
ԱՄՆ-ի տնտեսական կայսրութեան աւարտըԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Անգլիայի ռազմական ներկայութեան կարեւորագոյն դրդապատճառը էներգիան է: Ոչ շատ հեռու տարիներում լիովին սպառւելու է նաւթը եւ միջազգային էներգիան հիմնւելու է գազի եւ ատոմական էներգիայի վրայ: Այս ուղղութեամբ դեռ շարունակւում են ԱՄՆ-ի նորպահպանողականների, սիոնիստների եւ նրանց դաշնակից անգլիացիների ռազմատենչ նկրտումները: Նրանք մեծ ջանքով փորձում են նոր պատերազմ պարտադրել Միջին Արեւելքի տարածաշրջանին:Վերջին տարիների Միջին Արեւելքի անցուդարձերը վերլուծելով՝ մի կերպ բացայայտւում է Արեւմուտքի աւերիչ քաղաքականութիւնը:Այս պատերազմական տրամաբանութիւնն ըմբռնելու եւ պատճառները...