Monday, January 17, 2011

Քաբուլ. Աֆղանստանը Իրան չէ, այստեղ ազատություն գոյություն ունի

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Աֆղանստանում Իրանի դեսպանը Քաբուլի իշխանություններից պահանջել էր ձերբակալել Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույցի կազմակերպիչներին: Աֆղանցի ցուցարարները, ի նշան բողոքի Իրանի կողմից Աֆղանստանի սահմանը փակելու և վառելանյութի հոսքը դեպի Աֆղանստան կանխելու դեմ, ցույց էին կազմակերպել Իրանի դեսպանատան շենքի առջև, այրել էին Իրանի առաջնորդ Այաթոլահ Խամենեիի լուսանկարներն ու բացականչել՝ «Մա՛հ Իրանի Իսլամական Հանրապետությանը», «Մա՛հ Ահմադինեժադին», «Մա՛հ Խամենեիին»:
Երբ Իրանի դեսպանը այդ միջադեպից հետո Աֆղանստանի իշխանություններից պահանջել էր ձերբակալել ցուցարարներին, Աֆղանստանի պետական ԶԼՄ-ների կենտրոնի խորհրդատու Ռաֆի Ֆիրդոսը «BBC Persian» հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է. «Խոսքի ազատությունն ու բողոքելու իրավունքը ամրագրված են Աֆղանստանի Սահմանադրության մեջ, և իշխանությունները չեն ցանկանում օրենքին հակառակ գործել: Քաբուլը Թեհրան չէ, ու Սահմանադրությամբ հաստատված խոսքի ազատության իրավունքը բոլորին թույլ է տալիս ազատորեն խոսել ու բողոքել իրենց հուզող խնդիրների մասին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը