Monday, February 27, 2006

Հակահայկական ցոյցեր Իրանում

Երեկ փետ.25-ին Ղոմ քաղաքում եւ այսօր փետ.26-ին Թաւրիզի հայոց առաջնորդարանի առջեւ տեղի ունեցաւ իրանի ազերի անջատողականների հակահայկական ցոյցերը ի բողոք Խուջալոյի այսպէս ասած «ջարդին»: Այդ երկու բողոքների ընթացքում ձերբակալւել են աւելի քան 50 ցուցարար որոնց մէջ նշմարւելի են հոգեւորականներ հոջաթոլիսլամ Ազիմի եւ Զողին:Իրանի անվտանգութեան ուժերը ցոյցերի ասկսելու իսկ պահին արծունքաբեր գազերով ցրել են ցուցարարների շարքերը:Սա եւս փաստում է այն որ երբ հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման ընթացքում ոչ մի բողոք իրանահայութեան կողմից տեղի չի ունեցել այդ ընթացքը կը շարունակւի այլ ուրիշ վայրերում: Այս ընթացքին մենք՝ իրանահայերս պիտի զգուշութեամբ մօտենանք նմանօրինակ երեւոյթներին եւ քաւութեան նոխազ չդառնալ որովհետեւ գիտենք որ ԱՄՆ-ը իրանի դէմ ուղղւած իր պայքարում օգտագործում է նաեւ նմանօրինակ միջցեղային բախումները:Արդեօ՞ք...

Tuesday, February 21, 2006

Մուհամմադ մարգարէի ծաղրանկարներն ու հայկական խաչքարերը

Բոլորս ականատես եղանք, թէ ինչպէս եւրոպական թերթերը անարգելով մուսուլմանների մարգարէ Մուհամմադին՝ բորբոքեցին աւելի քան մէկ միլիարդ մուսուլմանների կրքերը: Անկախ նրանից, թէ այդ ծաղրանկարները ինչ նպատակ էին հետապնդում ու Արեւմուտքի քաղաքական խմբաւորումները ինչ շահեր էին փնտրում այդ ծաղրանկարների միջոցով, նաեւ պիտի խոստովանել, որ Իսլամ աշխարհը իր կտրուկ ու յստակ պատասխանը տւեց Եւրոպայի այդ արարքին: Այս ընթացքում արեւմտեան մի շարք քաղաքական գործիչներ դանիական ու այլ եւրոպական թերթերի կատարած գործը մեկնաբանեցին խօսքի ազատութեան լոյսի տակ, բայց երբ հանդիպեցին Իրանի «Համշահրի» օրաթերթի առաջարկին, թէ եթէ Արեւմուտքում կայ խօսքի ու մտքի ազատութիւն, ուրեմն՝...

Wednesday, February 15, 2006

Թեհրանում ոչնչացւում է ազգային աւանդութիւնները

Տըրընդէզ է: Լուսաւորութեան տօն: Բոլոր հայորդիները մասնաւորապէս երիտասարդները ամէն տարի ուրախութեամբ սպասում են Տըրընդէզին: Մեր մօտ միշտ մեծ շուքով է տօնւել ազգային բոլոր աւանդական տօները:Բայց այս տարի դժբախտաբար թեմի «բարեխնամ» առաջնորդ Սեպուհ Սարգսեանի հրահանգով թեհրանահայութիւնը զրկւեց Տըրընդէզի տօնակատարութիւնից: Չգիտես ի՞նչու: Առաջնորդը եւ նրա բոլոր պնակալեզները ըստ երեւոյթի այս տարի իմացել են որ Տըրընդէզը «հեթանոսական» տօն է եւ ճիշտը այն է որ այլեւս կրակ չվառւի այդ օրը: Պիտի աւելացնել որ առաջնորդի այդ արարքը չենք կարող մեկնաբանել լոկ կրոնական հաւատամքի լոյսի տակ, այլ պիտի համարել որպէս համայնքը քանդելու եւ հայաթափման լուրջ քաղաքականութեան...

Wednesday, February 01, 2006

Անուղղակի հակահարւածի անհրաժեշտութիւնը

Իրանի ատոմական թղթածրարը ահաւասիկ հասնում է մի նոր եւ շատ կարեւոր փուլի: Ըստ լրատւամիջոցների հաղորդած լուրի՝ փետրւարի 2-ին կայանալու է Վճռադատ խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգը լինելու է Իրանի ատոմական նախագիծը: Սա շատ կարեւոր փուլ է Իրանի իշխանութեան համար եւ ինչպէս յայտնի է, այդ կարեւորութեան հետեւանքով էր, որ անցեալ շաբաթւայ ընթացքում Իրանի բոլոր գլխաւոր դէմքերը հրաւիրւեցին ժողովի ու այդ ժողովին յաջորդեց Իրանի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի այցը Մոսկւա եւ Պեկին: Ինչպէս որ ենթադրւում էր, Իրանը իր դիրքերը մեղմացրեց Ռուսաստանի առաջարկած նախագծի նկատմամբ՝ մեկնաբանելով որ Մոսկւայի առաջարկած նախագիծը կարող է Իրանին օգնել առաջանալիք...

Pages 381234 »
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը