Friday, January 07, 2011

Սպահանում ձերբակալվել է Հոգեգալստյան եկեղեցու հայ քահանան

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ հունվարի 1-ին Սպահան քաղաքում ձերբակալվել է Հոգեգալստյան եկեղեցու քահանա Լեոնարդ Քեշիշյանը: Նա ձերբակալվել է նոր տարվա առաջին ժամերին, ու մինչ այս պահ ոչ մի տեղեկություն չկա քահանայի գտնվելու վայրի մասին: Փոխանցված լուրերի համաձայն` նոր տարվա առաջին իսկ օրվանից սկսած Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում ձերբակալվել է ավելի քան 60 քրիստոնյա: Հիշյալ ձերբակալությունների լուրը հաստատել է նաև Թեհրանի նահանգապետ Մորթեզա Թամադոնը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը