Thursday, January 13, 2011

Շիրին Էբադին բաց նամակ է ուղղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիսարին

Իրանցի Նոբելյան խաղաղության մրցանակակիր, իրավապաշտպան Շիրին Էբադին հունվարի 12-ին բաց նամակ է ուղղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր կոմիսար Նավի Փիլային:
Էբադին իր բաց նամակում Փիլայից խնդրել է աջակցել իրանցի ազատազրկված իրավաբան Նասրին Սութուդեի ազատության գործընթացին: Էբադիի հայտարարությամբ, Իրանի իշխանությունները ճնշումների միջոցով փորձում են Սութուդեին ստիպել՝ հեռուստատեսությամբ կեղծ խոստովանություններ կատարել:
Մինչ այդ Էբադին, մարդու իրավունքների պաշտպան 6 ակտիվիստների հետ մեկտեղ, երեքօրյա նստացույց էր կազմակերպել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի առջև ու ՄԱԿ-ից պահանջել միջամտել Նասրին Սութուդեի խնդրին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը