիւնը փորձել է ընդամենը 90 վայրկյանի սահմանում, ցուցադրել Կին արմատի կեանքի ընթացքը:
Իսկապես եթէ որեւէ մէկին ասեին, թէ համառոտ կերպով եկ եւ խօսիր «կնոջ» մասին, էլի դա չեր կարելի սահմանել 90 վայրկյանում, բայց կինոռեժիսոր՝ Ջոն Լուիզը, այդ դժւարին գործը ի կատար է դրել:
Առաջարկում եմ դիտել այդ գերազանց քլիպը:




Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը