
Ու հայկական քաղաքական գործիչներին էլ չե՞ն ճանաչում«Ազգը» տեղեկացրել էր, որ օրերս Հայաստան են պատրաստվում այցելել մասոնական բավականին հայտնի օթյակի ներկայացուցիչներ` հայաստանյան նմանօրինակ կառույցը վերակազմավորելու համար: Երեւանում, սակայն, մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» օթյակի 2-րդ մեծ վարպետի տեղակալ Կլոդ Գեյդանը, 3-րդ մեծ վարպետ Ժորժ Ֆերեն եւ ուխտի խորհրդական, մասոնական պատվիրակության ներկայացուցիչ Գի Ակոբյանը հավաստիացրեցին, թե Հայաստան այցելությունը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու եւ ընդհանրապես ցեղասպանության անթույլատրելիության ու նման հանցագործությունների դատապարտումը կարեւորելու...