Monday, January 17, 2011

Իրան. ԱՄՆ-ի լրտեսական ինքնաթիռը պահակազորի ձեռքում է


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Իրանը հունվարի 3-ին հայտարարել էր, որ Պարսից ծոցի տարածաշրջանում, ոչնչացրել է ԱՄՆ-ի երկու անօդաչու լրտեսական ինքնաթիռներ: Հաջորդ օրը ԱՄՆ-ն հայտարարել էր, թե ոչ մի զեկույց չի ստացվել ինքնաթիռների ոչնչացման մասին:
Իրանական «Tehran Emrooz» օրաթերթը իր հունվարի 16-ի գլխավոր թեմայում, վկայակոչելով Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ծովուժի հրամանատար, ծովական Ալի Ֆադավին, հայտարարել է. «ԱՄՆ-ի լրտեսական օդանավը գտնվում է պահակազորի ձեռքում, և հարկ եղած ժամանակ ցուցադրելու ենք դա: ԱՄՆ-ն իրեն գերհզոր պետություն է համարում, և բնական է, որ պիտի հերքի նմանօրինակ խնդիրները: Բայց փաստ է, որ պահակազորը ոչնչացրել է այդ ինքնաթիռները, և որպես ապացույց՝ հարկ եղած ժամանակ ցուցադրության կհանենք ոչնչացված ինքնաթիռները»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական



0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը