Մէկ անգամ եւս առիթ ունեցանք հանդիպել Իրան-Հայաստան բարեկամական միութեան վարիչ մարմնի անդամ եւ «Նոր հայեցակարգ» ռազմավարական ուսումնասիրութիւնների կենտրոնի տնօրէն՝ դոկտոր Միրղասեմ Մօմենիի հետ եւ զրուցել Հայաստանեան մի շարք խնդիրների շուրջ, որը կը ներկայացւի ստորեւ:Արթին ԱռաքելեանՀ: Պարօն Մօմենի ինչպէ՞ս էք գնահատում հայաստանի ներքաղաքական իրավիճակը, նախագահական ընտրութիւններից յետոյ:Պ: Այն ինչ, որ պարզ է իւրաքանչիւր ընտրութիւն ի վերջոյ ունենում է միայն մէկ յաղթական կողմ, որը շահում է քւէների մեծամասնութիւնը ու պարտւող կողմեր, որ իրենց չի յաջողւում շահել բաւարար քւէներ. Սա ընտրութիւնների բնական իրավիճակն է: Որոշ երկրներում գործող կուսկցութիւնները ընտրութիւններից յետոյ ընդունում են յայտարարւած պատկերը բայց եւ որոշ երկրներում էլ պարտւող կողմերը զանազան խախտումներ զեկուցելով, բողոքում են վերջնական...