Sunday, September 26, 2010

Գրքի ապագան

Մեր կեանքն ամեն օր թարմանում է նոր տեխնոլոգիաների զարգացման միջոցով: IDEO ընկերութիւնն, որն աշխարհի ամենայայտնի դիզայնի ընկերութիւնն է համարւում, մինչ օրս տասնեակ նոր ծրագրեր է առաջարկել զանազան բնագաւառներում:Վերջերս IDEO ընկերութիւնը մի նախագիծ է առաջարկել գրքի ու գրքերի ապագայի մասին: Ըստ նախագծի, ապագայի գրքերն, որոնք էլեկտրոնային են լինելու, հնարաւորութիւն կունենան միաւորւել միմեանց, եւ ընթերցողները կարող կլինեն գրքի մի հատւածի շուրջ իրար հետ զրուցել ու մտքեր փոխանակել: Ընթերցողները նաեւ հնարաւորութիւն կունենան տւեալ գրքի թեմայի մասին, որոնել, եւ նոյն թեմայով տպագրւած գրքերն էլ ընթերցել: Մի խօսքով, ընթերցասերների համար փայլուն առիթ է ստեղծւելու, իրենց գիտելիքները, դիւրութեամբ զարգացնել ու տարածել:Ներքեւի վիդեոն, որը պատրաստել է հէնց IDEO ընկերութիւնը, լաւագոյն ձեւով ներկայացնում է այդ...

Monday, September 13, 2010

Միմեանց սուրբ գրքերն են այրում

Օրեր առաջ լուրերում կարդացի, թէ ԱՄՆ-ում երկու քրիստոնեայ հոգեւորականներ Իսլամը «կեղծ կրոն» անւանելով, այրել են Ղուրանի երկու օրինակներ: aysor.am -ն այդ լուրը հրապարակելով գրում է. Երկու հոգևորական Ղուրանի առնվազն երկու օրինակ այրել են ամերիկյան Թենեսի նահանգում: Այս մասին համաձայն «Ինտերֆաքս» գործակալության, հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները: Ըստ աղբյուրի, հոգևորականներից մեկը, այրելով գիրքը, իսլամն անվանել է «կեղծ կրոն», ասված է տեղեկատվության մեջ: Նաեւ պիտի աւելացնել, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի քահանայ Թերի Ջոնսն էլ, յայտարարել էր, թէ մտադիր է սեպ.11 -ի ահաբեկչութեան տարելիցին, հրապարակաւ այրել մի քանի հարիւր Ղուրան: Բայց եւ...

Sunday, September 12, 2010

Գաղտնի պահեք ձեր նպատակները

Լսել է՞ք, թէ ասում են փոձեք ձեր որոշած նպատակների մասին չպատմել շրջապատին: Առ հասարակ մեր պապիկ տատիկներն ասում էին նախանձ ու խանդոտ մարդիք շատ են, աչքով կտան ու մենք մեր նպատակին չենք հասնի:Այս հետաքրքիր թեմայի մասին TED -ում (ԹԵԴ-ը նախապես ներկայացրել եմ հէնց այս բլոգում) դասախոսել է Դերեկ Սիւերսը, ու գիտականօրէն բացատրել թէ իրականում ինչո՞ւ չպիտի պատմենք մեր նպատակների մասին:Առ ի յիշեցում, որ այս երեք րոպէանոց ֆիլմը կարող էք դիտել նաեւ հայերէն ենթավերնագրով...

Saturday, September 11, 2010

Գերմանացիները տնտեսական նոր համակարգ են պահանջում

Բոլորը ենթադրում են, թէ աշխարհը տնտեսական տագնապը անցկացրել է, եւ կրկին վերելքի օրերն են վերադառնալու: Բայց նոյն այդ տագնապը փոխել է գերմանացիների մեծամասնութեան կարծիքը: Նրանք արդէն կասկածով են վերաբերւում դրամատիրական համակարգին, ու մի նոր տնտեսական համակարգ են ցանկանում:Ըստ վերջին վիճակագրութեանը, գերմանացիների 88% -ը այլեւս չի վստահում դրամատիրական ու կապիտալիստական համակարգերին, որովհետեւ ըստ նրանց, դրամատիրութիւնը ոչ կարող է հասարակական հաւասարակշռութիւնը պահպանել եւ ոչ էլ սրտցաւօրէն է վերաբերւում բնութեանն ու բնական ռեսուրսներին:Արդեօ՞ք յեղափոխութեան վտանգը մեծանում է: Ո՛չ: Այլ այն, որ ժողովուրդը սկսել է խորհել իր կենցաղի մասին: Իւրաքանչիւր...

Friday, September 10, 2010

Շատ կարճ ֆիլմեր

Դուք եթէ ռեժիսոր լինեիք եւ Ձեզ պատւիրեին մի 5 վայրկյանանոց ֆիլմ պատրաստել, ի՞նչ տեսակ ֆիլմ կը պատրաստեիք: Ձեր կարծիքով, ի՞նչ պատգամ կարելի է տալ 5 վայրկյան տեւողութիւն ունեցով ֆիլմի միջոցով:2005 թ. -ին Բաս Ֆայրենզին ապացուցեց, որ 5 վայրկյան ֆիլմով էլ հնարաւոր է կարեւոր պատգամ փոխանցել: Այսօր, արդեն գոյութիւն ունի 5 վայրկյան ֆիլմերի կայքը, ուր տասնեակ հետաքրքիր ֆիլմեր է ցուցադրո...

Wednesday, September 08, 2010

Երբ մի քիչ ճաշակով էս լինում

Մի ֆրանսացի արւեստագետ, փորձել է իր արւեստի տաղանդը ներդնել անձեռոցիկների վերջին շերտի կարտոնէ խողովակների մեջ: Նա բազմաթիւ աշխատանքներ է պատրաստել, որը տեղադրելով այդ կարտոնէ խողովակներում ձեւաւորել է մի նոր արւեստի ոճ: ...

Pages 381234 »
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը