Tuesday, December 21, 2010

Իրանցի կինոռեժիսորը 6 տարի ազատազրկման դատապարտվեց

Իրանցի հանրահայտ կինոռեժիսոր՝ Ջաֆար Փանահին դատարանի կողմից դատապարտվեց 6 տարի ազատազրման: Դատարանը նաեւ նրան 20 տարով զրկել է որեւէ կինո պատրաստելու եւ արտասահման մեկնելու իրավունքներից: 49 ամյա Փանահին սույն տարվա մարտին ձերբակալվեց, երբ պատրաստվում էր մի կինո պատրաստել Իրանի վերջին նախագահական ընտրությունների մասին: Նա 88 օր բանտում անցկացնելուց եւ հացադուլի դիմելու հետո, 200 հազար դոլար գրավի դիմաց ազատ էր արձակվել: 
Նշելի է, որ Ջաֆար Փանահին 2000 թվին նվաճեց Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե Առյուծ» մրցանակը: Դրանով հանդերձ, որ Փանահին արտասահման մեկնելու իրավունք չուներ, բայց այս տարվա «Քան» կինոփառատոնի կազմակերպիչները նրան նշանակեցին որպես փառատոնի ժյուռի, որը եւ նա չկարողացավ ներկա գտնվել: Ուստի փառատոնի կազմակերպիչները նրա հիշատակին ու ի բողոք իրանում արվեստագետների նկատմամբ տարածվող բռնություններին՝ նրա անունով մի թափուր աթոռ տեղադրեցին ժյուռիի բաժնում:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը