Monday, August 28, 2006

Ոչխարային տրամաբանութիւն

Մի փոքրիկ հովիւ ամէն օր իր ոչխարներին տանում էր դաշտ՝ արածացնելու համար: Նա ամէն օր ուշադիր կերպով քննում էր իր ոչխարների արարքներն ու ապրելաձեւը՝ գտնելու համար, թէ ինչպէս են ապրում եւ առհասարակ ինչ է նրանց գոյութեան փիլիսոփայութիւնը:Փոքրիկ հովիւը հասկացել էր, որ ոչխարները մրջիւններին հակառակ՝ չեն մտածում ապագայի մասին, ապրում են հանապազօրեայ, ապրում են, երբ ուտելու բան կայ եւ կը սատկեն եթէ ուտելու բան չգտնեն ու ոչ ոք էլ չկերակրի նրանց: Ոչխարները նաեւ համախմբւում էին, երբ մի անգամ լսում էին հովւի շան հաչոցը եւ ստրուկի նման ենթարկւում էին շան ցուցմունքներին, անգամ եթէ շունը մի քանի ժամով բացակայէր դաշտից: Պատանի հովիւը նաեւ ըստ իր հօր խորհուրդների՝...

Wednesday, August 23, 2006

Արեւելքի Գարիբալդին մոռացութեան է մատնւել

Ամէն մի երկիր իր պատմութեան ընթացքում ծնել կամ իր մէջ է ներգրաւել բազում հերոսներ եւ այդ հերոսները անկախ իրենց ազգութիւնից՝ պայքարել են տւեալ երկրի հողային ամբողջականութեան, ազատագրութեան ու անկախութեան համար: Այս իրականութիւնից զերծ չէ նաեւ մեր երկիրը՝ Իրանը: Դրա պարզ ու խօսուն օրինակն է Եփրեմ խանը, քաջարի մի տիտան, որը իր անունով հարիւրաւոր էջեր է արձանագրել Իրանի նորօրեայ արդի պատմութեան գրքի մէջ եւ իր յատուկ տեղն ունի Իրանի ազգային պանթէոնում. այնտեղ, ուր պաշտամունքի առարկայ են դառնում ազգային բոլոր հերոսները: Ինչպէս ամէն մի պատմական իրականութիւն, այնպէս էլ Եփրեմ խանի կեանքն ու գործունէութիւնը անգամներ մատնւել է խեղաթիւրման: Իրանի սահմանադրական...

Pages 381234 »
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը