ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ «Ինչ տեսակ նախագուշակութիւններ, որ նաւթի ապագայի համար տեղի ունենան, մի հարց պարզ է բոլորին, որ այլեւս աւարտւել է էժան նաւթի ժամանակաշրջանը»: Սա «Շորան» նաւթային ընկերութեան գործադիր վարիչ Դէյւիդ Օրայլիի խօսքերն են:ԱՄՆ-ում 200 միլիոն ինքնաշարժ օրական կուլ են տալիս 9,3 միլիոն տակառ նաւթ: Ընդհանուր նաւթի սպառումը մէկ օրւայ մէջ ամբողջ աշխարհում կազմում է 85 միլիոն տակառ, որի 21 միլիոնը սպառւում է միայն ԱՄՆ-ում: Մէկ խօսքով՝ ամբողջ աշխարհի սպառւած նաւթի 10 %-ը միայն կլլում են ամերիկացիների ինքնաշարժները: «Նաւթի գագաթնակէտ» տեսութիւնը մեզ ասում է, որ նաւթի արտահանումը մի որոշակի կէտում սկսւելու է նւազել: Բազմաթիւ գիտնականներ համոզւած են, որ աշխարհը այլեւս անցել է այդ որոշակի կէտից:Ուրեմն՝ կարելի է ենթադրել, թէ դեռ 40 տարի նաւթի աւարտին ժամանակ կայ, եւ մինչեւ այդ թւականը վստահ՝ գտնւելու...