Wednesday, April 13, 2011

Օբամայի վերընտրվելու հավանականությունը փոքր է

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքին ապրիլի 11-ին Թեհրանի «Շահիդ Բեհեշթի» համալսարանում ունեցած մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններին, հայտարարեց.
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ճակատագիրը նման է Քարթերի ճակատագրին: Քարթերի պաշտոնավարության ժամանակ էլ աշխարհում լուրջ փոփոխություններ էին տեղի ունենում, իսկ նա այն ժամանակ չկարողացավ ճիշտ որոշումներ ընդունել: Օբաման էլ վերջին երկու տարիների ընթացքում, վիճակագրությունների համաձայն, շատ ցածր վարկանիշ է ապահովել իր համար: 
Թեև նա նախագահի թեկնածու առաջադրվելու համար նախ պիտի ներկուսակցական ընտրություններում հաջողության հասնի, բայց եթե անգամ ենթադրենք, որ նա ներկուսակցական ընտրություններում կկարողանա բավարար քվեներ հավաքել, ապա խիստ կասկածելի է, թե արդյո՞ք կկարողանա հասարակության քվեներն էլ շահել ու կրկին վերընտրվել նախագահի պաշտոնում»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը