Monday, January 31, 2011

«Ես Թունիսի Խոմեյնին չեմ»

Asharq Al-Awsat օրաթերթի հաղորդմամբ, հունվարի 30-ին Թունիսի «Իսլամական շարժման» աքսորված առաջնորդ Ռաշեդ Ղանուշին 21 տարուց հետո, ի վերջո, վերադարձել է Թունիս: Նրա վերադարձին մարդու իրավունքների և կանանց հարցերով զբաղվող մի շարք կազմակերպությունների անդամներ, օդանավակայանում համախմբվելով, պահանջել էին, որ կրոնը պիտի հեռու մնա քաղաքականությունից: Այդ իսկ պատճառով Ղանուշին մայրաքաղաք հասնելուց անմիջապես հետո փորձել է հանդարտեցնել բողոքող ժողովրդին: Նա ասել է, որ արևմտյան մամուլը սխալ պատկեր է ներկայացրել իրենից:  Ղանուշին հայտարարել է. «Ես Թունիսի Խոմեյնին չեմ: Իմ իսլամական հավատամքը ոչ մի նմանություն չունի իրանական տեսակի հետ»:  Ղանուշիին...

Իրանի նավատորմը խիստ հսկողություն է իրականացնում Պարսից ծոցում

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Հասան Ֆիրուզաբադին իրանական Fars գործակալությանը հայտնել է.  «Տարիներ է արդեն, որ ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական և ռուսական նավերը սովորություն են դարձել շրջել Պարսից ծոցում, ինչն ապացուցում է նրանց ագահությունը շրջանի նավթային ռեսուրսների շահագործման հարցում:  Նրանք միմյանց հետ պայմանագրեր ունեն ու միմյանց օգնությամբ Պարսից ծոցի նավթը թալանում են:  Բայց Պարսից ծոցի հյուսիսից մինչև Հորմոզի նեղուցը համարվում են Իրանի Իսլամական Հանրապետության հարավին սահմանները, որտեղ Իրանը տնտեսական շատ կարևոր ռեսուրսներ ունի: Ուստի Իրանի նավատորմը հաստատվել է Պարսից ծոցում և ոչ միայն հետևում է միջազգային...

Պոռնոկայքեր պատրաստելու մեղադրանքով Իրանում երկու հոգի մահապատժի են դատապարտվել

Լուսանկարում՝ Սայիդ ՄալեքփուրԻրանական մարդու իրավունքների HRANA լրատու կայքի հաղորդմամբ, Թեհրանի դատախազ Աբաս Ջաֆարի Դոլաթաբադին հայտարարել է, որ պոռնոկայքեր պատրաստելու մեղադրանքով մահապատժի դատապարտված երկու դատապարտյալների թղթածրարը հաստատվելու նպատակով ուղարկվել է Գերագույն դատական ատյան:Ի դեպ, Թեհրանի դատախազը հրաժարվել է նշել հիշյալ երկու դատապարտյալների անունը, բայց, շրջանառվող լուրերի համաձայն, նրանց անուններն են Սայիդ Մալեքփուր և Վահիդ Ասղարի: Հարկ է նշել, որ Մալեքփուրի մահապատժի վճիռն արդեն տրվել է Թեհրանի հեղափոխական դատարանի 28-րդ դատաբաժնի դատավորի կողմից: Նա մեղադրվել է պոռնոկայքերի միջոցով իսլամական համակարգի տապալման...

Իրանի նախագահի առաջին տեղակալը ընդունեց ՀՀ էներգետիկայի նախարարին

Իրանական IRNA գործակալությունը հաղորդել է, որ հունվարի 31-ին Իրանի նախագահի առաջին տեղակալ Մուհամադ Ռեզա Ռահիմին ընդունել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին: Ռահիմին հանդիպման ընթացքում կարևորել է երկու երկրների միջև ավտոճանապարհային ու երկաթուղային կապի զարգացման խնդիրները:IRAN-ի հաղորդմամբ, Ռահիմին Մովսիսյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում մատնանշել է Իրան-Հայաստան հարաբերությունների կարևորությունը՝ հայտարարելով. «Իրանն ու Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունեն միմյանց հետ, և այդ բարեկամությունը նախադրյալ կարելի համարել հարաբերությունների հետագա զարգացման համար:Իրանի ժողովրդի ու հայերի հարաբերությունները միշտ էլ ընկերական...

Հունվարի 30-ին Թեհրանում ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ

Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի անվտանգության ծառայությունները, ոստիկանության օգնությամբ համախմբված աշխատանքի արդյունքում, հունվարի 30-ին բացահայտել են Network Marketing-ով զբաղվող ավելի քան 50 տնային կենտրոն։ Ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ:Թեհրանի ոստիկանության հաղորդմամբ, այդ բոլոր 50 տնային աշխատատեղիները, որ գտնվում էին Թեհրանի արևմտյան ու հյուսիսարևմտյան շրջաններում, փորձում էին իրենց կազմում ներգրավել գործազուրկ մարդկանց ու խաբելով՝ քաջալերել նրանց աշխատելու բուրգային կոչվող Network Marketing կազմակերպությունների համար: Ձերբակալվածների մեծամասնությունը աշխատում էր QI կոչվող կազմակերպության համար:Հարկ է նշել, որ Իրանի...

Իրանում մահապատժի է ենթարկվել նախկին բարձրաստիճան մի զինվորական

Իրանական Tagheer լրատու կայքը, վկայակոչելով Al-Arabiya հեռուստաընկերության հաղորդած լուրը, փոխանցել է. որ Իրանի Խուզեստան նահանգում մահապատժի է ենթարկվել իսլամական հեղափոխության նախկին հրամանատարներից Աբդոլռեզա Ղորաբաթը: Կայքի հաղորդմամբ, նա մեղադրվել էր շիա մուսուլմանների 12-րդ բացակա մարգարե Մահդիի հետ հարաբերություն ունենալու հավակնություններ հայտնելու պատճառով:Ղորաբաթի ընտանիքի անդամներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ, Al-Arabiya հեռուստաընկերությանը հայտնել է. «Երկու օր առաջ տեղեկացել ենք, որ Աբդուլռեզա Ղորաբաթը Ահվազ քաղաքի Քարուն բանտում մահապատժի է ենթարկվել, բայց մեզ դեռ չի հաջողվել ստանալ նրա դիակը»։Ընտանիքի հիշյալ անդամը,...

Սալեհին Իրանի և Հայաստանի հարաբերությունները պատմական գնահատեց

Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի արդեն նախկին ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Աքբար Սալեհին հունվարի 29-ին ընդունել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին ու զրուցել երկկողմ հարաբերությունների մասին: Սալեհին, Իրանի և Հայաստանի հարաբերությունները պատմական գնահատելով, հայտարարել է. «Մենք Հայաստանի հետ, անկախ ներկա նախագծերից, այլ աշխատանքներ պիտի ձեռնարկենք։  Երկկողմ հարաբերությունների բազմազանության հիման վրա հնարավոր է օգտվել միմյանց տեխնիկական ու գիտական փորձառությունից»: Սալեհին նաև, տրանզիտ ոլորտում երկաթգծի կարևորությունը մատնանշելով, ավելացրել է. «Եթե տարածաշրջանի երկրները երկաթգծով իրար միանան, ձեռք կբերենք երկաթգծի...

Իրանն ու Հայաստանը նոր խողովակաշարի կառուցման համաձայնագիր են ստորագրել

Ինչպես հաղորդում է իրանական SHANA էներգետիկ ոլորտի լրատու գործակալությունը, հունվարի 29-ին Թեհրանում Իրանի և Հայաստանի միջև ձեռք է բերվել նավթամթերքի արտահանման նոր խողովակաշարի կառուցման համաձայնագիր:  Կայքի հաղորդմամբ, Իրանի նավթարդյունաբերության նախարար Մասուդ Միրքազեմին և ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպման ընթացքում քննարկել են նախկինում ձեռք բերված պայմանագրերը և վերջում խոսել Թավրիզից դեպի Հայաստան նավթամթերքի նոր խողովակաշարի կառուցման հարցի շուրջ: SHANA-ի հաղորդմամբ, Միրքազեմին հայտարարել է. «Այս խողովակաշարի կառուցմամբ, Հայաստանը իրեն անհրաժեշտ նավթամթերքի մի մասը, միջերկրածովյան տարածաշրջանի փոխարեն, կստանա Իրանից:  Բանակցությունների...

Թեհրանի դատախազը արձագանքեց Նիդերլանդների կառավարության հայտարարությանը

Իրանական Tehran Emrooz օրաթերթը հունվարի 30-ի համարի գլխավոր թեմայում անդրադարձել է Հոլանդիայի կառավարության կողմից հրապարակված հայտարարություններին Թեհրանի դատախազի հնչեցրած պատասխանին: Նիդերլանդների ԱԳ նախարար Ուրի Ռոզենթալը հունվարի 29-ին հայտարարել էր, որ Իրանում Հոլանդիայի քաղաքացի Զահրա Բահրամիին մահապատժի ենթարկելու պատճառով Հոլանդիան խզում է իր բոլոր դիվանագիտական հարաբերությունները Իրանի կառավարության հետ: Ըստ օրաթերթի, Թեհրանի դատախազը հայտարարել է. «Հոլանդիայի անձնագիր ունեցած Իրանի քաղաքացի Զահրա Բահրամին, թմրանյութերի պահպանման ու վաճառքի մեղադրանքով է մահապատժի ենթարկվել: Նախագահական ընտրություններից հետո առաջացած ցույցերի օրերին...

Sunday, January 30, 2011

Նիդեռլանդները սառեցրեց իր բոլոր հարաբերությունները Իրանի հետ

Ինչպես հաղորդում է Նիդեռլանդների ԱԳՆ կայքը, այդ երկրի ԱԳ նախարար Ուրի Ռոզենթալը հունվարի 29-ին հայտարարել է, որ Հոլանդիան, ի նշան բողոքի Իրանում իր քաղաքացուն` Զահրա Բահրամիին, մահապատժի ենթարկելու փաստի, սառեցնում է իր բոլոր դիվանագիտական հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Ռոզենթալը նաև ավելացրել է, որ Հոլանդիան Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցնելուց բացի փորձելու է նրա դեմ այլ պատժամիջոցներ առաջարկել ԵՄ-ին: Ծագումով իրանցի, 46-ամյա Զահրա Բահրամին ձերբակալվել էր 2009-ին, Իրանի նախագահական ընտրություններից հետո առաջացած ժողովրդական ընդվզումների ընթացքում: Իրանի դատարանը նրան մեղադրել էր երկրի անվտանգությունը...

Սալեհին ստացավ Իրանի խորհրդարանի վստահության քվեն

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հունվարի 30-ին Իրանի խորհրդարանը իր օրակարգի համաձայն քննարկեց ԱԳ նախարարի պաշտոնում ներկայացված Ալի Աքբար Սալեհիի թեկնածության հարցը:  Հաղորդված լուրերի համաձայն` քննարկմանը ներկա 241 պատգամավորներից 146-ը իր վստահության քվեն է տվել Ալի Աքբար Սալեհիին, 60 պատգամավոր դեմ է քվեարկել, 35-ը` մնացել ձեռնպահ: Խորհրդարանում ներկա է եղել նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը պաշտպանել է իր ներկայացրած թեկնածուին: Այսպիսով, Ալի Աքբար Սալեհին, ստանալով Իրանի խորհրդարանի վստահության քվեն, դարձավ Իրանի Իսլամական Հանրապետության 10-րդ ԱԳ նախարարը:Սալեհին նախքան ԱԳ նախարար ընտրվելը նախագահում էր Իրանի ատոմային...

Քննադատություն՝ քաղաքական ու քաղաքացիական անգործությանը եւ «անտարբերներին»

Այն օրվանից երբ եկել եմ Հայաստան հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր իրենց որպես քաղաքական ու քաղաքացիական գիտակներ ներկայացնելով, ասում են. «Ես արդեն հոգնել եմ, զզվում եմ էս ժողովրդից, ատում եմ իշխանությանը, էլ ոչ մի բանի հետ գործ չունեմ, ինչ ուզում են թող անեն եւ իմ գլխիս ճարը կտեսնեմ եւ ....»:Նման խոսքեր լսելիք միշտ հիշում եմ մի բանաստեղծությունը, որը ժամանակին վերագրվում էր Բերթոլդ Բրեշթին, բայց հետագայում պարզվում է, որ հիշյալ բանաստեղծության հեղինակը գերմանացի քարոզիչ Մարթին Նիմյոլլերն է: Նրա մասին կարող եք կարդալ անգլերենով , ռուսերենով , պարսկերենով:Մարթին Նիմյոլլերը ապրել է Հիտլերիան ժամանաշրջանի Գերմանիայում: Նախ Հիտլերի...

Saturday, January 29, 2011

Իրանական Press TV հեռուստաընկերության բանկային հաշիվները սառեցվեցին Բրիտանիայում

France Presse գործակալության հաղորդմամբ, Իրանական Press TV հեռուստաընկերության բանկային հաշիվները բրիտանական National Westminster Bank բանկում ամբողջությամբ սառեցվել են: Գործակալության փոխանցմամբ, Press TV հեռուստաընկերության կենտրոնը գտնվում է Թեհրանում, իսկ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում էլ աշխատանքային գրասենյակ ունի: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապես Թոնի Բլերի քենին՝ Լորեն Բոթը, որը աշխատում է Իրանական Press TV ընկերության համար ու նաև վերջերս ընդունել է իսլամ կրոնը, հայտարարել է, որ Press TV-ի բանկային հաշիվների սառեցումը քաղաքական դրդապատճառներ ունի:  Բոթը ավելացրել է. «Այդ արարքի նպատակը այն է, որ կասեցնեն մի զարգացող հաստատության...

Friday, January 28, 2011

Հնարավոր է` Իրանը մինչև երկու շաբաթ դադարեցնի Հնդկաստանին նավթ վաճառելու գործընթացը

Իրանի առևտրի գրասենյակի միջազգային բաժնի ղեկավար Մեհդի Ֆախերին, հնդկական Finacial Express օրաթերթին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է. «Հնդկաստանի ԿԲ կողմից Իրանի ու Հնդկաստանի միջև դրամական շրջանառության սահմանափակումների հետևանքով, հնդկական նավթային ընկերությունները 900 միլիոն դոլար պարտք են մնացել իրանական կողմից, ու եթե այդ սահմանափակումները մինչև երկու շաբաթ չվերանան, Իրանը կդադարեցնի հնդկաստանին նավթ վաճառելու գործընթացը ու այդ նավթաբաժինը կվաճառի այլ երկրներին: Այդ պատճառով հնարավոր է երկու երկրների միջև եղեծ առևտրական հարաբերությունները 20%-ով նվազեն»:Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Հնդկաստանի ԿԲ 2010-ի դեկտեմբերի...

Պատժամիջոցները խոչընդոտ են Իրանի ԱԳՆ հավանական թեկնածու Սալեհիի համար

Իրանի խորհրդարանը պատրաստվում է կիրակի հունվարի 30-ին օրակարգ մտցնել Իրանի նախագահ Ահմադինեժադի կողմից ԱԳ նախարարության պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացված Ալի Աքբար Սալեհիի թեկնածության հարցը, ու եթե Սալեհիին հաջողվի ստանալ խորհրդարանի վստահության քվեն, արդեն նա կդառնա Իրանի Իսլամական Հանրապետության 10-րդ ԱԳ նախարարը:Բայց այս ընթացքում մի խնդիր գոյություն ունի, որը կարող է խոչընդոտ դառնա Սալեհիի համար և դա այն է, որ ԵՄ կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակում, Սալեհիի անունն էլ ընդգրկված է իրանցի այն դիվանագետների ցուցակում, որոնց արգելվում է մուտք գործել ԵՄ երկրներ:ԵՄ պատժամիջոցները ոչ թե Սալեհիի իրավական պաշտոնի դեմ են, այլ հենց...

Լոնդոնի նախկին քաղաքապետը հրաժարվեց համագործակցել իրանական PressTV հեռուստաընկերության հետ

Ինչպես հաղորդում է BBC հեռուստաալիքի պարսկերեն ծառայությունը, Լոնդոնի նախկին քաղաքապետ Քեն Լիվինգստոնը, որը իրանական PressTV հեռուստաալիքում վարում էր նոր հրատարակված գրքերի ծանոթացմանն ու քննարկմանը նվիրված մի հեռուստածրագիր, հայտարարել է, որ այլևս չի համագործակցելու հիշյալ հեռուստաընկերության հետ:Հեռուստաալիքը հաղորդում է, որ Քեն Լիվինգստոնը 2000-2008 թվականներին զբաղեցրել է Լոնդոնի քաղաքապետի պաշտոնը և այս տարի ևս մտադիր է աշխատավորական կուսակցության կողմից մասնակցել քաղաքապետի ընտրություններին:Լիվինգստոնը PressTV հեռուստաալիքի հետ համագործակցելու համար խիստ քննադատությունների է ենթարկվել և ի վերջո հայտարարել է, որ հրաժարվում է իրանական հեռուստաընկերության...

Գերմանիան մտադիր է ապաստան տալ Իրանի քաղաքական փախստականներին

Գերմանական Բրեմենի նահանգային ռ/կ հաղորդմամբ, Գերմանիայի Բրեմեն նահանգի քաղաքացիական խորհուրդը հունվարի 27-ին ներկայացրել է մի նախագիծ, որի համաձայն, առաջարկվում է ավելի մեծ թվով իրանցի քաղաքական փախստականների Գերմանիայում քաղաքական ապաստան ստանալու հնարավորություն տալ:Հիշյալ խորհրդի ներկայացրած նախագծին համաձայնություն են տվել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական, Կանաչների, Քրիստոնեա-դեմոկրատական, Ազատ դեմոկրատական ու Ձախերի կուսակցությունները:Այս պահին ավելի քան 5 հազար իրանցի քաղաքական փախստականներ գտնվում են Թուրքիայում, և ՄԱԿ-ի միգրացիոն հանձնաժողովը փորձում է Արևմտյան երկրներում ապրելու պայմաններ ապահովել փախստականների համար: Նշենք, որ...

Ադրբեջանցի հակերները ընդդեմ Gharabagh.com պարսկերենով աշխատող կայքի

Իրանահայության «Արաքս» շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ Ադրբեջանցի հակերները փորձել են կոտրել պարսկերեն լեզվով աշխատող Gharabagh.com կայքը, և նրանց հաջողվել է ժամանակավորապես շարքից հանել կայքը, բայց կայքի պատասխանատուների ջանքերով, կրկին վերսկսվել է կայքի աշխատանքները:«Արաքս» շաբաթաթերթը անդրադառնալով այդ թեմային, հունվարի 27-ի գրել է. «Նորաստեղծ Garabagh.org պարսկալեզու հայկական կայքէջը, որ հիմնականում ջրի երես էր բերում թուրք-ադրբեջանական սուտերը, ղարաբաղյան ազատամարտի եւ մանավանդ Սումգայիթի եւ Բաքվի ցեղասպանությունների ու նաև Խոջալուի դեպքերի մասին, հայտնվել է ադրբեջանցի հակերների նշանակետում:Ընդամենը մի քանի օր աշխատած Garabagh.org-ը կարճ...

ԵՄ. Իրանում մահապատիժների թիվը հասել է մտահոգիչ մակարդակի

«Ազատություն» ռ/կ պարսկերեն ծառայության հաղորդմամբ, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը, հունվարի 27-ի իր հայտարարության մեջ անդրադառնալով Իրանում իրագործված մահապատիժներին, հայտարարել է. «ԵՄ-ն իր մտահոգությունն է հայտնում Իրանում կատարվող մահապատիժների կապակցությամբ: Ներկայումս Իրանում մահապատիժների թիվը հասել է մտահոգիչ սահմանների»։Էշթոնը ավելացրել է. «Իրանը շարունակում է հրապարակայնորեն կախաղան հանել դատապարտյալներին, ինչը հակասում է այդ երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին»։Էշթոնի հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ իրանական մամուլը տեղեկացրել էր, որ հունվարի 27-ին Իրանի բանտերում մահապատժի է ենթարկվել...

Հունվարի 27-ին Իրանում ևս 10 հոգի մահապատժի ենթարկվեցին

Ինչպես հաղորդում է իրանական IRIB պետական լրատու կայքը, հունվարի 27-ին Քարաջ քաղաքի Ղեզելհեսար բանտում մահապատժի են ենթարկվել թմրանյութերի մաքսանենգության համար դատապարտված 7 քաղաքացիներ: Հիշյալների մահապատժի վճիռը, որը հաստատվել էր Իրանի դատական իշխանության նախագահ Սադեղ Լարիջանիի կողմից, կայացրել էր Քարաջ քաղաքի դատարանը:Նույն օրը իրանական IRNA գործակալությունը հաղորդեց, որ Ուրմիա քաղաքում ևս 3 քաղաքացի նույն մեղադրանքով մահապատժի են ենթարկվել:Այսպիսով, 2011-ի ընթացքում Իրանում մահապատժի ենթարկված քաղաքացիները թիվը հասել է 65-ի:Հաղորդված տվյալների համաձայն, 2010-ին Իրանում մահապատժի էր ենթարկվել 179 մարդ: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Իրանահայության «Ալիք» օրաթերթը ծախվե՞լ է Իրանի իշխանություններին

Իրանի քրիստոնյաների Mohabat News լրատու ցանցը հունվարի 26-ին հրապարակված մի գրությամբ խիստ քննադատել է իրանահայության «Ալիք» օրաթերթի, նրա խմբագրի և Իրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանի դիրքորոշումները Իրանում քրիստոնյաների դեմ ծավալված բռնությունների առնչությամբ: Կայքը գրում է. «Պարզվում է, որ Իրանի հայերի մի փոքրիկ խումբ փորձում է ծառայել Իրանի իշխանություններին՝ արդարացնելով նրանց վարած քաղաքականությունը: Իսլամական հեղափոխությունից հետո հայերի դեմ սահմանված սահմանափակումների արդյունքում իրանահայերի ստվար մի մասը արտագաղթել է երկրից, և հիշյալ համայնքի թիվը 250 հազարից հասել է մոտ 65 հազարի: Իշխանությունները հայերին չեն թույլատրում...

Իրանի ազգային փոքրամասնությունները հարգանքի տուրք մատուցեցին Խոմեյնիի հիշատակին

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, հունվարի 27-ին Իրանի փոքրամասնությունները՝ հայերը, հրեաները, ասորիներն ու զրադաշտականները, իսլամական հեղափոխության տարեդարձի առիթով այցելելով իսլամական հանրապետության հինադիր իմամ Խոմեյնիի դամբարան և ծաղկեպսակներ դնելով, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Խոմեյնիին:Նշենք, որ ամեն տարի փետրվարին Իրանում մեծ շուքով տոնում են իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձը, և դրան նախորդող օրերին Իրանի հասարակության տարբեր խավեր ու կազմակերպություններ, ներկայանալով իսլամական հանրապետության հիմնադրի դամբարան, իրենց հարգանքի տուրքն են մատուցում հեղափոխության առաջնորդին: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Իսրայել. Իրանը փորձում է Լիբանանին իր պատանդը դարձնել

France Presse գործակալության փոխանցմամբ, Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը, անդրադառնալով Լիբանանի ներքաղաքական իրավիճակին, միջազգային հանրությանը կոչ է արել բոլոր միջոցներով կանխել Իրանի ու «Հիզբոլլահի» գործողությունները, որոնցով փորձում են Լիբանանին պատանդ դարձնել:Գործակալության փոխանցմամբ, Շալոմը հայտարարել է. ««Հիզբոլլահը» միայն հասարակ տեռորիստական կազմակերպություն չէ, այլ մի տեռորիստական կազմակերպություն, որը ղեկավարվում է Իրանից»:Օրեր առաջ էլ Շալոմը հայտարարել էր, որ Միքաթիի կառավարությունը նշանակում է, որ Իսրայելի հյուսիսում կազմվում է Իրանի նոր կառավարություն: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

ԱՄՆ ցանկանում է Իրաքի խնդրով բանակցել Իրանի հետ

Իրաքում ԱՄՆ դեսպանատան խոսնակ Դեյվիդ Ռանզը Asharq Al-Awsat օրաթերթի հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է. «Ներկայումս Իրաքի խնդրով ոչ մի բանակցություն չի ընթանում Իրանի ու ԱՄՆ-ի միջև, և երկկողմ բանակցությունները կայանում են միայն Իրանի ու «վեցյակի» երկրների շրջանակում: ԱՄՆ-ն փորձում է Իրաքի հարցով Իրան-ԱՄՆ բանակցություններ նախաձեռնել, բայց իրանցիները նման բանակցությունների ցանկություն չունեն»։Ռանզը, անդրադառնալով Իրաքից ԱՄՆ-ի զինված ուժերի դուրսբերման խնդրին, ավելացրել է. «Իրաքից ԱՄՆ զինված ուժերի դուրսբերմամբ չի ավարտվելու ԱՄՆ-ի և Իրաքի համագործակցությունը, այլ ԱՄՆ զինվորական հրամանատարությանը փոխարինելու է ոչ զինվորական հրամանատարությունը՝...

Նպատակը գերմանացի երկու լրագրողի ազատության համար բանակցելն է

Գերմանական Deutsch Welle գործակալության համաձայն` Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստրվելեն Բեռլինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր օգնական Վոլֆ Ռոդհարդեն Բորնին Թեհրան է ուղարկել` Իրանում ձերբակալված երկու լրագրողների ազատության մասին բանակցելու առաքելությամբ:Վեստրվելեն լրագրողներին հայտնել է. «Մենք մեր բոլոր ջանքերը կգործադրենք, որ մեր երկու լրագրողներին ազատ արձակենք իրանական բանտից»:Գերմանիայի ԱԳ նախարարը խուսափել է հայտնել, թե Բորնը Թեհրանում ում հետ է բանակցելու գերմանացի լրագրողներին ազատ արձակելու համար:Հարկ է նշել, որ 2010-ի հոկտեմբերի 10-ին, գերմանական Bild am Sonntag պարբերականի երկու լրագրողներ Իրանի անվտանգության...

Thursday, January 27, 2011

«Եթե Իրանի օգնությունը չլիներ, Նախիջևանն էլ վտանգի կմատնվեր, ու հնարավոր է, որ Ադրբեջանը կորցներ այդ շրջանը»

Իրանի խորհրդարանի նախագահության անդամ, Թավրիզ քաղաքի պատգամավոր Մուհամեդ Հուսեյն Ֆարհանգին, հունվարի 26-ին Իրանական Aran միջազգային ու մշակութային ուսումնասիրությունների կենտրոնում կայացած` Ադրբեջանի դպրոցներում հիջաբի օգտագործման արգելափակմանը նվիրված հանդիպման ընթացքում հայտարարել է. «Եթե Իրանի Իսլամական Հանրապետության օգնությունը չլիներ, Ադրբեջանի Հանրապետությունը վաղուց արդեն կորցրած կլիներ Նախիջևանի տարածքը:» Այդ մասին հաղորդում է նույն ուսումնասիրական կենտրոնի Aran News լրատվական կայքը:Հանդիպման ընթացքում Ֆարհանգին, քննադատելով Ադրբեջանի իշխանությունների կողմից դպրոցներում իսլամական հիջաբի օգտագործման արգելափակումները, հայտարարել է. «Ադրբեջանի...

Ռոգոզին. ՆԱՏՕ պիտի հետաքննություն կատարի Stuxnet-ի վերաբերյալ

«Ազատություն» ռ/կ պարսկերեն ծառայության փոխանցմամբ, ՆԱՏՕ-ում ՌԴ դեսպան Դիմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պիտի հետաքննություն կատարի Իրանի ատոմակայան ներխուժած Stuxnet համակարգչային վիրուսի վերաբերյալ: Նրա համոզմամբ, հիշյալ վիրուսի առաջացրած վնասները կարող էին հանգեցնել նոր Չեռնոբիլի:Ինչպես ասել է Ռոգոզինը, «Stuxnet-ը պատճառ է դարձել, որ Բուշեհրի ատոմակայանի ռեակտորները անվերահսկելի դառնան ու չափից ավել արագությամբ աշխատեն:» Նա, Stuxnet-ը պայթուցիկ ականների նմանեցնելով, ավելացրել է. «Այդ վիրուսը շատ վտանգավոր է ու կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Հիշյալ «ականները» հնարավոր են նոր չեռնոբիլյան աղետ առաջացնեն: ՆԱՏՕ-ն պիտի լուրջ ուսումնասիրություն...

Գյուլը Իրանի ու «վեցյակի» բանակցությունների մասին հրապարակած հոդվածների կապակցությամբ քննադատեց թուրքական մամուլին

Ինչպես հաղորդում է թուրքական TRT հեռուստաընկերությունը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ստրասբուրգում իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ստամբուլում կայացած Իրանի ու «վեցյակի» երկրների միջև բանակցություններին, քննադատել է թուրքական մամուլում տեղ գտած մեկնաբանությունները: Հեռուստաընկերության մատուցմամբ, Գյուլը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Թուրքիայի կառավարությունը ջանք է գործադրում, որ Իրանի ու «վեցյակի» միջև շարունակվեն բանակցությունները: Իսկ թուրքական մամուլում տեղ գտած այն մեկնաբանությունները, որոնք փորձում են ապացուցել, թե բանակցություններն ապարդյուն են եղել, նպատակ ունեն ի չիք դարձնել Թուրքիայի կառավարության...

Իրանը ստանձնեց «77-ի խմբի» նախագահությունը

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, հունվարի 26-ին Վիեննայում, միջազգային կազմակերպությունների ու «77-ի խմբի» երկրների դեսպանների ներկայությամբ, «77-ի խմբի» նախագահությունը Ալժիրից փոխանցվեց Իրանին:Այսպիսով, Իրանը մեկ տարվա ժամկետով դարձավ «77-ի խմբի» նախագահ, որին անդամակցում է 130 երկիր: Ի դեպ, «77-ի խմբի» կազմավորման օրվանից առաջին անգամ է, որ խմբի նախագահությունը փոխանցվում է Իրանին: «77-ի խումբը» ստեղծվել է 1964-ին, 77 զարգացող երկրների համատեղ պայմանագրի հիման վրա, Ժնևում կայացած ՄԱԿ-ի՝ Առևտրի ու ազգերի զարգացման առաջին համաժողովի ավարտին: Թեև հետագայում խմբի անդամների թիվը 77-ից դարձավ 130, բայց խմբի անունը նույնը մնաց՝ ի հիշատակ...

Մեդվեդև. Ահմադինեժադը համաձայնեց իմ առաջարկին

ՌԴ նախագահ Դիմիտրի Մեդվեդևը Դավոսում մեկնարկած տնտեսական համաժողովում իր ելույթի ժամանակ Իրանի իշխանություններից պահանջեց, որ ապացուցեն իրենց միջուկային աշխատանքների խաղաղասիրական բնույթը:РИА Новости-ի հաղորդմամբ, Մեդվեդևը հայտարարել է. «Իրանը պետք է փարատի միջազգային հանրության կասկածները իր միջուկային աշխատանքների բնույթի մասին և մեզ համոզի, որ իր միջուկային աշխատանքները խաղաղասիրական են»։ ՌԴ նախագահը, ասելով, որ Ռուսաստանը, իր բոլոր ջանքերը ներդնելով, փորձում է փարատել վերջին բանակցությունների պատճառով առաջացած խնդիրները, ավելացրել է. «Ես այդ մասին հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Ահմադինեժադի հետ ու նրան տեղեկացրել եմ ՌԴ ցանկությունների...

Սալեհին հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարի օգնականին

Իրանական IRNA գործակալության հաղորդել է, որ հունվարի 26-ի երեկոյան Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Աքբար Սալեհին հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարի օգնական Վոլֆ Ռոդհարդեն Բորնին: Ըստ IRNA-ի՝ Սալեհին, անդրադառնալով Իրանի և Գերմանիայի միջև եղած պատմական հարաբերություններին, հայտարարել է. «Մենք ցանկանում ենք, որ Գերմանիան անկախ քաղաքականությամբ ընդլայնի իր հարաբերությունները Իրանի հետ և, այս առիթն օգտագործելով, զարգացնի երկկողմ հարաբերությունները»։ Սալեհին, խոսելով ԵՄ կողմից Իրանի դեմ վարած քաղաքականության մասին, որով փորձում են առաջ անցնել ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներից, ավելացրել է. «Մենք միշտ ցանկացել ենք, վերացնելով բարեկամության...

Նոր ռուս-իրանական մերձեցու՞մ

Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ, Իրանի խորհրդարանում Իրան-Ռուսաստան բարեկամության խումբը, հունվարի 26-ին խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ ու բարեկամության խմբի նախագահ Մեհդի Սանայիի գլխավորությամբ մեկնել են ՌԴ:Չորսօրյա այցի ընթացքում Իրանական պատվիրակությունը հանդիպելու է Իրան-Ռուսաստան բարեկամության խմբի ռուսական նախագահ Հաֆեզ Սալիհովի, ՌԴ ԱԳՆ օգնականի, ՌԴ Դումայի նախագահ Գրիզլիվի ու Ռուսաստանի մուֆտիների խորհրդի նախագահի հետ:Իրանի պատվիրակության այցը կայացել է, երբ արդեն երկար ժամանակ սառեցվել էին Իրանի ու ՌԴ հարաբերությունները՝ ՌԴ կողմից C-300 հրթիռային համակարգը Իրանին վաճառելու գործընթացը դադարեցնելուց հետո: Ինչպես...

Wednesday, January 26, 2011

Իրանի խաղաքարը դարձավ Լիբանանի վարչապետ

Արթին Առաքելյան Օրեր առաջ, երբ Լիբանանի «Հիզբոլլահ» խմբակցությանը պատկանող 11 նախարար հրաժարվեցին վարչապետ Սաադ Հարիրիի կառավարության կազմից, Հարիրիի գլխավորած կառավարությունը փլուզվեց, ու Լիբանանը կրկին կրակի մեջ հայտնվեց: «Հիզբոլլահի» նմանօրինակ քայլի գլխավոր դրդապատճառը հենց սպանված նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի գործով զբաղվող դատարանի աշխատանքն էր, որտեղ հայտարարվել էր, որ դատարանը սպանության գործում մեղադրում է «Հիզբոլլահին» ու Իրանի պահակազորին:Բանակցությունների արդյունքում ի վերջո կողմերը համաձայնեցին Լիբանանի խորհրդարանական մեծամասնության կողմից առաջարկվող Նաջիբ Միքաթիի վարչապետությանը: Այդ նորությունը մեծ խանդավառություն է առաջացրել...

Pages 381234 »
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը