Saturday, December 31, 2005

Շնորհաւոր 2006 ՇԱՆ տարին

Կուզեմ բոլորին շնորհաւորել նոր տարին մաղթելով առողջութիւն, երջանկութիւն եւ յաջողութիւն:Յոյսով որ այս տարին բարիքներով լի լինի բոլորի եւ մասնաւորապէս ՀԱՅ ազգի ու ՀԱՅԱՍՏԱՆԻ համար: Լինի զարգացման տարի տնտեսութեան, քաղաքականութեան, մշակութային ու ազգային ոլորտներում:Լինեք երջանիկ եւ ուրախԱրթին Առաքել...

Wednesday, December 21, 2005

Ուժն է ծնում իրաւունք

Առհասարակ ուժը երկու տեսակ է, առարկայական ու ենթակայական կամ աւելի պարզ ասած՝ նիւթական ու հոգեբանական: Չկայ յաջողակ մի համակարգ, որ զուրկ լինի այս երկուսից եւ կամ ունենայ միայն մէկը ու յետոյ պատմութեան ընթացքում յաջողութիւն արձանագրի:Ազգն էլ որպէս մի գործող համակարգ՝ նոյնպէս իր յաջողութեան համար կարիք ունի թէ՛ նիւթական, եւ թէ՛ հոգեբանական ուժի՝ հաւասար չափով: Չենք կարող մէկը աւելի գերադասել միւսից:Այս նախաբանը գրեցի միայն այն պատճառով, որ պարզ լինի, թէ ընդհանրապէս ինչ է այս յօդւածի նպատակը:Մենք՝ հայերս, պատմութեան ընթացքում եղել ենք ստեղծագործ, քաջ ու արի ազգ, որի միջոցով զարգացել է մարդկութեան քաղաքակրթութիւնը: Նաեւ եղել են տարիներ, որոնց ընթացքում...

Monday, December 19, 2005

Իրանական ջնջիկ

...

Friday, December 16, 2005

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՂԵՌՆ - ՍՊԻՏԱԿ ՋԱՐԴ

Դեկ. 15 -ին արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Վարդան Օսկանյանը տեղեկացրեց. “Ատրպատականի թեմից հայտնել են, որ դեկտեմբերի տասնչորսին ադրբեջանցի հարյուրավոր զինվորներ ծանր տեխնիկայի միջոցով ավերել են Նախիջևանի տարածքում գտնվող Հին Ջուղայի գերեզմանատան` 2002թ.-ից հետո կանգուն մնացած հուշարձաններն ու խաչքարերը”:Վ. Օսկանյանի տեղեկացմամբ այս բարբարոսությունն Իրանի տարածքից ֆ‎իքսվել է ֆոտո և տեսախցիկների վրա, սակայն այդ նյութերը դեռևս Հայաստան չեն բերվել: Դեպքի առնչությամբ թեմի առաջնորդարանը բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին:“Մենք էլ մեր հերթին այս բարբարոսության հետ կապված անհրաժեշտ բողոք կներկայացնենք համապատասխան...

Monday, December 12, 2005

Արցախը ո՞ւմ է պատկանում

Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան հանրաքւէի սեմին «Հայոց աշխարհ» օրաթերթում տպագրւեց Հայաստանի պաշտպանութեան նախարարի խորհրդական գեներալ Հայկ Քոթանջեանի հարցազրոյցը, որի ընթացքում նա բացայայտել էր Արցախի կարգաւորման մի տարբերակ, որը կոչւում է «Ճանապարհային քարտէզ»: Նախ եւ առաջ հետաքրքիրն այն է, որ նման կարեւոր խնդիր ժողովրդին փոխանցւեց հէնց սահմանադրական հանրաքւէի սեմին, երբ բոլորը, նաեւ լրատւամիջոցները, խիստ զբաղւած էին հանրաքւէի թեր ու դէմ քարոզչութեամբ:Նախ տեսնենք, թէ ինչ է պարունակում այդ ճանապարհային քարտէզի նախագիծը: Ըստ Հ. Քոթանջեանի՝ նախապատրաստւող պայմանագրում նախատեսւում է Ադրբեջանի տարածքային ամբողջութեան ճանաչում, որի մէջ...

Thursday, November 24, 2005

Յեղաշրջումների քաղաքականութեան աւարտը

Այն, ինչ որ այս վերջին շաբաթների ընթացքում պարզւեց, այն է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի կառավարութիւնը փոփոխութեան է ենթարկել իր արտաքին քաղաքականութիւնը եւ նոր տարբերակներ է կիրառել, որոնք տարբերւում են նախկին տարիների վարած քաղաքականութիւններից:Փորձ է արւում, որ միահեծան ու ռազմաշունչ քաղաքականութիւնները փոխարինւեն այլ տարբերակներով, որոնք են Եւրոպայի եւ ՄԱԿ-ի հետ աւելի սերտ համագործակցութիւնը եւ խօսւում է, որ Իրանի ու Հիւսիսային Կորէայի հանդէպ, որոնք հակադրւած են ԱՄՆ-ի դէմ, մի կողմ դրւի գործող վարչակարգերի փոփոխութեան քաղաքականութիւնը եւ տնտեսական ու շահաւէտ նոր առաջարկներ երեւան բերելով՝ նրանք քաջալերւեն ներգրաււելու միջազգային տնտեսութեան...

Sunday, November 20, 2005

Մի գաւաթ լեղի սուրճ - Երգիծական

Միատարր պայքար թուրքիայի դէմՕրեր առաջ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հաւաքականը պարտւեց Շւէյցարիայի հաւաքականին եւ կորցրեց ֆուտբոլի միջազգային առաջնութեան մասնակցելու իրաւունքը: Խաղի աւարտից յետոյ թուրքերը բարբարոսաբար յարձակւեցին շւէյցարացիների վրայ եւ տուր թէ կտաս: Պատերազմ էր , արեւը խաւարեց թուրքերի ձիու սմբակներից առաջացած փոշու մշուշից. Լռութիւն, խաւար, լալ, ոռնոց, արիւն եւ ի վերջոյ............ծագեց արշալոյս: Երկիրը դարձել էր գերեզմանանոց ու միայն ծածանւում էր մի դրոշ այն էլ եռագոյն:Ըստ միջազգաին լրատու ցանցերի հաղորդած լուրերի համաձայն հայերը, որը միշտ զինւած, միաբան ու հաշտ, գիտեն օգդագործել ժամանակը, տեսնելով թուրք-շւէյցարացի պատերազմը հայութեան...

Tuesday, November 15, 2005

Արաֆաթին

Օրեր առաջ պաղեստինցիները տօնեցին պաղեստինի ազատագրական պայքարի ղեկավար Եասեր Արաֆաթի մահւան առաջին տարելիցը:Նրա կեանքի տարիները անցել են հայրենիքը ազատելու հոգսերով եւ համարեայ մինչեւ վերջ իր զէնքը վար չդրեց:Արաֆաթն էլ ինչպէս բազում այլ մարտիկներ սխալ քայլերից զերծ չի եղել իր մարտական կեանքի ընթացքում, օրինակ նա քննադատւում է Օսլոյի պայմանագրի ընդունման, բանկային մեծ գումարներ եւ այլ հարցերում: Սա մնում է պատմութեանը եւ ես էլ չեմ ուզում նրան ներկայացնեմ որպէս մի անսխալական ու սուրբ ռազմիկ այլ պարզապէս որպէս մի անձ որ իր բոլոր ուժերով նւիրւել է իր ազգի ազատագրական պայքարին:Յիշատակը արդար եւ նմանները բազո...

Wednesday, November 09, 2005

«Ֆեդերալիզմ»՝ Իրանի դէմ ԱՄՆ-ի պայքարի նոր խաղաքարտ

Անցեալ շաբաթւայ ընթացքում ամերիկեան «Ամերիքան ինթըրփրայզ» աջակողմեան կազմակերպութիւնը հետեւելով Միջին Արեւելքում ԱՄՆ-ի քաղաքականութիւններին ու դրանց գոհացում տալու նպատակով՝ ձեռնարկեց «Ֆեդերալիզմը Իրանում» խորագրով մի խորհրդաժողով: Այդ խորհրդաժողովին որպէս բանախօս՝ հրաւիրւած էին Իրանը կազմող ցեղերի մի քանի ներկայացուցիչներ, ինչպիսին են՝ Մանդանա Զանդ Լոռեստանի՝ զանդիէ ցեղախմբից, Մորթեզա Էսֆանդիարի, որը իրեն որպէս Հիւսիսային ԱՄՆ-ում Քուրդստանի Ժողովրդավար կուսակցութեան ներկայացուցիչ ներկայացրեց, Ամանօլլահ Խան Ռիգի՝ Բալուչեստանի ռիգի ցեղի պետ, Ռահիմ Շահբազի Հիւսիսային Ամերիկայի ազերի համայնքի ներկայացուցիչ:Մատնանշելի է, որ սոյն խորհրդաժողովին նախագահում...

Thursday, October 27, 2005

Բռնատիրութիւնից դէպի «ազատութիւն»

Իրաքը ազատ է եւ Իրաքի ժողովուրդը իրաւունք ունի վճռել իր ապագան: Այս խօսքերը հնչում են Իրաքը գրաւող կոալիցիայի ուժերի ԱՄՆ-ի եւ Անգլիայի ու նրանց կառավարութիւնների կողմից: Այստեղ նպատակ չունեմ քննարկել այն դրդապատճառները, որոնք նախ ԱՄՆ-ին եւ յետոյ Անգլիային մղեցին Իրաքը գրաւելու մտքին:Գրաւման դրդապատճառները այնքան շատ են ու կարեւոր, որ նրանց անդրադառնալու համար՝ ոչ միայն այս սիւնակը չի բաւարարի, այլ հարիւրաւոր նման սիւնակներ պիտի գրւեն, որ պարզւի, որ ինչ էր ԱՄՆ-ի ու վերազգային նաւթային ընկերութիւնների, ինչպիսին է «Էքսոն մոբիլ» (Exxon mobil) ամերիկեան ընկերութեան նպատակը՝ Իրաքի պատերազմը հրահրելու խնդրում:Բոլորին յայտնի է, որ Իրաքում ոչ քիմիական...

Wednesday, October 26, 2005

Ջրաբուժութիւն

Ինչպէս գիտէք, այս օրերում գերկարեւորութիւն է ստացել յատուկ բժշկական սննդականոններին հետեւելը:Բոլորը եւ մասնաւորապէս «նուրբիկ - մուրբիկ» աղջիկները խիստ կարեւորում են իրենց կազմւածքի գեղեցկութիւնը եւ մեծ գումարներ են ծախսում այդ ուղղութեամբ: Պիտի խոստովանել, որ համարեա շատ դժւար է բժիշկների առաջարկած սննդականոններին հետեւելն ու այս տնտեսական ծանր օրերում մարդուս համար աւելի կարեւոր ու թանկ են վայրկեանները՝ քան գեղեցիկ կազմւածքը, որովհետեւ ըստ այն սխալ «մշակոյթի», որ տարածւած է մեր երկրում ու յատկապէս հայկական համայնքում, այն անհատն է յարգելի ու լաւ, որ ունի մեծ դրամագլուխ, թանկարժէք ինքնաշարժ ու քաղաքի հիւսիսային քաղաքամասերում աւելի քան 300 մետրանոց...

Saturday, October 01, 2005

Ադրբեջանի վտանգաւոր խաղը

Այս օրերում բազմաթիւ զեկոյցներ են հրապարակւել Ադրբեջանում ամերիկեան զօրամիաւորների տեղակայման մասին: Վերջին ամիսների ընթացքում մի շարք ամերիկացի դիւանագէտներ հերթաբար այցելեցին Ադրբեջան: Այդ թւում էին՝ ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարար Դոնալդ Ռամսֆելդը, նախկին արտգործնախարար Մադլէն Օլբրայտը եւ ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Պօլա Դուբրիանսկին: Վերջինս իր այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովին յանձնեց ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսի հրաւէրը, որն ընդունելով՝ օգոստոսին ԱՄՆ մեկնեց եւ հանդիպեց Ռայսին:ԱՄՆ-ի Ադրբեջանի նկատմամբ յատուկ ուշադրութիւնը ո՛չ զարմանալի է եւ ո՛չ պատահական, որովհետեւ ԱՄՆ-ն ցանկանում է նոյեմբերին Ադրբեջանում...

Sunday, September 18, 2005

Վերլուծական յօդւածներ

Արդար լուծումների հասնելու համար՝ պիտի գործել օրենքների սահմանումԲնականաբար, ծնողների եւ մասնաւորապէս մայրերի համար ցաւալի եւ անբուժելի վէրք է սեփական զաւակի կորուստը: Նաեւ մեզ համար որպէս իրանահայ համայնք՝ նոյնքան ցաւալի է նմանօրինակ, ոչ-բնական, իրաւապահ ուժերի կրաւորական կեցւածքի եւ անհաւասար բախումի հետեւանքով մահը, որը, դժբախտաբար, անցեալ շաբաթ պատահեց Բեգիջանեան ընտանիքի զաւակ Միրոյի հետ:Այդ դժբախտ պատահարը ցնցեց ոչ միայն թեհրանահայութեանը, այլ պիտի ասենք՝ ողջ հայութեանը՝ սփռւած ամբողջ աշխարհում. փաստը այն է, որ այդ օրերի ընթացքում ինտերնետային բոլոր այն էջերում, ուր հաւաքւած էին մի խումբ հայեր, խօսւում էր այդ ցաւալի թեմայի մասին եւ դէպքի յաջորդ օրը հայկական բոլոր լրատւամիջոցները՝ «Նոյեան տապան», «Արմէնպրես», «Երկիր», Հայաստանի Հանրային հեռուստատեսութիւն (Հ1) եւ օրաթերթերը անդրադառնան...

Sunday, August 21, 2005

Ազգովի ձուլւում ենք անգամ սեփական դպրոցում

Ամիսներ էր ինչ հոգիս ու սիրտս անհաշտ էր ու չեր ուզում բաւարարւեր միայն լոզունգներով: Ուզում էի մէկ անգամ միայն ինձ իրաւունք տալ մօտիկից հարցնելով՝ լսել թէ ինչ է մտածում մեր հայ երիտասարդութիւնը իր ազգի մասին , իմանալով թէ ինչքան ծանօթ է իր ազգի պատմութեանը եւ որպէս հայ ինչպէս է ուզում ներդրում ունենալ թէ իր համայնքի եւ թէ հայրենիքի ապագայի մէջ: Սկզբում վախ ունէի մտածելով որ եթէ մեր պատմութիւնից հարցեր ուղղեմ նրանց , նրանք նախ կծիծաղեն իմ վրայ դիւրութեամբ պատասխանելով հարցերին եւ յետոյ պատժելու համար մի դժւար հարց ուղղեն ինձ: Ուրեմն պատրաստեցի ինձ ու որոշեցի ամէն գնով կատարել այդ գործը:Արարատ մարզաւանի ուրբաթօրեայ դաշտահանդեսին մասնակցող երիտասարդութեանը ընտրեցի որպէս հարցերիս պատասխանողը: Ժամը ութին հասայ մարզաւան եւ մուտքի տոմսը գնելով մասնակցեցի դաշտահանդեսին: Հոծ բազմութիւն կար այնտեղ որի...

Wednesday, July 20, 2005

Ահաբեկչութիւն՝ Եւրոպայի սրտում

Լոնդոնում տեղի ունեցած վերջին պայթիւնները փաստում են, որ Արեւմուտքը պիտի վերանայի ահաբեկչութեան դէմ պայքարի իր նախագիծը:Լոնդոնի ահաբեկչութեան գործողութիւնները մի հիմնական պատգամ ունէր եւ դա այն էր, որ ուզում էր ութնեակի ղեկավարներին ասել, որ այլեւս Եւրոպան նոյնիսկ ապահովւած չէ ահաբեկիչների գործողութիւններից եւ այլեւս ոչ մի քաղաք ապահով չէ եւրոպացիների համար:Բայց պիտի նշել, որ Արեւմուտքը, մասնաւորապէս ԱՄՆ-ն անմեղ չեն նման ահաբեկչական խմբակների ստեղծման եւ գոյատեւման խնդրում:Արեւմուտքը եւ ԱՄՆ-ն մի ժամանակահատւածում, մասնաւորապէս սառը պատերազմի տարիներում համայնավարութեան եւ Խ. Միութեան դէմ պայքարելու համար՝ կարիք ունէին նման ծայրայեղ ահաբեկչական խմբերի գոյութեան: Յիշեալ ծայրայեղականներին նիւթական եւ բարոյական աջակցութիւնը պիտի համարել Արեւմուտքի գլխաւոր եւ մեծ սխալը: Այս խմբակները, որ բջիջների...

Saturday, July 16, 2005

Մտաւորականութեան քաղց երրորդ աշխարհի երկրներում

Երկար ժամանակ է ինչ երրորդ աշխարհի երկրներում պակսում է իրական մտաւորականութեան առկայութիւնը:Այսօր երրորդ աշխարհում մտաւորականութիւնը կորցրել է մասայի վրայ ազդող իր դէրը ու այլեւս չի համարւում որպէս առաջատար ուժ: Նաեւ պիտի աւելացնել որ երրորդ աշխարհի մտաւորականութիւնը հեռացել եւ անջատւել է հասարակութիւնից եւ այդ պատճառով է որ մտաւորականութիւնը այլեւս մասայի ուշադրութեանը չի արժանանում:Երրորդ աշխարհի մտաւորականները ոչ թէ միայն իրենց անձնահաւանութիւնից վեր դիտող չեն այլ նաեւ զուրկ են հասարակական յանձնառութիւններից:Զարգացած աշխարհում նա է կոչւում մտաւորական որը նպատակ ունի բարելաւել ու զարգացնել հասարակութեան սոցիալական վիճակն ու հասարակութեան նպաստաւոր վիճակին հասնելը իր համար համարում է թէ բարոյական նպատակ եւ թէ պարտադրանք եւ այս բոլորը դարձնում է իր կեանքի ուղեգիծը:Բայց երրորդ աշխարհում մեծ...

Tuesday, July 05, 2005

Ադրբեջանի գունաւոր յեղափոխութիւնը

Նոյեմբերին Ադրբեջանում տեղի կունենան խորհրդարանական ընտրութիւններ: Երկու տարի է, ինչ խորհրդարանական ու նախագահական ընտրութիւնները նախկին Խ. Միութեան հանրապետութիւններում դարձել են թաւշեայ յեղափոխութեան դրդապատճառը:Վրաստանից, Ուկրայինայից ու Կիրգիզստանից յետոյ խօսւում է մի շարք այլ երկրների մասին, որտեղ պիտի տեղի ունենայ թաւշեայ կամ գունաւոր յեղափոխութիւն: Այդ երկրների շարքում են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բելոռուսիան եւ Ղազախստանը:Ադրբեջանում աւելի քան մէկ տարի է, ինչ քաղաքական իրավիճակը թէժ է: 2003 թւականի նախագահական ընտրութիւններից ի վեր, որի ընթացքում Իլհամ Ալիեւին յաջողւեց յաղթել խախտումների օգնութեամբ, ադրբեջանական ընդդիմութիւնը խիստ ճնշումների տակ է գտնւում:Ալիեւ կրտսերը գունաւոր յեղափոխութիւնից խուսափելու համար՝ նոյեմբերին պիտի կայացնի խորհրդարանական ազատ ընտրութիւններ, բայց նկատի առնելով...

Պայքարը շարունակւում է

Պայքարենք միջազգային Իմպերիալիզմի դէմ , յանուն Ազատութեան , Խաղաղութեան եւ Արդարութեան Միացեք հակաիմպերիալիզմի դէմ պայքարող միջազգային շարժ...

Saturday, July 02, 2005

Պիտի բարեկարգել սփիւռքի կառոյցները

Ես պատանի էի երբ անկախացաւ Հայաստանը: Խանդավառւած այդ երեւոյթից ուխտեցի կեանքիս ընթացքով ծառայել Հայաստանին ու հայութեանը: Այդ ուխտը իրագործելու համար անդամակցեցի ՀՅԴ Ռոստոմ Երիտասարդական Միութեանը: Այն թէժ օրերին մեր շրջանակներում առհասարակ խօսւում էր Հայաստանի մասին: Լրջօրէն հետեւում էինք լուրերն ու փորձում էինք վերլուծել տարածաշրջանի իրավիճակը: Խօսւում էր Հայաստանի ապագայի , մեր անելիքների ու սփիւռքի դիմագրաւելիք դժւարութիւնների շուրջ:Ինձ պարզապէս հետաքրքրում էր Հայաստանի անկախութեան ազդեցութեան ներքոյ սփիւռքում առաջացող դժւարութիւնների թեման:Խօսւում էր թէ Հայաստանի անկախութիւնը դրական պիտի ազդէ սփիւռքին ու Հայաստան-սփիւռք փոխ յարաբերութեամբ կը զարգանայ Հայաստան եւ հայրենիք գաղափառը սփիւռքահայութեան մէջ: Դա շիտակ էր: Բայց նոյն անկախութիւնը նաեւ ուներ իր բացասական ազդեցութիւնը սփիւռքում:Հայաստանի...

Saturday, June 25, 2005

Լոմպենիզմի արմատաւորումը Արցախում

Օրեր առաջ , Արցախի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ Արցախի զինորական շտաբում ծեծի է ենթարկւել ազատամարտիկ Պաւլիկ Մանուկեանը: Հարւածողներին գլխաւորել է պաշտպանութեան նախարար կոչւած Սէյրան Օհանեանը:Այս երեւոյթի տեսնելը առանձնապէս ինձ մեծ ցաւ պաճառեց որով տեսայ թէ մենք հայերս դեռեւս դաս չենք ստացել պատմութիւնից ու երբ սկսել ենք մի առ ժամանակ ապրել խաղաղ պայմաններում , առիթ ենք ունեցել զարգանալու եւ պահն է հասել միաորւելու , գործել ենք հակառակ ուղիով , անմիաբան , անձնական շահը եւ ոչ ազգայինը հետապնդելով:Պատմութեան էջերում , յատկապէս հայկական պատմութեան մէջ միշտ էլ եղել են անձեր որը առիթը պատեհ համարելով , շահագործելով ժողովրդի համեստութիւնը , Ազգ ու Աստւած քարոզելով դառձել են ղեկավար ու առաջնորդ , խորքում անձնական ու թայֆայական շահերը պաշտպանելու նպատակով:Այդ երեւոյթը նաեւ այսօր քիչ թէ շատ...

Wednesday, June 22, 2005

ԱՄՆ-Ռուսաստան, հակամարտութիւն թէ համագործակցութիւն

ՆԱՏՕ-ի համագործակցութեան ցանկութիւնը Ռուսաստանի հետ ԱՊՀ-ի երկրներում Արեւմուտքի դանդաղ ներխուժման նպատակով է:Ըստ Ռուսաստանի Աշխարհաքաղաքական խնդիրների ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէնի օգնական Լէոնիդ Իւաշովի համաձայն՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցութիւնը չի նպաստում Ռուսաստանի անվտանգութեանը:ՆԱՏՕ-ն նախապատրաստւում է մի ընդարձակ յարձակման եւ Ռուսաստանի որեւէ համագործակցութիւն ՆԱՏՕ-ի հետ կարող է վտանգել տարածաշրջանի այլ երկրներին ի շարս նաեւ՝ Չինաստանին:ՆԱՏՕ-ի յաջորդ նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի չէզոքացումից յետոյ Չինաստանին վերահսկելն է. Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմակայանների տեղակայումը փաստում է այդ իրողութիւնը: Պիտի մատնանշել, որ Չինաստանի ատոմակայանների գերակշիռ բաժինը գտնւում է հէնց Կենտրոնական Ասիայի հանրապետութիւնների եւ Չինաստանի սահմանագծում:ՆԱՏՕ-ն հակառակ այն բանի,...

ՆՈՐ ԱԼԻՔ, Նոր ճանապարհ

Բարեւ, Շատ ուրախ եմ որ ի վերջոյ ինձ յաջողւեց ստեղծել այս կայքէջը որը հնարաւորութիւն կունենամ աւելի դիւրին հաղորդւել ժողովուրդի հետ, լսել նրանց, ու խորհրդակցել տարբեր հարցերի շուրջ: Ես Արթին Առաքելեանն եմ: Ծնւել եմ Սեպ.04.1979–ին Թեհրանում: Ներկայում աշխատում եմ Թեհրանի հայկական ԱԼԻՔ օրաթերթի խմբագրատնում: Նաեւ որպէս Կովկասի եւ ԱՊՀ-ի վերլուծաբան համագործակցում եմ Իրանի կառավարութեան օրգան՝ «ԻՐԱՆ» օրաթերթի հետ: Այս կայքէջը տպագիր օրաթերթից անկախ, համարում եմ մի նոր միջոց, մտքերի փոխանակման եւ արդի հաղորդակցութեան համար: ****************************PIC for Profile (NEW-2010)**************** ...

Pages 381234 »
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը