Thursday, January 13, 2011

Հունվարի 16-ը միջազգային պահքի ու աղոթքի օր է Իրանի քրիստոնյաների համար

Իրանի քրիստոնյաների լրատու կայքի հաղորդմամբ, Իրանի քրիստոնյաների հոգևոր առաջնորդներն ու միջազգային հոգեգալստյան (Assemblies of God) եկեղեցու առաջնորդ դոկ. Ջորջ Վուդը կոչ են արել, որ հունվարի 16-ին աշխարհի բոլոր քրիստոնյաները ու նաև Հոգեգալստյան եկեղեցու համայն աշխարհի 60 միլիոնանոց հետևորդները պահքով աղոթեն Իրանում ապրող բոլոր քրիստոնյաների համար:
Ջորջ Վուդը հայտարարել է. «Անհրաժեշտ է, որ աշխարհի բոլոր քրիստոնյաները միջամտեն Իրանում ձերբակալված մեր քույրերի և եղբայրների ազատ արձակման գործին: Եկեք աղոթենք, որ ձերբակալված հավատացյալները անգամ բանտախցերում արժանանան Սուրբ Հոգու ներկայությանը, համբերությամբ տանեն իրենց դեմ իրականացվող բոլոր ճնշումներն ու խոշտանգումները և թե՛ բանտապանների, թե՛ բանտարկյալների համար Քրիստոսի վառ օրինակը հանդիսանան»։
Հարկ է նշել, որ միայն վերջին երեք շաբաթների ընթացքում Իրանի անվտանգության ծառայությունները ձերբակալել են ավելի քան 70 իրանցի քրիստոնյաների, իսկ քրիստոնյա քահանա Յուսեֆ Նադարխանին մահապատժի է դատապարտվել դատարանի կողմից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը