
Հոկտեմբեր ամիսը քաղաքական առումով շատ տաք ամիս էր թէ՛ հայերի, եւ թէ՛ համաշխարհային հանրութեան համար: Այս ամսւայ կարեւորութիւնը հայերի համար եղաւ այն, որ Ֆրանսիայի խորհրդարանը Հայոց Ցեղասպանութեան հերքումը դարձրեց քրէական օրէնք եւ յատուկ պատիժ սահմանեց խախտողների համար:Համաշխարհային հանրութիւնը նաեւ անմասն չմնաց հոկտեմբեր ամսւայ ջերմութիւնից, երբ ականատես եղաւ Հիւսիսային Կորէայի ատոմական զէնքի փորձարկմանը: Հիւսիսային Կորէան այս գործով դարձաւ ատոմական զէնք ունեցող երկրների ակումբի 9-րդ անդամը: Հիւսիսային Կորէան իր այս արարքով նոր էջ բացեց միջազգային դիւանագիտական պատմութեան մէջ եւ եղաւ այն երկիրը, որ ԱՄՆ-ի բազմակողմանի ճնշումների դիմաց քայլեց...