
Tuesday, February 20, 2007

Artin Arakelian
«Ֆորբս» ամսագրից բացի Ռուսաստանի զանազան բնավ էլ ոչ բուլվարային հրատարակություններ ժամանակ առ ժամանակ հրապարակում են երկրի մեծահարուստների` ձեռնարկատերերի, բանկիրների, գույքատերերի եւ ուրիշ այլ գործարար մարդկանց ցուցակներ: Սակայն վերջին նման մի «տեղեկատու» ուշադրություն էր գրավում, որ ցուցակում տեղ էին գտել միայն հրեաների անուններ: Ընդսմին, արտաքնապես ինչ ազգանունի ասես չես հանդիպի` բուն հրեական, մահմեդական, վրացական, ռուսական... Օրինակ, ըստ այդ ցուցակի, հրեա են Ադրբեջանի ծնունդ, «Լուկօյլ» նավթային ընկերության նախագահ Վագիտ Ալեքպերովը եւ «Կրոկուս» ընկերությունների խմբի տիրակալ Արաս Աղալարովը:Հայտնի է, որ հրեաները իրենց ազգային պատկանելությունը որոշում են մոր կողմով: Սակայն այս անգամ այն տպավորությունն է ստեղծվում, որ սկսել են հրեա համարվել նաեւ մի շարք մեծահարուստներ, որոնց... կինն է այդ ցեղի...