Tuesday, May 11, 2010

Լաւագոյն ակնոցը ձեր համար


Նոր ակնոցի ընտրել եւ գնելը մի բարդ գործընթաց է, յատկապէս նրանց համար, ովքեր խիստ կարեւորութիւն են տալիս իրենց ակնոցներին:
Հէնց այդ պատճառով է, որ շատերը ժամեր շրջում են տասնեակ խանութներ, հարիւրաւոր նոր ակնոց փորձում են եւ ի վերջյ կամ յաջողակ եւ կամ էլ ան յաջող տուն վերադառնում:
Բայց այս ընթացքում, ակնոց արտադրող Warby Parker ընկերութիւնը մի նոր եւ հետաքրքիր ծառայութիւն է տրամադրել իր ակնոցները գնողների համար: Նրանք հնարաւորութիւն ունեն բազմաթիւ ակնոցներ փորձելով իրենց դեմքին, վերջում գնենք իրենց ցանկացած ակնոցը: Հետաքրքիրն այն է, որ այդ բոլոր գործընթացը կատարւում է ինտերնետով եւ ոչ խանութում: Դուք հնարաւորութիւն ունեք մի լուսանկար ուղարկել ընկերութեան կայք էջի վրայ եւ յետոյ բազմաթիւ ակնոցները, հէնց այնտեղ փորձել ձեր լուսանկարի վրայ:
Անկախ դրանից, որ կարելի է դուք կարող չլինեք նոյն ակնոցը գնել տւեալ կայքէջից, բայց փաստը մնում է փաստ, որ մի կարճ ժամանակում, եւ միայն ձեր համակարգչի դիմաց նստած, գտնեք այն ակնոցի ձեւը որը ամենասազականն է ձեր դեմքին:
Ակնոցները փորձելու համար կարող է այցելել այս կայքէջին:

Friday, May 07, 2010

Մենք եւ մեր Երկիրը՝ Մարսից

Այս լուսանկարը նորութիւն չէ, դա պատրաստւել է 2004-ի մարտին, բայց հաստատ չեք տեսել, որովհետեւ ՆԱՍԱ-ն դա նոր է հրապարակել:
Այս լուսանկարը պատրաստւել է Մարսի մոլորակում, եւ այնտեղից փորձել են լուսանկարել մեր Երկիր մոլորակը: Այդ փոքրիկ լուսաւոր կետը, մենք ենք, մեր Երկիր մոլորակը Մարսից դիտւած:

Thursday, May 06, 2010

«Շոկային» մարտավարութիւնը արդէն իրագործւած է

Քաղաքական եւ հասարակագիտութեան ոլորդներում գոյութիւն ունի մի տերմին, որը կոչւում է «Շոկային» մարտավարութիւն: Այդ մարտավարութեան իրագործումը այնպէս է, որ նախ իրականանում է շոկի առաջին փուլը, որը կարող է լինել պատերազմ, ահաբեկչութիւն, յեղաշրջում եւ կամ էլ բնական աղետ: Առաջին փուլի պատճառով հասարակութեան մեջ առաջացած իրարանցումը օգտագործելով, իրականանում է շոկի երկրորդ փուլը, որը առհասարակ լինում է տնտեսական ու քաղաքական մեծ փոփոխութիւն, բնակչութեան տարահանում եւ տեղափոխութիւն եւ այլն: Այդ «շոկը»ունի նաեւ երրորդ փուլ, որն է, ընդիմադիրների ու բողոքողների ձայնի խեղդում է, ամէնհնարաւոր եւ անհնար միջոցներով:

Մարդկային պատմութիւնը բազմիցս ականատես է եղել «շոկային» զանազան մարտավարութեան իրագործմանը: Ցաւալին մեզ համար այն է, որ կարծես մեր համայնքն էլ վերջին տարիներում նման մարտավարութեան ականատեսն է: Դա սկսւեց այն պահին երբ ժողովրդին արգելեցին մայր եկեղեցու շրջափակում կատարեր աւանդական տօները, յատկապէս վարդաւառն ու տրնդէզը: Դրա անմիջապէս յաջորդեց ազգային ու մշակութային հաստատութիւնների աշխատանքի կասեցումն ու շենքերի վաճառումը: Մեր համայնքը արդէն երկու տարւայ ընթացքում ականատես եղաւ երեք հաստատութեան փակմանն ու վաճառմանը՝ երկու դպրոց եւ մեկ միութիւն:

Ինչքան էլ ասենք թէ այդ բոլորի գլխաւոր պատճառը, տնտեսական ճգնաժամն ու երկրի անկայուն իրավիճակն է, բայց պիտի աւելացնել այն, որ երբ ժողովուրդը նման իրավիճակում է յայտնւում, սկսում է վարւել իր բնազդներով, եւ ըստ բնազդի, երբ տեսնում ես, որ քո ղեկավարները ոչ մի ջանք չեն թափում ունեցածը պահպանելու ուղղութեամբ, արդէն մնում է մի ելք, գնալ այնտեղ, որտեղ որ աւելի ապահով պիտի զգաս քեզ, ենթարկւելով մեծամասնութեան տրամաբանութեանը: Եւ այդ մեծամասնութեան տրամաբանութիւնը մեզ մօտ, դա դէպի ԱՄՆ արտագաղտն է:

Եթէ աւելի տարամաբանական նայենք այս հարցին, պիտի գտնենք, որ մեր ղեկավարութեան բոլոր այն յայտարարութիւնները, որը կատարում են արտագաղտի դէմ, չի համապատասխանում իրականութեան, որովհետեւ նրանց մօտ գոյութիւն ունի այն մտայնութիւնը (որը բացայայտօրէն չեն արտայայտւում), որ եթէ ուժի կենտրոնում ունենաս մեծ համայնք կարող էս աւելի դրական քայլեր կատարտլ: Եւ ըստ նրանց այդ ուժի կենտրոնները այսօր ԱՄՆ-ն ու Ռուսաստանն է: Դէ մեր ժողովուրդը Իրանից առհասարակ չի արտագախտում դէպի Ռուսաստան, բայց հակառակը, շատ դիւրին գնում է ԱՄՆ: Ուրեմն պիտի ասենք, որ այսօր գոյութիւն ունի մի թաքուն ծրագիր, որի միջոցով փորձում են իրանահայութեանը աւելի համակարգւած ձեւով փոխադրել ԱՄՆ, եւ դա կիրականանայ այն ժամանակ, երբ այլեւս այստեղ մնալու ցանկութիւն եւ կարողութիւն չլինի: Եւ ճիշտ դրա հիման վրայ է, որ այսպէս արագ փակւում ու վաճառւում է մեր համայնքի հաստատութիւնները: Ցանկալի էր, որ մեր այս տեսակետը չհամապատասխաներ իրականութեան, բայց տեսնելով վերջին տարիների կատարւած կործանիչ քայլերը գալիս ենք այն եզրակացութեան, որ այս բոլորը չի կարող պատահականութեան արդիւնք լինել:

Ուրեմն պիտի աւելի աչալուրջ եւ սթափ լինել, ու համախմբւած կերպով կանխել նման կործանարար քաղաքականութիւնները, ինչպէս նախկինում համախմբւեցինք եւ պահպանեցինք մեր դպրոցները, երբ տարբեր իրանական իշխանութիւններ փորձում էին փակել մեր ազգային դպրոցներն ու հաստատութիւնները, այսօր միայն մեր պայքարը արտաքին դաշտից փոխադրւել է ներքին դաշտ, որովհետեւ Հազկերտները այսօր յայտնւել են հէնց մեր համայնքում եւ ոչ այլուր:

Monday, March 22, 2010

Հարցադրումների անձնական կայքէջ եւ էլ-այցեքարտ


Լինում է պահեր, երբ ցանկանում ենք հարց ուղղել մի անհատի եւ պատասխան ակնկալել: Այդ պարագայում պիտի գտնէք այդ անհատի էլ-Պոստի հասցէն, կամ Ֆէյսբուքի անձնագիրը եւ ... :
Բայց այսօրւայ զարգացած համացանցում կան հնարաւորութիւններ, որոնք մեր գործը հեշտացնում են: Օրինակի համար կարելի է ստեղծել անձնական հարցադրութմերի կայքէջ, ուր բոլորը հնարաւորութիւն կունենան հարց ուղղել մեզ: Նաեւ գոյութիւն ունի բազմաթիւ կայքէջեր, որոնք մեզ հնարաւորութիւն են տալի այն տեղ ստեղծել մեր էլ-այցեքարտը: Ահա դրանց մասին:


1- Formspring (Հարցադրումների կայքէջ)
Այս կայքէջը հասանելի է հետեւեալ հասցէում www.formspring.me , այս կայքում անդամագրւելով հնարաւորութիւն կունենաք ստեղծել ձեր անձնական հարցադրումների էջը:
Իմ անձնական էջը գտնւում է հետեւեալ հասցէում  http://www.formspring.me/artinarakel
Իմ այդ էջը նաեւ հասանելի է այս բլոգի աջ սիւնակում:


2- Dooid (էլ-այցեքարտ)
Այս կայքէջի հասցէն է http://dooid.com/ ուր հնարաւորութիւն կունենաք ստեղծել ձեր էլեկտրոնային այցեքարտը ու տրամադրել ում որ կը ցանկանաք:
Այս կայքէջը ձեզ հնարաւորութիւն կը տայ, որ այլ կայքէջերում եւ հասարակական ցանցերում ունեցած ձեր անձնանունները մեկ տեղ խմբագրելով, մի պատշաճ ու կարեւոր տեղեկութիւն փոխանցել այցելուներին:
Իմ էլ-այցեքարտը գտնւում է հետեւեալ հասցէում www.dooid.com/artinarakel/

Saturday, March 06, 2010

Թուիթերի օգնութեամբ, մայրը գտաւ իր կորած զաւակին


Հանրայայտ Թուիթեր կոչւող հասարակական ցանցը կրկին հրաշկ գործեց: Նրանք, որ զբաղւում են Թուիթերով պիտի յիշեն Հնդկաստանում կատարւած անցեալ տարւայ ահաբեկչական ակտը եւ Թուիթերի կարեւորութիւնը:


 Այս անգամ կրկին Թուիթերը հրաշք գործեց եւ Չիլիացի մայրը, որը երկրաշարժից յետոյ կորցրել է իր զաւակին, Թուիթերի միջոցով գտնում է նրան:
Դժբախտ մայրը երկրաշարժից անմիջապէս յետոյ իր Թուիթերում մի պատգամ է գրում, եւ յայտարարում թէ իր զաւակը կորել է: Բազմաթիւ անհատներ այդ պատգամը տեսնելով փորձում են « Chile Earthquake Person Finder » կոչւող կայքում, որը ստեղծւել էր Գուգլի միջոցով, վերարտատպել դժբախտ մայրի պատգամը:


Երկու ժամ անց միայն, մի անհատ անձնական պատգամ է գրում վերոյիշեալ մօրը եւ նրան յայտնում, որ իր զաւակը ողջ ու առողջ է եւ շուտով կը միանայ իր մայրիկին:


Եւ այսպէս կրկին անգամ ապացուցւեց հասարակական ցանցերի հզօրութիւնն ու կարեւորութիւնը:



Friday, March 05, 2010

«Google Earth Pro» հիանալի ծրագիրը


Արդէն բոլորին ծանօթ է Գուգլ ընկերութեան հիանալի «Google Earth» նախագիծը, որի շնորհիւ հնարաւորութիւն ենք ունենում զննել մեր երկիր մոլորակը, երկնքից: Բազմաթիւ երկրներ նաեւ դեմ են դուրս եկել այդ նախագծին, հիմնաւորելով թէ այդ նախագիծը լաւագոյն օգնական կարող է հանդիսանակ միջազգային ահաբեկիչներին:
Այդ բոլորը մէկ կողմ դրած, այդ նախագիծը կարելի է համարել 21-րդ դարի առաջին տասնամեակի լաւագոյն նախագիծներից մէկը:
Եւ ահա ձեզ եմ տրամադրում այդ նախագծի վերջին ու նաեւ օրիգինալ տարբերակը, որը կոչւում է «Google Earth Pro»: Պիտի աւելացնեմ, որ այդ ծրագիրը ԱՄՆ-ում արժում է 400$ :

Download Google Earth Pro Original Copy Cracked
18.4 MB

Wednesday, March 03, 2010

Սխալ ուղարկւած էլ.նամակների վերադարձնելը հնարաւո՞ր է

Արդեօք ձեր համար պատահել է այն վիճակը, երբ էլ.նամակը ուղարկելուց յետոյ անդրադարձել էք, որ դա սխալ անհատի էք ուղարկել ու ցանկացել  թէ երանի լիներ մի միջոց այդ սխալ նամակը վերադարձնելու համար: Մինչ այսօր այդ հնարաւորութիւնը գոյութիւն չուներ, բայց Գուգլ ընկերութեանը պատկանող GMAIL ծառայութիւնը ,իր անդամների համար առաջացրել է այդ կարեւոր հնարաւորութիւնը:
Այդ հնարաւորութիւնից օգտւելու համար նախ պիտի մուտք գործել ձեր GMAIL-ի մէջ, յետոյ սեղմել setting յղումը եւ այնտեղ ընտրել Lab բաժինը:


Lab բաժնում պիտի գտնել undo send փլագինը, ու ակտիւացնել այն:


Այս բոլորը շտկելուց յետոյ, այսույետ հնարաւորութիւն կունենաք, իւրաքանչիւր նամակ ուղարկելուց յետոյ, դա չեղեալ յայտարարել ու վերադարձնել:




Monday, March 01, 2010

Աշխարհի ամէնաարդիական բանդի բացումը

Յաջորդ ամիս, Նորւեգիայում բացւելու է աշխարհի ամէնաարդիական բանդը, որը ունի գեղեցիկ եւ արդիական դիզայն: Բանդը գտնւում է Նորւեգիա եւ Շւեցիայի սահմանագծում ու 252 հոգու բնակւելու տարողութիւն ունի: Բանդի կառուցման համար ծախսւել է մօտ 217 միլիոն դոլար:
Բոլոր բանդախցերը ունեն LCD հեռուստացոյց, բաղնիք եւ դէպի դուրս բացւող պատուհան: Բանդի ու խցերի լուսաւորումը, որը շատ բնական եւ վառ է, կատարել է հանրայայտ Ֆիլիփս ընկերութիւնը:
Բանդի պատասխանատուների խօսքերի համաձայն, այս բոլոր հնարաւորութիւնները դրա համար են, որ բանդարկեալները շատ աւելի հէշտ ու արագ վերադառնան հասարակութիւնը: 
Վերոյիշեալ բանդը կոչւում է "Halden" բանդ:
Ներքեւի նկարները դիտելով, պիտի խնդրեմ չդիմել համեմատութեան...:

 

  

  

  








Thursday, February 25, 2010

Աշխարհի ամէնամեծ օդանաւի գերեզմանոցը

Google Earth -ը առաջին անգամւայ համար, մի լուսանկար է հրապարակել աշխարհի ամէնամեծ օդանաւների գերեզմանոցից, որը գտնւում է ԱՄՆ-ի Արիզոնայում:
Յիշեալ գերեզմանոցը մօտ 4 հազար մայլ մեծութիւն ունի եւ աւելիքան 4000 հին օդանաւ է իր մեջ պարունակում:
Այդ շրջանը ամբողջութեամբ տեսնելու համար կարող էք այցելել Google Map կայքէջը:


Sunday, February 21, 2010

Աստղադիտարանը ձեր համակարգիչում

Մանկութեան տարիներում, շատ շատերի համար աստղերին ու մոլորակներին դիտելն ու զննելը գլխաւոր հաճոյք էր համարւում, նա մանաւանդ այն ժամանակ, երբ տարեդարձին մի փոքրիկ ասղադիտակ էինք ստանում որպէս նւեր:
Պիտի ասել, որ հաճոյքը միայն մանուկներինը չէ եւ բոլոր մարդիք, անկախ իրենց տարիքից, աստղադիտութեամբ մեծ հաճոյք են ստանում:
Այսօր երբ ապրում ենք զագացած գիտութեան ու տեխնոլոգիայի դարում արդէն հնարաւորութիւն ունենք աստղերին դիտել հէնց մեր տան համակարգիչի միջոցով: Դա արդէն մեզ համար հնարաւոր է դարձրել «Մայկրօ Սաֆտ» ընկերութիւնը իր World Wide Telescope ծառայութեան միջոցով:
«Մայկրօ Սաֆտ» -ի այդ ծառայութիւնը այնքան հետաքրքիր է, որ բոլորը, եթէ անգամ ծանօթութիւն չունեն մոլորակների մասին, հնարաւորութիւն ունեն իրենց համակարգչի միջոցով անվճար ձեւով զբոշրջութեան գնան դէպի մոլորակ:
Յոյս ունեն բոլորդ հաճոյք ստանաք այդ զբոսաշրջութիւնից:

»»» World Wide Telescope  «««
Կայքէջի հիմնական էջի »»»  World Wide Telescope 
Ծառայութեան մասին տեղեկութիւն Վիքի Փեդիայում »»»  World Wide Telescope 




Saturday, February 20, 2010

Եղելութիւնը Ձեր ծննդեան տարում

Եթէ ցանկանում էք իմանալ, թէ Ձեր ծննդեան տարում ինչ է եղել աշխարհի եղելութիւնը, կարողէք այցելել whathappenedinmybirthyear կայքէջ եւ գրէք ձեր ծննդեան տարեթիւը ու կարդալ:  
Այն ինչ, որ ինձ պարզւեց այն էր, որ տւեալ կայքէջը մի քանի սահմանափակ եղելութիւն է թւարկում միայն, մեծ մասամբ կապւած գրական եւ կինօ աշխարհին, բայց էլի հետաքրքիր է:


Friday, February 12, 2010

Տրնդէզին ընդառաջ (որը երբէք քրիստոնեական տօն չի դառնայ)

Տնրդէզ է կրկին, Վահագն Աստծոյ ծնունդը:

Տ ր ն դ ե զ
Հատված “Ուխտագիրք Արորդյաց”-ից
(հեղ.` հանգուցյալ քրմապետ Սլակ Կակոսյան)

Արի Մանը (Մարդը) հավաքեց Արիներին՝ դիմեց նրանց.
- Սիրելի ազգակիցնե՛ր, ես Վահագն Աստծուն եմ տեսել, Վահագնի մոտից եմ գալիս եւ Վահագնի աստվածային պատգամն եմ բերել ձեզ: Շուտով Աստվածային Երկունք է լինելու, եւ ապա գալու է Վահագնը, փրկելու մեր Ցեղը Վիշապի պիղծ ճիրաններից: Եկե՛ք Արագած լեռան հազար ու մի գանձերը պեղենք եւ Աստվածային Երկունքի կրակով կռենք մեր զորության թուր-կեծակին: Գարնան առաջին Արեւով կգա Վահագնը, կօծի մեր թուր-կեծակին, եւ մենք կհաղթենք Չարի Տիտաններին եւ կազատենք մեր Արարատը:
Սակային չլսեցին Արիները Մանին: Սկզբից բռունցք ճոճեցին վրան, հայհոյեցին, անհավատ եւ անհնազանդ անվանեցին: Հետո սկսեցին ծաղրել նրան, համարեցին խելագար ու հեռացան:
Արի Մանը մնաց միայնակ: Եվ միայնակ գնաց գանձեր պեղելու: Փորում էր նա Արագածի կուրծքը: Նրա բրիչի հարվածները արձագանք էին տալիս լեռնաստանով մեկ: Նա շտապում էր՝ շուտով սկսվելու էր Աստվածային Երկունքը, եւ ինքը պետք է պատրաստ լիներ:
Արի Մանի բրիչի հարվածները, արձագանք տալով, գրգռում էին կասկածամիտ Արիների հետաքրքրասիրությունը: Ամբոխը հավաքվում էր Արի Մանի շուրջը: Ծաղրում էին նրան, հայհոյում, երբեմն նաեւ քարեր շպրտում նրա վրա: Բայց ամենին անհաղորդ, Արի Մանը համառորեն շարունակում էր պեղել:
Արի Մանի այդ ինքնավստահ համառությունը ճնշում էր ամբոխին: Ամբոխը սսկվում էր: Հեգնանքը տեղի էր տալիս երկյուղալի զգուշավորության: Արիներն այլեւս չէին ծաղրում Արի Մանին, քար չէին նետում նրա վրա. մի ներքին երկյուղով նահանջում էին ու հեռվից դիտում էին Արի Մանին` առանց հասկանալու, թե ինչ է անում: Միայն ներքին զգացողությամբ կռահում էին, որ մի շատ ահավոր բան է նյութում: Եվ որքան զգուշանում էին, այնքան նրանք ընկճվում էին Արի Մանի զորության առջեւ:
Արի Մանը իր մեջքը ուղղեց միայն այն ժամանակ, երբ պեղված հազար ու մի գանձերը բազմագույն ճառագում էին առավոտյան արեւի տակ: Նա սրբեց ճակատի քրտինքը ու նայեց երկինք:
Հեռվում, շատ հեռվում կարծես մի կարմիր նուռ էր պայթել, եւ հյութը ծորում էր ներքեւ: Հասկացավ Արի Մանը, որ Երկունքը սկսվում է: Նա դիմեց հավաքված ամբոխին, որ երկյուղից չէր հանդգնում մոտենալ նրան:
- Արինե՛ր,- կանչեց Արի Մանը,- նայե՛ք երկինք, Աստվածային Երկունքն է սկսվում, մեր զորության արշալույսն է բացվում:
Արիները նայեցին երկինք եւ սարսափած վայնասուն բարձրացրին.
- Աստծո պատի՜ժն է սա, Արի Մանի կատարած ահավոր մեղքի համար Վիշապ Աստվածը պատժում է բոլորիս. – սա աշխարհի վե՜րջն է…
Եվ փախան Արիները, մտան տները, ամուր փակեցին դռներն ու լուսամուտները:
Դրսում սկսվել էր Աստվածային Երկունքը, իսկ տներում սարսափած Արիները խավարի մեջ հուսահատ աղոթում էին:
Աստվածային Երկունք էր:
Երկնի երկունքից, Երկրի երկունքից եւ ծիրանագույն ծովի երկունքից, ծիրանի ծովում եղեգն էր երկնում: Եղեգան փողից ծուխ էր ելանում, եղեգան փողից բոց էր ելանում՝ հուր աստվածային, երկինք էր ձգվում, հասնում արեւին եւ միահյուսվում արեւի բոցին: Արեւը երկնից կրակ էր ցայտում ճաճանչների տեղ, բազում կայծակներ իրար էին խաչվում՝ հոշոտում երկնի կապույտը լազուր, որոտն էր ահեղ արձագանք տալիս աստղերից վերեւ: Երկունքի ցավից Երկիրն էր տնքում, հողն էր կտրատվում ուժգին ցնցումից ու Երկրի խորքից՝ հրաբուխ ժայթքում, եւ հուժկու ալիք ահեղ ոռնոցով գրոհում էին մայր ցամաքի վրա: Երկո՜ւնք էր, Երկո՜ւնք Աստվածային:
Սարսափած Արիները փակված էին տներում, ողբում էին աշխարհի վերջը, անիծում էին Արի Մանին, անիծում էին Երկունքը, որպես չարագուշակ նախախնամություն: Ծնկի իջած, աղոթում էին Վիշապին, որ պատժի Արի Մանին, ոչնչացնի նրան եւ փրկի իրենց:
Բայց անզոր էր Վիշապը Երկունքի զորությունը կանխելու: Վիշապը ինքն էր սարսափած ոռնում` իր մոտալուտ մահը կանխազգալով:
Եվ միայն Արի Մանն էր ողջունում Աստվածային Երկունքը: Նա վազեց ծովափ, եղեգան փողից ժայթքող աստվածային կրակով իր ջահը վառեց: Եվ ջահը ձեռքին շրջում էր տնե տուն, բախում էր դռները եւ կանչում.
- Հե՜յ, Արինե՛ր, բացե՛ք ձեր դռներն ու լուսամուտները, աշխարհի վերջը չէ սա, աշխարհի սկիզբն է: Վահա՜գն է ծնվում՝ փրկության Աստվա՛ծ: Դո՛ւրս եկեք, փայտե՛ր դիզեք, խարույկնե՛ր վառեք աստվածային կրակով, Տրնդե՛զ սարքեք. – թող աստվածային կրակով բացվեն ձեր աչքերը, թող ձեր սրտերը բոցկլտան այս կրակով: Օծվե՛ք այս աստվածային կրակով եւ վերականգնե՛ք ձեր մեջ աստվածային զորությունը:
Շատ քիչ դռներ բացվեցին: Միայն զորավորները հանդգնեցին նայել աստվածային կրակին: Խարույկներ սարքեցին ու վառեցին աստվածային կրակով: Այդ կրակը խփեց նրանց դեմքերին, եւ նրանց միջից բոլորովին չքացավ սարսափը, զորացան նրանք եւ իրենց աստվածներ զգացին: Պար էին բռնում տրնդեզված կրակի շուրջ, ձոներգեր էին հյուսում, փառաբանում էին Արային ու Վահագնին, իսկ ջահել հարսները, որ մայրանալու կարոտ ունեին, թռչում էին այդ աստվածային կրակի վրայով, օծելու համար իրենց արգանդը, որ իրենք էլ ծնեն Վահագնանման Արի զավակներ:
Իսկ Արի Մանի ահեղ մուրճի հուժկու հարվածները արձագանքում էին ողջ Արարատում եւ Վիշապի գանգերի մեջ: Արի Մանը հազար ու մի գանձերն էր հալեցնում տրնդեզված աստվածային կրակով եւ դարբնում էր իր թուր-կեծակին:
Շատ քիչ Արիներ՝ միայն նրանք, ովքեր օծվեցին տրնդեզված աստվածային կրակով ու զորացան, միայն նրանք միացան Արի Մանին:
Քառասուն օր աստվածային կրակը տրնդեզված պահպանվում էր, եւ քառասուն օր իրենց աստվածայնությունը զգացած Արիները պարում ու երգում էին այդ կրակի շուրջը: Եվ քառասուն օր Արարատում զրնգում էին մուրճերի հարվածները՝ Արի Մանը մի խումբ զորացած Արիների հետ կռում էր փրկության աստվածային զենքը:

Monday, February 01, 2010

Հայկական հարցի լուծման շուրջ

Նիկողայոս Ադոնցի՝ Հայկական հարցի լուծման շուրջ, հետաքրքրական գիրքը արդէն հրապարակել եմ այստեղ եւ ցանկացողները կարող են դա ստանալ ներքեւում նշւած յղումի միջոցով:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը