...1860թ.-ից, հատկապես Պոլսի և Զմյուռնիայի հայերը սկսել են հետաքրքրվել մասոնական սկզբունքներով: Թուրքիայի ոչ մի ազգային փոքրամասնություն, բացի հույներից, հետամուտ չէր լինում իր մայրենի լեզվով օթյակ հիմնելու գործին: Զմյուռնիայի հայությունը այդ թվերին գտնվում էր մշակութային ու կրթական վերածննդի մեջ, ունեին վաճառական մեծ կապեր՝ Փոքր Ասիայի և Եվրոպայի հետ, որն էլ պատճառ դարձավ զուտ հայկական մասոնական օթյակներ հիմնելու ճանապարհին...ՙԱյս ծրագիրը գործադրելու համար, հայերը դիմեցին Զմյուռնիայում հաստատված ՙՀոմերոս՚ թիվ 806 անգլիախոս Ազատ-Որմնադրական Օթյակի գերհարգելի վարպետին, որ օգնի իրենց ծրագրի գործադրությանը: Վերոհիշյալ օթյակը, Անգլիայի Մեծ Օթյակի արտոնությամբ, 1860թ. հունվարի 25-ից կանոնավորապես սկսեց աշխատել Զմյուռնիայի մեջ...՚: Այս անգլիական օթյակի առաջին տարվա պաշտոնատարների ցուցակում հանդիպում...