Thursday, July 28, 2011

Արգելափակված սոցկայքերի հղումն իրանական կայքերում տեղադրելը հանցանք ճանաչվեց

Իրանի մշակույթի և առաջնորդության նախարարության ինտերնետի բաժնի ղեկավար Ռուհոլլահ Մոմեննասաբը իրանական Borna News գործակալության հետ զրույցում հայտարարել է. «Իրանական կայքերում սովորություն է դարձել արգելափակված սոցկայքերի հղումների տեղադրումը: Հիշյալ կայքերն այդ քայլով անուղղակիորեն իրենց լսարանին քաջալերում են օգտվել այդ սոցիալական ցանցերից: Կայքերը չպետք է հույս կապեն մի քանի քլիքի հետ, որ իրենց կարող է բերել այդ սոցկայքերում իրենց կայքի հղումի տարածումը»։ Մոմեննասաբը ավելացրել է նաև, որ, ըստ օրենքի, արգելափակված սոցկայքերի հղումը կայքում տեղադրելը համարվում է հանցանք: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Ահմադինեժադն իր կառավարությունը այաթոլլահ Խամենեիին պարտական չի համարում

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կառավարության ու գործադիր պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իր կառավարությունը պարտական է Իրանի ժողովրդին, իսլամական հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիին ու պատերազմում զոհված մարտիկներին: Չանդրադառնալով երկրի առաջնորդ այաթոլլահ Խամենեիին դերին՝ նա ավելացրել է. «Ոմանք, կառավարությանը օգնելու փոխարեն, փորձում են պղտորել մթնոլորտը»։ Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

«Եթե այսպես շարունակվի, Ահմադինեժադի կառավարությունն իր բնականոն ավարտին չի հասնի»

Իրանական Jomhouri Eslami օրաթերթը ծավալուն հարցազրույց է ունեցել Իրանի պահակազորի նախկին հրամանատար, պահպանողականների հանրահայտ ներկայացուցիչ Մոհսեն Ռեֆիղդուսթի հետ: Հիշյալ զրույցի ընթացքում Ռեֆիղդուսթը, անդրադառնալով նախագահ Ահմադինեժադի և նրա կառավարության գործունեությանը, հայտարարել է. «Ես հույս ունեմ, որ առկա խնդիրները շուտով կհարթվեն: Կառավարության մեջ կան մարդիկ, ովքեր իրենց գործն են անում և կապ չունեն ներթափանցած դավադիրների ու մոլորվածների հետ: Իմ փափագն է, որ նախագահը հեռանա դավադիրների ճամբարից, հակառակ դեպքում, եթե այսպես շարունակվի, ներկայիս կառավարությունն իր բնականոն ավարտին չի հասնի: Իսկ սրտացավ մարդկանց փափագն այն է, որ կառավարությունը...

Իրանի առաջնորդը իշխանությունների հարաբերությունները կարգավորող նոր խորհուրդ է հիմնում

Իրանի առաջնորդ այաթոլլահ Խամենեիի լրատվական կայքի հաղորդմամբ՝ երկրի առաջնորդն իշխանությունների հարաբերությունները կարգավորող նոր խորհուրդ է կյանքի կոչել ու խորհրդի նախագահ է նշանակել Իրանի դատական իշխանության նախկին նախագահ այաթոլլահ Շահրուդիին: Նորաստեղծ խորհրդի առաքելությունն է երկրի իշխանությունների միջև ծագած վեճերի ու հարաբերությունների կարգավորումը: Թեև երկրի իշխանությունների հարաբերությունների կարգավորումը Իրանի առաջնորդի գործառույթների մեջ է, բայց, սահմանադրության համաձայն, նմանօրինակ հարցերը հնարավոր է կարգավորել այաթոլլահ Ռաֆսանջանիի գլխավորած համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի միջոցով: Իրանի բանիմացների խորհրդի անդամ...

Tuesday, July 26, 2011

Իրանը չպետք է միջնորդ լինի ԼՂ կարգավորման հարցում. իրանցի փորձագետ

Իրանցի փորձագետ Բահրամ Ամիրահմադիանը, իրանական Khabar օրաթերթի հետ հարցազրույցում անդրադառնալով Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի իրադարձություններին, ԼՂ հարցի առնչությամբ հայտարարել է. «Հայաստանը 20 տարուց հետո էլ Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու տարբերակ չունի, որովհետև այդ քայլը չի կարող բացատրել իր ժողովրդին, իսկ Ադրբեջանն էլ չի կարող հրաժարվել ԼՂ-ից: Այսօր Ադրբեջանը հնարավորություն ունի ետ վերցնել ԼՂ-ը, սակայն ԱՄՆ-ի ու ՌԴ-ի՝ Հայաստանին հովանավորելը չեզոքացնում է այդ հավանականությունը: Հետևաբար, երկու պետությունների համար էլ ձեռնտու է ԼՂ-ի հարցի լուծումը թողնել հաջորդ սերունդներին»։ Բահրամ Ամիրահմադիանը Khabar օրաթերթի այն հարցին,...

Իրանի նախկին նախագահ Մուհամադ Խաթամիին թույլ չեն տվել արտասահման մեկնել

Իրանական Jahan News լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի անվտանգության ծառայությունները նախկին նախագահ Մոհամադ Խաթամիին թույլ չեն տվել արտասահման մեկնել: Շրջանառվող լուրերի համաձայն, Խաթամին իր որդիներին այցելելու նպատակով ցանկանում էր մեկնել եվրոպական մի երկիր, բայց վերջին ժամերին պարզվել է, որ նա երկիրը թողնելու և արտասահման մեկնելու թույլտվություն չունի: Կայքի փոխանցմամբ, անցյալ տարի էլ Խաթամին ցանկացել էր մեկնել Ճապոնիա, ինչի թույլտվություն ևս չէին տվել նրան: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

«Իրանի անվտանգությունն ապահովելու այլ ելք, Իսրայելին ոչնչացնելուց բացի, չունենք»

Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի աշխարհազորային «Բասիջ» կազմակերպության հրամանատար Մուհամադ Ռեզա Նաղդին, անդրադառնալով վերջին օրերին իրանցի լավագույն ուսանողներից մեկի ահաբեկչության լուրին, հայտարարել է. «Նմանօրինակ գործողությունների հեղինակը ԱՄՆ-ն է, բայց, վախենալով Իրանի ժողովրդի հեղափոխական պատասխաններից, դրա իրագործումը հանձնում է Իսրայելին: Այսօր միջազգային ոչ մի արդար դատարան պատրաստ չէ զբաղվել ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից իրականցված գործերով, ուստի երկրի անվտանգությունը ապահովելու նպատակով, Իսրայելին ոչնչացնելուց բացի, այլ ելք չունենք: Միայն Իսրայելի ոչնչացումով է, որ մեր գիտնականները հնարավորություն կունենան ազատորեն զբաղվել...

Monday, July 25, 2011

PKK-ն Թուրքիայի քրդերի իրական ներկայացուցիչն է. իրանական մամուլ

Իրանի պահպանողականների հանրահայտ Keyhan օրաթերթը, իր հուլիսի 24-ի խմբագրականում անդրադառնալով Իրանի արևմտյան շրջաններում պահակազորի ու քրդական PJAK խմբակցության միջև տեղի ունեցող զինյալ ընդհարումներին, PJAK-ին ամերիկյան նախագիծ է անվանել: Ըստ հոդվածագրի՝ «Քրդական PJAK-ը ոչ մի կապ ու անգամ նմանություն չունի Թուրքիայում աշխատող PKK խմբակցության հետ: PJAK-ը, հակառակ PKK-ի, հովանավորվում է արևմտյան ուժերի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից: Թուրքիայում գործող PKK-ը համարվում է Թուրքիայի քրդերի իրական ներկայացուցիչը, ունի ռազմավարություն ու հայտարարված ծրագիր, իսկ PJAK-ը զուրկ է այդ բոլորից: Անգամ Իրանի սահմանամերձ գյուղերում PJAK-ին չի հաջողվել համախոհներ...

«Քրդական PKK և PJAK խմբակցությունների մարտիկները մարզվում են ԼՂ-ի տարածքում». Իրանի առաջնորդի ներկայացուցիչ

Իրանական Aran լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի Արդաբիլ քաղաքի կրոնապետ, երկրի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հոջաթոլիսլամ Ամելին, ուրբաթօրյա նամազի ընթացքում ունեցած ելույթում անդրադառնալով Իրանի արևմտյան շրջաններում Իրանի պահակազորի և քրդական PJAK խմբակցության միջև ընթացող զինյալ ընդհարումներին, հայտարարել է. «ԱՄՆ-ն ու Իսրայելը քրդական PKK և PJAK խմբակցության մարտիկներին զինում ու մարզում են ԼՂ-ի տարածքում»։ Հոջաթոլիսլամ Ամելին, անդրադառնալով ԼՂ կարգավորման բանակցություններին, նաև նշել է. «Մինսկի խումբը այսքան տարի միջնորդ չի եղել, այլ միայն ընթացել են քաղաքական խաղեր: Նրանք չեն ցանկանում կարգավորել ԼՂ հարցը, և այդ գործում նրանց աջակցում են...

Ադրբեջանն իր սահմանները չի բացելու Իրանի առջև

Իրանական Aran լրատվական կայքի հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահի գրասենյակի քաղաքական և հասարակական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, թե Իրանը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որ, Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելուն զուգահեռ, Ադրբեջանը վիզայի ռեժիմը վերացնի նաև Իրանի քաղաքացիների համար: Իրանը նաև սպառնում է մեկուսացնել Նախիջևանի շրջանը, եթե ադրբեջանական կողմը չհամաձայնվի իր սահմանները բացել Իրանի առջև: Հասանովի փոխանցմամբ՝ չնայած առկա ճնշումներին՝ այս պահին Ադրբեջանի ազգային շահը թույլ չի տալիս երկրի սահմանները բացել Իրանի առջև: Ավելացնենք, որ թե՛ Իրանը և թե՛ Թուրքիան միակողմանիորեն վերացրել են վիզայի ռեժիմը Ադրբեջանի...

Իրաքցի պատգամավորները պահանջում են երկրից վտարել Իրանի դեսպանին

Իրանական Asr Iran լրատվական կայքի հաղորդմամբ, Իրաքի խորհրդարանի մի շարք պատգամավորներ ԱԳ նախարար Հուշյար Զիբարիից պահանջում են երկրից հեռացնել Իրանի դեսպանին: Պատգամավորները պատճառաբանում են, որ Իրանի դեսպանին պետք է վտարել Իրանի պահակազորի կողմից Իրաքի Ինքնավար Քրդստանի շրջանները ռմբակոծելու պատճառով: Զիբարին, հրաժարվելով կատարել պատգամավորների պահանջը, հայտարարել է, որ ցանկացած երկրի դեսպանը երկկողմ հարաբերությունների լավագույն խորհրդանիշն է, որի շնորհիվ կարելի է լուծել առաջացած խնդիրները: Իրաքի ԱԳ նախարար Հուշյար Զիբարին նաև հայտնել է, որ նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին, և Իրաքի կառավարության վրդովմունքը փոխանցվել է իրանական կողմին: Արթին...

Երեք նոր զոհ Իրանի պահակազորում

Իրանի պետական Khabar հեռուստաալիքի հաղորդմամբ, քրդական PJAK խմբակցության հետ բախումներում Իրանի պահակազորի ևս երեք զինյալներ են զոհվել: Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ զոհվել են նաև Զամզիրան սահմանակետի 4 զինծառայողներ: Զինյալ ընդհարումների արդյունքում վիրավորվել են Իրանի զինված ուժերի 8 զինծառայողներ: Իրանական կողմը նաև փոխանցել է, որ պահակազորի մոտ են գտնվում քրդական PJAK խմբակցության զոհված 4 զինյալների դիակները, որոնցից մեկը կին է: Հիշեցնենք, որ վերջին օրերին Իրան-Իրաք սահմանագծում զինյալ բախումներ են ընթանում Իրանի պահակազորի և քրդական PJAK խմբակցության միջև: Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», օրեր առաջ զոհվել է Իրանի պահակազորի...

Friday, July 22, 2011

Ահմադինեժադը մերժել է ՌԴ նախագիծը

Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մերժել է ՌԴ կողմից ներկայացված «Քայլ առ քայլ» նախագիծը: Անցյալ շաբաթվա ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանին մի նախագիծ ներկայացրեց, որի համաձայն՝ Իրանը միջուկային աշխատանքների ուղղությամբ ցանկացած լուսաբանող քայլի դիմաց նրա դեմ սահմանված պատժամիջոցները կվերանան: Ահմադինեժադը Քերման քաղաքում ունեցած իր ելույթում հայտարարել է. «Բոլորը վախենում են Իրանի զարգացումից, ոչ թե ատոմային ռումբից: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ատոմային ռումբ չենք ուզում, բայց եթե անգամ ցանկանայինք, ոչ ոքից չենք վախենում ու կհայտարարենք այդ մասին բոլորին»։ Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Իրանի պահակազորը կորցրել է 250 զինյալների քրդերի հետ բախման արդյունքում

Քրդական Kurdane ռ/կ-ի հաղորդմամբ, Իրան-Իրաք սահմանագծում շարունակվում են Իրանի պահակազորի և քրդական PJAK խմբակցության միջև ընդհարումները: Kurdane-ի փոխանցմամբ, երկկողմ ընդհարումների սկզբից մինչև այսօր Իրանի պահակազորը կորցրել է 250 զինյալների: Իրանական Bultan News լրատվական կայքի փոխանցմամբ, անցյալ օրվա ընթացքում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է Իրանի պահակազորի հրամանատար, գնդապետ Ասեմին: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Իրանի պահպանողականները մտահոգ են Ահմադինեժադի խոստումներից

Իրանի պահպանողական գործիչները իրենց մտահոգություններն են հայտնում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից հասարակությանը ներկայացված խոստումների մասին: Իրանի խորհրդարանի հանրահայտ պահպանողական պատգամավոր Ահմադ Թավաքոլին Alef լրատվական կայքում հրապարակված իր հոդվածում նշել է. «Ահմադինեժադը իշխանությունից ժողովրդի սպասելիքները ամեն օր բարձրացնում է, որի արդյունքում էլ ժողովուրդը սկսելու է դժգոհել իշխանությունից խոստումների չիրագործվելու պատճառով»: Նույն թեմայի մասին է խոսել նաև խորհրդարանի մի այլ պահպանողական պատգամավոր՝ Էսմայիլ Քոսարին: Նա Jahan News լրատվական կայքի հետ զրույցում հայտարարել է. «Անհիմն խոստումները պատճառ են դառնալու, որ ժողովուրդը...

Դադարեցվել է իրանական նավթի արտահանումը Հնդկաստան

Reuters գործակալության հաղորդմամբ՝ Հնդկաստանի երկրորդ ամենամեծ նավթամշակման Bharat հիմնարկը դադարեցրել է Իրանից նավթի ներմուծումը: Հնդկական կողմի աղբյուրը, որը բացահայտվել չի ցանկացել, Reuters գործակալությանը հայտնել է՝ մինչև Իրանից գնված նավթի գումարները իրանական կողմին հանձնելու նոր համակարգ չձևավորվի, Հնդկաստանը չի վերսկսի Իրանից նավթի ներմուծումը և վառելանյութ կգնի Սաուդյան Արաբիայից: Հիշեցնենք, որ հունվար ամսին Հնդկաստանի Կենտրոնական բանկը հնդկական բանկերին արգելեց Իրանի հետ ֆինանսական հարաբերություններ ունենալ, այդ իսկ պատճառով հնդկական ընկերությունները զրկվեցին իրանական նավթի ներմուծման դիմաց գումարները իրանական կողմին վճարելու հնարավորությունից: Թեև...

Օքսֆորդի օդաչուների ակադեմիան այլևս չի ուսուցանելու իրանցի օդաչուների

Շվեդական The Local լրատվական կայքի հաղորդմամբ, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի օդաչուների ակադեմիան հայտարարել է, որ, ԱՄՆ-ի կողմից իրանական Iran Air ավիաընկերության դեմ սահմանված պատժամիջոցների համաձայն, այլևս չի ընդունելու իրանցի օդաչուների: Օքսֆորդի ակադեմիան, որը իրանցի օդաչուներին ուսուցանում էր Շվեդիայի կենտրոնում, միանում է Իրանի դեմ սահմանված օդային պատժամիջոցներին: Իրանական Iran Air ավիաընկերությունը մեղադրվում է Իրանի պահակազորի հետ սերտ համագործակցության մեջ։  Կասկածներ կան, որ հիշյալ ավիաընկերությունը պահակազորին աջակցում է նաև ռազմամթերք տեղափոխելու գործում: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Ահմադինեժադի նախկին աջակիցները քաղաքական դաշինք կազմեցին

Իրանական Khabar օրաթերթի հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի երկու կառավարություններից դուրս մնացած պաշտոնյաները քաղաքական նոր դաշինք են կազմել: Թերթի փոխանցմամբ, հիշյալ դաշինքը, որը անվանվել է «Իսլամական հեղափոխության կայուն դաշինք», գլխավորում է Իրանի ներքին գործերի նախկին նախարար Սադեղ Մահսուլիին։ Դաշինքին անդամակցում են Ահմադինեժադի նախկին աջակիցները և կառավարության կազմից դուրս մնացած նախարարները: Նորակազմ դաշինքն արդեն երկրի խորհրդարանի պատգամավորների մեջ էլ անդամներ ունի, որոնք պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին նոր կազմով ու ցանկով հանդես գալու: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Wednesday, July 20, 2011

Իրանի պահակազորը տեղակայվել է երկրի արևմտյան շրջաններում

Իրանական HRANA լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի պահակազորը իր զինյալներին տեղակայել է երկրի արևմտյան շրջաններում, գլխավորաբար՝ Սարդաշթ քաղաքում: Կայքի փոխանցմամբ, Սարդաշթ քաղաքն ու նրան հարակից շրջանները խիստ վերահսկվում են Իրանի պահակազորի կողմից: HRANA-ը նաև ավելացրել է, որ պահակազորը Սարդաշթ քաղաքի բոլոր հիվանդանոցներն իր վերահսկողության տակ է առել, ու շարքային քաղաքացիներին այդ հիվանդանոցներ չեն ընդունում: Գլխավոր պատճառն այն է, որ վերջին օրերին պահակազորի և քրդական Pjak խմբակցության հետ տեղի ունեցած զինված ընդհարման ընթացքում սպանված կամ վիրավոր զինվորները տեղափոխվել են Սարդաշթ քաղաքի հիվանդանոցներ, այդ իսկ պատճառով հիվանդանոցները այլևս...

Իրան-Իրաք սահմանագծում արդեն պատրաստ վիճակում են 12,000 քուրդ զինյալներ

Քրդական Rudaw լրատվական կայքի հաղորդմամբ, Իրաքի Ինքնավար Քրդստանի ղեկավարությունը Իրան-Իրաք սահմանագծի Փեշդեր շրջանում ավելի քան 12,000 զինյալ մարտիկ է տեղակայել, որոնք մարտական պատրաստության վիճակում են: Կայքի փոխանցմամբ, արդեն երեք օր է, ինչ իրանական թնդանոթները չեն դադարեցնում կրակը և շարունակաբար ռմբակոծում են քրդական շրջանները: Իրաքի Ինքնավար Քրդստանի զինված ուժերի հրամանատար Սալահ Դեյլամանին հայտարարել է, որ քուրդ զինված ուժերը դիմադրելու են բոլոր նրանց, որոնք կփորձեն ներթափանցել քրդական շրջաններ ու անկայունացնել տարածաշրջանը: Հաղորդված լուրերի համաձայն՝ սահմանագծում տեղակայված 12,000 զինյալները զինված են ծանր հրետանիով և կփորձեն չեզոքացնել...

Tuesday, July 19, 2011

ԱՄՆ-ը ոչ պաշտոնապես հերքեց, թե Իսրայելը շուտով հարվածելու է Իրանին

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», ԿՀՎ նախկին աշխատակից Ռոբերտ Բաովերը վերջերս հայտարարել էր, թե համոզված է՝ Իսրայելը մինչև սեպտեմբեր հարձակվելու է Իրանի վրա և ռմբակոծելու է այդ երկրի ատոմակայանները: Ըստ Բաովերի՝ Իսրայելի վարչապետը այդ ուղղությամբ մի նախագիծ է պատրաստել, որի համաձայն՝ ԱՄՆ-ն էլ է պարտավորված լինելու մասնակցել այդ գործողությանը: Հիշյալ լուրի հրապարակումից հետո ԱՄՆ պետքարտուղարության նախկին խոսնակ Ֆիլիպ Քրոուլին Twitter սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Քանի դեռ Իրանին հարվածելու ռազմավարական ծախսերի հաշվարկը անհնար է, նման գործողությունները անարդյունավետ են համարվելու: Իսկ արաբական գարունը այն մակարդակի է խափանել...

Կրկին ձերբակալվել է Ահմադինեժադի գլխավոր քննադատներից համարվող Մեհդի Խազալին

Իրանական Kaleme լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի անվտանգության ծառայությունները կրկին ձերբակալել են իրանցի բարձրաստիճան հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խազալիի որդուն՝ Մեհդի Խազալիին: Կայքի փոխանցմամբ՝ Խազալին հարցաքննության է կանչվել, և երբ ներկայացել է դատախազին, անվտանգության ծառայությունները, անտեսելով այն փաստը, որ նա գրավի դիմաց ազատ էր արձակվել բանտից, կրկին ձերբակալել են նրան: Մեհդի Խազալին վերջին օրերին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և նրա գլխավորած կառավարությանը ենթարկել էր սուր քննադատության, որն անգամ միջազգային հնչեղություն էր ստացել: Հիշեցնենք, որ Մեհդի Խազալիի հայրը Իրանի կրոնական բարձրաստիճան առաջնորդներից ու Ահմադինեժադի կողմնակիցներից...

Իրանը Թուրքիայի ու Սիրիայի միջև ընտրելու է Սիրիային

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի պաշտոնական պարբերական Sobhe Sadegh-ը մի վերլուծակալ հոդվածով քննարկել է Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Թեհրան կատարած այցելությունը: Պարբերականը նշում է. «Ամբողջ աշխարհը գիտի Իրանի և Սիրիայի միջև գոյություն ունեցող հարաբերությունների մասին, և եթե Սիրիայի վարչակարգը փլուզվի, բոլորը ափսոսանքով են հիշելու այդ օրերը: Իսկ եթե Թուրքիայի իշխանությունները շարունակեն Սիրիայի դեմ իրենց ներկայիս քաղաքականությունը, Իրանի ազգային շահերը պարտադրելու են, որ Իրանը այդ երկուսի միջև ընտրի Սիրիային: Լավ կլինի, որ թուրք դիվանագետներն այդ կարևոր հարցը գիտակցեն ու հեռատես քաղաքականություն որդեգրելով՝ կանխեն Իրանի նման ընտրությունը»։ Արթին...

Monday, July 18, 2011

Իսրայելը սեպտեմբերին կհարձակվի Իրանի վրա. ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից

Իսրայելական Yediot Ahronot օրաթերթի հաղորդմամբ, ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Ռոբերտ Բաովերը համոզված է, որ Իսրայելը շուտով հարվածելու է Իրանի ատոմակայաններին, և ԱՄՆ-ն էլ պարտավորված մասնակից է դառնալու այդ գործողությանը: Ռոբերտ Բաովերը, որը 21 տարի աշխատել է Մերձավոր Արևելքում, հայտարարել է, որ Իսրայելը սեպտեմբերին կհարձակվի Իրանի վրա: Ըստ Բաովերի՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Իրանին հարվածելու նախագիծ է մշակել և դա իրագործելու է նախքան Պաղեստին անկախության հանրաքվեն: Օրաթերթի մատուցմամբ, Բաովերը ավելացրել է. «Իսրայելը հարվածելու է Իրանի ատոմակայաններին։ Իրանն էլ փոխադարձ քայլով հարվածելու է տարածաշրջանում ամերիկյան ու իսրայելյան կենտրոններին,...

Իրանը կհովանավորի PKK-ին Թուրքիային Սիրիայի հարցով պատժելու նպատակով

Թուրքական Zaman Today օրաթերթը հայտարարում է, որ Իրանը, հակադրվելով Սիրիայի հարցում Թուրքիայի վարած քաղաքականությանը, հնարավոր է՝ կրկին աջակցի քրդական PKK խմբակցությանը: Ըստ Zaman-ի մեկնաբան Էմրե Ուսլոյի՝ «Իրանի և Սիրիայի իշխանությունները 90-ական թվականներին Թուրքիային ճնշելու մտադրությամբ հովանավորում էին քրդական PKK խմբակցությանը, բայց երբ 2003-ին Իրաքը գրավվեց ԱՄՆ-ի կողմից, Իրանըհրաժարվեց PKK-ին աջակցելու իր քաղաքականությունից: Սակայն այս օրերին իրանական իշխանությունները մտահոգված են Սիրիայի հանդեպ Թուրքիայի վարած քաղաքականությամբ և վախենում են, որ այդ քաղաքականության արդյունքում տապալվի իրենց վաղեմի դաշնակից Բաշար Ալ-Ասադի վարչակարգը: Հետևաբար...

Կառավարական շրջանակներից ով առաջնորդի կողմնակիցն է, ազատվում է պաշտոնից

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Մաշհադ քաղաքում Իրանի առաջնորդ այաթոլլահ Խամենեիի ներկայացուցիչը, անդրադառնալով երկրի առաջնորդի և նախագահի միջև առկա հակասություններին, հայտարարել է.  «Այս պահին կառավարական բոլոր շրջանակներում առաջնորդի կողմնակիցները գտնվում է ամենացածր պաշտոններում, և անգամ ով բացահայտ խոսի առաջնորդի օգտին, հեռացվում է պաշտոնից: Դա ցավալի իրողություն է, որը պիտի վերացվի»։ Այաթոլլահ Ալամոլհոդան, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նաև ավելացրել է. «Այս ընտրությունները Իրանի Իսլամական Հանրապետության պատմության ամենազավեշտալի ընտրություններն են, որովհետև բոլորը, անգամ ռեֆորմիստները, այդ ընտրություններին...

Ահմադինեժադը մեկ տարի է՝ չի մասնակցել ուրբաթօրյա նամազին

Իրանական Khabar օրաթերթի հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը արդեն մեկ տարի է՝ բացակայում է ուրբաթօրյա նամազից: Օրաթերթի փոխանցմամբ՝ մինչ այդ Ահմադինեժադը, անգամ եթե ուրբաթօրյա նամազում ելույթ չէր ունենում, որպես ունկնդիր ներկայանում էր նամազին, սակայն արդեն մեկ տարի է՝ ինչ նա դարձել է ուրբաթօրյա նամազի գլխավոր բացական: Khabar-ի մատուցմամբ, թեև կառավարության մի շարք անդամներ միշտ ներկա են լինում նամազին, Ահմադինեժադը վերջին անգամ փետրվար ամսին իսլամական հեղափոխության հաղթանակի օրվա առիթով է մասնակցել ուրբաթօրյա նամազին, այն էլ՝ երբ նամազն իր սովորական վայրում տեղի չէր ունենում, այլ՝ «Ազատություն» հրապարակում: Արթին Առաքելյան«Առաջին»...

Ռազմական բախումներ Իրան-Իրաք սահմանագծում

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի պահակազորը ծանր ռազմական բախում է ունեցել քրդական PKK խմբակցության իրանական մասնաճյուղի՝ Pjak-ի հետ, որի արդյունքում Իրան-Իրաք սահմանագծում տեղակայված Marvan զորակայանը ոչնչացվել ու գրավվել է պահակազորի կողմից: Pjak խմբակցության խոսնակ Շիրզադ Քամանգարը հայտարարել է, որ մոտ 10 ժամ քուրդ մարտիկները մարտնչել են իրանական պահակազորի դեմ, որին զորակցում էր ծանր հրետանին: Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», իրանական կողմը անցյալ շաբաթ սպառնացել էր Իրաքի Ինքնավար Քրդստանի ղեկավարությանը՝ հայտարարելով, որ եթե Ինքնավար Քրդստանը տարածք տրամադրի քրդական այն խմբերին, որոնք պայքարում են Իրանի դեմ,...

Saturday, July 16, 2011

Իրանն ուրանի հարստացման կենտրոնները տեղափոխում է ընտհատակ

Reuters գործակալության հաղորդմամբ, դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Իրանն ուրանի հարստացման կենտրոնները տեղափոխում է ընտհատակյա Ֆորդո կենտրոն: Իրանի իշխանությունները արդեն հունիսին հայտնել էին, որ ուրանի հարստացման բոլոր աշխատանքները Նաթանզից փոխադրվելու են Ֆորդո կենտրոն: Ֆորդոն գտնվում է Թեհրանից հարավ գտնվող Ղոմ քաղաքի մոտակայքում և տեղակայված է օդային հարձակումներից պաշտպանված լեռան ստորոտում: Իրանական կողմը մինչև երկու տարի առաջ Ֆորդո կենտրոնի գոյությունը գաղտնի էր պահում։ Սակայն երբ արևմտյան հետախույզները բացահայտեցին Ֆորդոյի կենտրոնը, իրանական կողմն էլ հայտարարեց Ֆորդոյի կենտրոնի գոյության մասին: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

«Առաջնորդ լինել՝ չի նշանակում բոլոր գործերում միջամտություն կատարել». այաթոլլահ Մահդավի Քանի

Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի բանիմացների ժողովի նախագահ այաթոլլահ Մահդավի Քանին «Գալստյան հայեցակարգ» համաժողովի ընթացքում ունեցած իր ելույթում, անդրադառնալով պետական երեք իշխանությունների հարաբերություններին, հայտարարել է. «Մեր երեք իշխանությունները՝ դատականը, գործադիրը և օրենսդիրը, պիտի սերտ հարաբերություններ ունենան միմյանց հետ ու փորձեն երկրի խնդիրները միմյանց օգնությամբ լուծել: Իսկ այն պահին, երբ համաձայնություն չի գոյանում, երկրի առաջնորդը պիտի միջամտություն կատարի, որ գործերը կարգավորվեն: Առաջնորդ լինել՝ չի նշանակում բոլոր գործերում միջամտություն կատարել, օրինակ՝ իսլամական հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնին միշտ խորհրդակցում...

Thursday, July 14, 2011

Ձերբակալությունները հասնում են Իրանի կառավարության անձնակազմին

Իրանական Jahan News լրատվական կայքի հաղորդմամբ, ամենայն հավանականությամբ, Իրանի նախագահի առաջին տեղակալ Մուհամադ Ռեզա Ռահիմին կհեռանա իր պաշտոնից: Կայքի փոխանցմամբ, Ռահիմիին փոխարինելու ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում, որոնք դեռևս անարդյունք են: Հիշեցնենք, որ Իրանի նախագահի առաջին տեղակալ Ռահիմին մեղադրվում է կոռուպցիայում, և պահպանողականների մեծ մասը պահանջում են նրա հեռացումը։ Ըստ երևույթին, դրանից հետո նրա ձերբակալության հավանականությունը մեծ կլինի: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ձերբակալվել է նաև Իրանի նախագահական պալատի ղեկավար Համիդ Բաղային: Իրանական ISNA գործակալության մատուցմամբ, Իրանի նախագահի գլխավոր խորհրդական ու կառավարության...

Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուի որդին փախել է Իրանից

Իրանական Ammariyon լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի պահակազորի նախկին հրամանատար, նախագահական վերջին ընտրությունների թեկնածու Մոհսեն Ռեզայիի երկրորդ որդին՝ Ալի Ռեզային, փախել է Իրանից և ապաստան գտել Մեծ Բրիտանիայում: Կայքի փոխանցմամբ, Ալի Ռեզային Իրանի նպատակահարմարությունների բնորոշման խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներից է եղել, որին մատչելի են եղել կարևոր փաստաթղթեր և տեղեկություններ: Ammariyon-ի մատուցմամբ, տարիներ առաջ Մոհսեն Ռեզայիի ավագ որդին՝ Ահմադ Ռեզային էլ էր Մեծ Բրիտանիայում ապաստան գտել ու ամուսնացել հարավկորեացի մի կնոջ հետ: Մինչ այս պահը Մոհսեն Ռեզային և Իրանի նպատակահարմարությունները բնորոշող խորհուրդը չեն արձագանքել հիշյալ լուրին: Արթին...

Մեծ Բրիտանիան իրանական ուղևորատար ինքնաթիռ է առգրավել

Իրանական Bultan News լրատվական կայքի հաղորդմամբ, Մեծ Բրիտանիայի դատարանի հրամանագրով, Բիրմինգհեմի օդանավակայանում առգրավվել է իրանական Mahan ավիաընկերությանը պատկանով Բոինգ A-310 մակնիշի ուղևորատար ինքնաթիռը: Հիշյալ առգրավման գլխավոր պատճառն այն է, որ իրանական ավիաընկերությունը նախօրոք Բոինգ-747 մակնիշի երեք ինքնաթիռ էր գնել բրիտանական Gecas լիզինգային ընկերության միջոցով, սակայն, վերջինիս փոխանցմամբ, իրանական կողմը մինչ օրս այդ ինքնաթիռների գումարը չի վճարել բրիտանական կողմին: Հետևաբար Gecas ընկերությունն էլ Բրիտանիայի դատարանի միջոցով փորձել է առգրավել իրանական մի ինքնաթիռ, որը կազատվի, երբ իրանական ընկերությունը վճարի երեք ինքնաթիռների գումարը: Հաղորդված...

Google+ սոցիալական ցանցը լրտեսական նոր միջոց է. Իրանի մշակույթի նախարարություն

Իրանի մշակույթի ու առաջնորդության նախարարության ինտերնետային բաժնի ղեկավար Ռուհոլլահ Մոմեննասաբը իրանական Nedaye Enghelab լրատվական կայքի հետ զրույցում հայտարարել է, որ վերջին օրերին շրջանառության մեջ մտած Google+ սոցիալական ցանցը, լրտեսության նոր միջոց է: Ըստ Մոմեննասաբի՝ «Google ընկերությունը Facebook և Twitter սոցիալական ցանցերի այցելուների թվի նվազման արդյունքում շահագործման է հանձնել իր նոր սոցիալական ցանցը: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան փորձում են ինտերնետի միջոցով գրոհել Իրանը, հետևաբար բոլոր իրանցիներից պահանջվում է, որ իրենց ընկերներին ու ծանոթներին, ովքեր օգտվում են այդ նոր ցանցից, հորդորեն դուրս գալ ու այլևս չօգտագործել Google+ սոցիալական...

«Ժողովուրդը հոգևոր առաջնորդին փոխել չի կարող». Իրանի առաջնորդի ներկայացուցիչ

Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ, Իրանի պահակազորում երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի ներկայացուցիչ Ալի Սայիդին հայտարարել է.  «Ժողովուրդը կարող է փոփության ենթարկել ցանկացած ուժի, բայց առաջնորդի փոփոխությունն անհնար է: Ժողովուրդը ընտրության իրավունք ունի, բայց ամեն ընտրությունը չէ, որ ճիշտ է: Հետևաբար, եթե ժողովրդի ընտրությունը համընկնում է Աստծո սահմանածի հետ, դա ճիշտ է, իսկ եթե չհամընկնի Աստծո սահմանածին, դա իշխանություն է՝ առանց ճշմարտության»։ Ավելացնենք, որ Ալի Սայիդին պատկանում է այն պաշտոնյաների թվին, ովքեր համարում են, թե երկրի հոգևոր առաջնորդը նշանակվում է ուղղակի Աստծու կողմից, հետևաբար ժողովուրդը նրա ընտրության...

Իրանի գլխավոր դատախազը պատասխանեց Ահմադինեժադի սպառնալիքներին

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի գլխավոր դատախազ և դատական իշխանության խոսնակ Մոհսենի էժեյին լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ վերջերս հնչեցրած հայտարարությանը, որը, ըստ որոշ մեկնաբանների, սպառնալից էր, հայտարարել է. «Օրենքի առջև ոչ մի կարմիր գիծ գոյություն չունի, և երկրի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն են պարտավոր են ենթարկվել օրենքին: Իսլամական հեղափոխությունից հետո բոլորը ականատես են եղել, որ երբ որևէ պաշտոնյա խախտում է կատարում, անկախ իր պաշտոնից, պատասխանատվության է ենթարկվում օրենքով: Անգամ այսօր ականատես ենք, որ կարևոր պաշտոններ զբաղեցրած պաշտոնյաները, որոնք...

Wednesday, July 13, 2011

Իրանին նվիրված հաղորդում Երկիր Մեդիա հեռուստաալիքում

Հուլիսի 12-ին Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկրագունդ» հաղորդաշարի թեման նվիրված էր Իրանին: Հաղորդմանը մասնակցում էի ես ու իմ լավ ընկերները: Հույսով իրանի հարցերը լուսաբանելու նմանօրինակ հաղորդումների թիվը աճի:Ստորեւ ներկայացնում եմ այդ հաղորդման տեսագրություն...

Tuesday, July 12, 2011

Իրանի խորհրդարանը ԼՂ-ն Արդբեջանի տարածքի մա՞ս է համարում

Իրանական Aran լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի խորհրդարանի Արդաբիլ քաղաքի պատգամավոր Քազեմ Մուսավին, որը խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին ընկերակցել է Բաքու կատարած այցի ընթացքում, հայտարարել է, որ այցի ընթացքում Իրանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահները պայմանավորվել են, Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ մեկտեղ, առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանդիպել Նախիջևանում: Պատգամավորի փոխանցմամբ՝ «Կայանալիք հանդիպման կարևորագույն օրակարգը լինելու է ԼՂ-ի կարգավորման խնդիրը, որտեղ իրանական կողմը հայտարարելու է, թե ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այդ տարածքներում ճանաչելու է Ադրբեջանի իշխանության օրինականությունը»։ Արթին Առաքելյան«Առաջին»...

Բահրեյնը պաշտոնապես բողոքեց Իրանի պահապան խորհրդի նախագահի հայտարարության դեմ

Bahrain News Agency գործակալության հաղորդմամբ, Բահրեյնի ԱԳՆ-ն կանչել է Մանամայում գործող Իրանի դեսպանատան հավատարմատարին ու ներկայացրել Բահրեյնի իշխանությունների պաշտոնական բողոքը Իրանի պահապան խորհրդի նախագահ Այաթոլլահ Ահմադ Ջանաթիի հայտարարության առնչությամբ:Իրանի պահապան խորհրդի նախագահը ուրբաթօրյա նամազի ընթացքում ունեցած ելույթում, անդրադառնալով Բահրեյնում տեղի ունեցող իրադարձություններին, հայտարարել էր. «Բահրեյնում ըմբոստացած ժողովուրդը ի՞նչ է պահանջում. յուրաքանչյուր ոք՝ մի քվե, ուրեմն էլ ինչո՞ւ են նրանց կոտորում: Թող մի օր գա, որ բոլոր մուսուլմանները գրավեն Բահրեյնը, ու այդ երկրում տիրի իսլամը»: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Իրանը սպառնաց Իրաքի Ինքնավար Քրդստանի ղեկավարությանը

Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, իրանցի մի բարձրաստիճան զինվորական պաշտոնյա հայտարարել է, որ Իրաքի Ինքնավար Քրդստանի ղեկավարությունը ավելի քան 300 հազար հեկտար տարածք է հատկացրել Իրանի դեմ զինյալ պայքար ծավալող քրդական Pjak կազմակերպությանը: Քրդական Pjak կազմակերպությունը համարվում է PKK-ի իրանական մասնաճյուղը, որը պայքարում է Իրանում ապրող քրդերի իրավունքների համար: Իրանցի պաշտոնյան, սպառնալով Ինքնավար Քրդստանի ղեկավարությանը, հայտարարել է. «Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները, գործելով Իրանի սահմանագծում, սպառնան երկրի անվտանգությանը: Հետևաբար, Իրանը իր իրավունքն է համարում ռմբակոծել անգամ իր սահմաններից դուրս գտնվող այն տարածքները,...

Իրանը պաշտպանում է Սիրիայի հակաիսրայելական դիրքերը, ոչ թե իշխանությանը

Իրանի պահակազորի նախկին հրամանատար Հուսեյն Ալային իրանական Shabestan լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է. «Իրանը պաշտպանում և ընդունում է Սիրիայի հակաիսրայելական դիրքերը, ոչ թե սիրիական իշխանությանը: Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայն չէ Սիրիայի իշխանության բռնատիրության հետ, այլ միայն Սիրիայի իշխանության հակաիսրայելական դիրքերն է, որ պաշտպանում է»: Ալային նաև ավելացրել է. «Եթե անգամ Սիրիայի ներկա վարչակարգը փլուզվի, նորաստեղծ կառավարությունն էլ չի հրաժարվելու հակաիսրայելական դիրքերից, որովհետև այսօր Սիրիայում ըմբոստացած հանրությունը ավելի կրոնական թեքումներ ունի, քան գործող իշխանությունը: Ուրեմն, այն մեկնաբանությունները,...

Ահմադինեժադը կրճատում է երկրի առաջնորդի ֆինանսական աղբյուրները

Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի անդամ Ղոլամ Ռեզա Մեսբահիմողադամը խորհրդարանի լրատվական կայքի հետ զրույցում հայտարարել է, որ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մտադիր է նվիրատվության ու բարեգործության հարցերի կազմակերպության վերահսկողությունը երկրի առաջնորդի ներկայացուցչից փոխանցել նահանգապետերին, ինչը հակասում է երկրի օրենքներին: Մեսբահիմողադամի փոխանցմամբ՝ «Կառավարության այդ որոշումը նշանակում է, որ բարեգործության հարցերի կազմակերպությունը առաջնորդի վերահսկողությունից դուրս է գալու։ Բայց կառավարությունը պիտի կանխի այդ որոշման իրագործումը, որովհետև եթե այդ օրինագիծը վավերացման նպատակով հասնի երկրի խորհրդարան ու պահապան խորհուրդ, պատգամավորները...

Իրանը երկու հրթիռ արձակեց դեպի Հնդկական օվկիանոս

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի պահակազորի օդուժի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանի պահակազորը հրթիռների հեռահարությունը փորձարկելու նպատակով երկու հրթիռ է արձակել դեպի Հնդկական օվկիանոս: Ըստ Հաջիզադեի՝ Իրանը մինչև 1000 կմ հեռավորության համար փորձարկման հարմար տարածք ունի Իրանի անապատներում, իսկ երբ պետք է այդ տարածությունից ավելին փորձակել, սովորաբար դա արվում է Հնդկական օվկիանոս հրթիռ արձակելու միջոցով: Իրանցի հրամանատարը նաև նշել է, որ հիշյալ հրթիռների փորձարկումը դիտել են տարածաշրջանում ներկա ԱՄՆ-ի ռազմանավերն ու ինքնաթիռները: ԱՄՆ-ի պաշտոնյաները դեռ չեն արձագանքել այդ հայտարարություններին ու Իրանի հրթիռային...

Friday, July 08, 2011

Իրանի առաջնորդը Ահմադինեժադի կառավարության օրինազանցությունները քննարկելու կոմիտե է կյանքի կոչել

Իրանի հանրահայտ պահպանողական գործիչ Համիդ Ռեզա Թարաղին, իրանական Aty News լրատվական կայքի հետ զրույցում անդրադառնալով Իրանի ներքաղաքական իրավիճակին, հայտարարել է. «Երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հաստատ թույլ չի տալու, որ այս վիճակը շարունակվի: Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ, նման իրարանցում երբևէ գոյություն չի ունեցել: Վերջին շրջանում Ահմադինեժադի կառավարությունն ու խորհրդարանը իրար դեմ աննախադեպ պայքար են ծավալել»։ Թարաղիի փոխանցմամբ՝ այս պահին երկրի առաջնորդը անձամբ հետևում է խնդրին ու փորձում է դրական լուծում գտնել, քանի որ նման իրավիճակի շարունակվելը միայն վնասում է երկրին ու համակարգին:«Այաթոլլահ Խամենեին կառավարության...

Ահմադինեժադին աջակցող երեք լրատվական կայքեր շարքից դուրս են եկել

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի նախագահի և առաջնորդի միջև ծայր առած անհամաձայնությունների արդյունքում արգելափակվել էին նախագահին աջակցող ավելի քան 10 լրատվական կայքեր, և ձերբակալվել էին դրանց գլխավոր խմբագիրները: Իսկ արդեն մեկ օր է, որ Ահմադինեժադի աջակից ևս երեք կայքեր՝ 7esobh-ը, 1shanbeh-ը և Tamasha News-ը, որոնք սուր քննադատություններ էին ծավալում առաջնորդի կողմնակից պահպանողականների հասցեին, շարքից դուրս են եկել ու անհասանելի դարձել: Հատկանշական է, որ նույն օրը պահպանողականների հանրահայտ գործիչ Համիդ Ռեզա Թարաղին հայտարարել էր, որ այաթոլլահ Խամենեին Ահմադինեժադի կառավարության օրինազանցությունները քննարկելու մի կոմիտե...

Իրանի պահակազորի խորհրդավոր հրամանատարը տարիներ անց Պակիստանից վերադարձել է Իրան

Իրանական Khorasan օրաթերթի հաղորդմամբ, Իրանի պահակազորի նախկին հրամանատար Աբաս Աղազամանին, որը ճանաչվում էր Աբու Շարիֆ անվամբ, երկար տարիներ Պակիստանում բնակվելուց հետո վերադարձել է Իրան: Ըստ օրաթերթի՝ Աբու Շարիֆը Պակիստանում երկար տարիներ զբաղվել է կրոնական առաքելությամբ: Աբաս Աղազամանին Իրանի իսլամական հեղափոխության առաջին տարիներին եղել է պահակազորի հրամանատարը երկրի արևմտյան շրջաններում ու պայքարել է քուրդ ապստամբների դեմ: Հետո առաջին նախագահ Բանի Սադրի հրամանագրով նշանակվել է իսլամական պահակազորի գլխավոր հրամանատար, բայց մի քանի ամիս անց հրաժարվել է պաշտոնից և, որպես Իրանի դեսպան, մեկնել Պակիստան: Իր պաշտոնավարության շրջանի ավարտից հետո...

Իրանում ձերբակալվեց Ահմադինեժադի թիմակիցներից ևս մեկը

Իրանական Nasim Online լրատվական կայքի հաղորդմամբ՝ ձերբակալվել է Իրանի ազգային թանգարանի տնօրեն, նախագահ Ահմադինեժադի թիմակիցներից համարվող Ազադեհ Արդաքանին: Թեև Արդաքանիի գրասենյակի ղեկավարը հերքել է նրա ձերբակալության լուրը, բայց իրանական լրատվական կայքերի մեծամասնությունը հաստատել են նրա ձերբակալության մասին հրապարակված լուրերը: Օրեր առաջ Իրանի նախագահ Ահմադինեժադը զգուշացրել էր, որ եթե ձերբակալությունները հասնեն կառավարության անձնակազմին, ինքը օրինական ու բարոյական իրավունք ունի պաշտպանելու իր գործընկերներին: Իսկ այս ձերբակալությամբ ձերբակալությունների ալիքը ավելի է մոտեցել կառավարության անձնակազմին: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Իրանցի երկու դիվանագետներ Բահրեյնում դատապարտվեցին 10 տարի ազատազրկման

Բահրեյնյան Gulf News օրաթերթի հաղորդմամբ, Բահրեյնի քրեական դատարանը Բահրեյնի մեկ քաղաքացու և իրանցի երկու դիվանագետների լրտեսության մեղադրանքով դատապարտել է 10 տարի ազատազրկման: Օրաթերթի փոխանցմամբ՝ Բահրեյնում Իրանի դեսպանատան երկու դիվանագետները 2002-2010 թվականներին Բահրեյնում և տարածաշրջանի այլ երկրներում լրտեսություն են իրականացրել և ռազմական բազաների ու ստորաբաժանումների մասին տեղեկություններ հաղորդել Իրանի պահակազորին: Այդ կապակցությամբ Իրանի ԱԳՆ Պարսից ծոցի ու Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավար Ամիր Աբդոլհայանը իրանական Mehr գործակալությանը փոխանցել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Աբդոլհայանի փոխանցմամբ, իրանցի...

Pages 381234 »
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը