Monday, January 17, 2011

Շուտով հրապարակվելու է Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով զբաղվող դատարանի վճիռը

Ամերիկյան «News Max» լրատվական կայքի հաղորդմամբ, շուտով Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով զբաղվող դատարանը հրապարակելու է իր վճիռը:
«News Max»-ը, վկայակոչելով դատարանի գործընթացին ծանոթ աղբյուրից ստացված տեղեկությունը, հայտնում է, որ Հարիրիի դատարանը վարչապետի սպանության գործում մեղավոր է ճանաչելու Իրան առաջնորդ Այաթոլահ Խամենեիին: Իրազեկ աղբյուրը «News Max»-ին փոխանցել է, որ Այաթոլահ Խամենեին Հարիրիի սպանության պատվերը հանձնարարել է «Ղուդս» բանակի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիին, նա էլ իր հերթին սպանության գործը վստահել է «Հիզբոլլահ»-ի մարտական ղեկավար Էմադ Մուղնիեյին ու Մուստաֆա Բադրալդինին, որոնք կազմակերպել են սպանությունը:
Կայքի հաղորդմամբ, հիշյալ սպանությանը տեղյակ են եղել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու անվտանգության ծառայությունների ղեկավար Ասեֆ Շուքաթը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը