Wednesday, April 13, 2011

«Բժիշկները պետք է դեղատոմսերը պարսկերենով գրեն»

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի փոխնախագահ Մուհամադ Ռեզա Ռահիմին, Թեհրանում տեղի ունեցած բժշկական համագումարի ընթացքում անդրադառնալով բժշկական դեղատոմսերին, հայտարարել է. «Մի շարք բժիշկներ դեղատոմսերը անգլերեն լեզվով գրելը պատճառաբանում են նրանով, որ հնարավոր է՝ այնտեղ առողջականին վերաբերող լուրջ և մտահոգիչ տեղեկություններ կլինեն, ինչը կարող է խուճապի մատնել հիվանդներին: Բայց արդյո՞ք բրիտանացիները նույն դժբախտ լուրերը հայտնելու համար դեղատոմսերը պարսկերենով են գրում:

Դեղատոմսերը անգլերենով գրելը չարիք է պարսկերեն լեզվին ու իսլամական մշակույթին»։

Հատկանշական է, որ չնայած քսանամյա անկախությանը` Հայաստանում ևս դեղատոմսերը, անկետաները և բժշկական այլ փաստաթղթերը հիմնականում գրվում են օտար, տվյալ դեպքում` ռուսերեն, լեզվով, իսկ բժիշկների գերակշիռ մասը շատ վատ է տիրապետում մայրենիին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը