Tuesday, December 21, 2010

Իրանը սպառնաց Պակիստանին

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Հասան Ֆիրուզաբադին, անդրադառնալով Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը, Պակիստանի իշխանություններին ահաբեկիչների դեմ պայքարի հարցում անկարողության մեջ մեղադրելով, հայտարարեց. «Եղբայր երկիր համարվող Պակիստանը միշտ էլ եղել է մեր ուշադրության և բարեկամական ցանկությունների կենտրոնում, բայց դժբախտաբար, ահաբեկիչներին ո՛չ սանձում է, ո՛չ էլ վերահսկում: Հետևաբար, Իրան-Պակիստան սահմանագծում կատարված ահաբեկչական գործողությունները մեզ ստիպում են վերանայել նախկինում Պակիստանի նկատմամբ մեր ունեցած դիրքորոշումները»։

Ֆիրուզաբադին, շարունակելով իր խոսքը, հավելեց. «Մենք մեր նահատակների արյան վրեժն առնելու իրավունքը վերապահում ենք մեզ, ու եթե Պակիստանը նախորդ տարիների նման հրաժարվի իր սահմաններում գործող ահաբեկիչներին վերահսկել ու ոչնչացնել, մենք այդ իրավունքը մեզ ենք վերապահելու»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը