Sunday, September 18, 2005

Վերլուծական յօդւածներ

Արդար լուծումների հասնելու համար՝ պիտի գործել օրենքների սահմանում

Բնականաբար, ծնողների եւ մասնաւորապէս մայրերի համար ցաւալի եւ անբուժելի վէրք է սեփական զաւակի կորուստը: Նաեւ մեզ համար որպէս իրանահայ համայնք՝ նոյնքան ցաւալի է նմանօրինակ, ոչ-բնական, իրաւապահ ուժերի կրաւորական կեցւածքի եւ անհաւասար բախումի հետեւանքով մահը, որը, դժբախտաբար, անցեալ շաբաթ պատահեց Բեգիջանեան ընտանիքի զաւակ Միրոյի հետ:Այդ դժբախտ պատահարը ցնցեց ոչ միայն թեհրանահայութեանը, այլ պիտի ասենք՝ ողջ հայութեանը՝ սփռւած ամբողջ աշխարհում. փաստը այն է, որ այդ օրերի ընթացքում ինտերնետային բոլոր այն էջերում, ուր հաւաքւած էին մի խումբ հայեր, խօսւում էր այդ ցաւալի թեմայի մասին եւ դէպքի յաջորդ օրը հայկական բոլոր լրատւամիջոցները՝ «Նոյեան տապան», «Արմէնպրես», «Երկիր», Հայաստանի Հանրային հեռուստատեսութիւն (Հ1) եւ օրաթերթերը անդրադառնան այդ ցաւալի պատահարին:Իրականութիւնն այն է, որ Միրօ Բեգիջանեանը զոհւեց իրաւապահ ուժերի կրաւորական կեցւածքի եւ բարբարոսական ու անարդար ոչ-ցանկալի բախումի հետեւանքով: Ուրեմն՝ իր ընտանիքին որպէս առաջին կարգի հայցւոր եւ հայութեան որպէս երկրորդ կարգի հայցւոր՝ մնում է այն, որ օրէնքի սահմանում գործելով՝ հասնեն արդար լուծումի եւ յանցագործների հետ վարւեն այնպէս՝ ինչպէս որ գրւած է Իրանի դատական օրէնսգրքում: Բոլորիս պարզ է, որ անօրինական ձեւերով ոչ միայն արդար լուծման չենք հասնի, այլ նաեւ կը վնասւեն ազգային մարմինների ու անհատների ջանքերը:Դժբախտաբար, այդ պատահարից յետոյ մենք ականատես եղանք մի շարք անկարգապահ եւ անօրինական դէպքերի, որոնց նկատմամբ անգամ բողոքեց Միրոյի մայրը, ինչպիսին են՝ «Արարատ» մարզաւանի ապակիները կոտրելը, պատասխանատու անձերին վիրաւորելը եւ վերջինը, որ տեղի ունեցաւ հինգշաբթի, սեպտ. 15-ին, որի ընթացքում հրդեհի մատնւեց մարզաւանի ներքեւի զուգարանների մօտակայքը եւ մեծ սարսափ առաջացրեց մարզաւանում գտնւող ժողովրդի մէջ: Բարեբախտաբար, դէպքը չունեցաւ ոչ մի մարդկային վնաս:Եթէ ուզենք այս բոլոր դէպքերին քննական ակնոցով նայել, կը տեսնենք, թէ նախ Միրօ Բեգիջանեանը զոհւել է ոչ թէ «Արարատ» մարզաւանում, այլ՝ մուտքից քիչ հեռու, երկրորդն այն, որ իրաւապահ ուժերը մօտակայքում լինելով հանդերձ՝ չեն միջամտել բախումին եւ դժբախտ պատահարից յետոյ միայն երբ հոծ բազմութիւն է համախմբւել դէպքի վայրում, ներկայանալով՝ ձերբակալել են յանցագործներին, երրորդը այն, որ դէպքից անմիջապէս յետոյ տեղեկացել է Իսլ. խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը՝ այդ ուղղութեամբ դիմելով մի շարք կտրուկ քայլերի: Տեղում ներկայացել են «Արարատ» կազմակերպութեան պատասխանատուները, որոնք դատական հայց ներկայացնելով՝ մինչ այժմ հետամուտ են այդ ցաւալի խնդրի արդար լուծմանը:Անցեալ մէկ շաբաթւայ ընթացքում կատարւած բոլոր անկարգապահ արարքները բնութագրում ենք կիսակազմակերպւած, որի միջոցով մի շարք անձեր իրենց անհատական եւ անձնական կրքերին յագուրդ տալու եւ այսպէս ասած առաջացած պղտոր ջրից ձուկ որսալու նպատակով՝ հրահրում են մեր հայաշատ թաղերի երիտասարդութեանը՝ շահագործելով Միրօ Բեգիջանեանի մահը՝ որպէս պատրւակ:Սոյն գրութեամբ ուզում ենք մեր սիրելի ժողովրդի ուշադրութեանը յանձնել այն, որ դատապարտելի են նմանօրինակ անկարգապահութիւնները միայն այն պատճառով, որ աւելի կը բարդացնեն օրէնքի սահմաններում կատարւող գործընթացը: Ուստի՝ ցանկալի է կանխարգելել այն անհատներին, որ անտեղի հրահրում են երիտասարդութեանը եւ թոյլ տանք, որ պատասխանատու անհատները օրէնքի սահմաններում գտնեն արդար լուծում եւ յանցագործները եւս ստանան իրենց բարբարոսական արարքի պատիժը:Մենք բոլորս Բեգիջանեան ընտանիքի հետ միասին ցաւով ենք կրում այս անբուժելի վէրքը եւ Իրանի Իսլամական դատարանից պահանջում, որ իր վճռորոշման մէջ լինի արդարացի եւ հարկ եղած պատիժը սահմանի յանցագործների համար:
ԱՐԹԻՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ
Ալիքի Էջերում....

--------------------------------------------------
Ինչո՞ւ Թուրքիայում
Սեպտեմբերի առաջին շաբաթում Իսրայէլի արտաքին գործերի նախարար Սիլւան Շալոմը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հանդիպեց իր պակիստանցի պաշտօնակից Խուրշիդ Ահմադ Ղասուրիին: Այս հանդիպումը կարեւորւում է այն պատճառով, որ Պակիստանի Իսլամական Հանրապետութիւնը մինչ այժմ չի ճանաչում Իսրայէլին՝ որպէս օրինական երկիր եւ պահանջում է, որ Իսրայէլը նահանջի 1967 թւականին բռնագրաւած տարածքներից: Բայց ներկայում շատ ուշագրաւ է Պակիստանի կատարած քայլը՝ Իսրայէլի կառավարութեան հետ բանակցութիւնը: Նրանով հանդերձ, որ Պակիստանը դեռ օրինական չի համարում Իսրայէլի կառավարութեանը, բայց վերջերս դիւանագիտական հանդիպումները պարզել են, որ Պակիստանի ղեկավարները փորձում են լուրջ փոփոխութիւններ առաջացնել իրենց արտաքին քաղաքականութեան մէջ: Ուրեմն՝ ի՞նչ են հետապնդում պակիստանցիները Իսրայէլի հետ յարաբերութիւն ստեղծելուց եւ աւելի կարեւորը՝ ինչո՞ւ Թուրքիան եղաւ այս յարաբերութեան միջնորդն ու հիւրընկալողը:Նախ խօսենք Պակիստանի շահերի մասին: Բնականաբար, Իսլամական աշխարհում Պակիստան - Իսրայէլ յարաբերութիւնը գնահատելու են Պակիստանի վրայ ԱՄՆ-ի գործադրած ճնշումների լոյսի տակ: Դա իրականութեան մէկ բաժինն է, որ ԱՄՆ-ն փորձեց Իսրայէլին Գազայից հեռանալու համար պարգեւատրել եւ դա մի իսլամական երկրի հետ յարաբերութիւն ստեղծելն էր: Բայց Պակիստանն էլ իր հերթին այս հանդիպման միջոցով հետապնդում է մի քանի յստակ նպատակներ: Իրականութեան մէջ, Իսրայէլ-Իսլամական աշխարհ յարաբերութիւնների չգոյութիւնը Իսրայէլին պարտադրել է իր յարաբերութիւններն ընդլայնել ոչ-իսլամական երկրների, մասնաւորապէս Ասիայի հարաւարեւելեան երկրների հետ, որի կարեւորագոյնը կարող է հանդիսանալ Պակիստանի հարեւան Հնդկաստանը: Հնդկաստանն էլ իր հերթին եւ յատկապէս սառը պատերազմից յետոյ սերտ յարաբերութիւն է ստեղծել Իսրայէլի հետ, փորձելով Իսրայէլին եւ մասնաւորապէս Ամերիկայի հրեայ ղեկավարներին Քեշմիրի հարցում ի շահ իրեն ունենալ իր կողքին եւ դա կարեւոր ազդակ է հանդիսանում ԱՄՆ-Հնդկաստան յարաբերութիւնների բարելաւման խնդրում: Պակիստանն տարածաշրջանում որպէս հնդկաստանի գլխաւոր մրցակից եւ հակամարտող՝ իր վնասին է համարում Հնդկաստան - Իսրայէլ համագործակցութիւնը եւ փորձում է Իսրայէլի հետ յարաբերւելով՝ կարեւորել իր միջնորդական դերը՝ Իսրայէլ-Իսլամական աշխարհի հաշտեցման գործընթացում:Պարզ է, որ նմանօրինակ առաջարկը կարող է գայթակղեցնել Իսրայէլի իշխանաւորներին եւ արդիւնքում Իսլամական աշխարհին իր «բարեացակամութիւն»-ը ցոյց տալու համար սերտ յարաբերութիւն ստեղծի Պակիստանի Իսլամական Հանրապետութեան հետ:Ինչ վերաբերում է Թուրքիային, այն է, որ նրա դերը միայն հիւրընկալող չէր Իսրայէլ - Պակիստան բանակցութիւնների ընթացքում: Այստեղ հարց է ծագում, թէ ինչու այդ երկկողմ հանդիպմանը հիւրընկալեց Թուրքիան եւ ոչ այլ ուրիշ երկիր: Փորձենք քննարկել այս հարցը:2005 թ. հոկտեմբերը կարեւոր թւական է Թուրքիայի համար, որովհետեւ այդ ամսւայ ընթացքում Եւրոմիութեան օրակարգը լինելու է Թուրքիան եւ պիտի որոշւի, որ արդեօք Եւրոմիութիւնը ցանկանո՞ւմ է սկսել իր բանակցութիւնները Թուրքիայի հետ՝ նրան Եւրոպայի կազմն ընդունելու համար թէ ոչ: Եւ որովհետեւ Իսրայէլը Թուրքիայի համար դէպի Եւրոպա եւ ԱՄՆ բացւող դարպասն է համարւում, ուրեմն՝ Անկարան փորձում է աւելի աշխուժութիւն ցուցաբերել Իսրայէլ-Իսլամական աշխարհ հաշտեցման հարցում եւ այդ ուղղութեամբ Եւրոպայի եւ ԱՄՆ-ի հրէական գործօնը ի շահ իրեն ունենալ իր կողքին: Թուրքիան անգամներ ԱՄՆ-ին իր աջակցութիւնն է առաջարկել Միջին Արեւելքի հակամարտութիւնների խաղաղ լուծման համար եւ փորձում է Խ. Միութեան փլուզման հետեւանքով կորցրած տարածաշրջանային իր դերը վերականգնել այս միջոցով՝ Միջին Արեւելքում որպէս խաղաղապահ եւ միջնորդ հանդիսանալով: Թուրքիան այս բոլորի միջոցով փորձում է շահել ԱՄՆ-ի վստահութիւնը եւ Միջին Արեւելքում դառնալ Ամերիկայի «Մեծ Միջին Արեւելք» նախագծի գործակատարը:Այսօր Թուրքիան իր բոլոր ուժերով փորձում է անդամակցել Եւրոմիութեան երկրների շարքին եւ այդ ուղղութեամբ դիմում է ամէն տեսակ միջոցների, որովհետեւ ներկայում արտաքին ճակատում մտահոգւած է Իրաքի քրդերի յաջողութիւններից եւ ներքին ճակատում իրեն սպառնում են թէ քրդական եւ թէ իսլամական գործօնի զարգացումը եւ այս բոլորից կարեւորը զինւորական խաւն է, որ չափազանց դժգոհ է երկրի ներկայ իրավիճակից: Բայց այստեղ հարցն այն է, որ եթէ Թուրքիային չյաջողւի անդամակցել Եւրոմիութեանը, ինչ կը լինի այդ երկրի ապագան: Ըստ փորձագէտների՝ լաւագոյն տարբերակը Թուրքիայի համար Եւրոմիութեանը չանդամակցելու պարագայում Արաբական եւ Իսլամական աշխարհն է, բայց արդեօք Թուրքիան կարող է արդարացնել տարածաշրջանում իր երկարատեւ տարիների երկակի քաղաքականութիւնը եւ բոլոր այն փորձերը որ ըստ Իսլամական աշխարհի գնահատւում է որպէս դաւաճանական գործարք:Բայց պիտի ասեմ՝ համոզւած եմ, որ քաղաքականութիւնը անկարելիները կարելի դարձնելու գիտութիւնն է եւ այս գործընթացում ոչինչ բացարձակ չէ:

--------------------------------------------------
Ռուսաստան-Չինաստան ռազմափորձը եւ Արեւմուտքի մտահոգութիւնը
Օգոստոսի 25-ին աւարտւեց Ռուսաստան - Չինաստան մէկշաբաթեայ ռազմափորձը, որը պատմութեան մէջ առաջին անգամ էր կատարւում: Երկու այս գերուժերի ռազմական քայլը մեծ մտահոգութիւն առաջացրեց Արեւմուտքի, մասնաւորապէս ԱՄՆ-ի համար: ԱՄՆ-ն Ռուսաստան-Չինաստան ռազմական համագործակցութիւնը մեծ սպառնալիք է համարում իր անվտանգութեան համար եւ այս համագործակցութեան հետեւանքով՝ ապագայում կարող ենք տարածաշրջանում տեսնել նոր բեւեռների ստեղծումը, որը իր հերթին կը փոխի տարածաշրջանի բոլոր հաշւարկները:Առաջիկայ չորս տարիների ընթացքում ԱՄՆ-ին կարող են սպառնալ Ռուսաստանի ու Չինաստանի աչքառու եւ Պակիստանի ու Իրանի մասամբ զարգացումն ու աճը:ԱՄՆ-ն տարածաշրջանում իր ազգային շահերի համար սպառնալիք է համարում այս երկու գերուժերի՝ Չինաստանի եւ Ռուսաստանի համագործակցութիւնները, որի գլխաւոր արդիւնքը տեսանք Շանգհայի համագործակցութիւնների պայմանագրի (ՇՀՊ) վճռական որոշման մէջ, որով այդ պայմանագրի անդամ երկրները ԱՄՆ-ից պահանջեցին իր զօրքերը եւ ռազմակայանները հանել Կենտրոնական Ասիայի եւ Աֆղանստանի տարածքներից: Սա նշանակում է այն, որ ԱՄՆ-ն այլեւս դիւրութեամբ չի գործելու Կենտրոնական Ասիայի ու մասնաւորապէս յետխորհրդային հանրապետութիւնների տարածքում եւ պարտաւոր է ընդդիմանալ այդ տարածաշրջանի աւանդական տէրերին՝ սարսափելով նրանց հաւանական հակահարւածներից:Չինաստան - Ռուսաստան ռազմափորձի նախօրեակին Ռուսաստանի պաշտպանութեան նախարարը յայտարարեց, թէ Պեկինի եւ Մոսկւայի պաշտպանական համագործակցութիւնները աւելի պիտի զարգանան եւ այդ զարգացման գործընթացում է, որ տեղի կունենայ Չինաստան-Ռուսաստան միատեղ ռազմափորձը: Նա աւելացրեց, որ Ռուսաստանը նախապէս համագործակցել է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցող Հնդկաստանի ու Ճապոնիայի հետ եւ այժմ պատճառներ չկան, որ Չինաստանի հետ նաեւ չստեղծւի նման համագործակցութիւն: Յիշեալ երկու գերուժերը տարածաշրջանում եւ մասնաւորապէս Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայութիւնը համարում են տարածաշրջանի ապակայունացման դրդապատճառ եւ այդ ուղղութեամբ է, որ փորձում են միատեղ ռազմափորձով ապացուցեն, որ իրենք ունեն կայունութիւն հաստատելու բոլոր հնարաւորութիւնները:Նրանով հանդերձ, որ այս միասնական ռազմափորձի նպատակն էր՝ ահաբեկչութեան դէմ պայքար եւ տարածաշրջանի հակամարտութիւնների խաղաղ կարգաւորում, բայց ԱՄՆ-ն խիստ մտահոգութիւն ցուցաբերեց եւ դա միայն այն պատճառով էր, որ Խ. Միութեան եւ Վարշաւեան պայմանագրի փլուզումից յետոյ առաջին անգամ է, ինչ տարածաշրջանի երկու գերուժ փորձում են իրենց սեփական ուժերով կայունացնել շրջանը, որը մօտ ապագայում չէզոքացնելու է ԱՄՆ-ի դերը՝ նոյն այդ տարածաշրջանում:Այս բոլոր անցուդարձերը նշանակում են, որ Չինաստանն ու Ռուսաստանը վերանայում են տարածաշրջանում իրենց գործադրած քաղաքականութիւնը եւ շարունակութեան մէջ բարձրանում է Շանգհայի համագործակցութեան պայմանագրի դերն ու կարողութիւնը շրջանը անվտանգութիւնը ապահովելու համար ու ի վերջոյ աշխարհին պարզւում է, որ այլեւս աւարտւել է միաբեւեռ դարաշրջանը:Յետխորհրդային տարածաշրջանում ԱՄՆ-ի իրականացրած գունաւոր յեղափոխութիւնները աւելի նոր թափ տւեցին Ռուսաստանի ու Չինաստանի միութեանը, երբ ԱՄՆ-ն փորձում էր կեղծ ժողովրդավարութեամբ ու անհաշիւ դրամագլխի օգնութեամբ մուտք գործել եւ հիմնովին յօգուտ իր շահերի փոխել ԱՊՀ-ի մի քանի հանրապետութիւնների դիմագիծը:Այս բոլորը նշանակում էր, թէ ԱՄՆ-ն ասպարէզ է հրաւիրում Ռուսաստանին եւ յետոյ Չինաստանին ու այդ երկուսը ԱՄՆ-ին պատասխանելու համար՝ կատարեցին իրենց միատեղ ռազմափորձը:Եւրոասիայի կենտրոնում կամ աւելի ճիշտ՝ երկրագնդի սրտում կազմւում է մի նոր դաշնութիւն, որը գլխաւորելու են Ռուսաստանն ու Չինաստանը եւ այդ դաշնութեան մէջ ընդգրկւում են այն բոլոր երկրները, որոնց հնարաւորութիւններն ու կարողութիւնները լրացնում են միմեանց:Ռուսաստան - Չինաստան միատեղ ռազմափորձը, Շանգհայի համագործակցութիւնների պայմանագրի զարգացումն ու Իրանի, Պակիստանի եւ Հնդկաստանի մասնակցութիւնը որպէս դիտորդ այդ պայմանագրի երկրների շարքում այն բոլոր իրականութիւններն են, որոնք փաստում են տարածաշրջանի ու մասնաւորապէս Մոսկւայի աշխարհաքաղաքական նոր փոփոխութիւնները եւ աւելիով է իրականութիւն դառնում Ռուսաստան - Չինաստան - Իրան եռեակի ստեղծումը եւ ինչպէս 21 յունիսի համարի մեր այս սիւնակում յայտնել էի՝ Հայաստանը աշխարհագրականօրէն գտնւում է այս եռեակի տարածքում: Ուրեմն՝ եթէ Հայաստանի քաղաքական կեանքի հեռանկարում գոյութիւն ունի ԱՄՆ-ի հետ համագործակցութեան քաղաքականութիւնը, պիտի նշեմ, որ դա անհնարին կը դառնայ, եթէ Հայաստանը սերտ յարաբերութեան մէջ չլինի իր տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական նոր դաշնակիցների հետ:

--------------------------------------------------
Ահաբեկչութիւն՝ վրէժխնդրութի՞ւն թէ դաւադրութիւն
Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ, այսպէս կոչւած սառը պատերազմի տարիներում, արեւելեան Գերմանիայի Բեռլին քաղաքը գնահատւում էր որպէս թաքուն պատերազմի կենտրոնը: Այդ քաղաքը լրտես դաստիարակելու տեսակէտից կենսական դեր էր խաղում Խ. Միութեան համար:Արեւելեան Բեռլինում էին մասնագէտ լրտեսների դաստիարակման կենտրոնները, որտեղ ամէն տեսակ լրտեսութեան ձեւեր էին սովորեցնում Խ. Միութեան օգտին լրտեսող անձանց:Յիշեալ կենտրոններից մէկի ղեկավարն էր Մարկուս Վոլֆը, որը ուղղակի դաստիարակում էր պաղեստինցի համայնավարներին: Սոյն համայնավարներն էին, որ կարեւոր դեր ունեցան իսրայէլական մի քանի օդանաւերի առեւանգման եւ Եւրոպայի մի քանի քաղաքներում ահաբեկչութիւն կատարելու գործողութիւններում:Խ. Միութեան փլուզումից յետոյ պարզւեց, որ Մարկուս Վոլֆը լրտես է եղել եւ այն էլ Իսրայէլի համար: Նա դատապարտւեց, բայց Իսրայէլի միջամտութեամբ ազատւեց մահից եւ փախաւ Իսրայէլ:Նման օրինակներ շատ են Իսրայէլի նորօրեայ պատմութեան մէջ, որոնք թւարկելը այս սիւնակի հնարաւորութիւնից վեր է, բայց կարելի է նշել նաեւ մի քանի օրինակ, ինչպիսին են հրէական կոտորածները (հոլոկոստ), որը իբր թէ նացիստ գերմանացիների ձեռամբ էր գործադրւել եւ աւելի վաղ 1850-ական թւականներին Ռուսաստանում իրագործւած հրէական ջարդերն էին, որոնք անւանւեցին պոգրոմ: Այս բոլորի յետին նպատակները անյայտ չմնացին համաշխարհային հանրութեան համար եւ բոլորը, ի վերջոյ, տեղեկացան, թէ յիշեալ պոգրոմները պատճառ դարձան, որ աւելի քան երկու միլիոն հրեաներ գաղթեն դէպի Եւրոպա, Անգլիա եւ վերջապէս ԱՄՆ, որտեղ ստրուկի պէս ծառայեցին հրեայ մեծահարուստներին: Նաեւ Հիտլերի հակահրեայ քաղաքականութիւնը եւ ճնշումները Գերմանիայի հրեայ համայնքի վրայ, որոնք մեծ շահ ունէին նացիստ Գերմանիայի համար, թէ՛ նիւթապէս, եւ թէ՛ բարոյապէս, պատճառ դարձան, որ Երկրորդ համաշխարհային պատերազմին եւ յետոյ այն խառնաշփոթ տարիներում հրեայ սիոնիստները իրենց համար ստեղծեն մի երկիր՝ հիմնւած հինկտակարանեան առասպելների վրայ:Այս բոլորը փաստեր են, որոնք ցոյց են տալիս, որ ֆաշիստ սիոնիստները ինչ միջոցներով, անգամ սեփական ժողովրդին զոհելով, փորձում են հասնել իրենց թիւր եւ ոչ- մարդկային նպատակներին:Հրեայ սիոնիստները անգամներ գործել են ԱՄՆ-ի շահերին հակառակ, նրան դրդելով կատարել այն, ինչ օգտակար է իրենց:Բայց այս բոլորից յետոյ հետաքրքիրը այն է, որ այսպէս կոչւած «Ալ Ղայիդա» խմբակցութիւնը, Թալեբանը, Բէն Լադէնը, Ալ Զաւահերին եւ Զարղաւին, որոնք կարողութիւն ունեն կազմակերպել սեպտ. 11-ը՝ ԱՄՆ-ի սրտում եւ յուլիսի 7-ը՝ Լոնդոնի կենտրոնում, ինչու որեւէ գործողութիւն չեն գործադրում Իսրայէլում, որը աւելի անապահով է՝ քան Նիւ Եօրքն ու Լոնդոնը: «Ալ Ղայիդա»-ի ջիհադիստները, որ քարոզում են, թէ ամբողջ աշխարհում պայքարում են յանուն իսլամի (իրենց քարոզած իսլամը խեղաթիւրւած է) եւ նրա թշնամիների դէմ, ինչու որեւէ մի յարձակում չեն գործադրել Իսլամ աշխարհի մեծ թշնամի Իսրայէլի դէմ: Ինչո՞ւ այն ժամանակ, երբ Բէն Լադէնը պայքարում էր Խ. Միութեան դէմ, Հոլիվուդը նրան իր ֆիլմերում սրբացնում էր ու ներկայում նրան անւանում է ահաբեկիչ:Ուրեմն՝ եթէ գիտակից ու բաց աչքերով դիտենք այս բոլորը, մեզ համար եւս կը պարզւի, որ Իսրայէլը օգտագործելով «Ալ Ղայիդա»-ի նման խմբակցութիւնների՝ փորձում է ԱՄՆ-ին ներգրաւել այն պատերազմներում, որից մեծ օգուտ է քաղելու ինքը՝ Իսրայէլը: ԱՄՆ-ն «Ահաբեկչութեան դէմ պայքար» նախագծում չէզոքացնում եւ ոչնչացնում է այն երկրներին, որոնք մեծ սպառնալիք են Իսրայէլի անվտանգութեան համար:Եկէք խոր մտածենք տարածաշրջանում Իսրայէլի եւ սիոնիստների գործօնի մասին: Նրանց ծրագիրն է անկայուն պահել Միջին Արեւելքը եւ այդ բոլորի ընդմիջից ապահովել իրենց գոյութիւնը:Դեռ երկար պիտի խօսւի աշխարհում սիոնիստների ոչ-մարդկային դերի մասին, որից մինչեւ անգամ զերծ չի մնացել հայ ժողովուրդը: Խօսքս հրեաների եւ մասոնների դերն է Հայոց Ցեղասպանութեան մէջ, եւ երբ բացայայտւի այս բոլորը, այն ժամանակ է, որ պէտք է պատասխանատւութեան կանչւեն սիոնիստների հետ համագործակցած բոլոր կառավարութիւնները, կուսակցութիւնները եւ անձինք, լինեն դրանք հրեայ, քրիստոնեայ եւ կամ իսլամ:

Sunday, August 21, 2005

Ազգովի ձուլւում ենք անգամ սեփական դպրոցում

Ամիսներ էր ինչ հոգիս ու սիրտս անհաշտ էր ու չեր ուզում բաւարարւեր միայն լոզունգներով: Ուզում էի մէկ անգամ միայն ինձ իրաւունք տալ մօտիկից հարցնելով՝ լսել թէ ինչ է մտածում մեր հայ երիտասարդութիւնը իր ազգի մասին , իմանալով թէ ինչքան ծանօթ է իր ազգի պատմութեանը եւ որպէս հայ ինչպէս է ուզում ներդրում ունենալ թէ իր համայնքի եւ թէ հայրենիքի ապագայի մէջ: Սկզբում վախ ունէի մտածելով որ եթէ մեր պատմութիւնից հարցեր ուղղեմ նրանց , նրանք նախ կծիծաղեն իմ վրայ դիւրութեամբ պատասխանելով հարցերին եւ յետոյ պատժելու համար մի դժւար հարց ուղղեն ինձ: Ուրեմն պատրաստեցի ինձ ու որոշեցի ամէն գնով կատարել այդ գործը:
Արարատ մարզաւանի ուրբաթօրեայ դաշտահանդեսին մասնակցող երիտասարդութեանը ընտրեցի որպէս հարցերիս պատասխանողը: Ժամը ութին հասայ մարզաւան եւ մուտքի տոմսը գնելով մասնակցեցի դաշտահանդեսին: Հոծ բազմութիւն կար այնտեղ որի մեծամասնութիւնը կազմւած էր երիտասարդութիւնից: Դեռ վախենում էի: Վախս սանձահարելով մօտեցայ առաջին սեղանի շուրջ նստած երիտասարդներին: Լրագրութեան փաստաթուղթը ցոյց տալով խնդրեցի մի պահ նստել իրենց սեղանի շուրջ: Նախ համոզւեցին: Նստեցի եւ առաջին հարցս ուղղեցի նրանց հարցնելով թէ արդեօք գիտեն Ապրիլ 24 –ի մասին: Գիտեին եւ բացատրեցին թէ Ապրիլ 24-ին կատարւել է հայութեան ցեղասպանութիւնը թուրքերի ձեռամբ: Նաեւ մատնանշեցին թէ թուրքերը ի վերջոյ պիտի ընդունեն իրենց բարբարոսական արարքը եւ հայերին վերադարձնեն իրենց պատկանող հողերը: Ի՞նչ հողեր – հարցրեցի ես: Լռեցին եւ յետոյ պատասխանեցին դէ մեր հողերն էլ չգիտենք, ինչ որ կասեն Ապրիլ 24-ի օրերին: Նրանցից մէկը երկար մտածելուց յետոյ աղաղակեց՝ Վանը , Վանը պիտի վերադարձնեն հայերին: Միա՞յն Վանը – հարցրեցի նորէն: Պատասխան չկար: Փորձեցի մի քիչ օգնել իրենց հարցնելով թէ արդեօք լսել են Սեւրի պայմանագրի եւ Վիլսոնի գծած սահմանների մասին: Նորէն պատասխան չկար: Երբ կրկին փորձեցի հարցնել նրանք կատաղեցին ու ինձ խնդրեցին հեռանալ իրենց սեղանից: Ընդունեցի:
Մի այլ սեղան ընտրելով գնացի այնտեղ ու սկզբնական գործընթացը կատարելով, նստեցի ու հարցրեցի թէ աշխարհագրականօրէն որտեղ է գտնւում Արցախը եւ ինչ բնոյթ ուներ Արցախի պատերազմը: Ցաւալի էր: Հարցրեցին թէ ի՞նչ է Արցախը: Սառ քրտինք եկաւ վրաս: Մի աղջնակ, որը յետոյ պարզւեց թէ սկաուտ է, կըմ կըմալով ասաւ՝ կարծեմ դա նոյն Ղարաբաղն է, բայց թէ որտեղ է գտնւում չգիտեմ: Տղաներից մէկը լսելով Ղարաբաղ անունը յիշեց թէ Հայաստան գնալիս տեսել է Ղարաբաղ տանող ճանբան. Նա աւելացրեց թէ ադրբեջանցիները ուզում էին գրաւել Ղարաբաղը եւ հայերը դա թոյլ չտւին: Երբ ես ասացի թէ ոչ ադրբեջանցիները Արցախը գրաւել էին 20-րդ դարի սկզբում եւ հայերը դա ազատագրեցին 90-ական թւականներին , զարմացան ասելով թէ ոչ պարոն այդպէս չէ, միթէ դու չգիտե՞ս պատմութիւնը: Աչքերս արծունքով խոնաւացել էին: Չուզեցի նրանք տեսնեն արծունքներս եւ այդ պատճառով հեռացայ նրանցից:
Այդ օրը մօտաւորապէս 18 սեղան այցելեցի որի շուրջ նւազագոյնը 6 երիտասարդ հաւաքւած էր: Համարեայ բոլորի պատասխանները նոյնն էին: Գրեթէ բոլորը անտեղեակ էին եւ անգամ չէին լսել Սեւրի մասին ու չգիտեին թէ միջազգային մի պայմանագիր հաստատել է Հայաստանի անկախութիւնը 1920-ին , 161370 քառ. Կիլոմետրով որից այսօր միայն մնացել է 31980 քառ. Կիլոմետրը , այսինքը միայն 1/5-ը: Գոնէ այդ բոլորից մէկը յիշեր Արցախում զոհւած ազատամարտիկներից մէկի անունը , բայց չյիշւեց:
Վերադարձին միայն մտածում էի մեր երիտասարդութեան մասին եւ մի բան անընդհատ ծակում էր միտքս թէ ինչո՞ւ մեր երիտասարդութիւնը անտեղեակ է այս բոլորի մասին այն էլ երբ թուրքերը ամէն վայրկեան վախենում են թէ կարող է մի օր միջազգային հանրութիւնը իրենցից պահանջի գործադրել Սեւրի պայմանագրի պարտականութիւնները եւ որ ադրբեջանը ամէն ուժով փորձում է խախտել Արցախի հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացը: Կարող էք ասել թէ թուլութիւնը գալիս է ընտանիքից եւ ծնողնրից բայց չէ որ այսօրւայ աշխարհում դպրոցում են կերտում անհատի ազգային ինքնութիւնը: Կարող էք ուսումնասիրել դասագրքերը եւ կտեսնեք թէ բնաւ բացակայում է Սեւրի, Ջաւախքի, Արցախի ազատագրական պայքարի եւ այլ ուրիշ ազգային դատի սիւների մասին նիւթեր: Չեմ ուզում յիշել եւ փորձում եմ չմտածել Գարեգին Նժդեհի խօսքի մասին որ ասում է «եթէ ուզում էս տեսնել ազգի ապագան, նայիր նրա երիտասարդութեանը». Սարսափում եմ անգամ մտածել այդ ուղղութեամբ:
Խօսքս ուղղում եմ մեր սիրելի կրթական խորհրդին ասելով որ եթէ կարիք է զգացւում փոխել կրօնական դասագրքերը, եօթնիցս աւելի կարեւոր է նախ փոխել եւ բարեկարգել Հայոց լեզւի եւ պատմութեան դասագրքերը որովհետեւ ազգային բարձր գիտակցութիւն ունենալը ապահովելու է մեր ազգային եւ կրօնական ինքնութիւնն ու գոյութիւնը: Մեր երիտասարդութիւնը պիտի հոգեփոխւի եւ այդ հոգեփոխութեամբ է երաշխաւորւում մեր հայութեան ապագան:
Ուրեմն եկեք հայակերտենք մեր երիտասարդութեան ոգին:
Եւ գործով լցւենք որ փայլուն լինի մեր ապագան , որովհետեւ գործով են վերակերտւում ազգերը ոչ թէ սոսկ ցանկութեամբ:

Wednesday, July 20, 2005

Ահաբեկչութիւն՝ Եւրոպայի սրտում

Լոնդոնում տեղի ունեցած վերջին պայթիւնները փաստում են, որ Արեւմուտքը պիտի վերանայի ահաբեկչութեան դէմ պայքարի իր նախագիծը:Լոնդոնի ահաբեկչութեան գործողութիւնները մի հիմնական պատգամ ունէր եւ դա այն էր, որ ուզում էր ութնեակի ղեկավարներին ասել, որ այլեւս Եւրոպան նոյնիսկ ապահովւած չէ ահաբեկիչների գործողութիւններից եւ այլեւս ոչ մի քաղաք ապահով չէ եւրոպացիների համար:Բայց պիտի նշել, որ Արեւմուտքը, մասնաւորապէս ԱՄՆ-ն անմեղ չեն նման ահաբեկչական խմբակների ստեղծման եւ գոյատեւման խնդրում:Արեւմուտքը եւ ԱՄՆ-ն մի ժամանակահատւածում, մասնաւորապէս սառը պատերազմի տարիներում համայնավարութեան եւ Խ. Միութեան դէմ պայքարելու համար՝ կարիք ունէին նման ծայրայեղ ահաբեկչական խմբերի գոյութեան: Յիշեալ ծայրայեղականներին նիւթական եւ բարոյական աջակցութիւնը պիտի համարել Արեւմուտքի գլխաւոր եւ մեծ սխալը: Այս խմբակները, որ բջիջների նման կապւած են իրար հետ, ժամանակին եղան ԱՄՆ-ի եւ առհասարակ արեւմուտքի գերակշռութեան լծակները՝ Միջին Ասիայի տարածաշրջանում: Նրանք 60 եւ 70-ական թւականներին դաստիարակւեցին համայնավարութեան հակառակ գաղափարներով, բայց այսօր իրականում դարձել են իրենց տէրերի գլխաւոր թշնամին: Այս բոլորը կազմում է խնդրի մակերեսը եւ խորքում դեռ կան համագործակցութեան այլ եզրեր:Այսօր նման ահաբեկչական խմբերը շարունակում են ներքնապէս ծառայել իրենց գլխաւոր տէրերին:Այդ ծառայութեան արդիւնքները մենք բացայայտօրէն տեսանք Աֆղանստանում, Իրաքում եւ մինչեւ անգամ ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւնների ընթացքում, երբ Բէն Լադէնը իր ուղարկած ժապաւէնով Բուշ կրտսերին նւիրեց նախագահական գահը: Պարզ է, որ ամերիկեան եւ արեւմտեան ուժերի համար դժւար չէ Բէն Լադէնների նմանների ձերբակալումը, բայց ինչպէս յայտնի է, յիշեալ իշխանութիւնները իրենց քաղաքացիներին վերահսկելու եւ իրենց ռազմական գործողութիւնները արդարացնելու համար՝ կարիք ունեն այդ անձնազոհ ահաբեկիչներին: Եթէ ԱՄՆ-ն ցանկանում է յաջողել ահաբեկչութեան դէմ պայքարում, պէտք է սերտ համագործակցութիւն ունենայ ահաբեկչութեանը ծնունդ տւող երկրների հետ:Ըստ հասարակագիտական տւեալների՝ ահաբեկչութիւնը ծնւում է աղքատութիւնից եւ բռնութիւնից:Ուրեմն՝ եթէ Արեւմուտքը գիտականօրէն չդիտի այս խնդիրը, այսուհետեւ աւելիով պիտի վնասւի՝ թէ՛ նիւթապէս, եւ թէ՛ բարոյապէս:Եթէ Եւրոպայում կատարւած ահաբեկչութիւնները համարենք «Ալ Ղայիդա»-ի գործ, ուրեմն՝ պիտի համոզւենք, որ միջազգային ահաբեկիչները հիմնական փոփոխութեան են յանձնել իրենց ռազմավարութիւնը, որովհետեւ ժամանակին Եւրոպան եւ մասնաւորապէս Լոնդոնը յայտնի էին՝ որպէս նման ծայրայեղականների կենտրոն, բայց Մադրիդի եւ Լոնդոնի պայթիւնները գալիս են փաստելու, որ այլեւս փոխւել է նախկին քաղաքականութիւնը եւ այսօր այն երկրները, որ ԱՄՆ-ին աջակցել են Իրաքի պատերազմում, դարձել են թիրախ եւ յոյսով ենք, որ մինչեւ Իրաքի խնդրի լուծումը՝ Հայաստանը եւս զերծ մնայ նման դէպքերից, որովհետեւ այդ դէպքում Հայաստանի ղեկավարները կը գտնւեն շատ դժւար երկընտրանքի առջեւ, որն է ժողովո՞ւրդ կամ ԱՄՆ:

Saturday, July 16, 2005

Մտաւորականութեան քաղց երրորդ աշխարհի երկրներում

Երկար ժամանակ է ինչ երրորդ աշխարհի երկրներում պակսում է իրական մտաւորականութեան առկայութիւնը:
Այսօր երրորդ աշխարհում մտաւորականութիւնը կորցրել է մասայի վրայ ազդող իր դէրը ու այլեւս չի համարւում որպէս առաջատար ուժ: Նաեւ պիտի աւելացնել որ երրորդ աշխարհի մտաւորականութիւնը հեռացել եւ անջատւել է հասարակութիւնից եւ այդ պատճառով է որ մտաւորականութիւնը այլեւս մասայի ուշադրութեանը չի արժանանում:
Երրորդ աշխարհի մտաւորականները ոչ թէ միայն իրենց անձնահաւանութիւնից վեր դիտող չեն այլ նաեւ զուրկ են հասարակական յանձնառութիւններից:
Զարգացած աշխարհում նա է կոչւում մտաւորական որը նպատակ ունի բարելաւել ու զարգացնել հասարակութեան սոցիալական վիճակն ու հասարակութեան նպաստաւոր վիճակին հասնելը իր համար համարում է թէ բարոյական նպատակ եւ թէ պարտադրանք եւ այս բոլորը դարձնում է իր կեանքի ուղեգիծը:
Բայց երրորդ աշխարհում մեծ մաս մտաւորականները իրենց ունեցած մտային բարձր կարողութիւնից օգտագործում են անձնական շահեր ու բարձր տնտեսական հնարաւորութիւններ ձեռք բերելու համար: Ուրեմն այդ պատճառով է որ նրանք միանում են ժամանակի իշխանութեան կամ անձնական շահերը ապահովելու նպատակով համագործակցում են իշխանութիւնների հետ:
Այդ ժամանակ է որ այլեւս տիրող իշխանութեանը իրական քննադատութիւնները երեւան չեն գալիս:
Մտաւորականութեան այն մասը որ միացել է իշխանութեան փորձում է արդարացնել իր տիրոջ գործումեութիւնը եւ հակառակը մտաւորականութեան այն մասը որ անտեսւել է իշխանութիւնների կողմից եւ բաժին չեն տանում այդ մեծ հարստութիւնից , հակադրւում են իշխանութիւններին եւ այսպէս կոչւած դառնում են ընդդիմադիր:
Ուրեմն այս ընթացքում չի առաջանայ հասարակութեան յանձնառութիւնից բխած իրական քննադատութիւն , այլ մտաւորականութիւնը իր անձնական ձեռք բերած շահերի քանակից է որ գնահատելու է իշխանութիւնների գործունեութիւնը:
Եւ այս իրավիճակում ժողովուրդը ինչպէս պիտի հետեւի եւ հաստատի իր մտաւորականութեան առաջարկներն ու ուղղութիւնները որովհետեւ գիտէ որ այդ մտաւորականնութիւն կոչւածը անկողմնակալ չէ եւ հետապնդում է իր անձնական շահերը:
Երրորդ աշխարհի ժողովուրդը այլեւ գիտէ որ իր մեծ մաս մտաւորականութիւնը շարժւում է ըստ իր անձնական շահերի եւ ոչ ժողովրդի ու ազգի շահերի եւ քաջ գիտէ որ երբ իշխանութիւնները մտաւորականութեանը մասնակից է դարձնում հասարակական անարդարութիւններից ձերք բերւած հարստութեան մէջ այդ մտաւորականութիւնը դառնում է տւեալ իշխանութեան ջատագովը եւ երբ այդ մտաւորականութիւնը զրկւում է իշխանական հարստութիւնից սկսում է վարկաբեկել ու աղաւաղել իշխանութեան գործունեութիւնը: Ի վերջոյ պիտի ասել որ դա չէ իրական մտաւորականութեան առաքելութիւնը բայց դժբախտաբար երրորդ աշխարհի երկրներում ի շարս Իրանում , Հայաստանում , Լիբանանում եւ ընդհանրապէս հայկական սփիւռքում տիրում է այս տեսակը եւ կարծես բարեփոխումների յոյս էլ չկայ: Միակ յոյսը բարեփոխումների համար լուսամիտ երիտասարդութիւնն է որը պիտի յաղթահարէ բազում դժւարութիւններին եւ Նժդեհի ասածով պիտի դասիարակիչ դառնայ իր նախորդ սերունդին , միշտ ազգային ու մարդկային արժեքները աչքի առաջ ունենալով:

Tuesday, July 05, 2005

Ադրբեջանի գունաւոր յեղափոխութիւնը

Նոյեմբերին Ադրբեջանում տեղի կունենան խորհրդարանական ընտրութիւններ: Երկու տարի է, ինչ խորհրդարանական ու նախագահական ընտրութիւնները նախկին Խ. Միութեան հանրապետութիւններում դարձել են թաւշեայ յեղափոխութեան դրդապատճառը:Վրաստանից, Ուկրայինայից ու Կիրգիզստանից յետոյ խօսւում է մի շարք այլ երկրների մասին, որտեղ պիտի տեղի ունենայ թաւշեայ կամ գունաւոր յեղափոխութիւն: Այդ երկրների շարքում են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բելոռուսիան եւ Ղազախստանը:Ադրբեջանում աւելի քան մէկ տարի է, ինչ քաղաքական իրավիճակը թէժ է: 2003 թւականի նախագահական ընտրութիւններից ի վեր, որի ընթացքում Իլհամ Ալիեւին յաջողւեց յաղթել խախտումների օգնութեամբ, ադրբեջանական ընդդիմութիւնը խիստ ճնշումների տակ է գտնւում:Ալիեւ կրտսերը գունաւոր յեղափոխութիւնից խուսափելու համար՝ նոյեմբերին պիտի կայացնի խորհրդարանական ազատ ընտրութիւններ, բայց նկատի առնելով 2003-ի նախագահական ընտրութիւնները՝ դա անհաւանական է թւում:Ադրբեջանում իրավիճակը նման է Վրաստանի ու Ուկրայինայի իրավիճակին, որի հետեւանքով էլ ծնւեց թաւշեայ յեղափոխութիւնը: Բայց ըստ Իլհամ Ալիեւի՝ Ադրբեջանի կառավարութիւնը համեմատ նախկին Խ. Միութեան այլ հանրապետութիւնների՝ աւելի սիրւած է ժողովրդի կողմից: Նա յայտարարում է, որ որեւէ մտահոգութիւն չունի Ադրբեջանի քաղաքականութեան ապագայի գծով:Բայց Ալիեւի այս բոլոր յաւակնութիւնների դիմաց Արեւմուտքը լռել է: Այդ լռութիւնը երկու պատճառ ունի. առաջինն այն է, որ Ադրբեջանի նաւթը Վրաստանի միջոցով պիտի հասնի Թուրքիայի Ջէյհան նաւահանգիստը եւ երկրորդը՝ այն, որ ԱՄՆ-ն շուտով իր ռազմակայանները տեղակայելու է Ադրբեջանում:Ըստ Ադրբեջանի Մուսաւաթ կուսակցութեան ղեկավար Իսա Ղամբարի՝ Ադրբեջանում պայմանները նման են Ուկրայինայի նախայեղափոխութեան շրջանին, միայն մէկ տարբերութեամբ, որ Ուկրայինայի ղեկավարութիւնը իր քաղաքացիներին հանդարտեցնելու համար չդիմեց ուժի:Բաքու-Թիֆլիս-Ջէյհան նաւթատար խողովակի բացումով՝ սպասւում է Ադրբեջանի բիւջէի աչքառու աճը:Եթէ Ալիեւը իր պետական քաղաքականութեան մէջ փոփոխութիւն չառաջացնի, երկու հետեւանք կը սպասւի Ադրբեջանին: Առաջինն այն է, որ նաւթի վաճառքից գանձւած դրամագլուխը ծախսւի նոյնինքն ժողովրդի համար եւ այն անհատների մեծ տոկոսը, որ այսօր ապրում է աղքատութեան սահմանից վար, կապրի բարւոք պայմաններում: Այդ ընթացքում Ալիեւը որպէս նախագահ՝ հնարաւորութիւն կունենայ օգտւել երիտասարդ նոր ուժերից՝ տարեց սերնդին փոխարինելու համար:Բայց երկրորդ հետեւանքն այն կը լինի, որ Ալիեւը իրեն սահմանափակի Ադրբեջանի հին դիւանագէտներով:Այդ պայմաններում նաւթից գանձւած դրամները այլ տեղ կը ծախսւեն եւ ժողովրդի միջեւ տիրող անհաւասարութիւնը աւելիով կը զարգանայ: Եւ կամ բիւջէի բարձրացումով՝ հնարաւոր է, որ Ադրբեջանի իշխանութիւնը ցանկանայ վերագրաւել Լեռնային Ղարաբաղը:Ադրբեջանի ղեկավարութեան ռազմատենչ յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ պատերազմը անհաւանական չէ, երբ ռազմական բիւջէն նաւթի դրամներով աչքառու աճ կունենայ:Ուրեմն՝ Ադրբեջանի իշխանութեան ու մասնաւորապէս Ալիեւի գլխաւոր փորձութիւնը կը լինի նոյեմբերեան ընտրութիւնները, իսկ մինչ այդ՝ միաւորւած ընդդիմութիւնը իր մանուշակագոյն եւ նարնջագոյն դրօշներով եւ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի պատկերները ձեռքում՝ իշխանութեանը սպառնում են արեւմտեան գունաւոր յեղափոխութեամբ:

Պայքարը շարունակւում է

Պայքարենք միջազգային Իմպերիալիզմի դէմ , յանուն Ազատութեան , Խաղաղութեան եւ Արդարութեան Միացեք հակաիմպերիալիզմի դէմ պայքարող միջազգային շարժման

Saturday, July 02, 2005

Պիտի բարեկարգել սփիւռքի կառոյցները

Ես պատանի էի երբ անկախացաւ Հայաստանը: Խանդավառւած այդ երեւոյթից ուխտեցի կեանքիս ընթացքով ծառայել Հայաստանին ու հայութեանը: Այդ ուխտը իրագործելու համար անդամակցեցի ՀՅԴ Ռոստոմ Երիտասարդական Միութեանը: Այն թէժ օրերին մեր շրջանակներում առհասարակ խօսւում էր Հայաստանի մասին: Լրջօրէն հետեւում էինք լուրերն ու փորձում էինք վերլուծել տարածաշրջանի իրավիճակը: Խօսւում էր Հայաստանի ապագայի , մեր անելիքների ու սփիւռքի դիմագրաւելիք դժւարութիւնների շուրջ:
Ինձ պարզապէս հետաքրքրում էր Հայաստանի անկախութեան ազդեցութեան ներքոյ սփիւռքում առաջացող դժւարութիւնների թեման:
Խօսւում էր թէ Հայաստանի անկախութիւնը դրական պիտի ազդէ սփիւռքին ու Հայաստան-սփիւռք փոխ յարաբերութեամբ կը զարգանայ Հայաստան եւ հայրենիք գաղափառը սփիւռքահայութեան մէջ: Դա շիտակ էր: Բայց նոյն անկախութիւնը նաեւ ուներ իր բացասական ազդեցութիւնը սփիւռքում:
Հայաստանի անկախութիւնից յետոյ մի ինչ որ սառեցում եւ յուսահատութիւն տիրեց հայկական կենտրոններում: Կարծես բոլորը միանգամայն յուսահատւեցին աշխատանքից երբ լսեցին «Դէպի Հայրենիք» կարգախօսը: Բոլորի համար այլեւս մշակոյթը, գրականութիւնը, երգարւեստը, քաղաքականութիւնը, մամուլը եւ այլն դարձաւ Հայաստան ու մոռացութեան մատնւեցին ներքին բոլոր ուժերն ու կարողութիւնները: Նաեւ պիտի ասեմ որ այս բոլորի մեծ տոկոս պատճառը նոյն սփիւռքի մեծահարուստներն ու վաճառական ազգայիններն էին: Նրանք շուկայական աչքով էին նայում Հայաստանին:
Բայց ինչո՞ւ: Երբ Հայաստանում խօսալով սփիւռքի մասին յայտարարում են թէ սփիւռքը կանգուն է Հայաստանով , պիտի ասել որ Հայաստանը նաեւ կանգուն կը լինի հզօր սփիւռքով: Բայց արդեօք այս ընթացքով դեռ կը գոյատեւի սփիւռքը եւ Հայաստանի հզօր պաշտպան կը դառնայ : Իմ տեսանկիւնից ոչ:

Պատմութեան ձեռքը այնպէս արեց որ հայը ապրի Հայաստանից դուրս: Դա ներկայ պայմաններում աւելի դրական երեւոյթ է քան բացասական ու եթէ այդ պայմաններից ճիշտ օգտագործենք թէ հզօր հայրենիք կունենանք եւ թէ հզօր սփիւռք սերտ փոխ կապւածութեամբ:
Բայց հակառակ այդ բոլորից օրինակի համար Հայաստանում աւելի շատ խօսւում է եւրոպայի եւ ՆԱՏՕ-ի մասին քան Իրանի հետ յարաբերութեան կարեւորութեան եւ իրանահայութեան դերի մասին: Իրանում էլ նոյնն է: Հայաստանի ապագան շատ քչերին է յուզում ու ազգային դաստիարակութեան պակասի հետեւանքով մեծ մաս երիտասարդութեան մօտ մոռացութեան է մատնւել Հայաստանի ու հայրենիքի գաղափառները:
Ուրեմն սիրելիներ նորեն հայեացքները շրջենք դէպի գաղութները ու մտածենք այնտեղ ապրող հայութեան ապագայի մասին որը կարող է հզօր պաշտպան հանդիսանալ Հայաստանին թէ ֆինանսական-բարոյական եւ թէ արտաքին քաղաքականութեան ոլորդներում:
Սփիւռքի կառոյցները բարեկարգելով եւ երիտասարդութեանը աւելի կարեւոր դեր յանձնելով բարենորոգենք սփիւռքի դիմագիծը ու օրւայ աշխարհի հետ քայլ պահելով նորոգենք մեր կառոյցները եթէ Հայաստանի ու հայութեան ապագան կարեւոր է մեզ համար:

Saturday, June 25, 2005

Լոմպենիզմի արմատաւորումը Արցախում

Օրեր առաջ , Արցախի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ Արցախի զինորական շտաբում ծեծի է ենթարկւել ազատամարտիկ Պաւլիկ Մանուկեանը: Հարւածողներին գլխաւորել է պաշտպանութեան նախարար կոչւած Սէյրան Օհանեանը:
Այս երեւոյթի տեսնելը առանձնապէս ինձ մեծ ցաւ պաճառեց որով տեսայ թէ մենք հայերս դեռեւս դաս չենք ստացել պատմութիւնից ու երբ սկսել ենք մի առ ժամանակ ապրել խաղաղ պայմաններում , առիթ ենք ունեցել զարգանալու եւ պահն է հասել միաորւելու , գործել ենք հակառակ ուղիով , անմիաբան , անձնական շահը եւ ոչ ազգայինը հետապնդելով:
Պատմութեան էջերում , յատկապէս հայկական պատմութեան մէջ միշտ էլ եղել են անձեր որը առիթը պատեհ համարելով , շահագործելով ժողովրդի համեստութիւնը , Ազգ ու Աստւած քարոզելով դառձել են ղեկավար ու առաջնորդ , խորքում անձնական ու թայֆայական շահերը պաշտպանելու նպատակով:
Այդ երեւոյթը նաեւ այսօր քիչ թէ շատ գոյութիւն ունի մեր իրականութեան մէջ: Անձեր որը ժամանակին իրենց պաշտօնը պահելու համար չէին կարող կողմնորոշւել ծառայել ռուսական թէ հայկական բանակում այսօր համարձակւում են ծեծել ու վարկաբեկել այն մարդկանց որը արտագաղթելու փոխարէն նախընտրեցին մնալ պապենական հողի վրայ ու պայքարել թշնամու դէմ: Արդեօ՞ք մոռացել ենք այն դժւարին պայմանները որ թուրքը պղծում էր մեր հողն ու գոյութիւնը եւ ազգը միաւորւած պայքարում էր իր գոյութեան համար: Կուզեմ այդ մարդկանց յիշեցնել , թէկուզ չեմ կարծում դա կարիք լինի , թէ Արցախի ապագան վտանգւած է ու դեռ գոյութիւն ունի թշնամին եւ ամէն օր աւելիով է զարգացնում իր ռազմական կարողութիւնները: Նորեն պիտի մատնանշեմ թէ վերոյիշեալ յանցագործութիւնը կատարւել է Արցախի ազատամարտիկի դէմ այսինքը մի խօսքով վարկաբեկւել է ոչ միայն Պաւլիկ Մանուկեանը այլ Արցախի բոլոր ազատամարտիկներն ու նահատակները: Ինչո՞ւ: Չէ որ նոյն ազատութիւնը որ վայելում են Արցախցիներն ու նոյն ինքը Սէյրան Օհանեանը ձեռք է բերւել Պաւլիկների նման ազատամարտիկների միջոցով ու եթէ չլինէին այդ անձուրաց ֆիդայիները չգիտեմ պրն. Սէյրանը ինչի պաշտմանութեան նախարարը պիտի դառնար:
Կուզեմ հարց տալ պրն. Սէյրանին թէ արդեօք ձեր եւ ձեր ճորտերի կատարած անպատւութիւնը նպաստում է Արցախի անվտանգութեանը թէ ձեր փոքրաթիւ խմբակը ազգային շահը ոտնակոխելով պաշտպանում է իր անձնական շահը եւ կը խուսափեմ ասել թէ Արցախում անձնական շահը գերադասելով ազգայինին ինչ հետեւանքներ կունենայ:
Ազատամարտիկ Պաւլիկի դէմ կատարւածը մեծ յանցագործութիւն է ու յանցագործները նաեւ դաւաճան:Թող այդ մարդիք գիտնան թէ բոլոր ազգը ի մասնաւորի ներկայ ու բացակայ ազատամարտիկներն են Պաւլիկի դատամաշտպանը եւ արեան գնով ազատագրւած տարածքները նաեւ պիտի մաքրագործեն ներքին «Հասկերտներից»:

Wednesday, June 22, 2005

ԱՄՆ-Ռուսաստան, հակամարտութիւն թէ համագործակցութիւն

ՆԱՏՕ-ի համագործակցութեան ցանկութիւնը Ռուսաստանի հետ ԱՊՀ-ի երկրներում Արեւմուտքի դանդաղ ներխուժման նպատակով է:Ըստ Ռուսաստանի Աշխարհաքաղաքական խնդիրների ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէնի օգնական Լէոնիդ Իւաշովի համաձայն՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցութիւնը չի նպաստում Ռուսաստանի անվտանգութեանը:ՆԱՏՕ-ն նախապատրաստւում է մի ընդարձակ յարձակման եւ Ռուսաստանի որեւէ համագործակցութիւն ՆԱՏՕ-ի հետ կարող է վտանգել տարածաշրջանի այլ երկրներին ի շարս նաեւ՝ Չինաստանին:ՆԱՏՕ-ի յաջորդ նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի չէզոքացումից յետոյ Չինաստանին վերահսկելն է. Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմակայանների տեղակայումը փաստում է այդ իրողութիւնը: Պիտի մատնանշել, որ Չինաստանի ատոմակայանների գերակշիռ բաժինը գտնւում է հէնց Կենտրոնական Ասիայի հանրապետութիւնների եւ Չինաստանի սահմանագծում:ՆԱՏՕ-ն հակառակ այն բանի, որ 1999-ին Ստամբուլում կայացած գագաթաժողովում մատնանշել էր, որ Կովկասի տարածաշրջանը պիտի ազատւի որեւէ գերուժի ռազմակայաններից, ամենօրեայ ճնշում է բանեցնում Վրաստանի եւ Ադրբեջանի կառավարութիւնների վրայ՝ իր ռազմակայանները այդ երկրում տեղադրելու համար:Կովկասից ռուսական ռազմակայանների տեղահանումը կարող է նպաստել այդ շրջանի ապակայունացման եւ գլխաւոր պատճառներից մէկը, որ օգնում է ՆԱՏՕ-ին ներխուժել ԱՊՀ-ի երկրներ, Ռուսաստանի համագործակցութիւնն է այդ միջազգային ոստիկանի հետ:Ռուսաստանը այս վերջին տարիներում կիրառելով վախի եւ ներողամտութեան քաղաքականութիւնը՝ դարձել է ՆԱՏՕ-ի անվտանգութեան նպատակների գերգործօնը եւ գործել է ի նպաստ տարածաշրջանի նոր ոստիկանի ու այդ պատճառով էլ Ռուսաստանը դանդաղօրէն կորցնում է իր դերն ու դիրքը՝ նախկին խորհրդային հանրապետութիւնների մէջ:Ներկայում նոյնիսկ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Հայաստանի ղեկավարութեան վրայ եւ փորձում է, Հայաստանի ժողովրդին եւս դրդել Ռուսաստանի դէմ: Բայց ինչքանով նպաստաւոր է Հայաստանին, երբ դեռ վերջնականապէս չի լուծւել Արցախի հիմնախնդիրը, դեռ փակ են Հայաստանի սահմանները՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Արդեօք շահաւէ՞տ կը լինի դէպի Արեւմուտք Հայաստանի թեքումը: Եթէ Ռուսաստանի քաղաքականութիւնը ԼՂՀ-ի եւ տարածաշրջանի այլ հակամարտութիւնների հանդէպ եղել է կրաւորական (պասիւ), որը նաեւ ապահովում էր տարածաշրջանում իր ռազմական ներկայութիւնը, ապա ի՞նչ կը լինի Արեւմուտքի լուծումը՝ վերոյիշեալ հակամարտութիւնների եւ մասնաւորապէս Արցախի հիմնահարցի նկատմամբ: Այս հարցերին պիտի պատասխանեն քաղաքական այն գործիչներն ու ղեկավարները, որոնք խօսում են Հայաստանին դէպի Արեւմուտք թեքելու մասին:Ռուսաստանը ներկայում չունի այն հնարաւորութիւնը, որ ԱՄՆ-ին հեռացնի Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից, բայց եթէ համագործակցի Չինաստանի ու Շանգհայի պայմանագրի անդամ այլ երկրների եւ Իրանի հետ, կը յաջողի կատարել այդ գործը:Ի վերջոյ, պիտի աւելացնել նաեւ, որ ներկայ պայմաններում Ռուսաստանին կայունութիւն է անհրաժեշտ՝ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի սահմաններում եւ ցինիկաբար արտայայտւելու դէպքում՝ կարեւոր չէ, թէ ով կը կարողանայ ապահովել այդ կայունութիւնը: Ուրեմն՝ Ռուսաստանը դեռ դատապարտւած է տարածաշրջանում հանդուրժել ԱՄՆ-ի ներկայութիւնը եւ համագործակցել նրա հետ, բայց կարեւորը այն է, թէ դա ինչքան ժամանակով է լինելու եւ չպիտի մոռանալ, որ այս տարածաշրջանում ծնւում է ԱՄՆ-ին հակառակ մի նոր քաղաքական ու տնտեսական եռեակ՝ բաղկացած Ռուսաստանից, Չինաստանից ու Իրանից: Եւ Հայաստանն աշխարհագրականօրէն ընդգրկւած է այս եռեակի շրջագծում:

ՆՈՐ ԱԼԻՔ, Նոր ճանապարհ


Բարեւ,
Շատ ուրախ եմ որ ի վերջոյ ինձ յաջողւեց ստեղծել այս կայքէջը որը հնարաւորութիւն կունենամ աւելի դիւրին հաղորդւել ժողովուրդի հետ, լսել նրանց, ու խորհրդակցել տարբեր հարցերի շուրջ:
Ես Արթին Առաքելեանն եմ: Ծնւել եմ Սեպ.04.1979–ին Թեհրանում: Ներկայում աշխատում եմ Թեհրանի հայկական ԱԼԻՔ օրաթերթի խմբագրատնում: Նաեւ որպէս Կովկասի եւ ԱՊՀ-ի վերլուծաբան համագործակցում եմ Իրանի կառավարութեան օրգան՝ «ԻՐԱՆ» օրաթերթի հետ:
Այս կայքէջը տպագիր օրաթերթից անկախ, համարում եմ մի նոր միջոց, մտքերի փոխանակման եւ արդի հաղորդակցութեան համար:





****************************PIC for Profile (NEW-2010)****************



Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը