Արթին Առաքելյան
Թուրքիան, վերջին շրջանում, մի շատ կարեւոր հանրաքվե անցկացրեց, որի արդյունքում երկիրը դանդաղ քայլերով գնալու է դեպի իսլամականություն: Այսօր, նաեւ անցյալում, տարածաշրջանում միայն երկու երկիր է, որը «իսլամական իշխանություն» անվանումն են կրում ու կրել դարեր շարունակ. Դրանք Իրանն ու Թուրքիան են: Այս երկու հարեւան երկրները դարեր շարունակ, իսլամական առաջնորդության համար մրցակցել են միմյանց հետ, եւ ժամանակ առ ժամանակ, մեկը, մյուսին գերակշռելով, առաջնորդել են շրջանի իսլամական ազգերն ու համայնքները:
Դրանով հանդերձ, որ հիշյալ երկու երկրները, իսլամական կրոնն են դավանում, բայց, այսօրվա թուրքիան փորձում է իսլամի նոր եւ արդի բացադրությամբ հանդես գալ, որը պիտի ասել, մինչ այսօր հաջող է եղել:
Նոր ժամանակներում, Թուրքիայի իսլամականությունը կարճ անցյալ ունի, որը չի անցնում 10 տարիների սահմանը, որի դիմաց իրանը 32 տարվա իսլամականության փորձ ունենալով, ավելի փորձառու իսլամական պետություն է համարվում: Բայց փորձագետների մեծամասնության կարծիքով, Մահմեդական աշխարհում, երիտասարդ իսլամական թուրքիային, լուրջ մրցակից կարելի է համարել, փորձառու իսլամական իրանի համար:
Իրանի «Շիա» իսլամական հանրապետությունն ու տարածաշրջանում նրա ծավալած գործունեությունը, խիստ մտահոգում է հենց տարածաշրջանի «Սունի» իսլամական պետություններին: Այդ իսկ պատճառով, երբ թուրքիայում գործի գլուխ անցավ «Արդարություն եւ Զարգացում» «Սունի» իսլամական կուսակցությունը, տարածշրջանի արաբ եւ սունի իշխանությունները իրենց հավանությունը թուրքիային տալով, փորձեցին դաշնակցել նրա հետ: Թուրքիան՝ պահը ճիշտ գնահատելով, դանդաղորեն իր հայեացքները թեքեց դեպի արեւելք եւ մահմեդական աշխար, տարածաշրջանում նոր դերակատարություն իրեն ապահովելու նպատակով: Եվ դա իրեն հաջողվեց: Ներկա պայմաններում, երբ Իրանը փորձում է դերակատարություն ունենալ մահմեդական աշխարհում, խստորեն քննադատվում է արաբական երկրների կողմից, բայց միեւնույն ժամանակ, թուրքիան ազատորեն զբաղվում է մահմեդական աշխարհի խնդիրներով, ու հավանություն է գտնում արաբների կողմից: Դրա պարզ օրինակն էր, Գազայի հատվածում ցուցաբերած թուրքիայի օժանդակությունները, որից հետո մահմեդական երկրներում Էրդողանին անվանեցին իսլամ աշխարհի ասպետ:
Այժմեական թուրքիան, Եվրոպայից հուսահատվելով, թեքվում է դեպի իսլամական միջինարեւելք ու կենտրոնական Ասիա, փորձելով դառնալ մահմեդական աշխարհի առաջնորդը: Այդ իսկ պատճառով, թուրքիայում այսօր արթնանում է Օսմանական կայսրության ինքնությունը:
Այդ նպատակին հասնելու եւ իդեալական իսլամական թուրքիա կառուցելու համար, Էրդողանը պարտավոր է երկու ճակատում պայքար ծավալել. Առաջինը՝ ներքին ճակատում, ուր ներկա են աշխարհիկ դիվանագետներն ու բանակայինները, եւ երկրորդը՝ արաբական եւ իսլամական երկրներում, ուր պիտի ներթափանցել ու նոր դերակատարություն թուրքիայի համար ապահովել:
Առաջին ճակատում, Էրդողանը գերազանց հաջողությունների հասավ, եւ կարողացավ աշխարհիկներին դուրս դնել բանակի ու անվտանգության ծառայությունների շարքերից, ու ներկայում էլ փորձում է դատական ատյանները մաքրել աշխարհիկների ներկայությունից:
Երկրորդ ճակատում էլ, Էրդողանի բախտը բերեց, երբ արաբ մահմեդականները, Իրանի իսլամական օրինակից խուսափելու նպատակով, դիմեցին թուրքական իսլամական օրինակին, ու հավանություն տվեցին Էրդողանին:
Թուրքիայի իսլամիստները, ծայրահեղական գործողությունների կողմնակից չեն, եւ փորձում են բոլոր ոլորտներում հավասարակշռությունը պահպանել ու մահմեդական երկրների համար դառնան լուրջ այլընտրանք: Տարածաշրջանի արաբ մահմեդականներն էլ իրենց հերթին, ցանկանում են որպես այլընտրանք, տեսնել իսլամական Թուրքիային՝ իսլամական Իրանի փոխարեն:
Այն ինչ, որ պարզ է, Թուրքիան ցանկանում է վերակենդանացնել Օսմանական հզոր կայսրությունը, այս անգամ իսլամական հանրապերության քողի ներքո, եւ ինչ խոսք, որ նրանց հաջողվում է դա իրականացնել, ու դանդաղորեն, բայց հաստատուն քայլերով, նվաճել Իրանի տեղն ու դիրքը մահմեդական աշխարհում, Միջերկրական ծովից մինչեւ Չինաստանի սահմանները:
++++++++++
Հոդվածը արձագանքվել է «Գեղարդ» կայքէջի կողմից: [+]
++++++++++
Հոդվածը արձագանքվել է «Գեղարդ» կայքէջի կողմից: [+]
0 Պատգամ:
Post a Comment