Wednesday, April 13, 2011

ԵՄ-ը իրանցի 32 պետական պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանեց

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության փոխանցմամբ, ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարների համաձայնության արդյունքում Իրանում մարդու իրավունքները ոտնահարող 32 պետական պաշտոնյաների դեմ նոր պատժամիջոցներ են սահմանվել: Շրջանառվող լուրերի համաձայն` հիշյալ պատժամիջոցները ներառում են ԵՄ երկրներ մուտք գործելու իրավունքի արգելում ու հիշյալ պաշտոնյաների հաշիվների սառեցում:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլյամ Հեյգն այդ կապակցությամբ ասել է. «Արաբական երկրներում ծայր առած հեղափոխությունների ժամանակահատվածում Իրանում բարձրացել է մարդու իրավունքների ոտնահարման մակարդակը: Հետևաբար ԵՄ երկրների ԱԳ նախարարները համաձայնության են եկել, որ այդ ոտնահարումները նվազեցնելու նպատակով պիտի պատժամիջոցներ կիրառել պետական այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք կասկածվում են մարդու իրավունքները ոտնահարելու մեջ»:
Հեյգը չի բարձրաձայնել իրանցի համապատասխան պաշտոնյաների անունները, բայց արդեն իսկ շրջանառվող լուրերի համաձայն` պարզվել է, որ այդ ցուցակում են հայտնվել, Իրանի պահակազորի հրամանատարը, «Բասիջ» աշխարհազորային կազմակերպության հրամանատարը, գլխավոր ոստիկանապետը, ներքին գործերի նախարարը, Թեհրանի գլխավոր դատախազը և այլ պետական պաշտոնյաներ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը