Իրանական «Tehran Emrooz» օրաթերթը իր հունվարի 12-ի համարում գրել է. «Իրանին C-300 հրթիռային համակարգ վաճառելու թեմայի պատճառով ՌԴ ԱԳՆ խոսնակ Անդրեյ Նեստերենկոն ազատվել է պաշտոնից: Նեստերենկոն 2008 թվականից զբաղեցնում էր ԱԳՆ խոսնակի պաշտոնը: Շրջանառվող լուրերի համաձայն, նրա պաշտոնանկության գլխավոր պատճառը նախագահ Մեդվեդևի հետ ունեցած տարաձայնությունն է եղել»։
«Tehran Emrooz»-ը, վկայակոչելով ռուսական օրաթերթերը, ավելացրել է. «Արևմուտքի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների բանաձևը ՄԱԿ-ում հաստատվելուց հետո Նեստերենկոն հայտարարել էր, որ ՄԱԿ-ի 1929 բանաձևը չի խանգարելու Իրանին C-300 հրթիռային համակարգեր վաճառելու գործընթացին: Այդ հայտարարությունը հնչել է այն դեպքում, երբ ՌԴ նախագահ Մեդվեդևը 2010-ի սեպտեմբերին հայտարարել էր, որ ՄԱԿ-ի կողմից իրանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը չի կարող իրանին վաճառել C-300 հրթիռային համակարգը: Իրազեկ աղբյուրների համաձայն, Նեստերենկոյի պաշտոնանկության հրամանը Կրեմլից արդեն հաղորդել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment