
Արթին ԱռաքելեանՎերջին 30 տարիների ընթացքում Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների նորմալացման բազմաթիւ առիթներ էր առաջացել, որը հնարաւոր էր երկու նախկին բարեկամ երկրների միջեւ գոյութիւն ունեցող անհաշտ մթնոլորդը վերածել բարեկամական մթնոլորդի: Բայց երկու պետութիւններն էլ բազմաթիւ խնդիրների հետեւանքով առաջացած պահերը օգտագործել չկարողացան: Իրանի նախկին կառավարութեան ժամանակ, որը զուկադիպում էր ԱՄՆ-ում Բիլ Քլինթոնի նախագահութեան ժամանակաշրջանին, երկու հաշտարար, մեղմ ու չափաւոր կառավարութիւնները առիթ չունեցան միմեանց հետ ուղղակի բանակցել եւ խզւած յարաբերութիւնները բարելաւել, որովհետեւ հաւանական կշտամբանքներն ու վարկաբեկումները, յատկապես իրանում, պատճառ դարձան,...