
ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆԱՄՆ-ի չորրորդ ամենամեծ բանկ «Լիման բրադերզ»-ի (Lehman brothers) սնանկութեան լուրը, որ սեպտ. 15-ին յայտարարւեց, մեծ արձագանգ ունեցաւ ԱՄՆ-ի բորսայի վրայ:«Լեման բրադերզ»-ը, որ իր աշխատանքը սկսել էր 1850-ին եւ յաջողել էր 1930-ին Ամերիկայում պատահած տնտեսական տագնապից անցնել, այն էլ երբ մօտաւորապէս բոլոր բանկերը սնանկացել էին, այս անգամ չկարողացաւ անցնել ԱՄՆ-ի բնակարանի շուկայում առաջացած տագնապից: «Լեման բրադերզ» բանկի սնանկացումի լուրից անմիջապէս յետոյ՝ «Դաւ Ջոնզ»-ի ցուցանիշը 500 միաւոր անկում ունեցաւ: Սա, սեպտ. 11-ի դէպքից յետոյ, ամենամեծ անկումն էր, որ մէկ օրւայ ընթացքում է տեղի ունեցել: Նրանով հանդերձ, որ դեռ պարզ չէ, թէ ինչ է...