Sunday, November 29, 2009

Ինչո՞ւ ...

Այս օրերին բազմաթիւ անհատներ ինձ հանդիպելիս հարցնում են «ինչո՞ւ չես թարմացնում քո վեբլոգը»: Այդ ինչուները կարծես ինձ յուշում են թէ մեր համայնքում դեռ կան անհատներ, ովքեր չեն ուրախանում քո պասիւ իրավիճակից, եւ դրա պատճառն այն է թէ այդ սահմանափակ թւով մարդիք չեն ցանկանում, որ մեր համայնքը այսքանից աւելի շատ մատնւի պասիւութեան ախտով: Պասիւութիւն, որը վարագել է շատ շատերին, պասիւութիւն, որը այսպես կոչւած մեր մտաւորականներին ապահով է դարձնում հասարակութեան քննադատութիւններից ու «շեֆերի» պախարանքներից:
Արդեն հինգ ամիս է չեմ թարմացրել իմ ամենասիրած վեբլոգը, բայց դա ոչ թէ պասիւութիւն էր, այլ մի կարճաժամկետ առիթ մտածելու համար, թէ արդեօ՞ք մեր համեստ համայնքում կարելի է գրելով հարցերը լուծել, եւ թէ եթէ գրում ես, մի ինչոր խնդիր ես արծարծում յետոյ եթէ դա շեֆերին դուր չի գալիս ու նրանք փորձում են սեւացնել քո կեանքը, ո՞վ է պաշտպանելու քեզ եւ քո ընտանիքը:
Ինչոր է ես այստեղ չեմ ցանկանում բացասական խնդիրների մասին գրել, ուրեմն ցանկանում եմ իմ բարեկամներիս յայտնել թէ ես կրկին ասպարեզ եմ իջնելու, փորձելու եմ կրկին գրել եւ հարցեր արծարծել: Յոյս ունեմ, որ այս անգամ նաեւ կկարողանամ արդարացնել ինձ եւ աշխատանքի ծանրաբեռւածութիւնը մեկ կողմ դնելով, գոնէ շաբաթական մի քանի նիւթով թարմացնել վեբլոգս:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը