Sunday, March 16, 2008

Անթեղւած կրակը թէժանում է

ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆԻրանի տնտեսութեան նախարարութիւնը ամիսներ առաջ յայտարարել էր, որ Իրանի նաւթային բորսան իր աշխատանքն սկսելու է այս տարւայ փետրւարի 1-11-ը, բայց, ըստ երեւոյթին, համացանցի գծերի խանգարումների պատճառով՝ չիրագործւեց դա: Երկու տարի առաջ երբ Իրանի նաւթային բորսայի ստեղծման շշուկները տարածւեցին, բոլոր վերլուծաբանները սկսեցին խօսել դոլարի արժեզրկման մասին, որի գլխաւոր դրդապատճառը, ըստ իրենց, հէնց Իրանի նաւթային բորսան էր: Մենք այդ մասին անդրադարձել ենք «Ալիք դիպլոմատիկ»-ի 2006-ի յունիսի 27-ի համարի «Իրան-ԱՄՆ երկկողմ բանակցութիւնը այլընտրանք չունի» յօդւածում, երբ դեռ նոր էին տարածւել Իրանի նաւթային բորսայի ստեղծման շշուկները, եւ այսօր երկու տարի անց, երբ այդ բորսայի ստեղծման նախագիծը հասել է իր աւարտին, կը փորձենք վերլուծել Իրանի նաւթային բորսայի շահարկութեան հետեւանքները՝ միջազգային յարաբերութեան՝...

Քարոզչութեան հոգեբանութիւնը՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւններում

ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ Վերջին 50 տարւայ ընթացքում միայն երկու դեմոկրատ նախագահներ են յայտնւել ԱՄՆ-ում. առաջինը՝ Ջիմի Քարթերը եւ երկրորդը՝ Բիլ Քլինթոնը: Այդ երկուսից էլ միայն մէկը՝ Բիլ Քլինթոնը, յաջողեց երկրորդ շրջանի համար կրկին նախագահ ընտրւել: Յիշեալ ժամանակաշրջանում, ի բաց առեալ երեք նախագահական շրջանի, բոլոր նախագահները եղել են հանրապետական եւ այդ ընթացքում միայն մէկը՝ Ջորջ Բուշ հայրը, մէկ շրջան նախագահեց ԱՄՆ-ում:Զանազան ուսումնասիրութիւնների համաձայն՝ այդ իրականութեան գլխաւոր դրդապատճառը ԱՄՆ-ի գլխաւոր երկու կուսակցութիւնների՝ Հանրապետական ու Դեմոկրատ, կիրառած քարոզչութեան ձեւերն է: Հանրապետական կուսակցութեան ստրատեգիստները Ռիչարդ Նիքսոնի յաղթանակից...

Pages 381234 »
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը