Thursday, January 13, 2011

Ամերիկացի ձերբակալված կինը ապաստան էր խնդրում Իրանից

Իրանի անվտանգության նախարար Հեյդար Մոսլեհին իրանական «Nasim Online» լրատու կայքին հայտնել է, որ օրեր առաջ Իրան-Հայաստան սահմանագծում ձերբակալված ամերիկուհին քաղաքական ապաստան էր խնդրում Իրանից:
Մոսլեհիի փոխանցմամբ, «Ձերբակալված կինը մեզ հայտնեց, որ Ամերիկայի կառավարությունը սպառնում է իրեն, ու ինքը վտանգ է զգում, ուստի դիմել էր Իրանին, քաղաքական ապաստան ստանալու նպատակով: Բայց մենք հարցը քննելով՝ գտանք, որ արված հայտարարությունն անհիմն է, հետևաբար նրան երկիր չընդունելով՝ ազատ արձակեցինք»։
Նշենք, որ Ամերիկայի քաղաքացի Հալլ Թալայանը հունվարի 6-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալվել էր Իրան-Հայաստան սահմանին: Նրա ձերբակալությունը մեծ սկանդալ առաջացրեց միջազգային ոլորտում, բայց վերջում պարզվեց, որ նա ոչ թե ամերիկացի լրտես է, այլ հոգեկան հիվանդ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը