
Պատմութեան սկզբից մինչեւ այսօր հզօր կայսրութիւնների ու երկրների համար շատ կարեւոր հարց է եղել մարդուժը, այն խաւը, որ միայն պիտի աշխատէր, որի միջոցով աւելի սահուն պիտի պտտւէր տւեալ երկրի իշխանութեան անիւը: Այդ պատճառով էր, որ աշխարհում, մասնաւորապէս ճարտարարւեստական յեղափոխութիւնից առաջ, սովորական երեւոյթ էր դարձել ստրկատիրութիւնն ու դրան զուգահեռ՝ ստրուկների առեւտուրը:Այն երկրները, ուր բնակւում ու աշխատում էին աւելի շատ ստրուկներ, աւելի էին զարգանում քաղաքականութեան, տնտեսութեան ու մշակոյթի ոլորտներում, ինչո՞ւ, որովհետեւ երբ առօրեայ հասարակ գործերը վստահւում էին ծառաներին ու ստրուկներին, «քաղաքացիները» առիթ ունէին զբաղւելու եւ զարգանալու տարբեր...