Thursday, January 13, 2011

Չինաստանը մերժեց, իսկ ՌԴ-ն դեռ քննարկում է Իրանի հրավերը

Չինական Xinhua գործակալության փոխանցմամբ, Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ում Չինաստանի ներկայացուցիչը չի կարող այցելել Իրանի միջուկային կենտրոններ, որովհետև այս պահին գտնվում է Պեկինում:
Միջազգային լրատվական գործակալությունները Չինաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը համարել են որպես Չինաստանի կառավարության մերժման հայտարարություն՝ Իրանի կատարած հրավերին:
Իսկ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՌԴ-ն դեռ քննարկում է Իրանի հրավերը: «Մենք համոզված ենք, որ իրանական կողմի հրավերը՝ Իրանի միջուկային կենտրոններ այցելելու վերաբերյալ, նշանակում է, որ Իրանը մտադիր է բանակցություններին հանդես գալ կառուցողական դիրքերից: Բայց մենք այդ հարցում մեր հարցերը ունենք, որի շուրջ խոսել ենք իրանական կողմի հետ: Ռուսաստանը միայն այն պարագայում կհամաձայնի Իրանի հրավերին, երբ վստահ լինի, որ նմանօրինակ այցելությունների ընթացքում Իրանի միջուկային աշխատանքների առնչությամբ նոր պարզաբանումներ ի հայտ կգան», «Reurters» գործակալությանն ասել է Ռյաբկովը:
Իրանի իշխանությունները օրեր առաջ մի շարք երկրների հրավիրեցին այցելել իր միջուկային կենտրոններ` համոզվելու համար, որ դրանք խաղասիրական աշխատանքներ են: Իրանի հրավերից հետո ԵՄ արտաքին քաղաքականությունների ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարեց, որ ԵՄ-ը հրաժարվում է այցելել Իրանի միջուկային կենտրոններ, որովհետև նմանօրինակ այցելությունները ՄԱԳԱՏԷ-ի իրավասությունների սահմանում են:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը