Wednesday, April 13, 2011

«Իրանի պահակազորը գրավել է Սիրիան»

Ամերիկյան World Tribune օրաթերթի հաղորդմամբ, Սիրիայի ընդդիմադիր ռեֆորմիստական կուսակցությունը (RPS) հայտարարել է, որ Իրանի իշխանությունները Բաշար Ասադի վարչակարգը պահպանելու նպատակով Սիրիա են ուղարկել ավելի քան 10 հազար գրոհայինների:

Սիրիայի ռեֆորմիստական կուսակցության խոսնակ Ֆարիդ Ղադրին ասել է. «Իրականում Իրանի պահակազորը գրավել է Սիրիան և դարձել նրա գլխավոր իշխանությունը: Սիրիան վերածվել է Իրանի 32-րդ նահանգի»։

Ըստ օրաթերթի՝ Իրանը նախապես ուշադրության տակ էր առել ժողովրդական ցույցերը, իսկ արդեն ապրիլի 4-ից սկսած՝ անվտանգության բոլոր գործողությունները և Ասադների ընտանիքի անվտանգության ապահովումը ստանձնել է Իրանի պահակազորը:

Ռեֆորմիստական կուսակցության խոսնակի մատուցմամբ, ապրիլի 4-ից Սիրիայի բոլոր գեներալները հնազանդվում են Իրանի պահակազորի հրամանատարներին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը