
Ինչպէս յիշում էք, Իրանի ատոմական նախագծի բացայայտումից յետոյ՝ ԱՄՆ-ի ղեկավարները համարեա ամենօրեայ կարգավիճակով Իրանին սպառնում էին ռազմական հակահարւածներով: ԱՄՆ-ն այդ սպառնալիքների քաղաքականութիւնը գործադրում էր այն պատրւակով, թէ համաշխարհային հանրութիւնը պիտի կանխի Իրանի ատոմական նախագիծը, որովհետեւ Իրանի բուն նպատակը ատոմական զէնքն է եւ ոչ թէ՝ էներգիան: Նոյն օրերում ամերիկեան մի շարք գիտնականներ հիմնւելով իրական փաստերի վրայ՝ յայտարարում էին՝ եթէ Իրանը մտադիր է ստեղծել ատոմական ռումբ, այն, ինչ շեփորում էր ԱՄՆ-ն, լաւագոյն դէպքում դա ձեռք կը բերի 7-10 տարի յետոյ եւ այս տասնամեայ ժամանակը բաւարար է Իրանին դիաւանագիտական ձեւերով կանխելու համար:...