Իրանական Asr Iran լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքին պաշտոնապես հայտարարել է իր քաղաքական աշխատանքների գրասենյակի բացման մասին:
Կայքի համաձայն, Մոթաքին լրագրողների ներկայությամբ բացել է իր հիմնադրած գրասենյակը, որտեղ պետք է զբաղվի քաղաքական գործունեությամբ:
Հիշյալ գրասենյակի բացման արարողության ընթացքում Մոթաքին մամլո ասուլիս է ունեցել: Անդրադառնալով Իրանի հետ Սենեգալի դիվանագիտական հարաբերությունները խզելու փաստին՝ նա հայտարարել է. «Արևմտյան մի շարք երկրներ ամիսներ շարունակ Սենեգալի իշխանություններին ճնշում էին՝ ստիպելով խզել հարաբերությունները Իրանի հետ: Այդ պատճառով ինձ՝ որպես Իրանի ԱԳ նախարարի, խնդիրներին...