Monday, February 09, 2009

Հայ քաջարի բռնցքամարտիկը

Երեկ՝ փետրւարի 8-ին, ԱՄՆ-ում կայացաւ Վախտանգ Դարչինեանի եւ Մեկսիկացի Խորխէ Արսէի բռնցքամարտը, որի արդիւնքում, հայ քաջարի բռնցքամարտիկը, 11-րդ ռաոնդի աւարտին, երբ Արսէն հրաժարւեց շարունակել մրցութիւնը, յախթական եղաւ:





Friday, February 06, 2009

«Իրան-ԱՄՆ» թաքուն բանակցութիւններում


Բացայայտում են ամերիկեան թերթերը
Արթին Առաքելեան

Յունւարի 30-ին ամերիկեան «Վաշիգտոն Թայմս» օրաթերթը իր «Նախկին պաշտպանութեան նախարարի եւ Թեհրանի ներկայացուցիչի յանդիպումները» խորագրով յօդւածում յայտարարեց թէ ըստացած տեղեկութիւնների համաձայն ԱՄՆ-ի նախկին պաշտպանութեան նախարար Վիլիամ Ջէյմս Պերրին անցեալ երեք տարիների ընթացքում հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գլխաւոր խորհրդական Մոջթաբա Հաշեմի Սամարէի հետ, որը մինչեւ օրս չի բացայայտւել:
Թերթը աւելացնում է թէ այդ տեղութիւնը փոխանցող անհատը, որը հարցի կարեւորութեան բերումով չի ցանկացել իր անունը բացայայտել, ասել է թէ Ահմադինեժադի բարձրագոյն խորհրդականներից՝ Հաշեմի Սամարէի հետ տեղի ունեցած հանդիպումները երկու երկրների դիրքորոշումներին ծանօթանալու նպատակով է իրականացել: Ըստ նոյն աղբիւրի, ամերիկացի նախկին դիւանագէտները իրանցիների հետ բազմաթիւ հանդիպումներ են ունեցել, բայց Հաշեմի Սամարէի նման ազդեցիկ դիւանագէտների հետ տեղի ունեցած հանդիպումները սահմանափակ են եղել:
«Վաշիգտոն Թայմս» օրաթերթին զուգահեռ, ամեիկեան ոչ-կառավարական «Պակւաշ» (Pugwash) խաղաղասիրական կազմակերպութեան Վաշինգտոնի գրասենեակի ներկայացուցիչ՝ Ջեֆրի Բաւթոլը նաեւ յայտարարեց թէ իր կազմակերպութիւնը վերջին տարիների ընթացքում թւով չորս խորհրդաժողով է կազմակերպել իրանի եւ ԱՄՆ-ի դիւանագէտներին իրար շուրջ համախմբերլու նպատակով: Նա Բի.Բի.Սի. –ի հետ ունեցած իր հարցազրոյցի ընթացքում խուսափեց բացայայտել այդ խորհրդաժողովներում նետկայ եղած դիւանագէտների անունները, բայց ըստ որոշ տեղեկութիւնների իրանի կողմից ներկայ են եղել ԱԷԿ-ում իրանի ներկայացուցիչ՝ Ալի Ասղար Սոլթանիէն ու նախագահ Ահմադինեժադի խորհրդական Համիդ Մոլանան:
Իրանի Տեղեկատւութեան եւ Անվտանգութեան նախարարը յունւարի 31-ին անդրադառնալով «Վաշիգտոն Թայմս» օրաթերթի հաղորդած տեղեկութեանը, խուսափեց հստակ բացադրութիւն տալուց եւ միայն յայտարարեց թէ երկու երկրների միջեւ ոչ մի պաշտօնական բանակցութիւն տեղի չի ունեցել:
Ջեֆրի Բաւթոլի յայտարարութիւններից մէկ օր անց մի քանի նոր զեկոյցներ հրատարակւեցին այն բովանդակութեամբ թէ յիշեալ հանդիպումների նախաձեռնողը հէնց Բարաք Օբաման է եղել:
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Օբաման իր նախընտրական քարոզների ժամանակ խոստացել էր թէ կը փորձի Իրանի հետ առանց նախապայմաններով բանակցութեան սեղան նստել: Եւ ճիշտ այն պահից երբ Օբաման պաշտօնապես ստանձնեց նախագահի պաշտօնը, իր որոշումներով ապացուցել է թէ լրջօրէն մտադրւած է իրանի հետ բանակցութեան եզրեր գտնելու խնդրում: Եւ պատահական չէ, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան՝ Սուզան Ռայսը օրերս յայտարարել էր թէ Իրան-ԱՄՆ երկկողմ բանակցութեան պահը հասել է:
Ինչպէս հաղորդում են միջազգային լրատւամիջոցները, շուտով Իրան պիտի այցելի Օբամայի յատուկ ներկայացուցիչ Դենիս Ռասը: Օբաման անգամներ մատնանշել է թէ ցանկանում է իրանի հետ բանակցելով, նրանց համոզել իրենց ընթացքը փոխելու համար:
Սա ամերիկեան այն քաղաքականութիւնն է, որը կոչւում է նուրբ քաղաքականութիւն, եւ եթէ այս անգամ իրանի իշխանութիւնը ցանկանայ քայլել իր որդեգրած նախկին դիւանագիտական ճամբու վրայ, գոնէ ԱՄՆ-ին կը յաջողւի միջազգային հանրութեան կարծիքը մօտեցնել իրեն, ասելով եւ ապացուցելով թէ իրանը ոչ մի կերպ չի ցանկանում հաշւի նստել ոչ մի ուժի հետ: Նաեւ այս հարցում կարելի է մատնանշել նաեւ իրանի պահպանողականների թեւում առաջացած անհամաձայնութիւնները: Իրանի պահպանողականների աչքառու դեմքերից ոմանք վերջին ամիսների ընթացքում բազմիցս յայտարարել են թէ նրանք ցանկանում են իրանի նախագահի պաշտօնում տեսնել մի պահպանողական անհատ, բայց ոչ անպայման Ահմադինեժադին:
Ինչպէս, որ երեւում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման էլ իր հերթին, իրանի հարցով ցանկանում է սպասել մինչեւ նախագահական ընտրութիւնների աւարտը, երբ ի վերջոյ կը յայտնւի թէ ով է լինելու իրանի ապագայ նախագահը:

Saturday, January 31, 2009

Օբամայի անձնակազմը եւ ԱՄՆ-ի Միջին Արեւելեան քաղաքականութիւնը


Արթին Առաքելեան


Ի վերջոյ յունւարի 20-ին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ՝ Բարաք Օբաման կատարեց իր նախագահական երդումը եւ պաշտօնապէս դարձաւ ԱՄՆ-ի 44-րդ նախագահը: Օբաման «փոփոխութիւն» կարգախօսը որդեգրելով, նախընտրական շրջանում ժողովրդին փորձեց համոզել թէ նա մտադիր է փոփոխութիւն մտցնել իրենց կեանքում, գլխաւորաբար հասարակական եւ տնտեսական ոլորտներում: Այդ բոլորվ հանդերձ նաեւ վերլուծաբանների համար կարեւոր է այն հանգամանքը, թէ նա ի՞նչ քաղաքականութիւն է որդեգրելու արտաքին քաղաքականութեան ոլորտում, այն ինչ խառնաշփոթ կարգավիճակով ժառանգել է Բուշից:

Բարաք Օբաման երդումից առաջ ու նաեւ երդման յաջորդ օրը իր նշանակումների ու հրահանգների միջոցով փորձեց նաեւ լուսաբանել ԱՄՆ-ի նոր արտաքին քաղաքականութեան ուղղութիւնները: Նա դեռ երդումից առաջ Հիլարի Քլինթոնին նշանակեց որպէս ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար ու իր նախագահութեան առաջին իսկ օրը այցելեց արտգործ նախարարութիւն, որը նշանակում է թէ Օբաման խիստ կարեւորութիւն է հատկացնելու երկրի արտաքին քաղաքականութեանը: Նաեւ պիտի նշել, որ նա իր նախագահութեան առաջին օրը կասեցնելով Գուանտանամոյի բանտարկեալների դատաւարութիւններն ու խօստացաւ, որ մօտ ապագայում իրականացնի նախընտրական շրջանում յայտարարած խօստումը՝ Գուանտանամօն փակելու ուղղութեամբ:

Բայց նաեւ ուշագրաւ է այն հանգամանքը, թէ Օբաման դեռ երդումիոց առաջ յայտարարեց թէ գործող պաշտմանութեան նախարար Ռաբրտ Գէյթսին թահելու է իր պաշտօնում:

Քլինթոնին որպէս արտգործ նախարար եւ Գէյթսին որպէս պաշտպանութեան նախարար նշանակելը Օբամայի կողմից, մի կերպ լուսաբանում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան ուրւագծերը առաջիգայում: Եթէ Քլինթոնի նշանակումը փոփոխութիւն համարենք, ապա Գէյթսին պաշտօնում պահելը նաեւ պիտի համարել հարատեւման սիմբոլ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան մէջ:

Օբաման իր այս ընտրութիւններով փորձում է աշխարհին պատգամել թէ իր կառավարութիւնը տարբերւելու է Բուշի կառավարութիւնից, բայց նաեւ շարունակելու է նրա որոշ քաղաքականութիւնները: Ջորջ Բուշը իր նախագահաութեան տարիներին ԱՄՆ-ին մխրջել է թէ Իրաքում եւ թէ Աֆղանստանում եւ Օբաման պարտաւոր է դրանք բապւաբեր ձեւով լուծել:

Նկատի ունենալով, որ վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարարութեան դերը համեմատ արտաքին գործերի նախարարութեանը աւելի կարեւորութիւն էր ստացել, յատկապէս Միջին Արեւելքում, կարելի է եզրակացնել, որ Օբաման Գէյթսին իր պաշտօնում պահելով ցանկանում է այդ նախարարութիւնը շարունակել իր կարեւոր դերը Միջին Արեւելքում, գլխաւորաբար՝ Իրաքում: Բայց նաեւ սա չի նշանակում թէ նա ցանկանում է պաշտպանութեան նախարարութեանը գերադասել արտաքին գործերի նախարարութեանը: Այն ինչ կարելի է յստակ ասել այն է, թէ ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարարութիւնը Իրաքի անվտանգութիւնը պաշտպանելու եւ տեղական կադրեր դաստեարակելու նպատակով պահելու է իր կարեւոր դերակատարութիւնը տարածաշրջանում:

Բայց այլ հարցերում ու յատկապէս Իրանի հարցում, դիւանագիտական ռազմավարութիւնը իրագործելու նպատակով, մեծ հաւանականութեամբ Օբաման մեծ դեր է ապահովելու ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարութեանը:

Միջին Արեւելքում ծայր առած հակաամերիկեան տրամադրութիւնները Պենտագոնում համախմբւած նոր պահմանողականների մշակած արդիւնքն է, որը եւ տրամաբանական չէ թէ Օբաման շարունակի այդ քաղաքականութիւնները:

Արաբ-Իսրայէլական խաղաղութեան հարցում, ինչպէս միշտ արտաքին գործերի նախարարութիւնն է դերակատար լինելու, բայց գլխաւոր հարցն այն է, որ ԱՄՆ-ի նախագահները սովորաբար իրենց պաշտօնավարութեան սկսբնական շրջանում յատուկ ուշադրութիւն չեն դարձնում Պաղեստինի հարցին: Ուրեմն Հիլարի Քլինթոնի գործի գլուխ անցնելով ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարութիւնը աւելի ուշադրութիւն է դարձնելու Իրաքին, Աֆղանստանին ու Իրանի ատոմական խնդրին, քան Պաղեստինին: ԱՄՆ-Արաբական յարաբերութիւններում լուրջ փոփոխութեան հաւանականութիւն չի նկատւում, որովհետեւ ոչ ԱՄՆ-ն ցանկութիւն ունի կրկնել Բուշի կառավարութեան անյաջող փորձը եւ ոչ էլ ԱՄՆ-ի դաշնակիցները արաբական աշխարհում նմանօրինակ փոփոխութիւնների պատրասկամութիւնն ունեն: Այս բոլորը նկատի ունենալով պիտի ասել, որ Օբաման փորձելու մի կերպ բարելաւել ԱՄՆ-ի կորցրած վարկը արաբական աշխարհում եւ դա ուղղակի կախւած է Իրաքում եւ Աֆղանստանում նրա իրագործած քաղաքականութիւններին: Արաբները ԱՄՆ-ի մեղադրում արաբական աշխարհին մեկուսացնելու մէջ եւ համոզւած են թէ ԱՄՆ-ն դա կատարում է Իսրայէլին պաշտպանելով: Այս դիտանկունից նայած պիտի ասել, որ Օբաման դժւար կացութեան մէջ է Միջին Արեւելքի հարցում, որովհետեւ նա թէ պիտի շարունակի Բուշից ժառանգած քաղաքականութիւնը եւ թէ նոր ռազմավարութիւն մշակի Միջին Արեւելքի երկրների ու ժողովրդի հետ լեզու գտնելու համար: Եւ ճիշտ այդ պատճառով է, որ Միջին Արեւելքի ու նաեւ Իրանի ղեկավարները կասկածով են մեկնաբանում այն բոլոր փոփոխութիւնները, որոնք Օբաման խօստացել է իրագործել նաեւ Միջին Արեւելքում: Հաստատելու համար նաեւ պիտի ասել, որ ԱՄՆ- արտաքին քաղաքականութիւնը այն ոլորտներից է, որը ազդւում է մի շարք մնայուն եւ համակարգւած տարրերից, որոնք վերջին տասնամեակների ընթացքում, յատկապէս երկրորդ աշխարհամարտից յետոյ, հիմնովին չեն փոփոխւել եւ նաեւ դրա փոփոխման հաւանականութիւնը շատ նւազ է: Ճիշտ է, որ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարը որպէս գործադիր ուժ ունեցող անհատ հնարաւորութիւն ունի տարածաշրջանում մի ինչ որ չափով փոփոխել ու բարելաւել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութիւնները, բայց վերջին հաշւով հասարակագիտական, քաղաքագիտական ու միջազգային յարաբերութիւնների տեսութիւններում համակարգի դերն ու ազդեցութիւնը գերադասւում է անհատականին, անգամ եթէ հաւատացած լինենք փոփոխութիւններին:

Նաեւ վերջում պիտի ասել, որ ԱՄՆ-ի ժողովուրդը շատ էլ ուշադրութիւն չի դարձնում երկրի արտաքին քաղաքականութեանը կամ աւելի ճիշտ ասած, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութիւնը ամերիկացիների առաջնահերթութիւնների մէջ չէ, եւ այդ պատճառով նաեւ ժողովրդի կողմից լուրջ ճնշում չի գործադրւում կառավարութեան արտաքին քաղաքականութիւնները փոփոխելու նպատակով:

Friday, January 30, 2009

Վիճաբանութիւն Դաւուսի խորհրդաժողովում

Երեկ՝ յունւարի 29-ին Դաւուսի խորհրդաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը Գազայում կատարւած անմարդկային արարքների համար քննադատեց Իսրայէլի նախագահ Շիմոն Պերեզին, եւ երբ ժողովավարը փորձեց կասեցնել նրա ելոյթը, Էրդողանը թողեց խորհրդաժողովը:



Thursday, January 29, 2009

Աղջիկների թլպատումը Իրաքի Քուրդստանում

ՆՈՐ ԱԼԻՔ - Ամերիկեան «Վաշինգտոն Պոստ» օրաթերթը մի հետաքրքիր թղթակցութիւն է պատրաստել, Իրաքի Քուրդստանում աղջիկների թլպատման մասին: Ըստ օրաթերթի իրաքի հիւսիսում կանանց 60% -ը թլպատւում են եւ կառավարութիւնն ու խորհրդարանը ոչ մի կերպ չի փորձում դա կասեցնել:
Թերթը գրում է 7 տարեկան Շիլան Անւար Օմարը այն յոյսով, որ հիւրասիրութիւն է գնում, իր մօր հետ գնում է հարեւանուհու տունը: Բայց այն տեղ 40 ամեայ Մահ Արուբը իր ածելիով պատրաստւում է Շիլանին ու միւս հարեւանների աղջիկներին թլպատել, ասելով թէ «ես սա աստծու համար եմ անում»: Շիլանի մայրը թլպատւելու պատճառը չգիտի եւ միայն ասում է թէ «այնքան, որ գիտեմ սա Աստծու հրահանգն է եւ պիտի կատարւի»:
Թլպատող Մահ Արուբը իւրաքանչիւր թլպատման համար 4000 իրաքեան դինար (3.5 դոլար) է ստանում, եւ նւազագոյնը ամսական 30 աղջիկ է թլպատում:
Աղջիկների թլպատումը մի անւանդութիւն է, որոշ սունի մահմեդականների մօտ, եւ իր ոչ մարդկային լինելու պատճառով այսօր բազմաթիւ կանաց իրաւունքների պաշտպան կազմակերպութիւններ ու կառավարութիւններ արգիլում են դա, բայց դրանով հանդերձ որոշ շրջաններում դեռ քարացած աւանդութիւնը դիրում է գիտութեանն ու մարդու իրաւունքներին:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը