Wednesday, January 12, 2011

Իրանցի բարձրաստիճան հոգևորականը խաչի օգտագործումը հարամ համարեց


Իրանի կրոնական քաղաք Ղոմում հաստատված իսլամական հոգևոր կենտրոնի «Hawzeh News» լրատու կայքի հաղորդմամբ, Իրանի իսլամական բարձրաստիճան հոգևոր առաջնորդներից Այաթոլահ Մաքարեմ Շիրազին հավատացյալների կողմից իրենց ուղղված հարցին, թե, շարիաթի համաձայն, նամազի ժամանակ վզին խաչ ունենալը ի՞նչ կրոնական նշանակություն կարող է ունենալ, հետևյալ պատասխանն է տվել. «Խաչ կրելը թե՛ նամազի ժամանակ և թե՛ առհասարակ հարամ է: Այնուամենայնիվ, նամազի պահին խաչ կրելը սխալ է»։
Հարկ է նշել, որ վերջին տարիներին Իրանում հասարակությանը կրոնի անունով ճնշելու հետևանքով քրիստոնեական կրոնական խորհրդանշաններ ու պատկերներ կրելը, անգամ որպես զարդ, մեծ տարածում է գտել իրանական հասարակության մեջ: Վերջին շրջանում իրանցի քրիստոնյաների համայնքների վրա ճնշում գործադրելն ու հիշյալ համայնքների քահանաների ու հավատացյալների զանգվածային ձերբակալությունները ապացուցում են Իրանում քրիստոնեության տարածման փաստը:

Արթին Առաքելյան

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը