Wednesday, April 13, 2011

Իրանի, Թուրքիայի և Եգիպտոսի գլխավորությամբ քաղաքակրթական եռյակի ստեղծումը Մերձավոր Արևելքի ռազմավարական նոր նպատակն է

Իրանական Asr Iran լրատվական կայքը, վկայակոչելով եգիպտական Al Ahram օրաթերթի հրապարակած զեկույցը, հաղորդում է, որ Եգիպտոսում Իրանի շահերի պաշտպան գրասենյակի ղեկավար Մոջթաբա Ամանին Եգիպտոսի մշակութային կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է. «Իրանում առաջ է եկել Եգիպտոսի հետ նոր հարաբերություններ սահմանելու քաղաքական կամք: Իրանը հույս ունի, որ Եգիպտոսը դառնալու է հզոր երկիր, և կրկին նվաճելու է իր կարևոր դիրքը տարածաշրջանում: Այս պահին Իրան-Եգիպտոս հարաբերությունների միջև գոյություն ունեցող խոչընդոտները վերացել են, և Իրանը պատրաստ է իր բոլոր ձեռքբերումները տրամադրել եգիպտացի եղբայրներին»։

Եգիպտոսի մշակութային կենտրոնում ելույթ է ունեցել նաև իրանագետ Մուհամադ Սայիդ Էդրիսը: Նրա համոզմամբ, Իրանը բազմիցս փորձել է նոր հարաբերություններ ստեղծել Եգիպտոսի հետ, իսկ Եգիպտոսը ԱՄՆ-ի ճնշումների արդյունքում խուսափել է դրանից: Այս պահին Իրանի, Թուրքիայի և Եգիպտոսի գլխավորությամբ քաղաքակրթական եռյակի ստեղծումը դարձել է Մերձավոր Արևելքի ռազմավարական նոր նպատակը, և այդ եռյակը վերջ է դնելու ամերիկա-իսրայելական «Նոր Մերձավոր Արևելք» նախագծին, որտեղ Իրանը թշնամի է համարվում տարածաշրջանի երկրներին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը