
Եկեղեցական իմաստով թե այլապես, օրերս կարեւոր իրադարձություն է արձանագրվել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ինչպես ավետում է Անթիլիասից ստացված պաշտոնական հաղորդագրությունը, միմյանց հետ հաշտեցրել է Ղպտի եւ Հաբեշ եկեղեցիներին, որոնք 40 տարուց ավելի խոր տարակարծության մեջ էին ու պայքարում էին միմյանց դեմ ոչ թե դավանաբանական, այլ «հատկապես վարչական խնդիրների շուրջ»: Հաղորդագրությունը հայտնում է, որ Արեւելյան ուղղափառ այդ երկու եկեղեցիների առաջնորդներին՝ Շնուդա 3-րդ եւ Աբբա Պաուլոս պատրիարքներին հաշտեցնելու ուղղությամբ նախապես շատ փորձեր են արվել քաղաքական թե կրոնական պատասխանատուների կողմից, որոնք մնացել...