Saturday, December 30, 2006

Դիկտատորի աւարտը

Իրաքի պետական այրերը յայտարարեցին որ այսօր՝ դեկ.30-ի առաւոտեան ժամը 6-ին կախաղան հանւեց Իրաքի նախկին դիկտատոր Սադդամ Հուսէյնը:Իրաքի «Հուռէ» հեռուստաալիքը լուրը յաղորդելուց յետոյ ցրել է իրաքի հիմնը, որից յետոյ բացականչել է «ոճրագործ Սադդամը կախաղան բարցրացա...

Tuesday, December 26, 2006

Շնորհաւոր նոր տարի - 2007

Մէկ տարի եւս անցաւ: Գալիս է մի նոր տարի , լի նոր մտքերով նոր ապագայի համար: Ըստ Չինական Ֆէնգ Շույի գիտութեան համաձայն 2007-ը ծանր եւ դժւար տարի է լինելու: Բայս սա լոկ գուշակութիւն է եւ յոյսով որ բոլորի համար լինի լաւ եւ ուրախ տա...

Saturday, November 04, 2006

Բազմակողմանի ճնշում, բազմակողմանի ժայթքում

Հոկտեմբեր ամիսը քաղաքական առումով շատ տաք ամիս էր թէ՛ հայերի, եւ թէ՛ համաշխարհային հանրութեան համար: Այս ամսւայ կարեւորութիւնը հայերի համար եղաւ այն, որ Ֆրանսիայի խորհրդարանը Հայոց Ցեղասպանութեան հերքումը դարձրեց քրէական օրէնք եւ յատուկ պատիժ սահմանեց խախտողների համար:Համաշխարհային հանրութիւնը նաեւ անմասն չմնաց հոկտեմբեր ամսւայ ջերմութիւնից, երբ ականատես եղաւ Հիւսիսային Կորէայի ատոմական զէնքի փորձարկմանը: Հիւսիսային Կորէան այս գործով դարձաւ ատոմական զէնք ունեցող երկրների ակումբի 9-րդ անդամը: Հիւսիսային Կորէան իր այս արարքով նոր էջ բացեց միջազգային դիւանագիտական պատմութեան մէջ եւ եղաւ այն երկիրը, որ ԱՄՆ-ի բազմակողմանի ճնշումների դիմաց քայլեց...

Sunday, October 22, 2006

Ռուսաստան. ներքաղաքական իրադրություն

Գագիկ ՀարությունյանՌուսաստանում, ինչպես և ՀՀ-ում, 2007-2008թթ. կայանալու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Հատկանշական է, որ երկու երկրներում էլ 2008-ին ավարտվում է նախագահների պաշտոնավարման սահմանադրական ժամկետը։ Առաջին դեմքերի փոփոխման գործընթացները ՀՀ-ում և ՌԴ-ում ունեն ընդհանրություններ և տարբերություններ։ Նախնական գնահատականներն այսպիսին են. երկու երկրների քաղաքական ընտրանիներն էլ ունեն իրենց իշխանությունը վերարտադրելու բավարար ռեսուրսներ։ Ենթադրվում է նաև, որ ՌԴ-ում և ՀՀ-ում հիմնականում պահպանվելու է ներկայում գոյություն ունեցող քաղաքական կուրսը, և դա բխում է երկու երկրների ազգային շահերից։ Միևնույն ժամանակ, հայտնի է, որ...

Thursday, October 19, 2006

ԱՄՆ-ի սահմանադրությունն անկատար է

Սենֆորդ ԼեւինսոնLos Angeles TimesԱմերիկայի հիմնական օրենքը, որը շատերը նրա մեծագույն ձեռքբերումն են անվանում, իրականում երկրի ոչ դեմոկրատական կառավարման հիմքեր է պարունակում:ԱՄՆ-ում Սահմանադրությունը ցանկացած օրենքից ավելի են հարգում: Դա մեր հիմնարար փաստաթուղթն է, եւ ընտրված յուրաքանչյուր նախագահ, պաշտոնի անցնելով, երդվում է սույնը պահպանել եւ պաշտպանել, իսկ մեր դատավորները, թալմուդականների նման, 200 տարուց ավելի շարունակում են Սահմանադրությունը մեկնաբանել եւ վերամեկնաբանել: Դա ամերիկյան դեմոկրատիայի խորհրդանիշն է եւ աշխարհում մեծագույնն է համարվում: Մինչդեռ մեր Սահմանադրությունն իրականում այնքան անկատար է, որ սպառնում է լուրջ խնդիրներ լուծելու...

Wednesday, September 20, 2006

Դէպի Արմագեդէո՞ն

Քրիստոնեաների Սուրբ Գրքի վերջին բաժնում՝ Յովհաննու Յայտնութիւնում կարդում ենք մի շարք խորհրդաւոր ու առասպելախառն դէպքերի մասին, որոնք ըստ գրողի՝ Յովհաննէս առաքեալի, պիտի իրականանան ժամանակի ընթացքում, բայց թէ երբ եւ ինչպէս՝ պարզ չէ բոլորին: Տւեալ գրքի խորհրդաւոր եւ առասպելանման դէպքերը պատմութեան ընթացքում անգամներ վերագրւել են որեւէ պատահած դէպքի ու շատերը փորձել են օրւայ իրավիճակը մեկնաբանել՝ Յայտնութեան գրքի հիման վրայ:Այս բոլորի մէջ կայ շատ կարեւոր ու հետաքրքիր մի դէպք, որը խօսում է աշխարհի աւարտի մասին, թէ ինչպէս վերջին օրերում Արմադեգէոն մի վայրում տեղի կունենայ մի վճռական պատերազմ՝ չարի ու բարի ուժերի միջեւ ու դրանից յետոյ է, որ պիտի գայ...

Monday, August 28, 2006

Ոչխարային տրամաբանութիւն

Մի փոքրիկ հովիւ ամէն օր իր ոչխարներին տանում էր դաշտ՝ արածացնելու համար: Նա ամէն օր ուշադիր կերպով քննում էր իր ոչխարների արարքներն ու ապրելաձեւը՝ գտնելու համար, թէ ինչպէս են ապրում եւ առհասարակ ինչ է նրանց գոյութեան փիլիսոփայութիւնը:Փոքրիկ հովիւը հասկացել էր, որ ոչխարները մրջիւններին հակառակ՝ չեն մտածում ապագայի մասին, ապրում են հանապազօրեայ, ապրում են, երբ ուտելու բան կայ եւ կը սատկեն եթէ ուտելու բան չգտնեն ու ոչ ոք էլ չկերակրի նրանց: Ոչխարները նաեւ համախմբւում էին, երբ մի անգամ լսում էին հովւի շան հաչոցը եւ ստրուկի նման ենթարկւում էին շան ցուցմունքներին, անգամ եթէ շունը մի քանի ժամով բացակայէր դաշտից: Պատանի հովիւը նաեւ ըստ իր հօր խորհուրդների՝...

Wednesday, August 23, 2006

Արեւելքի Գարիբալդին մոռացութեան է մատնւել

Ամէն մի երկիր իր պատմութեան ընթացքում ծնել կամ իր մէջ է ներգրաւել բազում հերոսներ եւ այդ հերոսները անկախ իրենց ազգութիւնից՝ պայքարել են տւեալ երկրի հողային ամբողջականութեան, ազատագրութեան ու անկախութեան համար: Այս իրականութիւնից զերծ չէ նաեւ մեր երկիրը՝ Իրանը: Դրա պարզ ու խօսուն օրինակն է Եփրեմ խանը, քաջարի մի տիտան, որը իր անունով հարիւրաւոր էջեր է արձանագրել Իրանի նորօրեայ արդի պատմութեան գրքի մէջ եւ իր յատուկ տեղն ունի Իրանի ազգային պանթէոնում. այնտեղ, ուր պաշտամունքի առարկայ են դառնում ազգային բոլոր հերոսները: Ինչպէս ամէն մի պատմական իրականութիւն, այնպէս էլ Եփրեմ խանի կեանքն ու գործունէութիւնը անգամներ մատնւել է խեղաթիւրման: Իրանի սահմանադրական...

Wednesday, July 19, 2006

«ԴԱՐ» ակումբը

Ուրախութեամբ հանդիպեցի մի շատ հետաքրքիր կայքէջի որը ցանկանում եմ ծանօթացնել ձեզ, սա «ԴԱՐ» ակումբն է, հայկական ֆորում որի յատկութիւնը հայերէն լեզւով լինելն է:www.akumb...

Tuesday, July 11, 2006

Այո՞ թէ ոչ. խնդիրը սա է

Իրանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար ու ատոմական թղթածրարի ուղղութեամբ բանագնաց Ալի Լարիջանին Խաւիէր Սոլանայի հետ հանդիպումից յետոյ յայտարարեց, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը եւրոպական վեցնեակի ներկայացրած առաջարկների փաթեթին պատասխանելու է յուլիսի 12-ին: Լարիջանիի խօսքերի հիման վրայ՝ այդ պատասխանը լինելու է նախնական եւ ոչ ամբողջական պատասխան:Նախապէս Իրանի նախագահ Ահմադինեժադը յայտարարել էր, որ Իրանը վերոյիշեալ փաթեթին պատասխանելու է օգոստոսին, բայց աշխարհի գերպետութիւնների ղեկավարները Իրանի յայտարարած թւականը շատ ուշ համարելով՝ փորձում են դիւանագիտական ու ինչու չէ նաեւ տնտեսական ճնշումներով Իրանին պարտադրել, որ պատասխանը ներկայացնի,...

Thursday, July 06, 2006

Հայց. Եկեղեցւոյ ներքին պառակտումը եւ զայն խորացնող հարցազրոյց մը

«Զարթօնք» օրաթերթի 29 մարտ 2006 թիւին մէջ կարդացինք Կիլիկիոյ կաթողիկոսութեան միջեկեղեցական յարաբերութիւններու վարիչ Տ. Նարեկ եպս. Ալեէմէզեանի հետ կայացած հարցազրոյցը «Հասկ» ամսագրի համար: Նիւթն է 14-23 փետրուար 2006-ին Բրազիլի Փորթօ Ալեգրէ քաղաքին մէջ գումարուած Եկեղեցիներու համաշխարհային խորհուրդի (ԵՀԽ) 9-րդ համաժողովին Հայաստանեայց եկեղեցւոյ մասնակցութիւնը:Տրուած տեղեկութիւններուն համաձայն, ժողովին մասնակցած են 691 պատգամաւորներ` ներկայացնելով յիշեալ խորհուրդի անդամ 348 եկեղեցիները, որոնցմէ երկուքն է Հայց. եկեղեցին: Այո՛, երկուքը, քանի որ 1956-ի եկեղեցական պառակտումը ազգային շրջանակներէն քաշքշուեցաւ մինչեւ օտար եկեղեցական թատերաբեմ եւ Կիլիկիոյ...

Saturday, July 01, 2006

Դրվագներ հայկական Ազատ-Որմնադրական (Մասոնական) պատմությունից

...1860թ.-ից, հատկապես Պոլսի և Զմյուռնիայի հայերը սկսել են հետաքրքրվել մասոնական սկզբունքներով: Թուրքիայի ոչ մի ազգային փոքրամասնություն, բացի հույներից, հետամուտ չէր լինում իր մայրենի լեզվով օթյակ հիմնելու գործին: Զմյուռնիայի հայությունը այդ թվերին գտնվում էր մշակութային ու կրթական վերածննդի մեջ, ունեին վաճառական մեծ կապեր՝ Փոքր Ասիայի և Եվրոպայի հետ, որն էլ պատճառ դարձավ զուտ հայկական մասոնական օթյակներ հիմնելու ճանապարհին...ՙԱյս ծրագիրը գործադրելու համար, հայերը դիմեցին Զմյուռնիայում հաստատված ՙՀոմերոս՚ թիվ 806 անգլիախոս Ազատ-Որմնադրական Օթյակի գերհարգելի վարպետին, որ օգնի իրենց ծրագրի գործադրությանը: Վերոհիշյալ օթյակը, Անգլիայի Մեծ Օթյակի արտոնությամբ, 1860թ. հունվարի 25-ից կանոնավորապես սկսեց աշխատել Զմյուռնիայի մեջ...՚: Այս անգլիական օթյակի առաջին տարվա պաշտոնատարների ցուցակում հանդիպում...

Wednesday, June 28, 2006

Իրան – ԱՄՆ երկկողմ բանակցութիւնը այլընտրանք չունի

Ինչպէս յիշում էք, Իրանի ատոմական նախագծի բացայայտումից յետոյ՝ ԱՄՆ-ի ղեկավարները համարեա ամենօրեայ կարգավիճակով Իրանին սպառնում էին ռազմական հակահարւածներով: ԱՄՆ-ն այդ սպառնալիքների քաղաքականութիւնը գործադրում էր այն պատրւակով, թէ համաշխարհային հանրութիւնը պիտի կանխի Իրանի ատոմական նախագիծը, որովհետեւ Իրանի բուն նպատակը ատոմական զէնքն է եւ ոչ թէ՝ էներգիան: Նոյն օրերում ամերիկեան մի շարք գիտնականներ հիմնւելով իրական փաստերի վրայ՝ յայտարարում էին՝ եթէ Իրանը մտադիր է ստեղծել ատոմական ռումբ, այն, ինչ շեփորում էր ԱՄՆ-ն, լաւագոյն դէպքում դա ձեռք կը բերի 7-10 տարի յետոյ եւ այս տասնամեայ ժամանակը բաւարար է Իրանին դիաւանագիտական ձեւերով կանխելու համար:...

Wednesday, June 21, 2006

Առաջին տարեդարձը

Վաղը՝ Յունիսի 22-ին լրանում է իմ կայքէջի ծննդեան առաջին տարեդարձըՏարեդարձ է այսօր , ուրախ օր է այսօր.................

Saturday, June 17, 2006

Նոր համաձայնութիւնների հեռանկարով

Ի վերջոյ, Խաւիէր Սոլանան Իրանի ղեկավարութեանը յանձնեց եւրոպական վեցնեակի առաջարկների փաթեթը՝ Իրանի ատոմական թղթածրարի ուղղութեամբ:Ինչպէս որ յայտնի է, այս վերջին օրերում մեղմացել են խնդրայարոյց կողմերի՝ Իրանի ու ԱՄՆ-ի դիրքերը՝ միմեանց հանդէպ: Վերոյիշեալ առաջարկների փաթեթի ամենակարեւոր կէտը, որի շուրջ նոյնիսկ համաձայնել է ԱՄՆ-ն, Իրանում ուրանի սահմանափակ հարստացման առաջարկն է: ԱՄՆ-ն հիմնւած իր ենթադրութիւնների վրայ՝ երկար ժամանակ դէմ էր ուրանի հարստացման Իրանի իրաւունքներին՝ կասկածամտօրէն դիտելով դա: Բայց այս վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ն յետ նահանջեց իր նախկին դիրքերից ու 27 տարուց յետոյ Իրանին առաջարկեց երկկողմ ուղղակի բանակցութիւն: Տւեալ նահանջը...

Wednesday, June 07, 2006

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան նւազումն ու առաջնահերթութիւնների փոփոխութիւնը

Ինչպէս բոլորիս յայտնի է, Ամերիկայի Միացեալ Նահանգների ղեկավարութիւնը Միջին Արեւելքի տարածաշրջանում իր ներկայութիւնն ու գերակայութիւնն ամրապնդելու նպատակով՝ կիրառեց մի նոր գործելաոճ, որը պաշտպանում էր ժողովրդավարութեան տարածումը Միջին Արեւելքի երկրներում, որի արդիւնքում պիտի ստեղծւէր «Մեծ Միջին Արեւելք»-ը՝ նոյնինքն ԱՄՆ-ի միջոցով:Այդ քաղաքականութեան հիման վրայ ԱՄՆ-ն մեծ դրամագլուխ յատկացրեց Միջին Արեւելքի երկրներում գործող ընդդիմութիւններին՝ տւեալ կառավարութիւններին ճնշելու նպատակով: Այս բոլորի ընթացքում ԱՄՆ-ն ամենօրեայ կարգով ուղղակի սպառնում էր մասնաւորապէս Միջին Արեւելքի արաբական եւ Պարսից ծոցի երկրների ղեկավարներին, թէ եթէ չբարեկարգեն իրենց...

Wednesday, May 17, 2006

«Սոցիալիզմի» ծաղրանկարը՝ սեւ ոսկու շրջանակի կարմիր երիզի վրայ

Ակնարկներ գիտական եւ երեւակայական սոցիալիզմի մասին Այս վերջին տարիներում Եւրոպայում ու մասնաւորապէս Լատին Ամերիկայի երկրներում թափ առած ընկերվար կոչւած շարժումներն ու նրանց ժամանակաւոր յաղթանակները մտածելու տեղիք են տալիս, թէ արդեօք միջազգային քաղաքականութիւնը նո՞ր փուլ է մտել եւ թէ արդեօք իրապէ՞ս հասել է դրամատիրութեան անկման դարաշրջանը թէ ոչ:Ներկայ գրութեան մէջ փորձելու եմ աւելի կենտրոնանալ առհասարակ Երրորդ աշխարհի երկրներում ծայր առած ընկերվար շարժումների վրայ, որի վերջին աչքառու օրինակը հանդիսացաւ Բոլիւիայի նաւթագազային ճարտարարւեստի ազգայնացումը: Բայց թէ ինչ է կատարւում Եւրոպայում, պարզ է՝ լոկ քաղաքական աթոռախաղ՝ տիկնիկային ոճով: Եթէ փորձենք...

Monday, May 15, 2006

ՀԱՅԱՑԱ՞Ծ ՀՐԵԱՆԵՐ

Ըստ 1989թ. հրապարակած մարդահամարին, ներկայիս Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներէն 676 հոգի հրեայ է: Անոնց 25,9 առ հարիւրը (175 հոգի) հայերէնը մայրենի լեզու կը համարէ, այսինքն՝ կը խոսի հայերէն: Ասոնք հայախօս, եւ ոչ-հայախօս Հայաստանաբնակ հրեաներ են, որոնք կը յայտարարեն իրենց հրէութիւնը: Իսկ կա՞ն հայանուն, հայախօս, հայադաւան հրեաներ, որոնք իրենք զիրենք միմիայն «հայ» կը հռչակեն, իսկ իրականին մեջ որպես «հրեայ» կը զգան ու կը գործեն: Այլ խօսքով՝ կա՞ն հայացած տէօնմէ հրեաներ: ԱՅՈ: ՈԻ անոնց քանակը փոքր չէ: Հրեաներու զանգուածային բնակեցումը Հայաստանի հողատարածքին վրայ՝ կ'երկարի 2000 տարի առաջ, Տիգրան Մեծի ժամանակաշրջանին (96-55 Ն. Ք.): Հայոց արքան Ասորիք, Փիւնիկէ եւ Պաղեստին իր արշավանքներէն ետք, ըստ պատմագիրներու վկայութեան, բիւրաւոր հրեայ գերիներ վերաբնակեցուց հայոց քաղաքներու մէջ: Ըստ իրենց սովորութեան,...

Pages 381234 »
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը