Friday, December 31, 2010

Շնորհավոր նոր տարի - 2011

Բոլորին սրտանց շնորհավորում եմ 2011 գալիք նոր տարին, եւ մաղթում եմ առղջություն, երջանկություն եւ սեր:Թող գալիք այս նոր տարին բոլոին հաջողություն բերի եւ իրականանան բոլոր ցանկություննե...

«Առաջին լրատվականը» արժանացավ Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթ 2010-ի գլխավոր մրցանակի

Այսօր Մոսկվայի տանը կայացավ Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթ 2010-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: «Առաջին լրատվական»-ը յոթ այլ աշխատանքների հետ միասին արժանացավ գլխավոր մրցանակի և 300,000 դրամ պարգևի: Հեղինակավոր այս մրցույթն անց է կացվում արդեն 5-րդ անգամ: Մրցույթ 2010-ի կազմակերպիչներն են Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը և Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիան: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայտնի փորձագետներից և ոլորտում ընդգրկված փորձառու մասնագետներից բաղկացած ժյուրին դեկտեմբերի 16-27-ը երեք փուլով քվեարկել է ներկայացված 320 աշխատանքների օգտին, որոնցից լավագույններից էլ վերջին փուլում ընտրվել են...

Հայերի դերը Իրանի կինոյում

Իրանական «Առման» օրաթերթը դեկտեմբերի 29-ի համարում անդրադարձել է Իրանի կինոյում հայերի ունեցած դերակատարությանը:Օրաթերթը գրում է. «Իրանի կինոյի առաջացման և զարգացման գործընթացում հայերը կարևոր դերակատարություն են ունեցել: Կարելի է թվարկել Հովհաննես Օհանյանսի, Սամվել Խաչիկյանի, Ռուբիկ Մանսուրիի, Արբի Ավանեսյանի ու Վարուժ Քարիմ Մասիհիի անունները:Ժորժ Իսմայելովը առաջին անգամ 1909 թվականին Իրանում պատրաստեց առաջին ճամփորդական կինոն: 1917-ին Ալեք Սագինյանը առաջին արդիական կինոսրահը հիմնադրեց Թավրիզ քաղաքում»։Օրաթերթը շարունակության մեջ թվարկում է կինոյի ասպարեզում դերակատարություն ունեցած հայերի անունները: «Առմանը» գրում է. «1930-ին Հովհաննես Օհանյանցը...

2010 թ. Իրանի էլեկրաէներգիայի արտահանությունը 6.12%-ով աճել է

Իրանական «ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ, 2010 թ., նախորդ տարվա համեմատությամբ, Իրանի էլեկտրաէներգիայի արտահանությունը 6.12%-ով աճել է:«ԻՌՆԱ»-ի մատուցմամբ, այս տարի Իրանը 4918 մեգավատ էլետրաէներգիա է արտահանել իր հարևան երկրներ ու փոխադարձաբար հարևաններից ներկրել է մոտ 2503 մեգավատ էլեկտրաէներգիա:Այս պահին Իրանը, Հայաստանի, Ադրբեջանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Աֆղանստանի, Իրաքի ու Նախիջևանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակումներ ունի:Դեկտեմբերի 28-ի տվյալներով, Իրանը մոտ 1341 մեգավատ էլեկտրաէներգիայի փոխանակում է ունեցել իր հարևանների հետ, որոնցից ամենաշատ ներկրումն ունեցել է Հայաստանի Հանրապետությունից՝ մոտ 237 մեգավատի չափով, իսկ ամենաշատ...

Ահմադինեժադը շատ զավակներ է ցանկանում

Իրանական լրատվամիջոցների համաձայն` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Քարաջ քաղաք կատարած իր այցի ավարտին քաղաքի մշակութային ու գիտական ոլորտում աշխատողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է. «Եթե մենք հստակ ծրագիր և օրինակ չունենանք, ապագան այլևս մերը չի լինելու: Մենք փորձում ենք մի իրանական-իսլամական օրինակ ստեղծել, որովհետև ցանկանում ենք ապագայում հասնել կատարելության գագաթին: Ես համոզված եմ, որ եթե այսօր Իրանում հանրաքվե անցկացվի, և ժողովրդից հարցնենք՝ արդյոք կցանկանա՞ն Եվրոպայի նման դառնալ, վստահաբար, ժողովրդի 99.9% կպատսխանի՝ ո՛չ: Մեր իրանական-իսլամական օրինակն արժեքային ու աստվածային է, մենք ուզում ենք մի հասարակություն ստեղծել, որում...

Thursday, December 30, 2010

Ահմադինեժադը ձգտո՞ւմ է խաղաղություն հաստատել ԱՄՆ-ի հետ

Արաբական Միացյալ Էմիրությունների «Gulf News» պարբերականը իր վերջին համարում անդրադարձել է Իրանի ներքաղաքական իրավիճակին:Պարբերականը նախ անդրադառնում է Իրանի տնտեսական ոլորտում վերջին շրջանում կատարված փոփոխություններին՝ սուբսիդավորումները նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Հոդվածագրի կարծիքով. «Իրանցի ժողովուրդը կրավորական դիրքորոշումով է մոտենում գների ահավոր բարձրացմանը: Կասկածելի նախագահական ընտրություններից հետո երկրում առաջացած իրավիճակի պատճառով կառավարությունը պատրաստ է բողոքի ցանկացած ձայն խեղդել հենց բնում: Քաղաքական բոլոր խմբակցություններն ու անգամ խորհրդարանում Ահմադինեժադի համախոհները խիստ մտահոգված են նախագահի տնտեսական փոփոխությունների...

Գործադուլ՝ ի նշան իրանցի կինոռեժիսորների ազատազրկման դեմ բողոքի

Իրանցի կինոռեժիսոր Ռաֆի Փիթսը միջազգային կինոյի ոլորտում աշխատող բոլոր իր գործակիցներին կոչ է արել 2011-ի փետրվարի 11-ին՝ Իրանի իսլամական հեղափոխության տարելիցին, ժամը 15:00-17:00-ը, գործադուլ անել՝ ի նշան իրանցի կինոռեժիսորների՝ Ջաֆար Փանահիի և Մուհամադ Ռասուլոֆի ազատազրկման դեմ բողոքի:Փիթսը նաև մի բաց նամակով, որն ուղղված է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, բողոքել է Իրանում արվեստագետների ձերբակալությունների առիթով, որոնց միակ մեղքը, ըստ Փիթսի, ուշադրություն դարձնելն է իրենց համաքաղաքացիների կյանքին, ովքեր զոհ դարձան Իրանի վերջին նախագահական ընտրությունների արդյունքի դեմ բողոքելու պատճառով: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Ալիևի պատրանքները

Իրանական «Ջոմհուրի Էսլամի» օրաթերթը իր դեկտեմբերի 30-ի համարում, «Պրն. Ալիևի պատրանքները» խորագրով հոդվածում, խիստ քննադատել է Բաքվի իշխանությունների հայտարարությունները՝ Ալիևին որպես համայն ադրբեջանցիների նախագահ անվանելու և դեկտեմբերի 31-ը ադրբեջանցիների միասնության օր հռչակելու վերաբերյալ:Օրաթերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դեկտեմբերի 31-ը բոլորը ադրբեջանցիների միասնության օր անվանելով, այդ օրը պետականորեն հանգստի օր է հռչակել: Նկատի ունենալով, որ այդ օրը ամբողջ աշխարհում հանգստի օր է համարվում, ենթադրվում է, որ ադրբեջանցիները ևս, այդ օրը աշխատանքի չգնալով, ուրախ կլինեն: Ալիևն իր հայտարարության մեջ իրեն բոլոր ադրբեջանցիների նախագահն...

«Ալիռեզա Ասգարիի ինքնասպանության լուրը կեղծ է»

2007 թվականին Իսրայելի գաղտի ծառայությունների միջոցով Թուրքիայում առևանգված՝ Իրանի պաշտպանության նախկին նախարարի տեղակալ Ալիռեզա Ասգարիի քույրը՝ Ազամ Ասգարին, իրանական «Մեհր» գործակալությանը հայտնել է. «Իմ եղբոր ինքնասպանության լուրը, որը տարածել են իսրայելական լրատվամիջոցները, չի համապատասխանում իրականության: Իսրայելն այդ լուրը տարածել է, երբ Իրանում մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսություն իրագործած անձը: Ճանաչողելով իմ եղբորը` վստահ կարող եմ ասել, որ նա ամենադժվար իրավիճակներում էլ նման քայլի չեր դիմի:»Ազամ Ասգարին ավելացրել է. «Եղբորս առևանգման հարցում Թուրքիան ոչ մի կերպ չի համագործակցում, բայց չէ՞ որ նա հենց Թուրքիայում է առևանգվել:...

Մեծ Բրիտանիան պատրաստվո՞ւմ է պատերազմի

Բրիտանական «Telegraph» պարբերականի հաղորդմամբ, Մեծ Բրիտանիայի զինված ուժերը մի նախագիծ են պատրաստում, որի համաձայն Իրանի դեմ ծավալված պատերազմի ընթացքում հնարավորություն ունենան իրենց քաղաքացիներին հեռացնել Պարսից ծոցի երկրներից: Իրանը բազմիցս հայտարարել է, որ եթե իր դեմ պատերազմ ծավալվի, իրենք Պարսից ծոցի երկրներում գտնվող արևմտյան բոլոր կենտրոնները հրթիռակոծելու են:Տվյալների համաձայն, միայն Արաբական Միացյալ Էմիրություններում ապրում է Մեծ Բրիտանիայի ավելի քան 100 հազար քաղաքացի:«Telegraph»-ի տեղեկացմամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը սույն տարվա մայիսից հրահանգել է վերանայել երկրի ռազմական ռազմավարությունները Պարսից ծոցի տարածաշրջանում:...

«Իրանն ու Իսրայելը դաշնակիցներ են»

Իրանական «Սունի Նյուզ» լրատու կայքի հաղորդմամբ, լիբանանցի փորձագետ Անտուան Սեֆիրը Փարիզում ունեցած իր ելույթի ընթացքում հայտարարել է. «Իրանի ու Իսրայելի հարաբերությունները հիմնված են երկկողմ փոխադարձ շահերի վրա, և այդ երկու երկրները միմյանց դաշնակիցներ են»։Սեֆիրի տեղեկացմամբ, 2007 թվականին Իրան այցելության ժամանակ ինքը հանդիպել է Իրանի ազգային անվտանգության քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Հանդիպումից հետո փորձագետը նկատել է, որ երեք հոգի ևս պատրաստվում են հանդիպել Լարիջանիի հետ: «Երբ այդ երեք դիվանագետների հետ ծանոթացա, նկատեցի, որ նրանք հրեական անուններ ունեն: Դա ինձ հետաքրքրեց: Վերադառնալուց հետո հետաքրքրվեցի նրանց մասին և հասկացա, որ նրանց գլխավորը...

Wednesday, December 29, 2010

Ռուսաստանը մերժեց իրանական ընկերության ներկայացրած հայտը

Ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, տնտեսության մոնոպոլիայի դեմ պայքարի դաշնային ծառայության պետ Իգոր Արտեմիևը հայտարարել է, որ Ռուսատանի կառավարության արտաքին հատկացումների հանձնաժողովը մերժել է իրանական «Khazar sea Shipping lines» ընկերության հայտը Աստրախանում «Ալֆապորտ» համալիրը ձեռք բերելու վերաբերյալ:«Հիշյալ ընկերության դեմ սահմանված արգելքների հետևանքով հանձնաժողովը որոշեց մերժել ներկայացված հայտը: Այդ ընկերությունը հրաժարվել է մեզ ներկայացնել՝ ընկերության սեփականատիրոջ անունը: Մեր եզրակացությամբ, այդ ընկերությունը Իրանի պետական շրջանակներին է պատկանում: Ընկերության նմանօրինակ պահվածքը նաև պատճառ դարձավ, որ մենք մերժենք նրանց...

Ահմադինեժադը սպառնաց «վեցյակի» երկրներին

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դեկտեմբերի 28-ին Քարաջ քաղաք կատարած այցելության ընթացքում իր ելույթի կարևոր մասը հատկացրեց Իրանի և «վեցնյակի» առաջիկա բանակցություններին: Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ահմադինեժադը, «վեցյակի» երկրներին սպառնալով, հայտարարել է. «Եթե «վեցյակի» երկրները նախկին ուղղությամբ ընթանան, Իրանը պատասխանելու է նույն կերպ, ինչպես մինչ այժմ է պատասխանել, և նրանք ստացած պատասխանի համար զղջալու են: Նրանք, ովքեր նախկին ճամփով կընթանան, սատանայից ազդված կլինեն: Եթե անգամ 100 տեսակ շրջափակումներ էլ սահմանեն, չեն կարող մեր ազգի կամքը նվազեցնել: Եթե բանակցող երկրները խոսքեր արտաբերեն, որոնք թշնամական կթվան, կամ էլ պարզապես...

Արդյոք Էրդողանը վախենո՞ւմ է Ահմադինեժադից

Մինչ Թուրքիայի վարչապետն ու ԱԳՆ-ը հայտարարում են, որ Իսրայելի վարչակազմը մարդասիրական նպատակներով Գազա ուղևորված «Մարմարա» նավում գտնվող անձանց սպանության համար պիտի ներողություն խնդրի թուրք ժողովրդից, Իսրայելի վարչակազմը հայտարարել է, թե Թուրքիան ինքը Իսրայելի ներքին գործերին միջամտելու պատճառով պիտի ներողություն խնդրի և խոստանա, որ այլևս նման միջամտություն տեղի չի ունենա:Թուրքական մի շարք օրաթերթեր այս կապակցությամբ խիստ քննադատական հոդվածներ են հրապարակել Թուրքիայի վարչապետի ու ԱԳՆ-ի հասցեին:«Milliyet» օրաթերթում վերլուծաբան Մեհմետ Թեզքանն իր «Երբ իրանցի սահմանապահները սպանում են թուրք գյուղացիներին» խորագրով հոդվածում, Էրդողանի հայտարարությունները...

Իրանի բարձաստիճան հոգևորականը երկրի համակարգը ո՛չ իսլամական և ո՛չ էլ հանրապետական համարեց

Իրանի իսլամական բարձաստիճան հոգևորական և բանիմացների ժողովի անդամ Այաթոլահ Դասթղեյբը բարեկարգչական ազատազրկված գործիչ Մուստաֆա Թաջզադեի ընտանիքի հետ հանդիպման ընթացքում խիստ քննադատեց երկրի ներկա իրավիճակը: Դասթղեյբի գրասենյակի լրատու կայքի համաձայն, նա հայտարարել է. «Ի՞նչ է պատահել, որ այս վերջին տարիների ընթացքում ամեն բան փոխվեց, Ղուրանն ու ավանդույթները թաղվեցին: Ո՞ւր մնաց դատավորների արդար վճիռը: Այսօր որևէ արդարատենչ դատավոր չի հաստատի խոշտանգումների արդյունքում կորզված խոստովանություններն ու մեղայականները: Քանիցս ասել եմ, որ ոչ մի հոգևոր առաջնորդ ներկա իրավիճակը չի ընդունի, որովհետև դրանք Ղուրանի, ավանդույթի և սահմանադրության հակառակ...

Իրանցի առևանգված պաշտոնյան սպանվե՞լ է Մոսադի բանտում

Իրանական «Թեհրան Էմրուզ» օրաթերթը դեկտեմբերի 29-ի համարում որպես գլխավոր թեմա անդրադարձել է Իսրայելի գաղտնի գործակալության կողմից առևանգված Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալիռեզա Ասգարիին՝ տեղեկացնելով. «Երբ Իրանում Իսրայելի օգտին լրտեսություն իրականացրած անձը մահապատժի ենթարկվեց, իսրայելական լրատվամիջոցները մի լուր հաղորդեցին, որի համաձայն առևանգված Ալիռեզա Ասգարին Մոսադի բանտում ինքնասպանություն է գործել:»Օրաթերթի մատուցմամբ, Իրանի ԱԳՆ խիստ արձագանգել է այդ լուրին և հայտարարել է. «Ասգարիի կյանքի պատասխանատուն հենց Մոսադն է, և նմանօրինակ քարոզչական հայտարարությունները ինքին ապացուցում են պետական ահաբեկչությունը՝ որը իրականացնում է Իսրայելի...

«Իրաքյան Քուրդիստանը մինչև 2016 թ. անկախանալու է»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ նախագահական ընտրություններում նախկին խորհրդական Փարագ Խաննան համոզված է, որ իրաքյան Քուրդիստանը մինչև 2016 թվականը անկախություն է ձեռք բերելու: Նրա կարծիքով՝ անկախ Քուրդիստանի գաղափարին դեմ հանդես եկող Իրաքը, Թուրքիան ու Սիրիան համակերպվելու են այդ իրողությանը:«Al Arabiya» հեռուստաալիքի հաղորդմամբ, Խաննան իր գրքում, կանխագուշակելով Քուրդիստանի անկախության իրականացումը, գրում է, որ անկախացած տարածքում տեղակայվելու է ավելի քան 20 հազարանոց ամերիկյան զինուժ:Գնահատելով Քուրդիստանի տնտեսությանը՝ Խաննան հայտարարում է, որ ԱՄՆ-ն պետք է հովանավորի անկախ Քուրդիստանին, որովհետև այն կարող է ԱՄՆ-ի համար աշխարհիկ լավ դաշնակից լինել:Խաննայի...

Tuesday, December 28, 2010

Իրանում մահապատժի ենթարկված Ալի Սարեմիի ընտանիքը ձերբակալվել է

Դեկտեմբերի 28-ին Իրանի կենտրոնական «Էվին» բանտում Իրանի համակարգի զինյալ ընդդիմադիր «Մուջահեդին» խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով մահապատժի ենթարկված Ալի Սարեմիի ընտանիքը, որը նրա մահապատժի լուրը լսելուց հետո, հավաքվել էր բանտի առաջ, ձերբակալվել է:Իրանի մարդու իրավունքների ակտիվիստների լրատու «Hrana» կայքի հաղորդմամբ, դեկտեմբերի 28-ին Իրանի իրավապահ մարմինները հայտարարել էին, որ մահապատժի են ենթարկվել «Մուջահեդին» խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով ձերբակալված Ալի Սարեմին ու «Մոսադի» օգտին լրտեսություն իրականացրած Ալի Աքբար Սիադաթը:«Hrana»-ի հաղորդմամբ, Սարեմիի աղջիկը հայտարարել է, որ անգամ իրենք ու իր հոր փաստաբանը տեղյակ չեն եղել Ալի...

Ի վերջո բացահայտվեցին ձերբակալվածների անունները. դրանց թվում կան հայեր

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ ի վերջո բացահայտվել են սեպտեմբերի 4-ին Իրանում ձերբակալված քրիստոնյաների անունները։ Դրանց թվում կան նաև մի քանի հայեր:«Պարսկալեզու քրիստոնյաների լրատու ցանց» կայքի հաղորդմամբ, սույն տարվա սեպտեմբերի 10-ին իրանական հեռուստաալիքները հայտարարել էին, որ Իրանի Համադան քաղաքում Ավետարանի քարոզչության մեղադրանքով ձերբակալվել է 9 մարդ: Կայքի հաղորդմամբ, իրանական լրատվամիջոցները ցայժմ չէին բացահայտում ձերբակալվածների ինքնությունը: Բայց վերջին օրերին Իրանի քրիստոնյաների ջանքերով հաջողվել է բացահայտել ձերբակալվածներից 8-ի անունը, որոնց շարքում աչքի են ընկնում նաև երկու հայ քրիստոնյաների անուններ:Ըստ «Պարսկալեզու...

Եգիպտացի քրիստոնյաները՝ ընդդեմ իսլամի

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մի խումբ եգիպտացի քրիստոնյաներ բողոքի ցույց են իրականացրել Եգիպտոսի դեսպանատան առջև, որտեղ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ Եգիպտոսում իսլամի առկայության և պետական կրոն համարվելու:Իրանական «Շիա օնլայն» կայքի համաձայն, հիշյալ հավաքին ներկա է եղել նաև սկանդալային քահանա Թիերի Ջոնսը, որը նախապես ցանկացել էր հրապարակավ այրել մուսուլմանների սուրբ գիրքը՝ ղուրանը:Կայքի փոխանցմամբ, Ջոնսը համախմբված հանրության առջև ղուրանից մի քանի հատված է կարդացել ու հայտարարել թե մուսուլմանների ղուրանը իր հավատացյալներին դրդում է ահաբեկչություն իրականացնել: Հետո նա բազմության առջև պատռել է ղուրանի այդ հատվածի էջերն ու գետնին նետել:Բողոքի...

Իրանում Իսրայելի օգտին լրտեսության գործում մեղադրվող անձը շուտով մահապատժի է ենթարկվելու

Իրանական «Մեհր» գործակալությունը հաղորդում է, որ Թեհրանի գլխավոր դատախազ Աբաս Ջաֆարի Դոլաթաբադին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալված ոմն լրտեսը շուտով մահապատժի է ենթարկվելու: Դատախազը չի ցանկացել այս փուլում բացահայտել մեղադրյալի ինքնությունը: Նա ավելացրել է, թե դատավճիռը իրավական փուլերը անցնելուց հետո գործադրվելու է: Իսրայելի իշխանությունները մինչև այս պահը չեն արձագանքել Թեհրանի դատախազի հայտարարությանը:Հարկ է նշել, որ 2008 թ. Իրանի ազգային անվտանգության ծառայությունները Իսրայելի օգտին լրտեսություն իրականացնող, Ալի Աշթարի անունով մի վաճառականի ձերբակալեցին, որին մեղադրում էին,...

Լավրովը գնահատեց Մոթաքիի աշխատանքը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեի Լավրովը մի գրավոր պատգամով գնահատեց Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքիի տարիների աշխատանքը:Իրանական «Մեհր» գործակալության փոխանցմամբ, Լավրովն իր պատգամում նշել է. «Պաշտոնավարության ընթացքում մեր միջև բարեկամական հարաբերություններ են ստեղծվել, որ շատ թանկ են ինձ համար: Դուք Ձեր պաշտոնավարության շրջանում որպես արհեստավարժ դիվանագետ եք հանդես եկել և մեծ ջանքեր եք գործադրել՝ Իրան-Ռուսաստան հարաբերությունները զարգացնելու և բարելավելու ուղղությամբ: Դուք մեծ դեր եք ունեցել Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների բարեկարգման ու միջազգային հարցերի շուրջ ձեռքբերված համաձայնությունների կարևոր գործընթացում:» Արթին Առաքելյան«Առաջին»...

Monday, December 27, 2010

«Նրանք, ովքեր ցանկանում են կառավարության կազմում աշխատել, պիտի հարգանքի տուրք մատուցեն Մաշայիին»

Իրանական «Մաշրեղ» լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի խորհրդարանի պահպանողական ազդեցիկ պատգամավոր Մուհամադռեզա Բահոնարը, «Ճարտարագետների իսլամական հասարակություն» խմբակցության հերթական հանդիպման ընթացքում անդրադառնալով վերջին շրջանում Իրանի կառավարության ներսում կատարված տեղաշարժերին, հայտարարել է. «Փորձագետների կարծիքով, Մոթաքին և Բազրփաշը փոփոխությունների առաջին թիրախն էին, բայց ոչ վերջինը: Ոմանք հայտարարում են, որ բացի նախագահից ոչ ոք փոփոխությունների ընթացքից տեղյակ չէ, բայց ես կարծում եմ, որ ինքը՝ նախագահն էլ այդ փոփոխություններից տեղյակ չէ: Մի ընդհանուր ստվեր գոյություն ունի, և նրանք, ովքեր ցանկանում են կառավարության կազմում շարունակել իրենց...

«Ահմադինեժադը մրցակցում է Խամենեիի հետ»

Իրանական «Ռուզ» ինտերնետային օրաթերթը դեկտեմբերի 27-ի համարում հարցազրույց է հրապարակել ԱՄՆ-ի Կիլիմբիա համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս և ԱՄՆ նախին նախագահ Ջիմի Քարտերի խորհրդական Գարի Սիքի հետ: Վերջինս, անդրադառնալով Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքիի պաշտոնանկությանը, ասել է. «Ահմադինեժադի մտքերի կանխագուշակումը դժվար գործ է, նա պարբերաբար զարմանալի բաներ է անում: Բայց Մոթաքիի պաշտոնանկությունը շատ էլ զարմանալի չէր: Նա լրջորեն մտադիր է երկրի ԱԳՆ-ը առնել իր վերահսկողության տակ: Ահմադինեժադը մի շարք պատճառներով փորձում է ԱԳՆ պաշտոնյաների շարքում ներդնել իր կողմնակիցներին: Երկրի առաջնորդ Այաթոլահ Խամենեին մի քանի անգամ...

Թուրքիայի նախագահը հունվարին մեկնելու է Իրան

Իրանական «Մեհր» գործակալության տեղեկատվության համաձայն, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաջորդ ամիս մեկնելու է Իրան:Գործակալության հաղորդմամբ, Գյուլը Իրան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով մեկնելու է Թեհրան:Հիշյալ հանդիպումը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնական հրավերով է տեղի ունենալու:Հարկ է նշել, որ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնակատար Ալի Աքբար Սալեհին իր առաջին ելույթում հայտնել էր, որ Թուրքիայի և Սաուդական Արաբիայի հետ հարաբերությունների զարգացումը գտնվում է Իրանի արտաքին քաղաքականությունների առանցքում: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Հնդկաստանի ձգտումները Իրանի նավթային շուկան բոյկոտի ենթարկելու ուղղությամբ

Արաբական Միացյալ Էմիրությունների «Gulf News» պարբերականը իր դեկտեմբերի 26-ի համարում գրում է, թե Հնդկաստանի «The Reserve Bank of India» հանրահայտ բանկը հայտարարել է, որ այսուհետ Իրանից նավթ ներկրող ընկերություններին ծառայություններ չի տրամադրելու:Պարբերականի համաձայն, թեև ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումները Իրանից նավթ գնելու գործողությունների համար արգելք չի սահմանել, բայց ԱՄՆ-ն փորձում է բազմաթիվ երկրների համոզել, որ հրաժարվեն Իրանի հետ առևտուր իրականացնելու ցանկացած գործողությունից:«Gulf News»-ը գրում է. «Անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել էր Հնդկաստան և հովանավորել Հնդկաստանի՝ ՄԱԿ-ի ԱԽ մնայուն անդամ դառնալու...

Քուրդ քաղբանտարկյալի մահապատիժը կասեցվել է Իրաքի նախագահ Ջալալ Թալիբանիի միջամտությամբ

Քրդական աղբյուրները հայտնում են, որ Իրանում քուրդ քաղբանտարկյալ Հաբիբոլահ Լաթիֆիի մահապատիժը կասեցվել է Իրաքի քուրդ նախագահ և «Քրդստանի հայրենակցական միություն» կուսակցության առաջնորդ Ջալալ Թալիբանիի միջամտությամբ:«Քրդստանի հայրենակցական միություն» կուսակցության լրատու կայքը, հաստատելով հիշյալ լուրը, հայտարարել է. «Իրաքի նախագահ Ջալալ Թալիբանին բազմիցս դիմել է Իրանի իշխանություններին` նրանց խնդրելով կասեցնել քուրդ ուսանող քաղբանտարկյալ Հաբիբոլահ Լաթիֆիի մահապատիժը: Թալիբանիի խնդրանքով, Իրանի իրավապահ մարմինները հայտարարել են, որ Լաթիֆիի մահապատիժը կասեցվել է»։Հարկ է նշել, որ Ջալալ Թալիբանին անցյալ տարի էլ մի այլ քուրդ գործչի՝ Էհսան Ֆաթահյանի...

Ահմադինեժադ. «Ադրբեջանի և Հայաստանի հետ լավ հարաբերությունները հարմար հնարավորություն են, որպեսզի ցանկացած ճգնաժամ լուծենք արդարության և օրենքի սկզբունքով»

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դեկտեմբերի 23-ին Ստամբուլում կայացած մամլո ասուլիսի ընթացքում մեկնաբանել է տարածաշրջանային մի շարք կարևոր խնդիրներ:Իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը հաղորդում է, որ ԻԻՀ նախագահը, պատասխանելով Ղարաբաղի խնդրի և Իրանից դեպի Միջին Ասիայի երկրներ, ինչպես նաև դեպի Հայաստան երկաթգծի կառուցման մասին ադրբեջանցի լրագրողի հարցին, ասել է. «Երկաթգծի կառուցումն աշխարհի բոլոր քաղաքները փոխկապակցելու առիթ է»: Ահմադինեժադը, նշելով, որ ողջունելի են աշխարհի ցանկացած վայրում իրականացվող շինարարական և կառուցապատման աշխատանքներ, ավելացրել է. «Ժողովուրդների առաջընթացը չենք համարում որևէ մեկի դեմ ուղղված...

Իրանի ՆԳ նախարարը չհաստատեց «Ջունդոլլահ» ծայրահեղական կազմակերպության առաջնորդի ձերբակալության լուրը

Իրանական «Թեհրան Էմրուզ» օրաթերթը հաղորդում է, որ Իրանի ներքին գործերի նախարար Մուհամադ Նաջարը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե դեռ չի հաստատվել «Ջունդոլլահի» առաջնորդ Աբդոլռաուֆ Ռիգիի ձերբակալության լուրը:Թերթի մատուցմամբ, ՆԳ նախարարը լրագրողների այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են Ռիգիի ձերբակալման լուրերը, պատասխանել է. «Օրեր առաջ Թուրքիայում հանդիպել եմ Պակիստանի ՆԳ նախարարին, և նրանից հարցրել եմ Ռիգիի ձերբակալության մասին, բայց նա չհաստատեց այդ լուրը և հավելյալ ուրիշ տեղեկություն ինձ չփոխանցեց»։«Թեհրան Էմրուզի» համաձայն` Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Ամիր Փուրդասթանն էլ, հերքելով Աբդոլռաուֆ Ռիգիի ձերբակալության...

Իրանի անվտանգության ծառայությունները ձերբակալել են քուրդ քաղբանտարկյալի ամբողջ ընտանիքին

Քուրդական «Rojhelat Times» լրատու կայքի փոխանցմամբ, դեկտեմբերի 26-ի ուշ երեկոյան Իրանի անվտանգության ծառայությունները, ներխուժելով քուրդ քաղբանտարկյալ Հաբիբոլլահ Լաթիֆիի բնակարան, ձերբակալել են ընտանիքի բոլոր անդամներին:Հարկ է նշել, որ քուրդ քաղբանտարկյալ Հաբիբոլլահ Լաթիֆին դեկտեմբերի 26-ի առավոտյան պիտի մահապատժի ենթարկվեր, սակայն նրա ընտանիքի և ավելի քան 300 քաղաքացիների նստացույցի հետևանքով բանտապանները հայտարարել էին, որ Լաթիֆիի մահապատիժը կասեցվել է:Ի դեպ, Լաթիֆիի դատավճռի դեմ Իրանում և արտասահմանում բողոքի բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել, և անգամ մի շարք դիվանագետներ Իրանի իշխանություններից պահանջել էին կասեցնել Լաթիֆիի մահապատիժը:Հաբիբոլլահ...

Ղարաբաղի ճգնաժամը, ԱՄՆ-ի տեղաշարժերն ու տարածաշրջանի անվտանգությունը

Հայաստանում Իրանի նախկին դեսպան Ֆարհադ Քոլեյնին դեկտեմբերի 26-ին իրանական «Առման» օրաթերթում տպագրված «Ղարաբաղի ճգնաժամը, ԱՄՆ-ի տեղաշարժերն ու տարածաշրջանի անվտանգությունը» խորագրով իր վերլուծական հոդվածում, անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող այն լուրին, թե ԱՄՆ-ն Ադրբեջանի նախագահին քարտ բլանշ է տվել ղարաբաղյան հակամարտությունի լուծելու ուղղությամբ, գրում է. «Ղարաբաղի հակամարտությունը ժառանգվել է Խորհրդային Միությունից, և կովկասյան աշխարհաքաղաքական ոլորտում երևան եկավ որպես չվնասազերծված ական»։Քոլեյնին, ներկայացնելով Իրանի դերը, գրում է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձել է հավասարակշռված քաղաքականություն վարել իր հարևանների հետ, որի...

Քուրդ քաղբանտարկյալի մահապատիժը չկայացավ

Քուրդ քաղբանտարկյալ Հաբիբոլլահ Լաթիֆի մահապատիժը, որ պետք է տեղի ունենար դեկտեմբերի 26-ին, չկայացավ:Քաղբանտարկյալի քույրը՝ Բահարե Լաթիֆին, Ազատություն ռ/կ պարսկերեն բաժնին հայտնել է, որ Հաբիբոլլահի մահապատիժը կասեցվել է: Նա նաև ասել է, որ ընտանիքը բանտում հանդիպել է բանտարկված զավակին, և որ նրա առողջությունը լավ է եղել:Բահարե Լաթիֆին ավելացրել է, որ դեկտեմբերի 25-ի գիշերը 300-400 քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել Սանանդաջ քաղաքի բանտի առջև, որտեղ բանտարկված է Հաբիբոլլահը: Ակցիայի ընթացքում բանտապետ Մուհամադ Խոսրավին ժողովրդին հայտնել է, որ քաղբանտարկյալի մահապատիժը կասեցվել է: Արթին Առաքելյան«Առաջին» Լրատվա...

Saturday, December 25, 2010

Թուրքիայի ԱԳՆ հեռախոսազրույց է ունեցել Մոթաքիի հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Դավութողլուն Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում գնահատել է վերջինիս ցուցաբերած դրական դերը՝ Իրանի-Թուրքիա հարաբերությունների բարելավման ուղղությամբ:Մոթաքիի գրասենյակի փոխանցմամբ, Դավութողլուն Մոթաքիի հետ զրույցում ասել է. «Թուրքիայի Հանրապետության մասին ունեցած ձեր տեղեկություններն ու Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարների՝ նախագահ Գյուլի և վարչապետ Էրդողանի հետ ձեր բարեկամական հարաբերությունները մեծ խթան հանդիսացան երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների ու համագործակցությունների գործում»:Դավութողլուն, նաև իրենց մեջ առաջացած բարեկամությունը արժեքավոր համարելով, Մոթաքիից...

Friday, December 24, 2010

Մոթաքին պաշտոնապես պատասխանել է Ահմադինեժադին

Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքին, ի վերջո, պաշտոնապես պատասխանեց Իրանի նախագահի ու նրա կողմնակիցների այն հայտարարություններին, թե ինքը նախապես իրազեկված է եղել իր պաշտոնանկության մասին:Ըստ իրանական «Մեհր» գործակալության, Մոթաքին հրապարակել է հայտարարություն՝ շեշտելով, որ տեղյակ չի եղել ո՛չ պաշտոնանկությունից, ո՛չ էլ իր հրաժեշտի արարողության ճշգրիտ օրից:Հայտարարության մեջ իր պաշտոնանկության ձևը ոչ իսլամական և քաղաքական նորմերից դուրս համարելով՝ հայտնում է, որ իր պաշտոնանկության լուրը ստացել է Սենեգալի իշխանություններից:Հայտարարության վերջում ասվում է. «Ես հերքում եմ բոլոր այն հայտարարությունները, թե ես տեղյակ եմ եղել իմ պաշտոնանկության...

Իրանն ազատ է արձակել «Ալ Ղաիդա» խմբավորման մի շարք բարձաստիճան անդամների

Անգլիական «The Times» պարբերականը դեկտեմբերի 24-ի իր համարում հաղորդել է, որ Իրանի իշխանությունները վերջին օրերին ազատ են արձակել «Ալ Ղաիդա» խմբակցության՝ Իրանում կալանավորված մի շարք բարձաստիճան անդամների:Պարբերականի փոխանցմամբ, ազատ արձակվածները մտադիր են «Ալ Ղաիդա» խմբակցության աշխատանքները վերակազմակերպել Պակիստանի և Աֆղանստանի սահմանագծին:«The Times» պարբերականը, վկայակոչելով Պակիստանի անվտանգության ծառայությունների ղեկավարների հնչեցրած տեսակետը, Իրանին համարում է տարածաշրջանում հիմնական աջակիցն ու օջանդակողը ահաբեկչական խմբավորումների, որոնք պայքարում են ՆԱՏՕ-ի զորքերի դեմ:Պարբերականի մատուցմամբ, ազատ արձակված կալանավորների թվում են նաև...

Pages 381234 »
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը