Thursday, January 13, 2011

Իրանին հարվածելու գործում Գերմանիան չի միանալու ԱՄՆ-ին

Գերմանիայի ԱԳ նախարարի տեղակալ Վերներ Հոյերը «Bloomberg» հեռուստաալիքին հայտնել է. «Եթե ԱՄՆ-ն մտադրվի հարձակվել Իրանի միջուկային կենտրոնների վրա, Գերմանիայի կառավարությունը չի մասնակցելու հիշյալ գործողությանը: Հնարավոր է, որ հիշյալ հարձակումը իր ժամանակին ԱՄՆ-ի համար անխուսափելի դառնա, բայց մենք հույս ունենք, որ նմանօրինակ գործողությունները կանխելը հնարավոր կդառնա: Այնուամենայնիվ, Գերմանիան հաստատ չի միանալու նմանօրինակ գործողություններին»։
Հոյերը, շարունակելով իր խոսքը, շեշտել է. «Գերմանիայի կառավարությունը ցանկանում է, որ Իրանը բանակցությունների միջոցով միջազգային հանրության վստահությունը շահելու հնարավորություն ունենա, բայց միաժամանակ մենք պիտի Իրանի վրա գործադրվող ճնշումները ավելացնենք»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը