
Այս շաբաթւայ աւարտին կայացաւ «Հայ Դատն Այսօր» 7-րդ խորհրդաժողովը: Արդէն եօթը տարի է ինչ կայանում է այդ հետաքրքրաշարժ խորհրդաժողովը, որի շնորհիւ Իրան են այցելել բազմաթիւ հայ մտաւորակններ ու քաղաքական գործիչներ, ինչպիսիք են եղել Հրանտ Դինքը, Աշոտ Մելքոնեանը, Արմէն Այւազեանը, Հայկ Դեմոեանը եւ այլք:Բայց այս բոլորով հանդերձ, այս խորհրդաժողովը կարծես վերածւում է աւանդութեան, ոչ թէ աւանդութիւն դարձած միջոցառումներն ու խորհրդաժողովները վատ բան են, բայց այս պարագայում կարծես մենք միայն կազմակերպում ենք խորհրդաժողովը, որի ընթացքում մարդիք գալիս, խօսում, առաջարկում եւ գնում, ու վերջում էլ մենք այդ խորհրդաժողովի դասախօսութիւնները մի գրքով հրապարակում ենք,...