Tuesday, April 12, 2011

ՆԱՏՕ-ի ռազմանավերը մուտք գործեցին Պարսից ծոց

France Presse գործակալության հաղորդմամբ, ապրիլի 11-ին ՆԱՏՕ-ի 5 ռազմանավեր մուտք են գործել Պարսից ծոց ու տեղակայվել Դուբայի ափին:
Գործակալության փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի ռազմանավերի մուտքը Պարսից ծոց պայմանավորված է «Բարեկամության ծովեր» նախագծի շուրջ ՆԱՏՕ-ի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները ամրագրելով:
ՆԱՏՕ-ի ռազմանավերը Պարսից ծոցի տարածաշրջանում ծովային զորավարժություններ կիրականացնեն արաբական մի շարք երկրների հետ: Հիշյալ զորավարժությունները կանցկացվեն նաև Բահրեյնի և Քուվեյթի ծովային տարածքներում, որոնք վերջին շրջանում լուրջ խնդիր ունեն իրենց հյուսիսային հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը